Սեյրան Սարոյան

Թողեք էդ մարդն իր մահով մեռնի. Սուրիկ Խաչատրյանը կոմայի մեջ է. Սեյրան Սարոյան

388
(Թարմացված է 11:41 20.11.2019)
Սեյրան Սարոյանը հայտնեց, որ Սուրիկ Խաչատրյանի սիրտը վիրահատել են ու նա դեռ կոմայից դուրս չի եկել։

ԵՐԵՎԱՆ, 20 օգոստոսի — Sputnik. Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի վիճակը ծանր է, նա կոմայի մեջ է։ Այս մասին ԱԺ նախկին պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյանը հայտնեց իր` Էջմիածնի տանն անցկացվող մամուլի ասուլիսի ժամանակ։

Ինչպես արդեն հայտնել էինք, այսօր մամուլում լուրեր էին հայտնվել, թե ոստիկանները հետախուզել են Սարոյանի տունը, իսկ նա հասցրել է փախչել հետնամուտքով։ Սարոյանը հենց այս առիթով էլ ասուլիս էր հրավիրել ու հերքել այդ լուրերը։

«Սուրիկ Խաչատրյանը Եվրոպայում է։ Նա շատ ծանր օպերացիա է տարել, շատ վատ վիճակում է։ Սիրտը թազա օպերացիա են արել։ Մինչ էս Փարիզում սրտի կլապանը մի անգամ փոխել էին, հետո ատկազ արեց, ու հիմա նորից վիրահատեցին։ Մինչև հիմա կոմայի մեջ է»,–ասաց նա։

Նրա խոսքով` այս պահին էլ Խաչատրյանը Փարիզում է։

«Ես տնական ձևով գիտեմ, որ լիքը բաներ կան բացվելու»․ ինչ են խոսել գեներալն ու Փաշինյանը

Հարցին, թե շարունակո՞ւմ է մտերմություն անել Սուրիկ Խաչատրյանի հետ` Սարոյանը պատասխանեց, թե ճիշտ կլինի` Սուրիկ Խաչատրյանին հանգիստ թողնեն.«Թողեք էդ մարդն իր մահով մեռնի, գործ չունեք, մեղկ է»։

Նշենք, որ երկար տարիներ Սյունիքի մարզպետն է եղել Սուրիկ Խաչատրյանը, որին մեղադրում էին կամայականությունների մեջ։ Սերժ Սարգսյանի նախագահության օրոք Խաչատրյանը ղեկավարել է նաև Հայաստանի հանրապետական կուսակցության մարզային բաժինը։

«Մանվելը էնքա՜ն երդումներ ու քֆուրներ ա կերել. հիմա ո՞նց ա նայելու իմ դեմքին». Սարոյան

Ավելի վաղ մամուլը գրել էր, որ Սյունիքի նախկին մարզպետ, համատեղության կարգով օլիգարխ Սուրիկ Խաչատրյանը հանգրվանել է Մեծ Բրիտանիայի մայրաքաղաք Լոնդոնում։

388
թեգերը:
հիվանդանոց, հիվանդ, վիրահատություն, Սուրիկ Խաչատրյան, Սեյրան Սարոյան, Փարիզ, հայեր, հայ, Հայաստան
Ըստ թեմայի
«Մանվել, ի՞նչ արեցիր». ինչպես պատգամավորներն արձագանքեցին գեներալի արարքին. ֆոտոշարք
«Մանվելը էնքա՜ն երդումներ ու քֆուրներ ա կերել. հիմա ո՞նց ա նայելու իմ դեմքին». Սարոյան
«Պատիվ են տալիս ձախ ձեռքով». ի՞նչ արժեն գեներալի ուսադիրները Հայաստանում
Սեյրան Սարոյանը վերադարձել է և ուզում է խոսել Փաշինյանի հետ. «Հրապարակ»