Օլեգ Մկրտչան

Մոսկվայում 9 տարվա ազատազրկման է ենթարկվել Ուկրաինայի ամենահարուստ հայերից մեկը

302
(Թարմացված է 17:28 16.08.2019)
Գործարար, «Մետալուրգ–Դոնեցկ» և «Կուբան–Կրասնոդար» ֆուտբոլային ակումբների նախկին սեփականատեր Օլեգ Մկրտչյանը դատապարտվել է ազատազրկման։ Նա նաև տուգանվել է` խոշոր վարկը օֆշորային գոտի հանելու համար։

ԵՐԵՎԱՆ, 16 օգոստոսի — Sputnik. Մոսկվայի դատարանը 9 տարվա ազատազրկման է դատապարտել ուկրաինահայ գործարար, «Դոնբասի ինդուստրիալ միություն» կորպորացիայի և Ռուսական լեռնամետաղագործական ընկերության ղեկավար Օլեգ Մկրտչանին և որոշում կայացրել նրանցից 198 միլիարդ ռուբլի գանձելու մասին` վարկի հարցում խարդախության համար։

Օլեգ Մկրտչանը ձերբակալվել է Մոսկվայում 2018թ.–ի փետրվարին։ Մեղադրանքի համաձայն` 2009-2013թթ.–ին նա 2,5 միլիարդ դոլար է ստացել Վնեշէկոնոմբանկից  «Դոնբասի ինդուստրիալ միություն» կորպորացիայի զարգացման համար, սակայն միջոցների մի մասը տեղափոխել է օֆշորային հաշիվներ` անձնական նախագծերի համար։

Ավելի վաղ դատարանը կալանք էր դրել գործարարի ունեցվածքի վրա 8 միլիարդ ռուբլու չափով։

Օլեգ Մկրտչանը ծնվել է Արմավիրում, 1988թ.–ին ավարտել Ստավրոպոլի պոլիտեխնիկական ինստիտուտը, ինժեներ–տեխնոլոգ մասնագիտությամբ դիպլոմ ստացել։

Կազանում կալանավորվել է Ռաշիդ Խաչատրյանը. տեսանյութ

2012թ.–ին «Ֆոկուս» ամսագրի «Ուկրաինայի 200 ամենահարուստ մարդիկ» վարկանիշում զբաղեցրել է 14–րդ տեղը։ Նրա կարողությունը գնահատվել է 1 միլիարդ 250 միլիոն դոլար։ Ամուսնացած է, ունի չորս երեխա։ Նախկինում ղեկավարել է «Մետալուրգ» և «Դոնեցկ» ֆուտբոլային ակումբները։

302
թեգերը:
գործարար, Մոսկվա, Ուկրաինա, հայեր, հայ, Հայաստան
Ըստ թեմայի
Կողոպուտ` օրը ցերեկով. հաջողված և չհաջողված բանկային գողություններ` հայերի մասնակցությամբ
Կյանքն էլ շախմատ է. Հայաստանի դատապարտյալները շախմատ են խաղում արտերկրի բախտակիցների հետ
«Եթե Արամը չլիներ իմ ընկերն ու օգնականը, արդյո՞ք այս գործն ընդհանրապես կծնվեր». Աշոտյան