Նորակառույց (արխիվային լուսանկար)

Եկամտահարկի վերադարձը խթանում է պահանջարկը. իրավիճակը Հայաստանի անշարժ գույքի շուկայում

337
(Թարմացված է 12:51 19.08.2019)
Բնակարանների առաջնային շուկայում պահանջարկը հաճախ գերազանցում է առաջարկը, երկրորդային շուկայում իրավիճակն այլ է։

ԵՐԵՎԱՆ. 19 օգոստոսի – Sputnik. Հայաստանի բնակարանային շուկայում վաճառքի ցուցանիշների ակտիվության պատճառը մեծ մասամբ պայմանավորված է նրանով, որ կառուցապատողից գնելու դեպքում եկամտահարկը վերադարձվում է։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Անշարժ գույքի առք ու վաճառքով և գնահատմամբ զբաղվող «Ռեդ գրուպ» ընկերության բիզնեսի զարգացման գծով տնօրեն Էդուարդ Ապրիյանը։

Հայաստանում 2019 թվականի հուլիսին անշարժ գույքի հետ կապված գործարքները նախորդ տարվա հուլիսի համեմատ աճել են 17,1%–ով, իսկ այս տարվա հունիսի համեմատ` 10,3%–ով։ Այս մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շաբաթ օրը գրել էր Facebook–ի իր էջում։

«2018 թվականի համեմատ 2019թ.–ին դրական միտում ենք տեսնում։ Այն մի քանի գործոնով է պայմանավորված, մասնավորապես` շուկայում պետության վարած քաղաքականությամբ։ Դա վերաբերում է եկամտահարկի վերադարձին։ Այն ավելացրել է  մարդկանց գնողունակությունը», –ասաց Ապրիյանը։ 

Երկրորդ գործոնը բանկերի ճկուն վարկային քաղաքականությունն է։ Լուրջ մրցակցության շնորհիվ դրանք սկսել են նվազեցնել վարկերի հարկային դրույքները։

Ապրիյանի կարծիքով` բնակարանների առաջնային շուկայում  նման միտումը կպահպանվի։ Միաժամանակ այդ ակտիվության 80-90%–ը պայմանավորված է նրանով, որ օրենքով հիպոթեքի տոկոսները մարելու համար եկամտահարկը վերադարձվում է։ Որոշ դեպքերում պահանջարկն այդ ոլորտում գերազանցում է  առաջարկը։

Ապրիյանը նշում է, որ նորակառույցների գնի աճի հարցը կախված է  կառուցապատողներից։

«Եթե կառուցապատողը հավասարակշռված է մոտենում հարցին, քննարկում է գինը ֆինանսիստների, շինարարների, ռիելթորների հետ, ապա գին/որակ հարաբերակցությունը բարձր մակարդակի վրա է մնում։ Սակայն պահանջարկն առանց այդ էլ բարձր մակարդակի վրա է», – ասաց Ապրիյանը։

Ինչ վերաբերում է երկրորդային շուկային` ապա այստեղ գների որոշակի անկում է նկատվում։ Սակայն պետք է նշել, որ շուկայում ամենալավը վաճառվում է կամ լավագույն ունեցվածքը (առանց թերությունների), կամ ամենաէժանը։

«Միջին շուկայական գնով տարածքներ շատ կան, հետևաբար, պահանջարկը մեծ չէ։ Բացի այդ` մարդիկ հնարավորություն  ունեն գնել նաև առաջնային շուկայում։ Նրանք ընտրություն ունեն», – ասաց Ապրիյանը։

Հիփոթեքը մատչելի է դարձել, տաքսիստներին ազատել են հարկերից. ի՞նչ կլինի գնի և որակի հետ

Նրա խոսքով` ավելանում է  արտադրական տարածքների քանակը, աճում է նաև հետաքրքրությունը պահեստային տարածքների նկատմամբ։ Նաև արտասահմանյան ներդրումներ են արվում գյուղատնտեսական տարածքներում։

Ինչ վերաբերում է «թավշյա հեղափոխությանը», ապա նրա խոսքով` քաղաքական լավ մթնոլորտը նաև տնտեսական լավ մթնոլորտ է ստեղծել, ինչը ազդել է անշարժ գույքի շուկայի վրա ու գների փոփոխությունների  հանգեցրել։

