Հաղթանակի օրը

Կիսատ մնացած պատմությունները. ինչպես գտնել Հայրենականում անհետ կորած հարազատներին

459
(Թարմացված է 19:24 15.08.2019)
«Անվան վերադարձը» միջազգային նախագիծը նպատակ ունի հայտնի դարձնելու Հայրենական պատերազմի այն զինվորներին, որոնք անհետ կորած էին հայտարարվել։

Ռուբեն Գյուլմիսարյան, Sputnik Արմենիա

Նախագծի ղեկավար Գրիգորի Սկվորցովը բազմաթիվ փաստաթղթեր է գտել նրանց մասին, ովքեր մնացել էին համակենտրոնացման ճամբարներում կամ նույնիսկ դուրս եկել այնտեղից, բայց, այնուամենայնիվ, նրանց ճակատագրի մասին հարազատների ոչինչ հայտնի չէ։

Նախագծի ղեկավար Գրիգորի Սկվորցովի խոսքով` «Անվան վերադարձը» նախագծի «ծննդյան» վայրն և ամսաթիվը կարելի է համարել Պոլոցկում գտնվող 500 խորհրդային զինվորների ավերված գերեզմանոցներում 2014 թվականին իրականացրած աշխատանքները։

Григорий Скворцов
© Sputnik /
Գրիգորի Սկվորցովը

Այնտեղ բացահայտվեց այդ պատերազմի ևս մեկ ողբերգական երեսը. գերի ընկած կամ զոհված կարմիր բանակայինների անունները գաղտնի էին պահվում, նրանց «անհետ կորած» էին հայտարարում, այն դեպքում, երբ այդ մարդկանց մասին փաստաթղթեր կային։

Այսօր Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում տեղի ունեցավ Երևան–Սուխում տեսակամուրջը։ Նախագծի ղեկավար Գրիգորի Սկվորցովն այժմ Սուխումում է գտնվում։ Նա խոսել է գերմանական համակենտրոնացման ճամբարներից չվերադարձած հայաստանցի ավելի քան 700 մարտիկների ճակատագրերի, նրանց գերի ընկնելու հանգամանքների և Արևելյան Եվրոպայի երկրներում նրանց հուղարկավորման վայրերի մասին։

«Ընդհանրապես, Հայրենական մեծ պատերազմի ժամանակ գերմանական գերության մեջ էին հայտնվել Կարմիր բանակի շուրջ 6 մլն զինվոր և սպա։ Մոտ 700 000–ը մնացել էին Արևմուտքում 1945 թվականին հակահիտլերյան կոալիցիայի ուժերի կողմից ազատվելուց հետո։ Ավելի քան 5 մլն մարդ զոհվել է, սակայն խորհրդային իշխանությունների անբացատրելի որոշման համաձայն ռազմագերիների մասին բոլոր տվյալները գաղտնագրվել էին։ Մայրերը, հայրերը, քույրերն ու եղբայրները, կանայք և երեխաները միշտ իմացել են միայն այն, ինչ նրանց հայտնել էին զինկոմիսարիատները` «անհետ կորել են»»,– ասում է Սկվորցովը։

Միևնույն ժամանակ, քիչ չէին նաև նրանք, ովքեր կարողացել էին վերապրել ֆաշիստական համակենտրոնացման ճամբարները, և վերադառնալով, անմիջապես հայտնվել Ներքին գործերի ժողովրդական կոմիսարիատի (ՆԳԺԿ) ուղղիչ–աշխատանքային ճամբարներում։

Հայրենական մեծ պատերազմի առաջին օրերի բացառիկ կադրերը

«Պատճառները, որի համաձայն գերմանական ճամբարները վերապրած մարդիկ, դատապարտվել էին հայրենիքում, հիմնականում քաղաքական էին։ Երբեմն նրանց 2-8 տարի էր տալիս, երբեմն էլ ավելի շատ։ Շուրջ 1 մլն 200 հազար ռազմագերիներ հայտնվել էին խորհրդային բանտում, նրանցից ավելի քան 900 հազարը դատապարտվեցին ռազմական տրիբունալներից, իսկ հետո մահացան ՆԳԺԿ–ի ճամբարներում։ Այնպես որ այդ մարդկանցից ոմանք թաղված են համակենտրոնացման ճամբարների տարածքում, շատերն էլ` խորհրդային գաղութ–ճամբարներում, այդ թվում` Հայաստանի բնակիչներ», – ասաց Գրիգորի Սկվորցովը։

