Soraytec ընկերության տնօրեն Բենեդիկտ Փիլշերը և ինժեներներ Արմեն Սարգսյանն ու Ալբերտ Հովհաննիսյանը

Որպեսզի էլեկտրականությունը չկորչի. հայ–գերմանական նոու–հաուն կկիրառեն Նորվեգիայում

257
(Թարմացված է 14:33 03.10.2019)
Նոր սարքը թույլ կտա ավելի արդյունավետ պայքարել էլցանցի լուրջ տեխնիկական կորուստների դեմ։

ԵՐԵՎԱՆ, 14 օգոստոսի — Sputnik. Ամեն տարի «Հայաստանի էլցանցերը» շուրջ 500 մլն կվտ/ժամ էլեկտրաէներգիա են կորցնում, ինչը կբավականացներ 1,5-2  հազար բնակարանների կարիքները հոգալու  համար։  Էլեկտրաէներգիայի կորուստի համար վճարում են սպառողներ` իրենց սակագնի 6%–ի չափով։

Կորուստները փոքր-ինչ նվազեցնելու համար, հայաստանցի ինժեներները նոր սարք են ստեղծել։ Նրանց գաղափարը հասել է գերմանացի ինժեներ Բենեդիկտ Փիլշերին։

«Այդ նախագծի մասին տեղեկացել եմ Աբու–Դաբիում, այնտեղ ես մագիստրատուրայում նյութագիտություն էի ուսումնասիրում։ Այդ ժամանակ  էլ ծանոթացա գյուտարարներից մեկի զարմիկի հետ։ Երբ նա ինձ պատմեց գաղափարի մասին, ես միացա նրանց։ Մենք Հայաստանում ինժեներների թիմ հավաքեցինք և սկսեցինք աշխատել», – պատմում է նա։

Նրանք միասին ստեղծեցին Soraytec ընկերությունը։

«Ֆազը քցել ա»

Խոսակցական լեզվում «ֆազը քցել ա» արտահայտությունը եկել է էլեկտրատեխնիկներից։ Եթե մարդու «ֆազը քցել  ա», ուրեմն նրա հետ մի բան այն չէ, իսկ եթե  «ֆազը քցում ա» էլցանցում, նշանակում է, որ հոսանքի և լարման ֆազերը չեն համընկնում։ Ցանցում այդ խափանումների պատճառով  էլեկտրաէներգիա է կորում (աղբյուրից ցանց ընկնելով, այն չի պահպանվում այնտեղ և հակառակ ուղղությամբ հոսում)։ Այն պահպանել չի հաջողվում, և կորում է։

Անտառներ հատելու կարիք չի լինի. Հայաստանում վառելիքի նոր արտադրություն է ընդլայնվում
Դրա համար Բենեդիկտը զուտ գերմանական համեմատություն է բերում. «Մեկ գավաթ գարեջուր պատկերացրեք։ Ակտիվ էներգիան դա գարեջուրն է, այն կարելի է խմել։ Ռեակտիվը` փրփուրը, որը խմել չես կարող։ Մեր նպատակն է, որպեսզի գավաթում ավելի շատ գարեջուր լինի և ավելի քիչ փրփուր»։

Նոր սարքը չափում է և՛ գազերի շեղումը, և՛ ռեակտիվ էներգիայի ծավալը, և՛ էլեկտրական հոսանքի ևս ավելի քան 30 պարամետր։

«Իհարկե, նման համակարգեր աշխարհում գոյություն ունեն, սակայն դրանք մի քանի սարքերից են բաղկացած։ Իսկ որքան համակարգն ավելի բարդ է, այդքան ավելի շատ են թերությունները։ Իսկ մեզ մոտ անհրաժեշտ ամեն ինչ հավաքված է մեկ սարքում։ Այդ պատճառով էլ այն ավելի արագ և հստակ է աշխատում», – նշեց Փիլշերը։

Ֆազի շեղման պատճառներից մեկը` էլեկտրականության մատակարարման կտրուկ տատանումներն են  և նրա սպառումը։ Իմանալով, թե ցանցի որ հատվածում է այդ անհավասարաշռությունն ավելի ուժեղ, էլեկտրացանցը կարող է օպտիմալ  բաշխել  էներգիան և այդպիսով կրճատել կորուստները։

Արդյո՞ք հետախույզ և դիվանագետ Հակոբ Դավթյանը մրցակից էր Լենինին սիրային գործերում

Սարքի ներկայիս մոդելը ստեղծված է  ցածր լարման գծի համար (6-35 կիլովոլտ), որտեղ էլ հոսում է  էլեկտրականության կորուստների մեծ մասը։