2018 թվականին Հայաստանում բնակարան գնողներին կրկնակի շատ հարկ են վերադարձրել

Նշենք` Կենտրոնական բանկի վիճակագրության համաձայն` 2019 թվականի մայիսին 2018թ.–ի մայիսի համեմատ հիփոթեքային վարկերի ընդհանուր պրոֆիլը Հայաստանում աճել է գրեթե մեկ երրորդով։

337
թեգերը:
Հիփոթեքային վարկ, վարկ, Անշարժ գույք, հայեր, հայ, եկամտահարկ, Հայաստան
Ըստ թեմայի
Երևանում բնակարանների և տների գներն ու դրանց աճը
Հայաստանում վարկային տեսակներից ամենաարագն աճում է հիփոթեքի ծավալը. ԿԲ–ի մասնագետ
Փաշինյանն ասաց, գները բարձրացա՞ն. ինչ է իրականում կատարվում անշարժ գույքի շուկայում
Արցախում 92 բնակարան կտրամադրվի սոցիալական տարբեր խմբերին. պետնախարարը Մարտունիում էր
Պետությունը շենքեր կկառուցի մարզերում, մարդիկ կկարողանան բնակարաններ գնել հիփոթեքով
Կին

Հեռախոսային տեռոր. ինչպես օգնել հայ զինվորների ընտանիքներին, որոնց զանգել են Ադրբեջանից

582
ՀՀ ՄԻՊ գրասենյակն ու պատկան կառույցներն արձանագրել են, որ ադրբեջանցիները զանգում են սպանված կամ գերեվարված հայ զինվորականների հեռախոսահամարներից։ Այս իրավիճակում չի կարելի մոռանալ զինծառայողների հարազատներին հոգեբանական օգնություն ցուցաբերելու մասին։

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակն ու պատկան կառույցներն արձանագրել են, որ ադրբեջանցիները զանգում են սպանված կամ գերեվարված հայ զինվորականների հեռախոսահամարներից։ Այս իրավիճակում չի կարելի մոռանալ հայ զինծառայողների ընտանիքների անդամներին և մերձավորներին հոգեբանական օգնություն ցուցաբերելու մասին։

Սեպտեմբերի 27-ին Արցախում սկսված պատերազմը ի թիվս այլ խնդիրների ևս մեկ կարևոր խնդիր վերհանեց` ՀՀ քաղաքացիներին ուղարկված ադրբեջանական զանգերն ու հաղորդագրությունները։ Պատերազմի առաջին օրերին Ադրբեջանից կեղծ հաղորդագրություններ ստացան պատահական բաժանորդները, բայց հետո ադրբեջանցիները սկսեցին սպանված հայ զինվորականի հեռախոսից զանգեր ուղարկել նրա հարազատներին ու բարեկամներին։ Եղան նաև դեպքեր, որ հայ զինվորականների ընտանիքներին ուղարկեցին դաժանաբար սպանված զինվորականի լուսանկարները։

Սոցցանցերում առկա տեսանյութերի և Sputnik Արմենիայի սեփական աղբյուրների համաձայն` ՀՀ քաղաքացիներին զանգահարած անձինք զինծառայողների ընտանիքի անդամներին (կանանց, մայրերին, եղբայրներին) հայտնում են, որ զինծառայողը սպանված է։ Բացի այդ, նրանք անպարկեշտ խոսքերով վիրավորում են զոհվածի ընտանիքի անդամներին, նսեմացնում նրանց պատիվն ու արժանապատվությունը, սպառնում ամբողջ հայ ժողովրդի ոչնչացմամբ։ Այդ մարդիկ հիմնականում խոսում են ռուսերեն ակցենտով կամ վատ հայերենով։

«Սիրտս պայթում է». ինչ նամակ է գրել գերեվարված Ազնիվը

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը նման փաստերն արձանագրում է համապատասխան զեկույցներ պատրաստելու և միջազգային կառույցներին ներկայացնելու համար, բայց հազվադեպ է մանրամասներ հրապարակում։ Այդուհանդերձ, ՄԻՊ–ը մի աղաղակող փաստ ներկայացրել էր։