Այդ մարդկանց ընտանիքները մինչ օրս համոզված են, որ իրենց հարազատները անհետ կորել են։ «Անվան վերադարձը» նախաձեռնության իմաստը պատմական անարդարությունը վերացնելն է և բարեկամներին վերադարձնել այն անունները, որոնք փորձել են ջնջել։

В пресс-центре Sputnik Абхазия родственникам вручили документы пяти красноармейцев, ранее числившихся в списках без вести пропавших
Sputnik / Томас Тхайцук
Sputnik Աբխազիայում նախկինում անհետ կորած համարվող հինգ հոգու հարազատներին հանձնվեց նրանց փաստաթղթերը

Հայաստանից բանակ զորակոչված անձանց ցուցակում ավելի քան 700 մարդ կա` հայեր, ռուսներ, ադրբեջանցիներ, հրեաներ, եզդիներ... Նրանք բոլորը գերի են ընկել տարբեր հանգամանքներում, և ընդհանուր առմամբ, նրանց նույն ճակատագիրն էր սպասվում։ Սկվորցովի ներկայացրած փաստաթղթերը հիմնականում Գերմանիայի, Ռումինիայի և Լիտվայի ֆաշիստական համակենտրոնացման ճամբարների հաշվառման քարտերն են։

«Բոլոր այդ փաստաթղթերը հայտնի էին խորհրդային հրամանատարությանը 1944 թվականից, այն պահից, երբ սկսվեց ֆաշիստների օկուպացրած տարածքների, համակենտրոնացման ճամբարների ազատագրումը և դրանցում գտնվող գերիների ազատումը։ Եվ բոլոր այդ փաստաթղթերը գաղտնի էին պահվում, դրանք թաքցվում էին արխիվներում, հարազատներին հայտնելու փոխարեն»,– ասում է Սկվորցովը։

Արխիվներում պահպանված փաստաթղթերն իսկապես բացառիկ են։ Սկվորցովի թիմին այս պահի դրությամբ հաջողվել է գտնել 650 թուղթ, որոնք վերաբերում են միայն Երևանի բնակիչներին։ Եվ եթե հաջողվի գտնել նրանց բարեկամներին, ապա ընտանիքների կիսատ մնացած պատմությունը ամբողջական կդառնա, և հնարավոր կլինի այցելել զինվորի թաղման վայրը։

Ահա, օրինակ` Դալում կոմունա, Լինդգրեն քաղաք, Ներքին Սաքսոնիա, Գերմանիա։ Այնտեղ համակենտրոնացման ճամբար է եղել, և թաղված են եղել Երևանի մի քանի բնակիչների աճյուններ` Մագարյան Աբրամ, Ավետիսյան Գեորգի, Մելքոնյան. նրանց անունները փաստաթղթերում անհասկանալի է գրված։ Ընդհանրապես, նման աշխատանքի դժվարությունը նաև նրանում էր, որ հայկական ազգանուններն ու անունները ստիպված են վերականգնել ռուսական տառադարձությամբ գերմանական գրառումներից, որոնք անճշտություններով և հնչյունաբանական սխալներով լի էին։

Մեկ այլ խնդիրն այն է, որ ժամանակակից Ռումինիան դժկամությամբ է գնում նման շփումների` ջանալով իր տարածքում չբարձրաձայնել համակենտրոնացման ճամբարների թեման, թեև Բրաշով և Բուդեշտի քաղաքների մոտ մեծ ու սարսափելի ճամբարներ կային։

«Ժամանակի ընթացքում ռազմագերիների համար նախատեսված համակենտրոնացման ճամբարների գերմանացի և ռումինացի աշխատակիցներն այնքան էին լկտիացել, որ նույնիսկ չէին գրանցում ազգանունները. մարդիկ գալիս էին հազարներով, և հազարներով անէանում։ Սակայն ճամբարների ներսում գտնվող բանտարկյալները ձեռագիր ցուցակներ էին կազմում` հավատալով եթե ոչ սեփական ազատագրմանը, այլ գոնե նրան, որ այդ ցուցակները մի օր կհայտնվեն յուրայինների մոտ, իսկ դա նշանակում է նաև հարազատների»,– պատմում է Սկվորցովը։

