ԵՐԵՎԱՆ, 15 օգոստոսի — Sputnik. Հայաստանի պետական մարմինների գործողությունները, որոնք կանոնակարգում են որսի ոլորտը, չեն համապատասխանում այն խնդիրներին, որոնք երկար տարիներ կուտակվել են։ Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում կայացած մամուլի ասուլիսում նման կարծիք հայտնեց ակտիվիստ որսորդ Էդուարդ Սարիբեկյանը։
Նրա խոսքով` բնապահպանության նախարարության համապատասխան ստորաբաժանումների անկարողությունը կամ ցանկության բացակայությունը որսագողների դեմ պայքարում հանգեցրել է որսագողների կամայականություններին, որոնք սպառնալիքի տակ են դնում Հայաստանի ֆաունան։
«Մենք այս տարիներին հարյուրավոր առաջարկներ ենք ուղարկել տեսչական մարմին։ Նրանց օգնություն ենք առաջարկել` վառելիք, մեքենաներ, մարդիկ` որսագողության դեպքերը կանխելու և վերահսկողությունն ուժեղացնելու նպատակով։ Բայց մեր առաջարկները ոչ մի արդյունք չենք տվել։ Տեսուչները, որոնք պետք է հսկեն տարածքները, չեն աշխատում երեկոյան վեցից հետո, նրանք հարմարավետության գոտում են, որտեղից չեն ցանկանում դուրս գալ», – ասաց Սարիբեկյանը։
Դրա փոխարեն կառավարությունն օրենսդրական նորամուծություններով կապում է որսորդների ձեռքերն ու ոտքերը, որոնք գործում են օրինական դաշտում։
Բնապահպանության նախարարությունն արդեն մի քանի շաբաթ քննարկում է որսաշրջանում որս անելու իրավունք տվող արտոնագրի վճարն ավելանելու հարցը։ Մասնավորապես, առաջարկում են գործող 9600 դրամի փոխարեն սահմանել 17 հազար դրամ։ Իշխանությունները նաև ծրագրում են որսի թույլտվություն տալ միայն հանգստյան օրերին։
Սարիբեկյանի խոսքով` եթե արտոնագրի գնի բարձրացումը դեռ կարելի է քննարկել որոշակի պայմաններով, ապա որսի օրերի սահմանափակումը ոչ մի տրամաբանության մեջ չի տեղավորվում։ Միայն հանգստյան օրերին որսը կհանգեցնի նրան, որ դաշտերում միաժամանակ մեծաթիվ որսորդներ կլինեն և, հնարավոր է` իրար վրա կրակեն։
«Չեմ բացառում, որ առաջիկայում լինեն դժբախտ դեպքեր, որի անվան տակ ՀՀ-ում արգելեն որսը, ինչը կհանգեցնի չափազանց բացասական մուլտիպլիկացիոն էֆեկտի», – նշեց Սարիբեկյանը։
Առաջին հերթին, դա մի քանի միլիոն դրամի շրջանառություն է, որն իրականացվում է զենք գնելու, արտոնագրի համար վճարելու, փամփուշտներ, համազգեստ գնելու ժամանակ։ Այդ շրջանառությունն արդեն կնվազի։ Երկրորդ` հակամարտության մեջ գտնվող երկրի համար որսն արգելելը կզրկի երիտասարդներին մինչև բանակ զորակոչվելը զենք բռնելու հնարավորությունից։
«Եթե դու կյանքում զենք չես բռնել, եթե թեկուզ կենդանու արյուն չես տեսել, ապա հոգեբանորեն պատրաստ չես լինի հնարավոր մարտական գործողություններին։ Առաջին հայացքից կարող է թվալ, որ այդ գործոնությունները միմյանց հետ կապված չեն, բայց իրականում որսը շատ օգտակար հմտություններ է սովորեցնում մարդկանց մեջ», – ասաց փորձագետը։
Սարիբեկյանը հաղորդեց, որ բնապահպանության նախարարության հետ քննարկումները դեռ շարունակվում են։ Նա հույս հայտնեց, որ կառավարության առաջարկած ոչ արդյունավետ նորամուծությունները չեն ընդունվի։
ԵՐԵՎԱՆ, 23 հունվարի – Sputnik. Հայտնի ռուսաստանցի գեղասահորդ Եվգենյա Մեդվեդևա–Բաբասյանը Olympic Channel-ի հետ զրույցում իր մասին հինգ արտասովոր փաստ է ներկայացրել։
Աղջիկն ասել է, օրինակ, որ ընդամենը երկու օր առաջ է կանաչ ձիթապտուղ համտեսել։
We asked Olympic silver medallist Evgenia Medvedeva to tell us 5 facts we don't know about her. 😍
— Olympic Channel (@olympicchannel) January 22, 2021
Full interview with Evgenia: https://t.co/nCFsqCn5j0@ISU_Figure @Olympic_Russia pic.twitter.com/eqJ9WuNMsN