Հոկտեմբերի 16-ին` ժամը 13-ի սահմանում, մի ադրբեջանցի զանգահարել է հայ զինծառայողի հարազատ եղբորը և տեղեկացրել, որ նրա եղբայրը գտնվում է իրենց մոտ, իրենք կտրել են եղբոր գլուխը, իսկ լուսանկարը տեղադրելու են համացանցում: Զանգից մի քանի ժամ անց սպանված զինծառայողի լուսանկարը եղբայրը հայտնաբերել է նրա սոցիալական ցանցի էջում: Հենց ադրբեջանցի զինվորականներն էլ նկարը սոցիալական ցանցի էջում տեղադրել են նրան սպանելուց հետո: Ադրբեջանի զինվորականների հետ եղբայրն ունեցել է իրար հաջորդող երկու հեռախոսային խոսակցություն, որոնց ընթացքում ադրբեջանական մի քանի զինվորական խմբով ծաղրել են, փորձել են նվաստացնել սպանված զինծառայողի եղբորը, նրա հետ խոսել ատելության խոսքով։ Ընդ որում` զանգերը կատարվել են հենց սպանված զինծառայողի հեռախոսահամարից:

«Եղել ենք նաև դեպքեր, երբ հեռախոսազանգեր են ստացել նույն ընտանիքի միանգամից երկու անդամներ, սակայն հաճախ զանգահարում են միայն բարեկամներից մեկին։ Մենք չենք կարող նման դեպքերի կոնկրետ թիվ նշել կամ մանրամասներ բացահայտել։ Մենք այժմ հավաքում ենք բոլոր նման փաստերը», – Sputnik Արմենիայի թղթակցին հայտնեցին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից։

Այս համատեքստում հատկապես արդիական է նման հաղորդագրություններ և զանգեր ստացած քաղաքացիներին հոգեբանական աջակցություն ցուցաբերելու հարցը։ Նույնիսկ դժվար է պատկերացնել, թե ինչ վիճակում են հայտնվում մայրերը, կանայք, եղբայրներն ու հայրերը։ Բայց Հայաստանում նույնիսկ խաղաղ ժամանակ ընդունված չէ հոգեբաններին դիմելը, պատերազմի ժամանակ` առավել ևս։

Այնուամենայնիվ, Երևանում պատերազմի սկզբից հոգեբանական աջակցության մի քանի անվճար թեժ գիծ է բացվել։ Սակայն բոլոր հոգեբանները մի առանցքային խնդրի են բախվում. մարդն ինքը պետք է դիմի օգնություն ստանալու համար, ինքը պետք է զանգահարի թեժ գծին։ Պատերազմից տուժածներին պարտադիր հոգեբանական օգնություն տրամադրելու մեխանիզմներ չկան։

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից Sputnik Արմենիային հայտնեցին, որ որևէ քաղաքացի չի դիմել ՄԻՊ–ին հոգեբանական օգնություն ստանալու խնդրանքով։ Նույնը մեզ ասացին Հայաստանում ռազմական դրության ժամանակ բացված պաշտոնական «թեժ գծի» ներկայացուցիչները։

«Զանգահարելով 117 հեռախոսահամարին, այնուհետև հավաքելով 9` քաղաքացիները կարող են անվճար հոգեբանական աջակցություն ստանալ։ Մենք զրույցի գաղտնիությունը չենք խախտում, բայց ադրբեջանական կողմի հետ շփումների վերաբերյալ զանգեր չենք ստացել», – Sputnik Արմենիայի հետ զրույցում ասացին «թեժ գծի» պատասխանատուները։

Հայտնի հոգեբան, հոգեբանական գիտությունների դոկտոր և Աբովյանի անվան մանկավարժական համալսարանների և Հայ–Ռուսական (Սլավոնական) համալսարանի պրոֆեսոր Մելս Մկրտումյանը, որն արցախյան առաջին պատերազմի տարիներից զբաղվում է զինված հակամարտությունների հետևանքով տուժածների և զինվորականների խնդիրներով, ասում է, որ լավ կլինի, եթե բոլոր տուժածների ընտանիքների տվյալները հավաքվեն նպատակաուղղված հոգեբանական աշխատանք տանելու համար։

