Խորոված. արխիվային լուսանկար

Ախթալայում արդեն տարածվել է խորովածի բույրը. փառատոնի մեկնարկը տրված է

113
(Թարմացված է 13:39 18.08.2019)
Հայաստանում այս տարի անցկացվում է խորովածի 11-րդ  միջազգային փառատոնը։ Կազմակերպիչները խոստացել էին այն հիշարժան դարձնել։

ԵՐԵՎԱՆ, 18 օգոստոսի - Sputnik. Լոռու մարզի Ախթալա քաղաքում մեկնարկել է  խորովածի՝ արդեն ավանդական դարձած փառատոնը։ Այս տարի այն անցկացվում է 11-րդ անգամ։

Փառատոնի պաշտոնական մեկնարկը նախանշված է օգոստոսի 18-ին, ժամը 15:00–ին, բայց տաղավարներում խորովածի պատրաստումն արդեն մեկնարկել է, խորովածի բույրը` տարածվել Լոռվա լեռներում։

Փառատոնի կազմակերպիչ, «Հայ խոհարարական ավանդույթների պահպանման և զարգացման» ՀԿ նախագահ Սեդրակ Մամուլյանը Sputnik Արմենիային հայտնել էր, որ այս տարվա փառատոնն աչքի կընկնի հյուրերի ու տաղավարների աննախադեպ մեծ քանակով, համեղ ուտեստներով ու խորովածի նոր բաղադրատոմսերով:

Միջոցառումը բաղկացած կլինի 2 մասից` «լավագույն համ», «լավագույն գաղափար», «լավագույն տեսք» անվանակարգերի մրցույթից և մշակութային ծրագրից։

Ժյուրիի անդամները խորովածի համը կգնահատեն փակ աչքերով, որպեսզի լավագույնին որոշելու հարցում չլինի կողմնակալ մոտեցում։ 

Նշենք, որ 2019 թվականի սկզբին հայկական խորովածը «Ուտելիքի համաշխարհային ատլասի» վարկածով  ճանաչվել է հայկական ամենահայտնի ուտեստներից մեկը։

Google-ում որոնեցի, եկա. Հայաստան են գալիս ոչ միայն խորովածի, այլև զգացողությունների համար

113
թեգերը:
Խորովածի փառատոն, խորոված, Ախթալա
Ըստ թեմայի
«Ուտելիքի համաշխարհային ատլասում» հայկական ամենահայտնի ճաշատեսակը խորովածն է
Ինչպես ճիշտ պատրաստել խորովածը. դիետոլոգի խորհուրդները
«Իսկ ի՜նչ խորոված է այնտեղ». Պոպովն ասել է, թե ինչու է սիրում հանգստանալ հենց Հայաստանում
ճանապարհային ոստիկաններ, արխիվային լուսանկար

Տեխզննման կտրոնները պետք չեն լինի․ ոստիկանությունն «ընթացքում» է ստուգելու մեքենաները

34
(Թարմացված է 15:57 19.01.2021)
Փոխվում է ավտոմեքենաների տեխզննման հաճախականությունը․ նոր մեքենաները զննում կանցնեն թողարկման 4–րդ տարում, մինչև 10 տարվա արտադրության մեքենաները` երկու տարին մեկ։

ԵՐԵՎԱՆ, 19 հունվարի – Sputnik. Հայաստանի իշխանությունը մտադիր է հրաժարվել մեքենայի դիմապակու վրա փակցվող տեխզննման կտրոններից և վերահսկողությունն իրականացնել էլեկտրոնային տարբերակով։ ՀՀ տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների փոխնախարար Արմեն Սիմոնյանն առաջարկվող փոփոխություններն այսօր ներկայացրեց Ազգային ժողովում։

Սիմոնյանի խոսքով՝ փոփոխությունները պայմանավորված են երկրի միջազգային պարտավորություններով։

«Առաջարկվում է վերահսկողությունն իրականացնել էլեկտրոնային շտեմարանի արատորոշման քարտի միջոցով։ Քարտը էլեկտրոնային տարբերակով է լրացվում ու պահվում տվյալների բազայում», - ասաց Սիմոնյանը։

Նրա խոսքով՝ այդ դեպքում ճանապարհային ոստիկանությունը կկարողանա էլեկտրոնային տարբերակով ստուգել մեքենաներն ու չկանգնեցնել դրանք։

Փոխվելու է նաև տեխզննում անցկացնելու հաճախականությունը։ Առաջարկվում է առաջին տեխզննությունն անցկացնել ավտոմեքենայի թողարկման չորրորդ տարում, մինչև 10 տարվա արտադրության մեքենաների դեպքում` երկու տարին մեկ, իսկ տասից բարձր մեքենաների դեպքում` տարեկան մեկ անգամ։

