00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Սերգեյ Լավրով
Ռուսաստանն ու Հայաստանը հետ դեռ դաշնակիցներ են․Լավրով
17:47
10 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ոստիկանությունը բերման ենթարկեց Բաղրամյանը փակած ակտիվիստներին. ԱԺ–ի մուտքը փակ է

© Sputnik / Asatur YesayantsУчастники акции протеста против разработки Амулсарского месторождения (18.08.2019) Еревaн
Участники акции протеста против разработки Амулсарского месторождения (18.08.2019) Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Վարչապետի հետ քննարկման ավարտին Ամուլսարի հանքի շահագործման դեմ պայքարող ցուցարարները փորձեցին հանրային քննարկումը շարունակել ԱԺ բակում։ Բայց պարզվեց, որ բակը փակ է, մուտքն` արգելված։

ԵՐԵՎԱՆ, 19 օգոստոսի — Sputnik. Բաղրամյան 26-ում վարչապետի հետ հանդիպում– քննարկման արդյունքներից դժգոհ քաղաքացիները փորձեցին ակցիան շարունակել ԱԺ–ի բակի բաց հատվածում` այնտեղ հանրային քննարկում կազմակերպելով։ Ոստիկանությունը, սակայն, փակեց ԱԺ մուտքի դռները` արգելելով ցուցարարների մուտքը այգի։

Участники акции протеста против разработки Амулсарского месторождения (18.08.2019) Еревaн - Sputnik Արմենիա
Ամուլսարի նոր փորձաքննություն անելու հիմքեր չկան. վարչապետի խոսնակը` փակ հանդիպման մասին

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետի տեղակալ Էդգար Պետրոսյանը պարզաբանեց, որ «Հավաքների ազատության մասին օրենքի» 19-րդ հոդվածով և ԱԺ առանձին որոշմամբ սահմանվում է, թե ինչ կարգով են հավաքներ կազմակերպվում ԱԺ–ի այգում։

«Այդ հարցը կարգավորված է օրենքով։ Խնդիրներ չկան»,– ասաց նա։

Ոստիկանության գործողություններից դժգոհ ցուցարարները որոշեցին ի նշան բողոքի փակել Բաղրամյան պողոտան։

Ցուցարարներից ոմանք պառկեցին պողոտայի երթևեկելի գոտում` հրաժարվելով ենթարկվել ոստիկանների` ճանապարհը բացելու պահանջին։

Ոստիկանությունը, լրացուցիչ ուժեր կենտրոնացնելով միջադեպի վայրում, բերման ենթարկեց ակտիվիստներից մի քանիսին և քաղաքացիներին դուրս բերեց Բաղրամյան պողոտայի բանուկ հատվածից։

ԱԺ շենքի դիմաց միջադեպից հետո Բաղրամյան եկան ԱԺ «Լուսավոր Հայաստան» և «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունների պատգամավորները։

ԲՀԿ անդամ Նաիրա Զոհրաբյանը, ներկայացնելով խմբակցության տեսակետն Ամուլսարի հանքշահագործման ծրագրի շուրջ, ասաց. «քանի դեռ ժողովուրդն ասում է` ո՛չ, հանքը չպիտի շահագործվի»։

Участники акции протеста против разработки Амулсарского месторождения (18.08.2019) Еревaн - Sputnik Արմենիա
Փաշինյանն Ամուլսարի հարցը քննարկում է «Իմ քայլի» պատգամավորների հետ

«Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Անի Սամսոնյանն էլ հայտնեց, որ կարդացել է հանքի վերաբերյալ փորձագիտական եզրակացությունը և չի կարծում, թե դա այն փաստաթուղթն է, որով պետք է թույլ տրվի Ամուլսարի շահագործումը։ «Որովհետև այս եզրակացությունը կազմված է տարբեր աղբյուրներից հավաքած տեղեկատվություններից, և այդ կազմակերպությունը չի կատարել իր ինքնուրույն փորձաքննությունը»,– ասաց Սամսոնյանը` նշելով, որ «ԷԼԱՐԴ»–ի մասնագետները միայն մեկ օր են եղել հանքի տարածքում։

Նշենք, որ Բաղրամյան 26-ում այսօր Նիկոլ Փաշինյանը դռնփակ հանդիպում է ունեցել ջերմուկցիների ու հանքի շահագործման դեմ պայքարող բնապահպան–ակտիվիստների հետ։ Իսկ այդ հանդիպման ավարտից հետո Փաշինյանը նույն խնդրի շուրջ փակ քննարկման է հրավիրել նաև «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներին։

Հիշեցնենք` Ամուլսարի ոսկու հանքը պաշարներով Հայաստանի երկրորդ հանքավայրն է։ Հանքավայրը շահագործելու համար արտոնագիր է ստացել Հայաստանում Lydian International դուստր ընկերություն` GeoTeam-ը, որը ավելի ուշ վերանվանվել է Lydian Armenia-ի։ Ամուլսարի լեռնագագաթը գտնվում է Վայոց Ձորի և Սյունիքի մարզերի սահմանագլխին՝ Ջերմուկ քաղաքից 10 կմ հեռավորության վրա:

Стройка компании Лидиан Армения - Sputnik Արմենիա
«Լիդիանը» քննչական կոմիտեին է ներկայացրել փորձաքննությանն առնչվող իր պատասխանները

Հանքավայրի շինարարության պաշտոնական մեկնարկը տրվել էր 2016թ-ի օգոստոսի 19-ին: Ամուլսարը Հայաստանում այս պահին ամենախոշոր միջազգային ներդրումն է: Այն իրականացվել է Միջազգային ֆինանսական կորպորացիան (IFC) և Վերակառուցման ու զարգացման եվրոպական բանկի չափանիշներին համապատասխան, բնապահպանական և սոցիալական ազդեցությունների գնահատմամբ: Հանքի շահագործումը Հայաստանում իշխանափոխությունից հետո դադարեցվել է, հարուցվել է քրեական գործ` չարաշահումների և բնապահպանական օրենսդրության խախտումների փաստով։

Կառավարության հրավերով հանքի տարածքում միջազգային բնապահպանական փորձաքննություն իրականացվեց, որի արդյունքները հրապարակվեցին օգոստոսի 14-ին։

Փաշինյանն ընդունել է բնապահպաններին. Ամուլսարի հարցը քննարկվում է փակ դռների հետևում

Ամուլսարի փորձագիտական եզրակացությունը ստանալուց հետո Քննչական կոմիտեն հայտարարեց, որ նախկին պաշտոնյաների նկատմամբ քրեական հետապնդման հիմքեր չկան։ Նրանց կողմից շրջակա միջավայրի աղտոտման մասին տեղեկությունները դիտավորյալ թաքցնելու փաստեր ձեռք չեն բերվել։

Քննչական մարմնի այս հայտարարությունը նոր կրքեր է բորբոքել Ամուլսարի հանքշահագործման դեմ պայքարող բնապահպանների շրջանում։ Ակտիվիստները Ջերմուկում բողոքի ակցիաների նոր ալիք էին սկսել։

Լրահոս
0