  • Անհետ կորած սովետական զինվորների փաստաթղթերը
    Անհետ կորած սովետական զինվորների փաստաթղթերը
    © Photo : Scan
  • Անհետ կորած սովետական զինվորների փաստաթղթերը
    Անհետ կորած սովետական զինվորների փաստաթղթերը
    © Photo : Scan
  • Անհետ կորած սովետական զինվորների փաստաթղթերը
    Անհետ կորած սովետական զինվորների փաստաթղթերը
    © Photo : Scan
  • Անհետ կորած սովետական զինվորների փաստաթղթերը
    Անհետ կորած սովետական զինվորների փաստաթղթերը
    © Photo : Scan
  • Անհետ կորած սովետական զինվորների փաստաթղթերը
    Անհետ կորած սովետական զինվորների փաստաթղթերը
    © Photo : Scan
  • Անհետ կորած սովետական զինվորների փաստաթղթերը
    Անհետ կորած սովետական զինվորների փաստաթղթերը
    © Photo : Scan
  • Անհետ կորած սովետական զինվորների փաստաթղթերը
    Անհետ կորած սովետական զինվորների փաստաթղթերը
    © Photo : Scan
  • Անհետ կորած սովետական զինվորների փաստաթղթերը
    Անհետ կորած սովետական զինվորների փաստաթղթերը
    © Photo : Scan
  • Անհետ կորած սովետական զինվորների փաստաթղթերը
    Անհետ կորած սովետական զինվորների փաստաթղթերը
    © Photo : Scan
  • Անհետ կորած սովետական զինվորների փաստաթղթերը
    Անհետ կորած սովետական զինվորների փաստաթղթերը
    © Photo : Scan
  • Անհետ կորած սովետական զինվորների փաստաթղթերը
    Անհետ կորած սովետական զինվորների փաստաթղթերը
    © Photo : Scan
  • Սովետական ռազմագերիները
    Սովետական ռազմագերիները
    © Photo : Scan
  • Վոլգոլագ
    Վոլգոլագ
    © Photo : Scan
1 / 13
© Photo : Scan
Անհետ կորած սովետական զինվորների փաստաթղթերը

Լեհաստանի տարածքում գտնվող սարսափելի Մայդանեկի կալանավորները միանշանակ գաղտնի էին պահվում խորհրդային ծառայությունների կողմից։ Ինչի էին այդպես վարվում. տրամաբանական պատասխան չկա։ Բոլոր նման փաստաթղթերը գաղտնազերծվել էին միայն 2007 թվականին, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի համապատասխան հրամանից հետո։ Գրիգորի Սկվորցովը հույս հայտնեց, որ Հայաստանում և ԼՂՀ–ում կհաջողվի գտնել Հայրենական մեծ պատերազմի ռազմագերիների ընտանիքներին։

Հասմիկ Պողոսյանը, իմանալով Երևան–Սուխում տեսակամրջի մասին, եկել էր հույս ունենալով տեղեկություն գտնել քեռու` Քեռյան Մնացական Միսակի մասին։ Հասմիկի մայրը ամբողջ կյանքում չէր կորցնում հույսը, որ որևէ բան կիմանա 1941 թվականի ամռանը բանակ զորակոչված եղբոր մասին։ Պատերազմի սկզբին զինվորական միավորումները, որում ծառայում էր Մնացականը, Իրանում էին, այնուհետև նա տեղափոխվել էր ռազմաճակատ, իսկ 1942 թվականից նրա մասին որևէ տեղեկություն չի եղել։ Նրանք դիմել են և՛ գերմանական, և՛ տեղական արխիվներ, սակայն` ապարդյուն։

