«Գյումրու օր»

8 մլն դրամ` Գյումրու օրվա համար.ինչ միջոցառումներ են լինելու. քաղաքապետը փակագծեր է բացում

2140
(Թարմացված է 17:41 16.08.2019)
Գյումրու օրն անակնկալներով լի է լինելու՝ վստահեցնում է Գյումրու քաղաքապետն ու բոլորին այդ օրը հրավիրում Գյումրի:

ԵՐԵՎԱՆ, 16 օգոստոս — Sputnik. «Քաղաքի օրվա» ամենասպասված միջոցառումը Շիրազի  փողոցի բացումն է լինելու։ Այս մասին այսօր լրագրողներին ասաց Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը` անդրադառնալով Գյումրու օրվան նվիրված միջոցառումներին

Օգոստոսի 25-ին Գյումրին հերթական անգամ կնշի «Քաղաքի օրը»: 

«Վարպետների քաղաք»  խորագիրը կրող միջոցառման շրջանակներում  ժամը 11:00- ից սկսած բացօթյա  տարաբնույթ  միջոցառումներ կանցկացվեն քաղաքի տարբեր հատվածներում՝ տոնական համերգներ, ցուցադրություններ, տիկնիկային ներկայացում և այլն: 

Նորաբաց Շիրազի  փողոցում գյումրեցի վարպետները կներկայանան իրենց արհեստներով ու արվեստով: Տոնական օրը յուրովի կներկայանան նաև քաղաքի թանգարանները, իսկ ժամը 17։00-23:00 տեղի կունենա տոնական համերգ՝  գյումրեցի ու հրավիրված  երգիչ-երգչուհիների կատարմամբ: Համերգին ելույթ կունենան նաև հայտնի երգչուհիներ Նունե Եսայանն ու Իվետա Մուկուչյանը: Հաշվի առնելով Նունե Եսայանի անվան շուրջ հնչող մեղադրանքները, թե նա մեկ միլիոն դրամ է պահանջել ելույթ ունենալու համար` քաղաքապետը լրագրողներին ասեց. «Եսայանն ինքն է  ցանկություն հայտնել ելույթ ունենալ Գյումրիում, ու այդ մասին ինձ տեղեկացրել է մեր մշակույթի բաժինը: Ի դեպ, այդ ելույթի ողջ հասույթը Նունե  Եսայանը նվիրելու է քաղաքի թիվ 1 երաժշտական դպրոցին՝  երաժշտական գործիքներ  գնելու համար»:

«Քաղաքի օր» միջոցառմանը խոստացել է ներկա գտնվել նաև ՀՀ վարչապետը: Ի դեպ, քաղաքապետը շնորհակալություն հայտնեց ՀՀ վարչապետին՝ օրեր առաջ Գյումրին այդպես հրաշալի ներկայացնելու համար: Լրագրողների այն հարցին, թե վարչապետի «գովազդն» ի՞նչ արդյունք է ունեցել, քաղաքապետը վստահեցրեց՝  ավելացել է զբոսաշրջիկների թիվը:

Սամվել Բալասանյանը վստահեցնում է` մայրաքաղաքից միջոցառմանը մասնակցել ցանկացողների համար լուծված է  տեղափոխման խնդիրը: «Պայմանավորվել ենք  «Հարավկովկասյան երկաթուղիներ»-ի հետ՝ այդ օրը 2 գնացք  է գալու՝  ժամը 11:00-ին և մեկ ժամ անց, իսկ երեկոյան վերադարձը 23:30, որպեսզի նրանք, ովքեր ցանկություն ունեն տեսնել հրավառությունը, կարողանան անել դա: Այնպես, որ եկե՛ք  ու վայելե՛ք»,-նշեց քաղաքապետը:

Ավելացնեք, որ միջոցառումների անցկացման համար հատկացվել է 8 մլն դրամ:

2140
թեգերը:
Սամվել Բալասանյան, Համերգ, Իվետա Մուկուչյան, Նունե Եսայան, Մեղադրանք, դրամ, Գյումրի
Ըստ թեմայի
Փաշինյանը Քյոլնի քաղաքապետին առաջարկել է համագործակցություն հաստատել Գյումրիի հետ
Ռազմական ոստիկանության պետն այցելել է Գյումրիի 102-րդ ռազմակայան
Ո՞վ կկառուցի Գյումրիի մաքսատունը. ՊԵԿ–ը պարզաբանեց, թե ինչպես է ընտրվել «Մերձմոսկովյանը»