Հանրային ուղևորափոխադրման համար նախատեսված մեքենաները մինչև 10 տարի շահագործվելը պետք է տեխզննում անցնեն տարին մեկ անգամ, իսկ 10 տարի շահագործումից հետո` տարեկան երկու անգամ։

Ընդհանուր առմամբ հանրապետությունում շուրջ 50 տեխզննման կայան կա։

Նշենք, որ ճանապարհային ոստիկանության տվյալներով՝ Հայաստանում տարեկան 72-73 հազար վթար է տեղի ունենում։ 2019 թվականին ավտովթարի զոհ է դարձել 343 մարդ։ Տարբեր գնահատականների համաձայն՝ վթարների մոտ 30%-ի պատճառը մեքենայի անսարքությունն է։

«Բալային համակարգը կմնա թղթի վրա». «Վարորդի ընկեր» ՀԿ նախագահն ասել է` ինչու

 

34
թեգերը:
ավտոմեքենա, վարորդ, Հայաստան
Ըստ թեմայի
Հայերին էլ է վերաբերում. ՌԴ–ում փոխվում է վարորդական վկայական ստանալու կարգը
Վթար Երևանում. «Infinity»–ի վարորդն ու ուղևորը 15 տարեկան են
Քանի՞ վարորդ է 2020 թվականին 6 ամսով զրկվել մեքենա վարելու իրավունքից. «Հայկական ժամանակ»
Արմինե Հարությունյան

Արմինե Հարությունյանը նկարահանվել է իտալական հեղինակավոր «Grazia» ամսագրի համար

64
(Թարմացված է 14:46 19.01.2021)
Ճանաչված հայուհու հետևորդները բազմաթիվ շնորհավորանքներ են գրել և նորանոր հաջողություններ մաղթել նրան։

ԵՐԵՎԱՆ, 19 հունվարի – Sputnik. Հայտնի մոդել Արմինե Հարությունյանը, որը մեծ ճանաչում ձեռք բերեց աշխարհահռչակ «Gucci»-ի 2020թ.–ի հավաքածուի ցուցադրությանը մասնակցելուց հետո, նկարահանվել է իտալական «Grazia» ամսագրի համար։ Նա այդ մասին հայտնել է Instagram-ի իր էջում և լուսանկարներ հրապարակել։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Armina 🇦🇲 (@deararmine)

Արմինեի հետևորդները բազմաթիվ շնորհավորանքներ են գրել և մոդելին նորանոր հաջողություններ մաղթել։

«Գեղեցկուհի, լիքը հաջողություններ քեզ։ Կատարյալ։ Յուրահատուկ»,– գրել են նրանք։

Ավելի վաղ մոդելը նկարահանվել էր «The Muse Fashion» հայկական ապրանքանիշի գովազդային տեսահոլովակում։

Նշենք, որ Արմինեն սկզբում մեծ քննադատությունների ալիքի բախվեց։ Շատերը նրան վիրավորում էին տարբերվող արտաքինի համար ու առաջարկում պլաստիկ միջամտության դիմել։

«Gucci»–ի հայ մոդելը դարձել է հայրենական դիզայների նոր հավաքածուի դեմքը

Սակայն այժմ հայուհին իր հստակ քայլերն է անում նորաձևության բարձր բեմերում, իսկ քննադատություններին վերաբերվում է ժպիտով։

Ինչ տեսք ուներ «Gucci»–ի հայ մոդելը մանուկ հասակում. լուսանկար

64
թեգերը:
ամսագիր, Արմինե Հարությունյան, Հայաստան
Ըստ թեմայի
«Ձեր որդին հրաշք է». Սիրուն Մինասն ընտանեկան լուսանկար է հրապարակել
Երգչուհի Լոլիտան 6–րդ անգամ է ամուսնացել
«Ես սգում եմ բաց աչքերով». Անժելա Սարաֆյանը Instagram–ից ջնջել է բոլոր լուսանկարները
Ի հեճուկս 2020-ի․ որտեղ են ամանորյա արձակուրդներն անցկացրել հայտնի հայերը
Վյաչեսլավ Վոլոդինը

Նավալնին օգտվում է արևմտյան հատուկ ծառայություններից․ Վոլոդինն` «ուղարկած մարդու» մասին

7
(Թարմացված է 16:25 19.01.2021)
Եվրամիությունը նախ պետք է ինքն իրենից սկսի․դադարեք մարդկանց վրա ռետինե փամփուշտներով կրակել, թունավորել նրանց գազով, ձմռանը մարդկանց վրա ջուր լցնել։ Նման խորհուրդներ է տվել Վյաչեսլավ Վոլոդինը Նավալնուն պաշտպանող արևմտյան քաղաքական գործիչներին։

ԵՐԵՎԱՆ, 19 հունվարի - Sputnik. Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը հայտնել է, որ ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնու բոլոր գործողությունների հետևում օտար պետություններն են, «հայրենիքը դավաճանած» նման մարդիկ ռուսական իշխանության մարմիններում տեղ չունեն։