«Զանգերի և շփումների նշված դեպքերը մեծ տրավմա են հասցնում զինվորների հարազատներին։ Նման սթրես ապրած քաղաքացիների հետ պետք է երկարատև հոգեբանական աշխատանք տանել, ցանկալի է դեմ առ դեմ, ոչ հեռախոսով։ Արդյունավետ կարող է լինել խմբային հոգեթերապիան, որի ժամանակ միանման ապրումներով անցած մայրերը, կանայք և մյուս հարազատները պարբերաբար հավաքվեն միասին, պատմեն իրենց ապրումները, սատարեն միմյանց», – ասում է հոգեբանը։

Նրա խոսքով` զինվորների հարազատների հետ ցանկալի է նաև աշխատել նախապես, պատրաստել նրանց նման հնարավոր դիվերսիաների։

«Անգամ եթե մարդն ինքը հոգեբան է կամ բժիշկ, նա նախևառաջ ծնող է, զոհվածի հարազատ, և նրա արձագանքը նման փաստերին համապատասխան է լինելու։ Բայց, ինչպես ասում են, պատերազմը պատերազմ է. բոլորս ենք ապրում հակառակորդի տեղեկատվական դիվերսիայի սպառնալիքի տակ։ Եվ բոլորս պետք է դիմակայենք դրան։ Բացի այդ, մարդը հոգու խորքում (հատկապես մայրերը) վատթարագույնին է պատրաստ։ Հանգուցյալ մայրս ասում էր` մոր մտքինը կպնի սարերերին, հարսի մտքերը կպնեն տղուս։ Այդպիսի հակառակորդ ունեցողը պետք է պատրաստ լինի ամենավատին, ամենասարսափելի երևույթներին», – ընդգծեց Մկրտումյանը։

Նշենք, որ ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հայտարարել էր, որ նման հանցավոր արարքներ կատարողները, դրանց համար պատասխանատուները պետք է ենթարկվեն անխուսափելի պատժի՝ միջազգային քրեական իրավունքի ողջ խստությամբ:

582
թեգերը:
հոգեբան, ծնող, Զինվոր, Արցախ, Հայաստան
Ըստ թեմայի
Բեմադրված հարցազրույցները միշտ էլ եղել են․ փորձագետը` գերիների փոխանակման մասին
Ադրբեջանցիները հայ գերիների սոցցանցային էջերից նյութեր են տարածում. ՄԻՊ–ն ապացույցներ ունի
Արցախի ԱԳՆ-ն հայ գերիների ու զինծառայողների տեսանյութերի կապակցությամբ դիմել է ԿԽՄԿ-ին
Առաջնագծում

Աշխարհազորը Հայաստանում կգործի ՏԻՄ ղեկավարների տեղակալների հրամանատարությամբ

464
(Թարմացված է 19:34 27.10.2020)
Պաշտպանության փոխնախարարը ԱԺ արտահերթ նիստում պարզաբանեց, որ զինվորական կցագրում ունեցող պահեստազորայինները, զինվորականներն ու զորակոչի ենթակա քաղաքացիները աշխարհազորի մեջ չեն մտնելու:

ԵՐԵՎԱՆ, 27 հոկտեմբերի - Sputnik. ՀՀ կառավարությունն առաջարկում է «Պաշտպանությամ մասին» օրենքում ավելացնել «աշխարհազոր» եզրույթը: Օրենքում համապատասխան փոփոխության նախագիծն այսօր քննարկվում է ՀՀ ԱԺ արտահերթ նիստում:

Ինչպես հարցի զեկուցման ընթացքում նշեց ՀՀ պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը, աշխարհազորը գործելու է տարածքային սկզբունքով՝ Երևանում և մարզերում ու պայմանականորեն բաղկացած է լինելու զորամիավորումներից, դրանց ենթակա բրիգադներից ու գումարտակներից:

«Աշխարհազորի ընդհանուր ղեկավարումն իրականացվելու է ԶՈւ ԳՇ պետի կողմից՝ աշխարհազորային շտաբի միջոցով: Աշխարհազորային միավորման ղեկավար է հանդիսանալու համապատասխան ՏԻՄ ղեկավարի տեղակալը, գյուղական բնակավայրերում՝ գյուղապետերի, քաղաքներում՝ քաղաքապետերի տեղակալները, Երևանում՝ քաղաքապետի տեղակալը, իսկ վարչական շրջանններում՝ վարչական շրջանների ղեկավարների տեղակալները»,- ասաց Բալայանը:

Փոխնախարարը նաև պարզաբանեց, որ զինվորական կցագրում ունեցող պահեստազորայինները, զինվորականներն ու զորակոչի ենթակա քաղաքացիները աշխարհազորի մեջ չեն մտնելու: Աշխարհազորային կարող են դառնալ կամավորականները, այդ թվում այն անձինք, ովքեր ազատված են զինվորական ծառայությունից:

ՀՀ Ազգային ժողովի նիստը մեկնարկեց ուշացումով և մեկ րոպե լռությամբ

Նշենք, որ այս կարգավորումները ներկայացված են «Պաշտպանության մասին» օրենքում փոփոխությունների կից փաթեթով ներկայացված՝ «Տարածքային կառավարման մասին», «ՏԻՄ մասին» և «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքներում լրացումներ ու փոփոխություններ կատարելու մասին նախագծերի փաթեթով:

464
թեգերը:
աշխարհազոր, ռազմական դրություն, ԱԺ
Ըստ թեմայի
Ինչ նկատի ուներ Փաշինյանը «ցավոտ փոխզիջում» ասելով. պատասխանում է Ալեն Սիմոնյանը
«Պաշտպանության մասին օրենքում» փոփոխություններ կկատարվեն. ԱԺ–ն ընդունեց նախագիծը
ԱԺ արտահերթ նիստում կքննարկվի ռազմական դրության ժամանակ հարկային արտոնության հարցը
Ռեջեփ Թայիփ Էրդողան

«Նա ցանցառի մեկն է». ֆրանսիական Charlie Hebdo–ն պատկերել է Էրդողանի ծաղրանկարը. լուսանկար

18
(Թարմացված է 00:10 28.10.2020)
Ավելի վաղ Թուրքիայի նախագահը Ֆրանսիայի ղեկավարին խորհուրդ էր տվել զբաղվել իր հոգեկան առողջության խնդիրներով։

ԵՐԵՎԱՆ, 28 հոկտեմբերի - Sputnik. Ֆրանսիական Charlie Hebdo ամսագիրը պատկերել է Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիփ Էրդողանի ծաղրանկարը։ Այն հայտնվել է ամսագրի Twitter-ի էջում։

Ծաղրանկարում Էրդողանը կիսամերկ նստած է բազկաթոռին։ Նրա մի ձեռքում խմիչք է, իսկ մյուսով բարձրացնում է կնոջ զգեստը։ Ծաղրանկարի տակ գրված է. «Անձնական կյանքում Էրդողանը լավ էլ ցանցառի մեկն է»` նկատի ունենալով, որ թուրքական ղեկավարի իսլամի և հավատքի մասին խոսքերը զուտ խոսքեր են։

Փարիզի ահաբեկչություններից հետո Charlie Hebdo-ն հայտարարություն է տարածել

Ավելի վաղ Թուրքիայի նախագահը Ֆրանսիայի ղեկավարին խորհուրդ էր տվել զբաղվել իր հոգեկան առողջությամբ։ Դրանից հետո երկու երկրների հարաբերությունները սրվել էին, և Ֆրանսիան Թուրքիայից հետ էր կանչել իր դեսպանին։

18
թեգերը:
ծաղրանկար, ամսագիր, Ֆրանսիա, Ռեջեփ Թայիփ Էրդողան
Ըստ թեմայի
Խաղաղությունը պարտադրում են, կամ ինչպես կարող է Մոսկվան ճնշել Բաքվին և Անկարային
Պուտինը Էրդողանին իր մտահոգությունն է հայտնել Արցախում կռվող ահաբեկիչների վերաբերյալ