Եվ միայն 2001 թվականին նախկին ռազմագերի հայերից մեկը, որը ծնունդով Գավառից էր (այն ժամանակ` Նոր Բայազետ) և որը դիմել էր գերմանական կառավարությանը համապատասխան փոխհատուցում ստանալու համար, պատմել էր նրանց, որ հանդիպել էր իր հայրենակցին` Մնացականին, 1943 թվականի գարնանը, Թամանի մերձակայքում գտնվող ռազմագերիների գաղութում։

Այնպես որ, այդ մարդու մասին վերջին տեղեկությունը թվարգրվում է 1943 թվականով, և գուցե, հաջողվի նրան  վերաբերող որևէ փաստաթուղթ գտնել։ Գրիգորի Սկվորցովը պատրաստակամություն հայտնեց անհատական կարգով ուսումնասիրել առաջին դիմածների գործերը, բացառության կարգով` չէ՞ որ խոսքը հարյուր հազարավոր մարդկանց մասին է։

«Անվան վերադարձը» նախագիծը իրականացվում է Աբխազիայի ՊՆ–ի հետ համատեղ արդեն 3 տարի շարունակ, իսկ 2019 թվականից տեղեկատվական գործընկերների թվին է միացել նաև Sputnik Արմենիան։

459
թեգերը:
Հայրենական մեծ պատերազմի վետերան, Հայրենական մեծ պատերազմ, Հայաստան
Թատրոն

Եթե ռեստորանները բացվել են, թատրոններն ինչո՞ւ են փակ. թատերական գործիչների առաջարկը

51
(Թարմացված է 23:54 09.07.2020)
Թատրոններն այս օրերին փորձում են հանդիսատեսի հետ կապը պահել առցանց հարթակի միջոցով։ Սակայն թատերական գործիչներն արդեն ուզում են աշխատանքի վերադառնալ։

ԵՐԵՎԱՆ, 9 հուլիսի - Sputnik. Հայաստանի թատերական գործիչները պատրաստ են քիչ քանակությամբ հանդիսատես ընդունել, միայն թե կարողանան վերսկսել բնականոն աշխատանքը։ Արդեն շուրջ 4 ամիս է, ինչ թատրոնների միջանցքներում կատարյալ լռություն է, չկա հանդիսատեսի աղմուկը, և չնայած թատրոնների գերակշիռ մասն անցել է առցանց ցուցադրությունների, սակայն հանդիսատեսի բացն այդկերպ չի լրացվում։

Հայաստանի թատերական գործիչների միության նախագահ, Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնի գեղարվեստական ղեկավար Հակոբ Ղազանչյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց, որ երեկ նիստ են արել ու որոշել նամակով դիմել Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն։

Թատերական գործիչները նախարարությանը խնդրել են միջնորդել, որ պարետատունը աշնանից թույլատրի թատրոնների աշխատանքը։

«Եթե տրանսպորտը, սրճարանները, խանութները բացվել են, ինչո՞ւ է դեռ արգելվում թատրոնների աշխատանքը։ Պատրաստ ենք ընդունել հանդիսատեսին` սոցիալական հեռավորությունը պահպանելով։ Պարետատունը յուրաքանչյուր թատրոնի համար պետք է հանդիսատես ընդունելու առանձին քանակ սահմանի, և սկսենք աշխատանքը»,– ասաց Ղազանչյանը։

Նրա խոսքով` Պարոնյանի անվան թատրոնում, օրինակ, այս օրերին քիչ թվով դերասաններով, սակայն փորձեր արել են։ Ղազանչյանը վստահ է` թատրոնների բացվելուն պես` հանդիսատեսը շտապելու է ներկայացման, քանի որ կարոտը երկուստեք է։

Մնջախաղի ժանրն, օրինակ, այնպիսին է, որ եթե դերասանը տանը փորձ անելու հնարավորություն չունենա, ապա հետո բեմ վերադառնալու համար երկար աշխատանք է պետք։ Մնջախաղի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար Ժիրայր Դադասյանը նշեց` թատրոնի աշխատակիցներից մեկն օրերս «տրավմա է ստացել», քանի որ տանն է պարապում։ 

Դադասյանի խոսքով` հենց այս շրջանում շատ կարևոր է բեմ վերադառնալը։

«Մենք պատրաստ ենք 30-40 հոգու համար էլ խաղալ, քանի որ դա թե՛ դերասանների, թե՛ հանդիսատեսի համար է անհրաժեշտ։ Մշակութային կյանքի, առավել ևս թատրոնների ակտիվացումը կարևոր է այս օրերի դժվարությունները հաղթահարելու համար»,– ընդգծեց նա։

