Համահայկական խաղեր-2019

«Այստեղ օդն ուրիշ է». ինչպես վրացին սիրեց Հայաստանն ու Արցախը, իսկ մյուսները տուն գտան

114
(Թարմացված է 12:36 15.08.2019)
Համահայկական խաղերն իսկական տոն են սփյուռքահայերի համար։ Շատերի համար դա ամեն տարի պատմական հայրենիք գալու առիթ է, ոմանք էլ առաջին անգամ են գալիս Հայաստան։

ԵՐԵՎԱՆ, 15 օգոստոսի — Sputnik, Լաուրա Սարգսյան. Հայաստանում այլ կերպ ես շնչում և քնում, իսկ Արցախն ուղղակի պատմական հայրենիքի ֆանտաստիկ անկյուններից է։ Այս արտահայտությունը կարելի է լսել 7–րդ Համահայկական խաղերի գրեթե բոլոր մասնակիցներից։ Նրանք առաջին անգամ են Հայաստանում, ոմանք էլ ծնվել են այստեղ և երկար տարիներ հայրենիքից  հեռու են ապրում։ Sputnik Արմենիայի թղթակիցը զրուցել  է նրանցից մի քանիսի հետ։

Համահայկական խաղերի մասնակիցներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր. տեսանյութ

Ազգությամբ վրացի Դավիթ Կալատոզիշվիլին, որը եկել է մասնակցելու միջոցառմանը, «Հայդուկ» ֆուտբոլային թիմի ավագ մարզիչն է։ Խաղերին մասնակցելու որոշումը միանգամից է կայացրել։ Դավիթին  չի վախեցրել նույնիսկ այն փաստը, որ միջոցառման բացումը տեղի է ունենալու Արցախում։

«Բացումն Արցախում էր, ուստի մենք պետք է մասնակցեինք», –պատասխանեց Դավիթը և ավելացրեց` չի վախենում, որ հարևան Ադրբեջան այցելելիս խնդիրներ կունենա ։

Старший тренер команды футбольного клуба Айдук Давид Калатозишвили
© Sputnik / Asatur Yesayants
Դավիթ Կալատոզիշվիլի, «Հայդուկ» ֆուտբոլային թիմի ավագ մարզիչ

Ըստ նրա` հարևան երկիր մուտք գործելու համար դա չի կարող արգելք լինել։ Դավիթն  առաջին անգամ է Հայաստանում և իրեն զգում է ինչպես տանը։ Ասում է` վրացիների ու հայերի կոլորիտը նման է, ուստի մեր երկրում առանձնահատուկ տարբերություններ չի նկատել։

«Մենք գեղեցիկ վայրերում ենք եղել` Գառնիում, Ղարաբաղում։ Այդ ամենը տպավորիչ է, հոգեցունց։ Դա շատ է մոտիվացնում երեխաներին»,– ասաց Կալատոզիշվիլին։

Հայաստան ժամանած 18 ֆուտբոլիստների շարքում է նաև «Հայդուկ» թիմի ավագ Արմեն Վարդանյանը։

Капитан футбольной команды Айдук Армен Варданян
© Sputnik / Asatur Yesayants
Արմեն Վարդանյան, «Հայդուկ» թիմի ավագ

Արմենը ծնվել է Աշտարակում, սակայն նրա ծնունդից անմիջապես հետո ընտանիքը տեղափոխվել է Օսեթիա. մայրն ազգությամբ օսեթուհի է։ 13 տարեկան էր, երբ նրան հրավիրել էին ֆուտբոլ խաղալու Մոսկվայում։ Սակայն, հանգամանքների բերումով, ստիպված էր եղել թողնել պրոֆեսիոնալ ֆուտբոլը։ Այսօր աշխատում է Մոսկվայում` որպես ֆիթնես մարզիչ։

«Հայաստանը մեր պատմական հայրենիքն է, այստեղ վերադառնալն անհավանական զգացողություն է։ Հատկապես տպավորիչ էր արցախյան այցը, հայկական լեռներն ու հողերը տեսնելը, որոնք պաշտպանել են մեր եղբայրները», – Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Վարդանյանը։

Նա կարծում է, որ խաղերի կազմակերպումը հնարավորություն է տալիս համախմբել աշխարհասփյուռ հայ երիտասարդներին։ Այն հատկապես կարևոր է նրանց համար, ովքեր առաջին անգամ են այցելում հայրենիք։

Футбольная команда Айдук
© Sputnik / Asatur Yesayants
«Հայդուկ» ֆուտբոլային թիմ

«Հայդուկ» ֆուտբոլային թիմի կազմակերպիչ Արսեն Նիկողոսյանը ծնվել է Երևանում, սակայն մեկ տարեկան էր, երբ ընտանիքը տեղափոխվեց Մոսկվա։ Կարծում է` յուրաքանչյուր հայի պարտքն է Հայաստան վերադառնալը, չի բացառում, որ մոտ ապագայում ինքն էլ կտեղափոխվի։

Организатор футбольной команды Айдук Арсен Никогосян
© Sputnik / Asatur Yesayants
Արսեն Նիկողոսյան, «Հայդուկ» ֆուտբոլային թիմի կազմակերպիչ