Ավելի  հեշտ և էժան

Նման տեսակի գործող սարքերը 20-30 հազար եվրո արժեն։ Դրանք ստեղծողների վստահեցմամբ, իրենց մոդելը մի քանի անգամ էժան է։

Սեպտեմբերին սարքն ուզում են հավաստագրել Միջազգային էլեկտրատեխնիկական հանձնաժողովում  (IEC), իսկ հոկտեմբերին այն արդեն ուզում են տեղադրել Նորվեգիայի բաշխման ցանցերից մեկում։ Փորձնական ռեժիմով սարքերը կաշխատեն պատվիրատուների մոտ մի քանի ամիս, որից հետո դրանք կսկսեն իրացնել։

«Հայաստանում մենք արդեն ունենք արտադրողների թիմ։ Սակայն այստեղ ուզում ենք նաև արտադրություն հիմնել։ Հայաստանից բացի, գուցե նաև եվրոպական երկրներից մեկում ևս», – հայտարարեց Փիլշերը։

Նախագիծը ներկայացվել է Սևանա լճում տեղի ունեցած Sevan Startup Summit 2019–ում։

257
թեգերը:
Սարք, հայեր, հայ, Հայաստան
Ըստ թեմայի
Նա հրաժարվում է հարստանալ․ ինժեներ Հովհաննիսյանն ու նրա գործարանը Ստեփանավանում
Աշխատավայրում չքնե՛ս. բելառուս ինժեներները Հայաստանում ներկայացրին իրենց նոր գյուտը
Ի՞նչ ճառագայթներ են որսում մեր ֆիզիկոսները տիեզերքին մոտ Արագածից
Էջմիածնի Մայր տաճար

«Հաղթության նշան». Էջմիածնի Մայր տաճարի դռներն առաջիկայում կբացվեն հավատացյալների առաջ

10
(Թարմացված է 16:18 15.07.2020)
Տեր Վահրամ քահանա Մելիքյանը սա հաղթական նշան է համարում՝ Սուրբ Էջմիածնի օրհնությունը մաղթելով հայրենիքի պաշտպան զինվորներին:

ԵՐԵՎԱՆ, 15 հուլիսի — Sputnik. Մայր աթոռի տեղեկատվական համակարգի ղեկավար Տեր Վահրամ քահանա Մելիքյանը facebook-ում հավտացյալներին լավ լուր է հայտնել՝ այն բնորոշելով որպես «Հաղթության նշան»:

Реставрация купола Эчмиадзинского монастыря
Էջմիածնի Մայր տաճարի գմբեթի վերանորոգումը

«Վար են բերվում Մայր Տաճարի գմբեթը կաղապարող շինարարական կապանքները։

Սուրբ Էջմիածնի օրհնությունը թող միշտ մեր զինվոր եղբայրների հետ լինի»,- գրել է հոգևորականը ու նաև տաճարի վերանորոգման աշխատանքների ավարտը վկայող լուսանկարներ հրապարակել։

Ուշագրավ բացահայտումներ` Էջմիածնի վերականգնվող Մայր տաճարում. ինչո՞վ կզարմացնի Մայր Աթոռը

Հիշեցնենք՝ Տաճարի վերականգնման աշխատանքները մեկնարկել էին 2017թ-ին: Բայց մինչ այդ, շուրջ 7 տարի՝ 2012–ից մինչ 2017–ը` մինչ բուն շինարարական աշխատանքների մեկնարկը, մասնագետները ճարտարապետական լուրջ հետազոտություններ են կատարել ու նաև որոշ հետաքրքիր բացահայտումներ արել:

10
թեգերը:
Եկեղեցի, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, Էջմիածին
Ըստ թեմայի
Հայտնի է՝ երբ կվերատեղադրվի Էջմիածնի Մայր տաճարի գմբեթի խաչը
Հայաստանը միացավ Կրոնական ազատության միջազգային դաշինքին. ԱԳՆ
Հայ առաքելական եկեղեցին դատապարտում է Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելու որոշումը
Սահման, արխիվային լուսանկար

Թիրախավորված կրակոցներ չեն արձանագրվել. նոր մանրամասներ սահմանային իրավիճակի մասին

21
(Թարմացված է 16:26 15.07.2020)
ՊՆ խոսնակը կոչ է անում ուշադրություն չդարձնել ՀՀ ԶՈՒ մասին պարբերաբար ապատեղեկատվություն տարածող ադրբեջանական քարոզչական հրապարակումներին։

ԵՐԵՎԱՆ, 15 հուլիսի - Sputnik. ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը տեղեկացնում է, որ այս պահի դրությամբ հայ-ադրբեջանական սահմանին հիմնականում պահպանվում է հրադադարը։

Ինչպես է անցել գիշերը հայ-ադրբեջանական սահմանին. ՊՆ խոսնակը մանրամասներ է հայտնել

