Թմրանյութեր

Իրանցին «բեռով–բարձով» էր Հայաստան եկել. մեծ քանակությամբ թմրամիջոցներ են հայտնաբերել

48
(Թարմացված է 13:46 16.08.2019)
ԻԻՀ քաղաքացին կալանավորվել է` թմրամիջոցների ապօրինի շրջանառության համար։

ԵՐԵՎԱՆ, 16 օգոստոսի — Sputnik. ՊԵԿ-ը կանխել է Իրանից Հայաստան «մեթամֆետամին», «հերոին» և «մեթադոն» տեսակի թմրամիջոցներին նմանվող զանգվածների տեղափոխման փորձը։ Այս մասին հայտնում է Պետեկամուտների կոմիտեն։

«Օրերս «Ագարակ» պետական սահմանային անցակետում Իրանից Մեղրիի սահմանային անցակետ ավտոբուսով ժամանած ԻԻՀ քաղաքացու զբաղեցրած նստարանի նստատեղի տակից հայտնաբերվել է 102.09 գրամ  «մեթամֆետամին»–ին նմանվող սպիտակ, բյուրեղանման զանգվածներ: Զննության արդյունքում բացահայտվել է նաև 29.08 գրամ «հերոին» տեսակի թմրանյութին նմանվող, բաց շագանակագույն զանգված»,–նշված է հաղորդագրության մեջ։

ՊԵԿ աշխատակիցները թաքստոցից հայտնաբերել են նաև առանց մակնշման 53 հատ դեղահաբ, որոնք, ըստ Իրանի քաղաքացու՝ «մեթադոն» տեսակի թմրամիջոցներ են:

Փաստի առթիվ կազմված նյութերը տրամադրվել են ՊԵԿ քննչական վարչությանը: Հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 267.1 հոդվածի 1-ին մասի` թմրամիջոցներ կամ հոգեմետ նյութեր պահելու կանոնների խախտման և 266-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, այն է` թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառությունն իրացնելը կամ դրանց ապօրինի իրացնելը։

ԻԻՀ քաղաքացին կալանավորվել է:

48
թեգերը:
Պետական եկամուտների կոմիտե (ՊԵԿ), թմրանյութ, Իրանի Իսլամական Հանրապետություն, Հայաստան
Ըստ թեմայի
Հայաստանի և Իրանի քաղաքացիները փորձել են թմրանյութ ներկրել Հայաստան
ԱԱԾ–ն առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքեր է բացահայտել
Պաշտոնատար անձինք կաշառք են վերցրել բանտախցերում արգելված իրեր թույլատրելու համար. ԱԱԾ