Գյումրիում տեղի ունեցավ ռուս-թուրքական պատերազմում զոհված 240 զինվորականների հիշատակին նվիրված միջոցառում

Ռուսաստանից հեռու Գյումրիում հարգեցին ռուս-թուրքական պատերազմում զոհվածների հիշատակը

87
(Թարմացված է 18:20 20.08.2019)
Արդեն 9-րդ տարին է, ինչ Գյումրի այցելած հյուրերը լինում են նաև «Պատվո բլուր»  հուշահամալիրի տարածքում, ծանոթանում հուշահամալիրի պատմությանն ու այն հերոսական դրվագներին, որոնք տեղի են ունեցել 19-րդ դարում հենց այս նույն տարածքում: Այսօր արդեն 240 ռուս սպայի ու զինվորի աճյուն է ամփոփված այստեղ:

ԵՐԵՎԱՆ, 20 օգոստոսի — Sputnik. Գյումրիում այսօր՝ օգոստոսի 20-ին, կրկին ոգեկոչեցին 1828, 1855 և 1877-1878 թվականներին ռուս-թուրքական պատերազմում  զոհված 240 զինվորականներին։

Ի հիշատակ նրանց, ում աճյուններն ամփոփված են Գյումրիի «Պատվո բլուրում»,   ծաղիկներ ու ծաղկեպսակներ դրվեցին, հնչեցին երկու երկրների օրհներգերը, կատարվեց հիշատակի կարգ՝ ձեռամբ ռուս ուղղափառ եկեղեցու բարեշնորհ սարկավագ Տիմոֆեյի: Իսկ մինչ այդ ներկաները 1 րոպե լռությամբ հարգեցին նրանց հիշատակը:

Միջոցառմանը  ներկա էին մարզային ու քաղաքային իշխանությունների ներկայացուցիչները, ՌԴ փոխհյուպատոս Դմիտրի Գրիդնյովը, պաշտոնատար այլ անձինք, 102-րդ ռազմաբազայի և սահմանապահ ջոկատի զինվորներ և սպաներ: ՌԴ փոխյուպատոսը կարևորեց նմանօրինակ հիշատակի միջոցառումները, որոնք խոսում են հայ և ռուս ազգերի դարավոր բարեկամության մասին: Նա ողջ հյուպատոսության անունից շնորհակալություն հայտնեց բոլոր նրանց, ովքեր եկել էին հարգելու 19-րդ դարի ռուս-թուրքական պատերազմում զոհված  հերոսների հիշատակը: 

 ««Պատվո  բլուրը» երկու ազգերի դարավոր բարեկամության վառ ապացույցն է: Ըստ պատմական աղբյուրների՝ հենց այստեղ են իրենց վերջին հանգրվանը գտել 240 սպա  ու  զինվոր: Հենց այս բլուրի վերականգնումն է  խոսում դարերի  խորքից եկող կապի մասին: 9 տարի առաջ երկու երկրների նախագահների կողմից բացված այս հուշահամալիրը մասունք է  հավատարմության ու բարեկամության»,-նշեց ՌԴ փոխհյուպատոս Դմիտրի Գրիդնյովը:

Շիրակի փախմարզպետ Վարդան Գրիգորյանն, իր հերթին, կարևորեց հայ և ռուս ժողովուրդների դարավոր բարեկամությունը՝ նշելով, որ «Պատվո բլուր» հուշահամալիրի բացումն իրապես պատմական իրադարձություն կարելի է համարել: «Ինը  տարի առաջ` օգոստոսի 20-ին, բացվեց այս հուշահամալիրը։ Հանդիսավոր արարողությանը մասնակցեցին ՌԴ և ՀՀ նախագահները: Այս իրադարձությունն առավել սերտացրեց հայ-ռուսական բազմադարյա բարեկամությունը: Հուշահամալիրի վերաբացումը ևս մեկ ապացույց էր, որ մեր երկու ժողովուրդները փառքով են հիշում և խնկարկում իրենց այն որդիներին, որոնք զոհվել են հանուն ազատության»,-նշեց փոխմարզպետ Վարդան Գրիգորյանը:

Ռուսաստանի պաշտպանության փոխնախարարն այցելել է Գյումրու 102–րդ ռազմաբազա
2009թ. Շիրակի և ՌԴ Ուլյանովսկի մարզերի իշխանությունների նախաձեռնությամբ ու հայ-ռուսական բարեգործական «Պատվի գործ» կազմակերպության համատեղ ջանքերով այս տարածքում իրականացվել են բարեկարգման և վերակառուցման աշխատանքներ, կառուցվել է ռուս սպաների հիշատակը հավերժացնող հուշարձան։

87
թեգերը:
Զինվոր, ռուս, Գյումրիի «Պատվո բլուր» հուշահամալիր, Գյումրի
Ըստ թեմայի
«Սուսերով պարը» Գյումրիում․ ինչպես ռուս ռեժիսորը ֆիլմ նկարեց հայ հանճարի մասին
Ռուս սահմանապահները կանխել են Իրանից Հայաստան թմրանյութեր ներկրելու հերթական փորձը
«Շնորհակալ ենք Հայաստանին». ռուս փոխնախարարն ամփոփեց բանակային խաղերի արդյունքները