«Երբ դու վարժվում ես մեգապոլիսի կյանքի ռիթմին, իհարկե բարդ է։ Սակայն, երբ մտածում ես ընտանիքի, ապագայի մասին, միանգամից Երևանն է աչքիդ առաջ գալիս, այստեղ  ավելի շատ դրական արժեքներ կան, քան Մոսկվայում», – խոստովանեց Նիկողոսյանը։

Ֆուտբոլով է տարված նաև մասնագիտությամբ ուռուցքաբան Գեորգի Սահակյանը։ Նրա նախնիները Հայոց ցեղասպանության տարիներին Կարսից տեղափոխվել են Թբիլիսի, որտեղ էլ ծնվել է Գեորգին։ Գևորգն էլ երեք տարեկան է եղել, երբ ընտանիքը տեղափոխվել է Մոսկվա։ Նրա խոսքով`  Հայաստանը գրավում է իր մոգականությամբ։

Со-основатель футбольной команды Айдук Георгий Саакян
© Sputnik / Asatur Yesayants
Գեորգի Սահակյան, «Հայդուկ» ֆուտբոլային թիմի համահիմնադիր

Դոնի Ռոստովի «Ուրարտու» ֆուտբոլային թիմի խաղացող, 22–ամյա Էրիկ Գևորգյանը ևս առաջին անգամ է Հայաստանում։ Նա հասցնում է բանկում աշխատել և պրոֆեսիոնալ ֆուտբոլ խաղալ։ Առաջին տպավորություններն այնքան բուռն են, որ որոշել է ամեն տարի այստեղ հանգստանալ։

Игрок команды Урарту Эрик Геворкян
© Sputnik / Asatur Yesayants
Էրիկ Գևորգյան, «Ուրարտու» ֆուտբոլային թիմի խաղացող

Ի տարբերություն Էրիկի` «Ուրարտուի» 31–ամյա խաղացող Արթուր Պողոսյանն ամեն տարի օգոստոսին այցելում է հայրենի Արմավիր քաղաք, քանի որ այստեղ է ամփոփված մորը աճյունը. նրա  ծնողներն Արմավիրից են։

Игрок команды Урарту Артур Погосян
© Sputnik / Asatur Yesayants
Արթուր Պողոսյան, «Ուրարտուի» խաղացող

«Երբ գնում եմ Արմավիր, շնչում եմ այնտեղի օդը, աննկարագրելի դրական լիցքեր եմ ստանում։ Նայում եմ Արարատին, և սիրտս թեթևանում է։ Ամբողջ հոգով մոտ եմ Հայաստանին, այն ձգում է ինձ», – ասաց Պողոսյանը։

Չնայած այդ ամենին, դեռևս վերջնական որոշում չունի, եթե Հայաստան վերադառնա կկարողանա մշտապես այստեղ հաստատվել։

«Ուրարտու» թիմի հիմնադիր, 32–ամյա Տիգրան Պապիկյանը մինչև 10 տարեկան դառնալը ապրել Երևանում։ Այնուհետև տեղափոխվել է Ռոստով, որտեղ զբաղվում է սփյուռքահայերի ինքնության պահպանմամբ։ Տիգրանը դա իր առաքելությունն է համարում։

Основатель футбольной команды Урарту Тигран Папикян
© Sputnik / Asatur Yesayants
Տիգրան Պապիկյան, «Ուրարտու» թիմի հիմնադիր

Պապիկյանն ընկերների հետ թիմը հիմնել է 2008թ–-ին, որի հիման վրա ֆուտբոլային դպրոց է բացվել։ Դպրոցում ընդունում են 4 տարեկան և բարձր երեխաներին։

«Տղաս չորս տարեկան է,  նա նույնպես հաճախում է այդ դպրոց։ Այնպես է ստացվել, որ դպրոց են հաճախել գրեթե բոլոր հայ երեխաները։ Դա մեզ թույլ է տալիս ամբողջ ուժով պահպանել հայկական կենցաղը, մշակույթը, լեզուն։ Ուստի ինձ համար դա ավելի շատ սոցիալական նախագիծ է, քան կոմերցիոն», – ասաց Պապիկյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում։

Պապիկյանն ամենաշատը տպավորված է Ստեփանակերտով։ Ասում է` Ռոստովում  զգացվում է Հայաստանի բնության, օդի, լեռների ու ժողովրդի պակասը։ Չէ՞ որ պատմական հայրենիքում այլ կերպ է շնչում, այլ կերպ ուտում, նա այստեղ տանն է։

 

114
թեգերը:
ֆուտբոլ, Համահայկական խաղեր, Սփյուռք, Վրաստանի Հանրապետություն, Արցախ, Հայաստան
Ըստ թեմայի
Խնամիություն ենք անելու. Համահայկական խաղերի մասնակիցները կապեր են հաստատում իրար հետ
Արցախի հաղթական հողը ուժ էր տալիս. Հարություն Թահմազյանը`Համահայկական խաղերի մասին
«Մենք չգիտեինք՝ համահայկական խաղերը տեղի կունենան, թե ոչ». Միսակ Նաջարյան