«Առաջին բանը, որ անում եմ առավոտյան՝ ստուգում եմ սոցցանցերը։ Նայում եմ լայքերը, բայց միշտ չէ, որ կարդում եմ մեկնաբանությունները, թեև միևնույնն է` հետևում եմ։ Նաև շանս փորը համբուրելու սովորություն ունեմ։ Կարմիր շրթներկի հետքը մնում է», - ասել է Մեդվեդրան Olympic Channel-ի հետ զրույցում։
Նա նաև խոստովանել է, որ յոթ անգամ դիտել է «Շերկոկ» սերիալը, քանի որ շատ է սիրում այն։
«Ես ու մայրս փայլուն քարերով նկարներ ենք անում։ Դա ասես արվեստի գործ լինի, բայց փայլում է ինչպես գեղասահքի համար նախատեսված զգեստ։ Instagram-ում կհրապարակեմ, երբ պատրաստ լինի»,–հավելել է նա։
Նշենք, որ գեղասահորդուհի Եվգենյա Մեդվեդևան հայկական արմատներ ունի: Աղջիկը 2018 թվականի Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր է, Աշխարհի կրկնակի չեմպիոն (2016, 2017), Աշխարհի գավաթի (2019) բրոնզե մեդալակիր, Եվրոպայի երկակի չեմպիոն (2016, 2017), Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր։
«Ատոմային զենք ես». Գոհար Ավետիսյանը փայլել է իր շքեղ կազմվածքով
ԵՐԵՎԱՆ, 23 հունվարի – Sputnik. Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի ռուսական կողմում կուտակվել է 760 բեռնատար ավտոմեքենա:
«Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է միայն բեռնատար ավտոմեքենաների համար»,–նշված է հաղորդագրության մեջ։
Հայաստանի Հանրապետության տարածքում նույնպես կան փակ ավտոճանապարհներ. փակ են Արագածոտնի «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները, իսկ Վարդենյաց լեռնանցքը փակ է միայն կցորդիչով բեռնատարների համար։
Արագածոտնի մարզի Ապարան-Արագած, Վայոց ձորի մարզի Սարավան-«Զանգեր» հատվածում, դեպի Ջերմուկ քաղաք տանող, Աղավնաձոր-
Արենիի ավտոճանապարհներին և Սյունիքի մարզի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։
Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
Հիշեցնենք` այսօր առավոտյան Լարսը բաց էր բոլոր տիպի տրանսպորտային միջոցների համար։
ԵՐԵՎԱՆ, 23 հունվարի - Sputnik. Ռուսաստանի ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զարխարովան պատասխանել է Ռուսաստանում չարտոնված միտինգների վերաբերյալ ԱՄՆ դեսպանատան հայտարարությանը։
«Ահա տեսեք՝ ամերիկյան դեսպանատունը տեղեկություն է հրապարակում։ Սա իսկական միջամտություն է ներքին գործերին», - ասել է Զախարովան «Սոլովյով LIVE»-ի եթերում։
Ավելի վաղ ԱՄՆ դեսպանատունը Ռուսաստանում չարտոնված ակցիաների մասին հաղորդագրությունների ֆոնին հայտարարել էր, որ հետևում է «ռուսական 38 քաղաքներում բողոքի ակցիաների մասին հաղորդագրություններին»։ ԱՄՆ դեսպանատնից ավելացրել էին, որ «սատարում են խաղաղ բողոքի բոլոր մարդկանց իրավունքն ու կարծիք արտահայտելու ազատությունը», իսկ ռուս իշխանության քայլերն, իբրև, «ուղղված են այդ իրավունքը ճնշելուն»։
Մոսկվայում չարտոնված միտինգի ժամանակ 39 ուժայիններ են տուժել
ՌԴ ԱԳՆ-ն արձագանքել է այդ հայտարարությանը, ընդգծելով, որ ծայրահեղական տարրերին սատարելու փորձերը երկկողմանի հարաբերությունների համար բացասական հետևանքներ են ունենալու։ Գերատեսչությունում հիշեցրել են, որ դեսպանատունն առաջին անգամ չէ, որ արհամարհական վերաբերմունք է ցուցադրում դիվանագիտական նորմերի ու կանոնների նկատմամբ ու սոցիալական ցանցերում ակտիվ հաղորդագրություններ է հրապարակում՝ աջակցելով ռուսական քաղաքներում չարտոնված բողոքի ակցիաներին։
Ռուսաստանում քրեական պատիժ կսահմանվի դեռահասներին հանրահավաքներում ներգրավելու համար