Գերեզմաններ

Անիծված շիրիմները. ինչ փոփոխությունների են ենթարկվել հայերի հուղարկավորման ավանդույթները

960
(Թարմացված է 01:15 18.08.2019)
Հայ ժողովրդի բազմադարյա պատմության մեջ ամենից քիչ փոխվել են հուղարկավորման ավանդույթները:Եվ դա ամենևին էլ պատահականություն չէ:

Լաուրա Սարգսյան, Sputnik Արմենիա

Հարգել մահացածների հիշատակը, խստագույնս պահպանել հուղարկավորման ծեսերը, ճիշտ թաղել, նշել ննջեցյալի քառասունքն ու տարին` հուղարկավորման բոլոր այս ավանդույթները հայերը սրբորեն պահպանել են բազմադարյա պատմության ընթացքում: Ազգագրագետ Սվետլանա Պողոսյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում պատմեց, որ հնում հուղարկավորմանը հարազատները պատրաստվել սկսում էին մարդու կյանքի վերջին րոպեներից:

Этнограф Светлана Погосян
© Sputnik / Asatur Yesayants
Սվետլանա Պողոսյանը

«Այն, որ մարդը մահամերձ է, նախևառաջ զգուշացնում էին ամենամոտ ազգականներին, հարազատներին և բարեկամներին: Դա արվում էր այն նպատակով, որպեսզի նրանք հասցնեն կյանքի օրոք հրաժեշտ տալ հարազատին», – պարզաբանում է Պողոսյանը:

Հանգուցյալը

Մահը վրա հասնելուց անմիջապես հետո, նույն օրը, հանգուցյալին լողացնում էին, հագցնում, պատանավորում: Ընդունված էր հանգուցյալին հագցնել նրա ունեցած ամենաթարմ, գրեթե չհագած շորերը՝ ներքնազգեստից մինչև վերնահագուստը:

Экспозиция государственного музея этнографии Армении
© Sputnik / Laura Sarkisian
Ազգագրության թանգարան-ինստիտուտի ցուցանմուշներից

Ի դեպ, որպես կանոն, հասուն տարիքից սկսած, մարդիկ իրենց համար «հուղարկավորման հանդերձանք» էին ձեռք բերում և պահում այլ շորերի հետ, բայց ընդգծված՝ առանձին: Այդ «հատուկ հագուստի» խնամքը և պահպանման հոգսը, սովորաբար, օջախի մեծ տիկնոջ վրա էր: Ինչ վերաբերում է հանգուցյալին հուղարկավորման պատրաստելուն, ապա կահ-կարասին, որն օգտագործում էին մարմինը լվանալու ժամանակ, հետո դեն էին նետում: Միայն այդ ընթացակարգերից հետո ննջեցյալի մարմինը պատանավորում էին՝ փաթաթում դրա համար նախատեսված սպիտակ կտորով:

Экспозиция государственного музея этнографии Армении
© Sputnik / Laura Sarkisian
Ազգագրության թանգարան-ինստիտուտի ցուցանմուշներից

«Հանգուցյալի մարմինը լվանալիս գործածած առարկաները դեն էին նետում, որովհետև համարվում էր, որ եթե դա պահվի տանը, ապա մի խորշ կբացվի, որը կապում է ննջեցյալի և կենդանի մարդկանց հոգիները, ինչը ցանկալի չէր», – բացատրում է Պողոսյանը:

Экспозиция государственного музея этнографии Армении
© Sputnik / Laura Sarkisian
Ազգագրության թանգարան-ինստիտուտի ցուցանմուշներից

Հնում հայերը խիստ հարգում էին հանգուցյալների հիշատակը: Չնայած, պետք է նկատել, որ բազմահազարամյա պատմության ընթացքում, կախված այս կամ այն խոշոր ժամանանակահատվածում ունեցած դավանանքից (բազմաստվածույթան շրջան, քրիստոնեություն) պատկերացումները որոշակի փոփոխվել են, լրացվել:

Տանը չէին դնում

Պողոսյանը նշում է, որ հնում հանգուցյալներին տանը չէին դնում: Բոլոր այդ արարողություններից հետո, ննջեցյալին եկեղեցի էին տանում, որտեղ էլ տեղի էր ունենում հոգեհանգստի ծեսը: Ընդ որում, մարմինը տնից հանում էին, ոչ թե դռնից, այլ պատուհանից:

«Մեր նախնիները համարում էին, որ այդպիսով հանգուցյալի հոգուն և մահվան շնչին հնարավորություն չեն տալիս վերադառնալու այդ տուն», – ասում է Սվետլանա Պողոսյանը:

Գլուխլվայից մինչև ատամհատիկ, կամ ինչպես են հայերը պահպանել հին ավանդույթները

Միայն ամենահարուստ ընտանիքները կարող էին իրենց թույլ տալ հանգուցյալին դագաղի մեջ դնել: Ոմանք էլ մարմինը փաթաթում էին գորգի մեջ կամ դուրս հանում հատուկ պատգարակների վրա դրած:

Թաղումը

Թաղումը կատարվում էր միայն տղամարդկանց ներկայությամբ ու մասնակցությամբ: Կանանց արգելվում էր մասնակցել այդ արարողությանը, այդ պատճառով նրանք ուղեկցում էին մարմինը մինչև գերեզմանատան մուտքը: Այդ ավանդույթը մինչ օրս խստիվ պահպանվում է:

Кладбище в Норатусе
© Sputnik / Aram Nersesyan
Նորդուսի գերեզմանատունը

«Կանայք և երեխաները գերեզման այցելում էին միայն հաջորդ օրը (էքնահող կամ այգալաց -խմբ): Ի դեպ, հանգուցյալի լավագույն հագուստները տալիս էին գերեզմանափորներին: Ընդունված էր վճարել նրանց աշխատանքի համար, ինչպես նաև ուտելիք թողնել», – պատմում է Պողոսյանը:

Թաղման թափորն ուղեկցող կանայք, հասկանալի է, տղամարդկանցից շուտ էին վերադառնում գերեզմաններից և հոգեհացի (քելեխ) սեղան պատրաստում: Ճաշացանկն անփոփոխ էր ու ընդգծված համեստ, հիմնականում այն ներառում էր խաշած մթերք` միս, ձուկ: Սեղանին դրվում էր նաև կանաչեղեն, լավաշ, թթու: Հոգեհաց էին տալիս նաև մահվան 7-րդ օրը, նշում քառասունքն ու տարին: Գերեզմանատնից վերադառնալիս, բոլորը պարտադիր լվացվում էին և հետո միայն մոտենում հոգեհացի սեղանին:

Պողոսյանը ընդգծում է, որ անկախ սոցիալական վիճակից, մինչև մահվան առաջին տարելիցը լրանալը հանգուցյալի ընտանիքի անդամները ջանում էին գերեզմանին տապանաքար տեղադրել: Շիրմաքարին գրում էին ննջեցյալի ծննդյան և մահվան տարեթվերը, անունն ու ազգանունը: Առավել ունևորները խաչքարեր կամ հուշարձաններ էին պատվիրում:

Кладбище в Норатусе
© Sputnik / Aram Nersesyan
Նորդուսի գերեզմանատունը

Ի դեպ, եթե մարդը ինքնասպան էր եղել կամ մկրտված չէր մահացել, ապա նրան հուղարկավորում էին ոչ թե ընդհանուր գերեզմանատանը, այլ մյուսներից առանձին՝ հատուկ տարածքում: Մեծամասնությունը խուսափում էր նման մանրդանց շիրիմներին այցի գնել: Ոմանք դրանք համարում էին անիծված շիրիմներ և անվանում «վտարակների գերեզման»:

Սուգ

Հանգուցյալի մտերիմներն ու հարազատները առնվազն 40 օր սուգ էին պահում և պարտադիր սև կամ մուգ կապույտ զգեստ հագնում: Այն ժամանակ սև գույնը խորհրդանշում էր վիշտը, ողբերգությունը, այդ պատճառով ոչ ոք առօրյա կյանքում այդ գույնի հագուստ չէր կրում:

Экспозиция государственного музея этнографии Армении
© Sputnik / Laura Sarkisian
Ազգագրության թանգարան-ինստիտուտի ցուցանմուշներից

«Այդ հետո արդեն ժամանակի ընթացքում փոխվեց վերաբերմունքը սև գույնի նկատմամբ և նույնիսկ հայտնի Կոկո Շանելն ասում էր, որ յուրաքանչյուր կնոջ զգեստապահարանում պետք է փոքրիկ սև զգեստ լինի: Սակայն նախկինում ջանում էին սև հագուստ չկրել, քանի որ դա սգի նշան էր», – բացատրում է ազգագրագետը:

Եթե կինը շատ երիտասարդ տարիքում էր կորցրել ամուսնուն, պետք է առնվազն մեկ տարի սուգ պահեր: Մեկ տարի անց երիտասարդ այրին հանրային ընկալման մեջ համարվում էր ազատ և կարող էր կրկին ամուսնանալ, ինչը հասարակության կողմից չէր դատապարտվում: Իսկ եթե կինն այրիացել էր միջին կամ մեծ տարիքում, ապա նա դատապարտված էր սգին պատշաճող մուգ զգեստը կրել ցմահ:

Մինչև կյանքի վերջն, անկախ տարիքից, սգի մեջ էին մնում նրանք, ովքեր զավակ էին կորցրել:

Սգո զգեստը համեստ էր և մուգ երանգներով, կրում էին այն առանց զարդերի կամ վառ գլխարկների: Սգի մեջ գտնվող կանայք փողոց դուրս չէին գալիս ցերեկային ժամերին, հրապարակային և տոնական միջոցառումներին չէին մասնակցում:

Սգի մեջ գտնվող տղամարդիկ մորուք էին պահում, կամ գլխարկը թարս դնում: Քառասունքին տղամարդիկ դուրս էին գալիս սգից. ավագ բարեկամները կամ կնքահայրը նրանց բաղնիք էին տանում, վարսավիրանոց և սգո մորուքը սափրել տալիս:

Վարդավառը հիմա վերածվել է մանկական զվարճանքի. տոնի խորհուրդն ու սպասվող միջոցառումները

Ի դեպ, խորհրդային տարիներին նաև ընդունված էր, որ նախքան սափրվելը, հարազատների նույն խմբով, կնքահոր հետ, լուսանկարվեն: Այն ժամանակ լուսանկարչատները սովորաբար վարսավիրանոցների հետ նույն շենքում էին: Նշենք, որ 1950-70-ականներին ընդունված էր նաև մահացած հարազատի սևակիր փոքր լուսանկարը փակցնել պիջակին՝ հուղարկավորության ժամանակ:

Այնպես որ, եթե ընտանեկան ֆոտոալբոմներում նկար տեսնեք, որտեղ ձեր ազգի տղամարդիկ խոժոռադեմ ու մորուքներով են պատկերված, ապա արդեն կկռահեք, թե դա ինչ առիթով է եղել:

960
թեգերը:
ավանդույթ, թաղում, գերեզման, հայեր, Հայաստան
Արման Թաթոյանը փաստահավաք աշխատանքների նպատակով Գեղարքունիքի մարզում է

Արման Թաթոյանը փաստահավաք աշխատանքների նպատակով Գեղարքունիքի մարզում է. լուսանկարներ

39
Գեղարքունիքի մարզի բնակիչները մարդու իրավունքների պաշտպանին են ներկայացրել իրենց հուզող խնդիրները։

ԵՐԵՎԱՆ, 29 հուլիսի – Sputnik. ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը փաստահավաք աշխատանքների նպատակով Գեղարքունիքի մարզում է։ Տեղեկությունը Facebook–ի իր էջում հրապարակել է Թաթոյանը` լուսանկարներ ներկայացնելով։

Омбудсмен Арман Татоян посетил Гегаркуникскую область
Արման Թաթոյանը փաստահավաք աշխատանքների նպատակով Գեղարքունիքի մարզում է

«Արման Թաթոյանը Վարդենիսի քաղաքապետ Արամ Մելքոնյանի և մարզպետարանի ներկայացուցչի ուղեկցությամբ հանդիպումներ է ունենում քաղաքացիների հետ»,–նշված է լուսանկարներին կից։

Բնակիչները պաշտպանին են ներկայացրել իրենց հուզող խնդիրները։

Омбудсмен Арман Татоян посетил Гегаркуникскую область
Արման Թաթոյանը փաստահավաք աշխատանքների նպատակով Գեղարքունիքի մարզում է

Հիշեցնենք` հուլիսի 28-ին ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները հերթական անգամ դիմել էին սադրանքի և խախտել հրադադարը հայ-ադրբեջանական սահմանի հյուսիսարևելյան հատվածում: Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնել էին Մոսկվայի միջնորդությամբ դադարեցնել կրակը։

Ադրբեջանական ստորաբաժանումները, տալով կորուստներ, հետ են շպրտվել. ՊՆ

Հայկական կողմն ունի երեք զոհ, հինգ վիրավոր։

Հուլիսի 29-ին` ժամը 03:00-ի սահմանում, հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի հատվածում, Քարվաճառի ուղղությամբ ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները, խախտելով նախորդ օրը ձեռք բերված` կրակի դադարեցման վերաբերյալ պայմանավորվածությունը, կրկին դիմել են սադրանքի ու կրակ բացել հայկական դիրքերի ուղղությամբ։

39
թեգերը:
ՀՀ ՄԻՊ, պաշտպան, Արման Թաթոյան, Գեղարքունիքի մարզ
Ըստ թեմայի
ՄԻՊ–ն այցելել է զինվորական հոսպիտալ և տեսակցել Գեղարքունիքում վիրավորված զինծառայողներին
18։00-ի դրությամբ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի հատվածում կայուն է
Գեղարքունիքի հատվածում փոխհրաձգություն է ծավալվել, հայկական կողմը մեկ վիրավոր ունի. ՊՆ
Երևանի ավագանու նիստ. արխիվային լուսանկար

