Իգոր Կրուտոյ, Լայմա Վայկուլե

«Ես նրան ոչ մի կերպ չեմ վերաբերվում». Կրուտոյը պատմել է իր ու Վայկուլեի վեճի մասին

180
(Թարմացված է 16:26 22.08.2019)
Կոմպոզիտոր և պրոդյուսեր Իգոր Կրուտոյը մեկնաբանել է լատվիացի երգչուհի Լայմա Վայկուլեի հետ կոնֆլիկտի մասին լուրերը: Կրուտոյի խոսքով` տարաձայնություններ են ծագել «Նոր ալիք» երաժշտական մրցույթի պատճառով։

ԵՐԵՎԱՆ, 22 օգոստոսի — Sputnik. Հայտնի կոմպոզիտոր Իգոր Կրուտոյը ԱԻՖ–ին տված հարցազրույցում պատմել է, թե ինչու է վիճել լատվիացի երգչուհի Լայմա Վայկուլեի հետ։

Դեռ հուլիսին երգչուհին հայտարարել էր, որ որոշակի թյուրիմացության պատճառով «Նոր ալիք» մրցույթը «հեռացել է» Յուրմալայից։ Ինչպես հայտնի է, Կրուտոյը մրցույթի հիմնադիրներից է։ Դրանից անմիջապես հետո Վայկուլեն հիմնել էր սեփական փառատոնը` «Ռանդեվու», և Կրուտոյն իբր «դավաճան» է անվանել նրան` համարելով, որ Վայկուլեն տգեղ է վարվել։

Պրոդյուսերը պնդում է, որ երգչուհին խաբում է։ Նրա խոսքով` 2015թ.–ին բանակցություններ են ընթացել «Նոր ալիքը» Յուրմալա վերադարձնելու մասին, բայց այդ ընթացքում Վայկուլեն զբաղվել է իր փառատոնով։

«Այն ընթացքում, երբ պետք է տեղի ունենար «Նոր ալիքը», Լայման զբաղվում է իր «Ռանդեվու» փառատոնով` դրանով ցույց տալով, որ մեր մրցույթը պետք չէ այնտեղ անցկացնել։ Եթե նա կարծում է, որ դա ազնիվ է և վայելուչ, ապա Աստված նրա հետ։ Ես ոչ մի տեղ հրապարակավ դեմ չեմ արտահայտվել, մինչև նա առաջինը չի խոսել այդ մասին։ Մեզանից յուրաքանչյուրն ապրում է իր խղճով», – ասել է կոմպոզիտորը։

Դանիիլ Խաչատուրովը հուզել է «Ты супер!»-ի ժյուրիին իր «Կարապի հավատարմությամբ»

 

Կրուտոյը հայտարարել է, որ այդ առիթով ոչ մի հարց չունի երգչուհուն և ավելացրել, որ ոչ մի կերպ չի վերաբերվում նրան։

180
թեգերը:
վեճ, Համերգ, «Նոր ալիք» երգի մրցույթ, Իգոր Կրուտոյ, Լայմա Վայլկուլե
Ըստ թեմայի
2 հայտնի հայ` Լոնդոնի Ալբերտ հոլում. Մխիթարյանը համերգ էր գնացել
Աշխարհահռչակ դիջեյ Արմին վան Բյուրենը համերգ կտա Երևանի Հանրապետության հրապարակում
Հայտնի Jamiroquai խումբն առաջին անգամ համերգով հանդես կգա Երևանում
Հիվանդանոց

Ինչո՞ւ կորոնավիրուսից մահացած մարդկանց տարիքը չի հրապարակվել. Նիկողոսյանի մեկնաբանությունը

46
Վերջին մեկ օրում Հայաստանում կորոնավիրուսի հետևանքով 29 մարդ է մահացել, սակայն ՀՀ առողջապահության նախարարությունը նրանց վերաբերյալ տեղեկություն չի հրապարակել։