Դադասյանը նշեց նաև, որ չնայած այս ընթացքում փորձ է արվում հանդիսատես–թատրոն կապը պահպանել առցանց ներկայացումների միջոցով, սակայն կենդանի շփումը բոլորովին այլ է։

Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն, դերասան Վարդան Մկրտչյանը տեղեկացրեց` թատրոնն ակտիվ գործունեություն է ծավալում առցանց հարթակում։ Այժմ «Հուշերի քառուղիներ» ծրագիրն է իրականացվում, որի միջոցով թատրոնի այժմյան դերասանները ներկայացնում են նախկին աշխատակիցներին` մեծ արվեստագետների։

Մկրտչյանը հուսով է, որ առցանց հարթակում ակտիվությունը կնպաստի դերասան-հանդիսատես կապին։

Ինչ է Սունդուկյանի թատրոնն իր հանդիսատեսին խոստանում ամռան ամիսներին

Իսկ ինչ վերաբերում է բեմ վերադառնալուն, ապա, ըստ Մկրտչյանի, իհարկե, բոլորն են ուզում դա, սակայն եթե պարետատունը կարծում է, որ դեռ պետք է սպասել, ուրեմն պահանջը պետք է կատարել։

«Եթե 10 օր կտրվում ենք բեմից, թատրոնից, մեր առօրյան խախտվում է, սակայն իրավիճակը սա է, ի՞նչ կարող ես անել»,– ափսոսանք հայտնեց Մկրտչյանը։

Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնի գեղարվեստական ղեկավար, դերասանուհի Նարինե Գրիգորյանն էլ ասաց, որ օգոստոսի կեսերին նախատեսում են իրենց նոր կառուցվող թատրոնի տանիքում ներկայացում բեմադրել։ Գրիգորյանի դիտարկմամբ` այդպիսով նաև հանդիսատեսին կծանոթացնեն թատրոնի նոր շենքին։

«Եթե ռեստորանները գործում են, թատրոնների աշխատանքը նույնպես պետք է վերականգնվի։ Հիմա` այս դժվարին օրերին, մշակույթն առավել քան անհրաժեշտ է։ Զուր չէ, որ Համազգայինը ստեղծվեց 1991-ին, երբ պատերազմ էր Հայաստանում, նույնպես Պարոնյանի թատրոնը ստեղծվեց 1942–ին»,– հիշեցրեց Գրիգորյանը։

Նա հավելեց, որ հենց դժվարին շրջանում է կարևոր ստեղծագործողի դիրքորոշումն ու մարդկանց դեպի լույսն ուղղորդելը։

«Հայ ֆեստը» գալիս է ձեր տուն․ փառատոնի ներկայացումները բացօթյա կլինեն

Ի դեպ, օրեր առաջ ինչպես թատերական գործիչները, այնպես էլ հանդիսատեսը ֆլեշմոբ էին սկսել` սոցցանցերում տեղադրելով ներկայացումներից որևէ նկար` #ներկայացում_եմ_ուզում, #կրիր_դիմակ_փրկիր_մշակույթը հեշթեգերով։

51
թեգերը:
դերասան, թատերական ներկայացում, Ռեստորան, կորոնավիրուս, Թատրոն, Հայաստան
թեմա:
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում
Ըստ թեմայի
Ինչպես Մոնրոյի կորցրած թաշկինակը Փարիզի թատրոնը փրկեց կորոնավիրուսի պատճառով սնանկանալուց
Իվանիշվիլիի շնորհիվ. Փաշինյանին հրավիրել են Թբիլիսիում հայկական թատրոնի շենքի բացմանը
Իտալիայում կորոնավիրուսի տարածման պատճառով փակվում են թանգարանները, թատրոնները
Մանթաշյանի գործակալը նամակ է գրել Դրեզդենի օպերային թատրոնի տնօրենին. վեճը շարունակվում է
Իտալիա