Երևանի քաղաքապետարանի 2000 աշխատակիցներ ավելի բարձր աշխատավարձ կստանան. ավագանին հաստատեց

58
(Թարմացված է 14:35 29.07.2021)
Երկար քննարկումներից հետո հարցը դրվեց քվեարկության։ Որոշումն ընդունվեց 34 կողմ, 2 դեմ և 2 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ:

ԵՐԵՎԱՆ, 29 հուլիսի – Sputnik. Երևանի ավագանին այսօր` հուլիսի 29–ին, հավանություն տվեց նախագծին, որով առաջարկվում էր քաղաքապետարանի 2000 աշխատակիցների աշխատավարձերը բարձրացնել մոտ 30%-ով։ 

Նախագծի հեղինակներն են Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Լևոն Հովհաննիսյանն ու «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանը:

Նշենք, որ Երևանի քաղաքապետարանի աշխատավարձերի և հավելավճարների ընդհանուր տարեկան ֆոնդը կազմում է մոտ 7 մլրդ դրամ:

Քննարկման ընթացքում Հովհաննիսյանը շեշտեց, որ այս նախագծով Երևան քաղաքի բյուջեի վրա հավելյալ ծանրաբեռնվածություն չի ավելանում, քանի որ այն գումարները, որոնք վերջին տարիներին քաղաքապետարանի կողմից տրվել են պարգեւավճարի տեսքով` փաստացի որպես հավելյալ աշխատավարձ, այսուհետ տրամադրվելու են որպես հիմնական աշխատավարձ:

Դաստիարակները պետք է ստանան 250–300.000 դրամ աշխատավարձ. Փաշինյան

Նախագծի հեղինակները պարզաբանեցին, որ գործող աշխատավարձերը չեն համապատասխանում ընթացիկ աշխատանքային շուկայի պայմաններին և հաճախ թույլ չեն տալիս ներգրավել բարձրակարգ մասնագետների, ուստի այս նախագծով համայնքային աշխատակիցները կստանան ֆիքսված ավելի բարձր աշխատավարձ:

«Իսկ պարգևավճարների վճարման պրակտիկան, որը շատ հաճախ չհիմնավորված էր, հանրության շրջանում այդքան էլ միանշանակ չէր ընդունվում, կվերացվի: Հավելավճարներ կստանան միայն այն աշխատակիցները, որոնք իսկապես հավելյալ աշխատանք կկատարեն»,- ասաց Հովհաննիսյանը:

Երկար քննարկումներից հետո հարցը դրվեց քվեարկության։ Որոշումն ընդունվեց 34 կողմ, 2 դեմ և 2 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ:

Նշենք, որ օրենքը պահաջում է այլ աշխատակիցների աշխատավարձի բարձրացման համար բարձրացնել նաև քաղաքապետի աշխատավարձը:

Սակայն Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն այս առիթով ասել էր, որ հեղափոխության արդյունքում հանրային պաշտոն ստանձնած մարդը չպետք է ձգտի սեփական աշխատավարձի բարձրացմանը, ուստի, կտրականապես դեմ է, որ իր աշխատավարձը բարձրանա, և այդ պատճառով էլ ինքը չի մասնակցելու քվեարկությանը։

58
թեգերը:
աշխատավարձ, քաղաքապետարան, Երևանի ավագանի, ավագանի
Ըստ թեմայի
«Դեռ աշխատավարձ չեն ստացել». որքա՞ն կվարձատրվեն պարեկները
Պետական համակարգում աշխատավարձերն ու պարգևավճարները կազմել են միջինը 360 000 դրամ
Աշխատավարձս չորացել է․ գյուղացիները փակել են Էջմիածին-Աշտարակ մայրուղին. տեսանյութ
Փրկարարներ

Ջրականից տարհանվել է ևս մեկ հայ զինծառայողի աճյուն

0
(Թարմացված է 16:45 29.07.2021)
Զինադադարից հետո մինչ օրս Արցախի գրավյալ տարածքներից տարհանվել է 619 աճյուն:

ԵՐԵՎԱՆ, 29 հուլիսի – Sputnik. Արցախի ՆԳ նախարարության ԱԻՊԾ փրկարարներն այսօր Ջրականի շրջանում իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերել են ևս մեկ հայ զինծառայողի աճյուն:

«Նրա ինքնությունը կհաստատվի դատաբժշկական փորձաքննությունից հետո»,– նշված է հաղորդագրության մեջ:

Նշենք, որ զինադադարից հետո մինչ օրս Արցախի գրավյալ տարածքներից տարհանվել է 619 աճյուն:

Որոնումների առաջիկա ուղղությունների և դրանց արդյունքների մասին ծառայությունը հավելյալ տեղեկություն կտրամադրի:

0
թեգերը:
աճյուն, զինծառայող, Արցախ