00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
10 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
11 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
17:51
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Աբովյան time
On air
18:14
41 ր
18:56
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հավելյալ ջրառ չի՞ արվի. Փաշինյանը Սևանի մասին նոր թվեր է հրապարակել

Բաժանորդագրվել
Մեծ է հավանականությունը, որ Սևանից օրենքով նախատեսված 170 խ/մ-ից ավել թողք իրականացնելու անհրաժեշտություն չի լինի։

ԵՐԵՎԱՆ, 21 օգոստոսի — Sputnik. Այս տարվա օգոստոսի 12-ի դրությամբ, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ, Սևանա լճից 51 միլիոն խ/մ ջուր պակաս է բաց թողնվել: Այս մասին Facebook սոցիալական ցանցի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Օգոստոսի 12-ի դրությամբ Սևանից բաց թողնված ջրի ծավալը կազմում է 93 միլիոն խ/մ` նախորդ տարվա 144 խ/մ փոխարեն: Սա նշանակում է, որ մեծ է հավանականությունը, որ Սևանից օրենքով նախատեսված 170 խ/մ-ից ավել թողք իրականացնելու անհրաժեշտություն չի լինի»,–գրել է նա։

Նրա խոսքով` այս իրավիճակի պատճառը շատ թե քիչ բարենպաստ եղանակն է և ջրի կառավարման ոլորտում արտակարգ միջոցների կիրառումը:

Հիշեցնենք, որ ՀՀ կառավարությունը դեռ 2001-ին ձեռնարկել էր մի շարք միջոցառումներ՝ Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման ուղղությամբ, որոնցից ամենաառաջնահերթ և անհետաձգելին հնարավորինս սեղմ ժամկետում լճի մակարդակի բարձրացումն էր առնվազն 6 մետրով՝ այն հասցնելով 1903.5 մ բարձրության նիշի։ Սա այն նվազագույն շեմն էր, որի դեպքում լիճը կարող է գոյատևել՝ առանց էկոլոգիական աղետալի գործընթացների հետագա զարգացման:

Премьер-министр Никол Пашинян на заседании совета безопасности Армении (24 июня 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Վարչապետն անդրադարձել է Սևանի խնդրին. ջրառը նվազե՞լ է

Կառավարությունը Սևանա լճի մակարդակը 1903.5 մ բարձրության հասցնելու վերաբերյալ անգամ օրինագիծ է մշակել՝ «Սևանա լճի էկոհամակարգի վերականգման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու ծրագրերը հաստատելու մասին», սակայն Սևանա լճի մակարդակը շարունակում է անհրաժեշտ նիշից ցածր մնալ:

ԵՄ–ն գումար կտրամադրի «կապուտաչյա գեղեցկուհու» համար. Դոնալդ Տուսկը գնում է Սևան
Սևանա լճի մակարդակն ընթացիկ տարվա հուլիսի 1–ի դրությամբ, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, ցածր է մնում 2 սանտիմետրով. 2019–ի հուլիսի 1-ին Սևանա լիճը ծովի մակերևույթից գտնվել է 1900 մետր 81 սանտիմետր բարձրության վրա։այս տարի նորից «ծաղկած» Սևանա լճի վիճակն անհանգստացրել է բնապահպաններին, նրանք պահանջում են փրկել լիճը։ Փորձագետները կարծում են, որ լիճը գույնը փոխել է կապտականաչավուն ջրիմուռների ծաղկելու հետևանքով։ Որպես մեկ այլ պատճառ նրանք նշում են ջրի մակարդակի իջեցումը։

Լրահոս
0