«Այսօր որպես միջամտության գործիք արևմտյան հատուկ ծառայությունները, Պետական դեպարտամենտն օգտագործում են Նավալնուն։ Բոլորը պետք է հասկանան՝ նրա արած ամեն քայլի հետևում օտար պետություններ են կանգնած։ Մեր խնդիրն է թույլ չտալ օտար միջամտությունը, ով էլ այստեղ քաղաքականություն վարի, պետք է երկիրը պաշտպանի», - ասել է Վոլոդինը Պետդումայի լիակազմ նիստում։

Վոլոդինը  հավելել է, որ եթե մարդ դավաճանում է երկիրը, եթե նա օտար ֆինանսավորում է ստանում, նա իշխանության ոչ մի օրգանում անելիք չունի։

Նա կոչ է արել եվրոպացի գործընկերներին «իրենցից սկսել», երբ Արևմուտքում սկսում են քննադատել այս կամ այն երկրների իշխանության գործողությունները։

«Նույնը վերաբերում է Գերմանիայից մեզ մոտ ուղարկված մարդու վերաբերյալ նրանց հայտարարությանը։ Մենք այստեղ նախապես համակարգված գործողություններ ենք տեսնում։ Իսկ Եվրամիությունը պետք է ինքն իրենից սկսի։ Դադարեք մարդկանց վրա ռետինե փամփուշտներով կրակել, թունավորել նրանց գազով, ձմռանը մարդկանց վրա ջուր լցնել։ Այդ ամենը հիշեցնում է Երկրորդ համաշխարհային պատերազմի կտտանքները։ Վերջիվերջո, վերականգնեք ձեր երկրներում մարդու իրավունքների օրինականությունը, եթե ուզում եք, որ ինչ-որ մեկը լսի ձեզ։ Եթե ուզում եք պահպանել ներկայիս միջազգային կարգն ու կայունությունը», - ասել է Վոլոդինը։

Նավալնուն ձերբակալել են Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանում. տեսանյութ

Հիշեցնենք՝ հունվարի 17-ին ռուսաստանցի քաղաքական գործիչ և բլոգեր Ալեքսեյ Նավալնին Գերմանիայից Ռուսաստան է վերադարձել։ Ռուսաստանի Դաշնության ՊԿԴԾ օպերատիվ վարչության Մոսկվայի հետախուզության բաժնի աշխատակիցները «Շերեմետևո» օդանավակայանում ձերբակալել են Ալեքսեյ Նավալնուն, որը պայմանական ազատազրկման ժամկետը բազմիցս խախտելու համար հետախուզվում էր 2020 թվականի դեկտեմբերի 29–ից։ Նավալնու հետագա խափանման միջոցը կորոշի դատարանը, մինչ այդ նա կմնա կալանքի տակ։

Հիշեցնենք` Նավալնուն հիվանդանոց էին տեղափոխել 2020 թվականի օգոստոսի 20-ին Օմսկում, երբ նրա ինքնազգացողությունը վատացել էր Տոմսկից Մոսկվա թռչող ինքնաթիռում։ Զննումից հետո Օմսկի հիվանդանոցի բժիշկները որպես հիմնական ախտորոշում նշել էին նյութափոխանակության խանգարումը, որն արյան մեջ շաքարի մակարդակի կտրուկ անկում էր առաջացրել։

Ավելի ուշ ընդդիմադիր գործչին ինքնաթիռով տեղափոխեցին Գերմանիա։ ԳԴՀ կառավարությունը, հղում անելով ռազմական բժիշկներին, հայտարարեց, որ Նավալնուն թունավորել են «Նովիչոկ» թունավոր նյութերի շարքին պատկանող սուբստանցիայով։ Կրեմլում այդ կապակցությամբ հայտարարեցին, որ Բեռլինը Մոսկվային չի տեղեկացրել Նավալնու՝ «Նովիչոկով» թունավորված լինելու իր եզրակացությունների մասին, Ռուսաստանը նման տվյալներ չունի:

Մինչ այդ Նավալնու դեմ երկու պայմանական ազատազրկման դատավճիռ էր կայացվել՝ 16 մլն ռուբլի վատնելու և ավելի քան 30 մլն ռուբլի յուրացնելու գործերով:

7
թեգերը:
Վյաչեսլավ Վոլոդին, Եվրոպա, Ռուսաստան, Ալեքսեյ Նավալնի
Ըստ թեմայի
ՌԴ–ն ապակառուցողական է համարում Նավալնու գործի վերաբերյալ Գերմանիայի մոտեցումը
Նավալնին չի օգնի. Գերմանիայում սխալ են որակել «Հյուսիսային հոսք - 2»–ը կասեցնելու կոչերը
Գերմանիան Նավալնուն կստիպի լռել, քանի որ նրա վերադարձը հղի է կանխատեսելի հետևանքներով