Հայաստանցիները «սև ցուցակում» են․ Իտալիան փակ կլինի 13 երկրի քաղաքացիների համար

230
(Թարմացված է 23:05 09.07.2020)
«Սև ցուցակում» չընդգրկված երկրների քաղաքացիները պետք է պարտադիր մեկուսացման ռեժիմ անցնեն։

ԵՐԵՎԱՆ, 9 հուլիսի - Sputnik. Հայաստանը հայտնվել է Իտալիայի «սև ցուցակում», տեղեկանում ենք Իտալիայի առողջապահության նախարարության կայքից։

Իտալիան ժամանակավորապես՝ երկու շաբաթով, կարգելի 13 երկրների քաղաքացիներին մուտք գործել իր տարածք։ Պատճառը այդ երկրներում կորոնավիրուսի ցուցանիշներն են։

«Սև ցուցակում» են նաև Մակեդոնիան, Բոսնիա և Հերցեգովինան, Բրազիլիան, Բահրեյնը, Բանգլադեշը, Չիլին, Մոլդովան, Օմանը, Պանաման, Պերուն, Քուվեյթը և Դոմինիկյան Հանրապետությունը։

Մյուս բոլոր երկրների քաղաքացիները պետք է պարտադիր մեկուսացման ռեժիմ անցնեն։

Հուլիսի 9-ի դրությամբ Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 30 346–ի։ Բուժվել են 18 000–ը, մահացել՝ 535–ը: Այս պահին փաստացի բուժում է ստանում 11 641 պացիենտ, ընդհանուր առմամբ կատարվել է 129 166 թեստավորում:

230
թեգերը:
Սահման, Իտալիա, Հայաստան
Ըստ թեմայի
Կայուն, բայց ծանր. Թորոսյանը խոսեց Հայաստանում կորոնավիրուսային իրավիճակից
Հայաստանցի վարորդի մոտ կորոնավիրուս են հայտնաբերել Վրաստանում
Կորոնավիրուսը չի խանգարի․ Երևանում 18-օրյա առցանց երաժշտական փառատոն կանցկացվի

Նուբարաշենի աղբավայրում խոշոր հրդեհ է․ հրշեջներն ավելի քան մեկ ժամ է՝ փորձում են մարել այն

0
(Թարմացված է 00:10 10.07.2020)
Sputnik Արմենիայի տեսանյութում երևում է հրդեհը, որը մարելու համար չորս մարտական հաշվարկ է աշխատում։ Օգնության է հասել նաև քաղաքապետարանի ջրատար մեքենան։

Երևանի Նուբարաշենի աղբավայրում խոշոր հրդեհ է, որը երևում է քաղաքի կենտրոնից։ Sputnik Արմենիայի թղթակցի տեսախցիկը ֆիքսել է կրակի կադրերը։ Արտակարգ իրավիճակների նախարարությունից մեզ հայտնեցին, որ արդեն ավելի քան մեկ ժամ է` հրշեջները փորձում են մարել կրակը։

«Տեղում չորս մարտական հաշվարկ է աշխատում, Երևանի քաղաքապետարանի ջրատար մեքենան էլ է մոտեցել հրշեջներին», - ասացին ԱԻՆ-ից։

Մի քանի վայրկյանում հսկա շենքը հողին հավասարվեց. ինչպես պայթեցրին «Ձյունիկ սառնարանը»

Աղբավայրում խոշոր հրդեհ էր տեղի ունեցել նաև անցյալ տարվա մայիսին։

Ի՞նչ է կատարվում օպերայի բակում. շենքի մոտ հրշեջներ ու մարտական հաշվարկներ են հավաքվել

0
թեգերը:
տեսանյութ, հրդեհ, Նուբարաշենի աղբավայր, Հայաստան
թեմա:
Վթար, պատահար, սպանություն, գողություն
Ըստ թեմայի
Ողբերգական վթար Շիրակի մարզում. երիտասարդ վարորդներից մեկը տեղում մահացել է
«Գնում եմ կովերի հետևից». 30-ամյա Նարեկը ճանապարհ է ընկել դեպի ձորն ու չի վերադարձել
Հայաստան- Իրան միջպետական ճանապարհի մի հատվածը միակողմանի փակ է. բեռնատար է կողաշրջվել