«Պոբեդա» ավիաընկերության ինքնաթիռը Գյումրիում

«Պոբեդան» հերքել է Գյումրիում ինքնաթիռի կոշտ վայրէջքի մասին տեղեկությունը

89
(Թարմացված է 10:18 20.08.2019)
Գյումրու «Շիրակ» օդանավակայանում վայրէջք կատարելիս «Պոբեդա» ավիաընկերության ինքնաթիռը հետնամասով դիպչել է թռիչքուղուն։

ԵՐԵՎԱՆ, 20 օգոստոսի — Sputnik. «Պոբեդա» ավիաընկերությունը (մտնում է «Աերոֆլոտ» խմբի մեջ) հերքում է Գյումրիում ինքնաթիռի կոշտ վայրէջքի մասին լուրերը։ Այդ մասին լրագրողներին հայտնել է ընկերության ներկայացուցիչը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

ՀՀ քաղավիացիայի կոմիտեն երկուշաբթի հայտնել էր, որ «Պոբեդա» ավիաընկերության ինքնաթիռը Գյումրու «Շիրակ» օդանավակայանում վայրէջք կատարելիս ետնամասով հպվել է վազքուղուն, ինչի հետևանքով պոչամասը վնասվել է: Ինքնաթիռում եղել է 173 ուղևոր: 

«Գյումրիում հետթռիչքային զննության ժամանակ հայտնաբերվել է պոչային հատվածի վնասվածք, ինչը տեղի է ունեցել երկրորդ շրջան անցնելու ժամանակ, սակայն կոշտ վայրէջքի մասին տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը», – ասել է ներկայացուցիչը:

«Զվարթնոցում» թողնելով մի քանի ուղևորի` «Ուկրաինական ավիաուղիների» ինքնաթիռը թռել է

Նա նշել է, որ պահեստային օդանավն արդեն մեկնել է Գյումրի հետադարձի թռիչքի ուղևորների հետևից։

89
թեգերը:
ուղևոր, ինքնաթիռ, թռիչք, Գյումրի, «Պոբեդա» ավիաընկերություն, հայեր, հայ, Հայաստան
Ըստ թեմայի
Ինքնաթիռի վառելիքի թերլցումը սպառնալիք է անվտանգությանը. «Պոբեդան» չի հանձնվում
Գյումրու օդանավակայանն էլ կօգտագործվի. ինչպես կլրացվի ռուս–վրացական կոնֆլիկտից բխած բացը
«Պոբեդան» կշարունակի՞ թռիչքներ իրականացնել Գյումրիից. հայտարարություններն իրարամերժ են