ԵՐԵՎԱՆ, 29 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ առողջապահության նախարարությունը կորոնավիրուսի համավարակի ընթացքում առաջին անգամ չի հրապարակել վարակի զոհ դարձածների տարիքը։ Նախարարի մամուլի քարտուղար Ալինա Նիկողոսյանը Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց, որ առաջիկայում, ամենայն հավանականությամբ, մահացածների մասին տեղեկություններ չեն հրապարակվի։

«Այս պահին նպատակահարմար չէ, որ մահացածների տարիքները հրապարակվեն։ Եվ հնարավոր է` առաջիկայում ևս չհրապարակվեն»,– ասաց նա։

Նշենք, որ վերջին մեկ օրում Հայաստանում կորոնավիրուսով վարակվածներից 29–ը մահացել են։ Արձանագրվել է նաև մահվան 2 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 352 է։

Նշենք, որ հոկտեմբերի 29-ի, ժամը 11:00-ի դրությամբ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 85034 դեպք, 53257-ն արդեն առողջացել են, 1272 -ը` մահացել: Այս պահին փաստացի բուժում է ստանում կորոնավիրուսով վարակված 28548  մարդ: Ընդհանուր առմամբ կատարվել է 392660 թեստավորում:

46
թեգերը:
վարակ, տղամարդ, Կին, Մահ, կորոնավիրուս
թեմա:
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում
Ըստ թեմայի
Գիտնականները կորոնավիրուսի նոր բռնկում են կանխատեսել
Պատերազմն ու կորոնավիրուսը. ՀՀ առողջապահության նախարարությունը պատասխանել է քննադատությանը
Կորոնավիրուսի հետևանքով մահացել է ԱԱԾ նախկին փոխտնօրեն Գուրգեն Եղիազարյանը
Հիվանդանոց

2383 նոր դեպք` մեկ օրում. Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը դարձավ 85034

289
(Թարմացված է 11:05 29.10.2020)
Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը հրապարակել է Հայաստանում կորոնավիրուսային վարակի վերաբերյալ վերջին մեկ օրվա տվյալները։

ԵՐԵՎԱՆ, 29 հոկտեմբերի - Sputnik. Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 2383–ով և դարձել 85034։ Տեղեկությունը հայտնում է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնը:

Այս պահին փաստացի բուժում է ստանում 30151 մարդ (+1603), կատարվել է 392660 թեստավորում (+5027), առողջացել են վարակվածներից 53257–ը (+749)։ Գրանցվել է մահվան 1272 (+29) դեպք։ Կորոնավիրուսով վարակված, բայց այլ պատճառով մահացածների թիվն ավելացել է 2–ով և դարձել 354։

Հիշեցնենք` մարտի 16–ից Հայաստանում արտակարգ դրություն էր սահմանված, որը մի քանի անգամ երկարաձգվեց և տևեց մինչև սեպտեմբերի 11–ը։ Երկարաձգված արտակարգ դրության պայմանները որոշակի փոփոխությունների են ենթարկվել։ Տնտեսական շատ գործունեություններ թույլատրվել են, բայց սահմանվել են պարտադիր պահանջներ։

Հանրային բաց տարածքներում դիմակ դնելը նույնպես պարտադիր է։ Դիմակ կարող են չդնել միայն մինչև 6 տարեկան երեխաները, հեծանիվ վարողները, ֆիզիկական վարժություններ անողները և խրոնիկ շնչառական հիվանդություններ ու սրտային անբավարարություն ունեցողները (վերջինները պետք է իրենց մոտ ունենան համապատասխան հիվանդության փաստը հաստատող բժշկական փաստաթուղթ)։

Արդյո՞ք COVID-19-ը հաղթահարածները պետք է պատվաստվեն գրիպի դեմ. պատասխանում են բժիշկները

Սեպտեմբերի 11–ին ՀՀ կառավարությունը որոշեց, որ Հայաստանում սեպտեմբերի 12–ից մինչև 2021թ.–ի հունվարի 11–ը կգործի կարանտինի ռեժիմ։ Կարանտինի ընթացքում որոշ սահմանափակումներ մեղմացվել են, բայց հասարակական վայրերում դիմակ դնելու պահանջը շարունակում է գործել:

 

