Փաշինյանը` Զանգեզուրում. ախխիվային լուսանկար

Փաշինյանը պարզաբանել է, թե ինչու է Ամուլսարի հարցով նոր հանձնարարական տվել

511
(Թարմացված է 17:45 21.08.2019)
Փաշինյանն արդեն պատրաստվելիս է եղել փակել խորհրդակցությունը, երբ Շրջակա միջավայրի նախարարության ներկայացուցիչն այլ կարծիք է հայտնել։

ԵՐԵՎԱՆ, 21 օգոստոսի — Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տարընթերցումներից խուսափելու համար ներկայացրել է, թե ինչու է Շրջակա միջավայրի նախարարությանը հանձնարարել պարզել` Ամուլսարի հարցում նոր գնահատում իրականացնելու կարիք կա՞, թե՞ ոչ։ Այս մասին Facebook սոցիալական ցանցի իր էջում գրել է Փաշինյանը։

«Ինչո՞ւ եմ այս հարցը տվել, որովհետեւ օգոստոսի 19-ի ուղիղ եթերում ասել էի, որ այս հարցով իմ համոզվածությունը 99.9 տոկոս է, ոչ 100 տոկոս՝ նույն օրն առավոտյան տեղի ունեցած խորհրդակցության արդյունքներով: Բոլոր ներկաները, այդ թվում՝ Շրջակա միջավայրի նախարարության ներկայացուցիչը, ինչպես օգոստոսի 19-ի խորհրդակցության ժամանակ՝ տվեցին բացասական պատասխան»,–գրել է նա:

Փաշինյանի խոսքով` արդեն պատրաստվելիս է եղել  փակել այսօրվա խորհրդակցությունը, երբ Շրջակա միջավայրի նախարարության ներկայացուցիչն ասել է, որ, այնուամենայնիվ, կարծում է` հարցին արժե պատասխանել ավելի խորը ուսումնասիրությունից հետո:

Հենց սրանից հետո վարչապետն աշխատակազմին հանձնարարել է «Էլարդի» եզրակացությունն ուղարկել Շրջակա միջավայրի նախարարություն՝ համապատասխան հանձնարարականով:

Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր տեղեկացրել է, որ կառավարության աշխատակազմը «Էլարդի» եզրակացությունն ուղարկում է Շրջակա միջավայրի նախարարություն՝ պարզելու` արդյո՞ք եզրակացության մեջ կան տվյալներ, որոնք Հայաստանի օրենսդրության համաձայն Ամուլսարի հանքի շահագործման համար շրջակա միջավայրի ազդեցության նոր գնահատում իրականացնելու անհրաժեշտություն են առաջացնում:

Մինչ այդ նա խորհրդակցություն է անցկացրել Ամուլսարի հարցով։

Օգոստոսի 19–ին Փաշինյանը հայտարարությամբ էր հանդես եկել` վստահեցնելով, որ Ամուլսարի հարցով կառավարության վրա արտաքին գործընկերների  կողմից որևէ ճնշում չի գործադրվել։ Հակառակ դեպքում իշխանությունները փորձագիտության արդյունքներին մեկ տարուց ավել չէին սպասի։

«Ասում եմ ևս մեկ անգամ. եթե սպառնալիք տեսնենք, անմիջապես կփակենք։ Դա մեր ազգային անվտանգության հարցն է և վերջ»,– ասել էր վարչապետը։

Նույն օրը շուրջ 200 ցուցարար հավաքվել էր ՀՀ նախագահի նստավայրի մոտ (նախկինում եղել է ՀՀ վարչապետի նստավայրը)` պահանջելով դադարեցնել Ամուլսարի հանքի շահագործումը, ի հեճուկս մի քանի բնապահպանական փորձաքննությունների արդյունքների, որոնք իրականացրել են հրավիրված անկախ ընկերությունները։

Մինչ այդ ՀՀ Քննչական կոմիտեն նույնպես, Հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության քննիչ Յուրա Իվանյանի շուրթերով հաստատել էր, որ ըստ փորձաքննության արդյունքների՝ Ամուլսարի ոսկու հանքում արդյունահանումը շրջակա միջավայրի համար անկառավարելի ռիսկեր չի պարունակում։

Ամուլսարյան տրամադրությունները սրվում են. «Իմ քայլը» կկանգնի՞ բաժանման առաջ

511
թեգերը:
Ամուլսար, Նիկոլ Փաշինյան
թեմա:
Ամուլսարի հանքի շահագործումը և «Լիդիան Արմենիայի» շուրջ ստեղծված իրավիճակը (78)
Ըստ թեմայի
Քոչարյան․ «Ամուլսարի հարցը ներիշխանական է․ այն կբերի իշխանության ներսում թևերի բաժանման»
Բոզոյան․ «Այս 1 տարում մոտ 30 միլիոն դոլար Հայաստանի բյուջեն կարող էր ստանալ Ամուլսարից»
Ամուլսարի մասին Գրիգորյանի և Մարտիրոսյանի գրառումները չունեն փաստական հիմք. դատախազություն
Ամուլսարի հարցով ինչ պարտավորություն է ստանձնել «Լիդիանը».քննչականը մանրամասներ է հայտնում