289
թեգերը:
համավարակ, վարակ, կորոնավիրուս, Հայաստան
թեմա:
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում
Ըստ թեմայի
Գիտնականները բացահայտել են կորոնավիրուսի «թույլ տեղը»
Գիտնականները կորոնավիրուսը կանխող վիտամին են հայտնաբերել
Գիտնականները կորոնավիրուսի նոր բռնկում են կանխատեսել
 Գդերեց Դավիթ սարկավագի ավտոմեքենան

ԱԹՍ-ի արկն ընկել է գնդերեց Դավիթ սարկավագի ավտոմեքենայի վրա․ լուսանկար

0
(Թարմացված է 12:07 29.10.2020)
Հրապարակված լուսանկարներում երևում է, թե ինչպես է գնդերեց Դավիթ սարկավագի ավտոմեքենայի աջ կողմն ամբողջությամբ վնասվել։

ԵՐԵՎԱՆ, 29 հոկտեմբերի – Sputnik․ Անօդաչու թռչող սարքի արկն ընկել է գնդերեց Դավիթ սարկավագի ավտոմեքենայի վրա, բայց չի պայթել։ Տեղեկությունը հայտնում է Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Տավուշի թեմի facebook-յան պաշտոնական էջը:

Հրապարակված լուսանկարներում երևում է, թե ինչպես է ավտոմեքենայի աջ կողմն ամբողջությամբ վնասվել։ Բարեբախտաբար գնդերեց Դավիթը չի տուժել։

«Տերը թող հաստատուն ու անսասան պահի Հայոց բանակի յուրաքանչյուր ծառայողի։ Հաղթելու ենք»,-լուսանկարներին կից գրված է հաղորդագրության մեջ։

Քիչ առաջ ԱՀ ՊԲ հայտարարություն տարածեց` տեղեկացնելով, որ ներկա պահին թշնամական ուժերի կողմից համազարկային կրակի «Սմերչ» համալիրներից հրթիռակոծության են ենթարկվում Ստեփանակերտ, Շուշի և Մարտակերտ քաղաքները:

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, գիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում կայուն-լարված օպերատիվ իրադրությունն էական փոփոխությունների չի ենթարկվել:

Վաղ առավոտյան հակառակորդը վերսկսել է Արցախի Հանրապետության խաղաղ բնակավայրերի թիրախավորումը: Մասնավորապես թշնամական ուժերի կողմից համազարկային կրակի «Սմերչ» համալիրներից հրթիռակոծության են ենթարկվել Ստեփանակերտը, Շուշին և հարակից խաղաղ բնակավայրերը: ՊԲ-ի հակաօդային պաշտպանության ուժերի կողմից ոչնչացվել է թշնամական հերթական «Բայրաքթար» տիպի հարվածային անօդաչուն։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հոկտեմբերի 28-ի ժամը 13։00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով Արցախում զոհվել են 1119 զինծառայողներ և 39 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 6749 զոհ ունի և բազմաթիվ վիրավորներ։

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 25 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 223 անօդաչու սարք, 6 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 618 տանկ և ՀՄՄ:

Ես չգնամ, էլ ո՞վ գնա. Արցախից եկած մարզիկն ու մարզիչը պատմում են տղաների հերոսության մասին

Սեպտեմբերի 29–ից սկսած ադրբեջանական զինուժը մերթընդմերթ կրակ է բացում նաև Հայաստանի ուղղությամբ։

Անմարդկային են կռվում․ հադրութցի Մարո բաբոն սպասում է հաղթանակին ու «հնդկական» երեկոներին

0
թեգերը:
արկ, անօդաչու թռչող սարք, Ղարաբաղյան հակամարտություն, Լեռնային Ղարաբաղ, Արցախ, Տավուշ, հոգևորական
թեմա:
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020
Ըստ թեմայի
Ստեփանակերտում ամենաագրեսիվ հարձակման օրն է պատերազմի սկզբից ի վեր․ կան զոհեր․ ԱՀ ՄԻՊ
Ժնևի հանդիպումը հրադադարի հանդիպում չէ. Մարուքյան
Ժնևի հանդիպումը կարող է և չկայանալ. «Իմ քայլի» պատգամավորը կասկած հայտնեց