«Միջադեպեր և թիրախավորված կրակոցներ չեն արձանագրվել։ Իրավիճակը սահմանի ամբողջ երկայնքով ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումների լիակատար վերահսկողության ներքո է»,– Facebook սոցցանցի իր էջում գրել է Ստեփանյանը։

Նա կոչ է անում ուշադրություն չդարձնել ՀՀ ԶՈՒ մասին պարբերաբար ապատեղեկատվություն տարածող ադրբեջանական քարոզչական հրապարակումներին։

Հիշեցնենք` հուլիսի 12–ից իրավիճակը սրվել է հայ–ադրբեջանական սահմանի Տավուշի հատվածում։ Հուլիսի 12–ին` ժամը 12:30-ի սահմանում, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները ՈւԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձեր են կատարել: Հայկական կողմի նախազգուշացումից հետո նրանք, թողնելով ավտոմեքենան, վերադարձել են իրենց դիրքեր:

Ինչպես է Ադրբեջանը հարվածներ հասցրել հայկական գյուղերին. տեսանյութեր

Դրանից հետո ադրբեջանական ԶՈՒ-ն պարբերաբար կրակ է արձակում ինչպես հայ դիրքապահների, այնպես էլ գյուղերի ուղղությամբ, ինչի հետևանքով հայկական կողմն ունի 4 զոհ և 10 վիրավոր։ Ադրբեջանը պաշտոնապես հայտարարել է 11 զոհի մասին, նրանց թվում է գեներալ-մայոր Փոլադ Հաշիմովը։

21
թեգերը:
Շուշան Ստեփանյան, կրակոց, հայ-ադրբեջանական, Ադրբեջան, Հայաստան
թեմա:
Հայ–ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը
Ըստ թեմայի
Կիպրոսի ԱԳ նախարարը դատապարտել է ՀՀ-ի նկատմամբ ադրբեջանական ագրեսիան
ԱՄՆ Կոնգրեսը կքննարկի Ադրբեջանին պաշտպանական սպառազինություններ չտրամադրելու հարցը
Ինչ զինատեսակներ է կիրառում Ադրբեջանի ԶՈՒ-ն․ Հովհաննիսյանը մանրամասներ հայտնեց
Մարտերում «զոհվածը» տարկետում ունի. ՊՆ-ն հերքել է ադրբեջանական լուրերը

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը Տավուշի մարզում է

0
ՄԻՊ Արման Թաթոյանը լուսանկարներ է հրապարակել Բերդից, որոնցում երևում է` Թաթոյանն ուսումնասիրում է հակառակորդի կրակոցների հետևանքները։

ԵՐԵՎԱՆ, 15 հուլիսի –Sputnik. ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այցելել է սահմանամերձ Տավուշ։

«Մարդու իրավունքների պաշտպանը փաստահավաք առաքելությամբ Տավուշի մարզում է»,–նշված է Facebook սոցցանցի` ՄԻՊ–ի պաշտոնական էջում։ 

Ադրբեջանը Տավուշի ուղղությամբ «Գրադ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր է կիրառել

Նա լուսանկարներ է հրապարակել Բերդից, որոնցում երևում է` Թաթոյանն ուսումնասիրում է հակառակորդի կրակոցների հետևանքները։

Այսօր առավոտյան հայտնի դարձավ, որ Արման Թաթոյանը երկրորդ միջանկյալ զեկույցն է անգլերենով ուղարկել միջազգային կառույցներին՝ կապված Հայաստանի Տավուշի մարզի ուղղությամբ հուլիսի 12-14-ի ադրբեջանական զինված ուժերի հրետակոծությունների և գնդակոծությունների հետ։

Զեկույցում հատուկ շեշտադրումներ են արված քաղաքացիական բնակավայրերի, նրանց բնակիչների առողջության, կյանքի ու սեփականության պաշտպանության մասով։ Ինչպես նախորդը, այս զեկույցն էլ առանձին ընթացակարգով ուղարկվում է նաև ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդին։

Հուլիսի 12–ից սկսած իրավիճակը սրվել է հայ–ադրբեջանական սահմանի Տավուշի հատվածում։ Հուլիսի 12–ին` ժամը 12:30-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները ՈւԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձեր են կատարել: Հայկական կողմի նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողները, թողնելով ավտոմեքենան, վերադարձել են իրենց դիրքեր:

ՀՀ զինված ուժերի կողմից խոցված Elbit Hermes 900 ԱԹՍ-ն 30 մլն ԱՄՆ դոլար արժեր

Դրանից հետո հակառակորդը պարբերաբար վերսկսում է գնդակոծությունն ինչպես հայ դիրքապահների, այնպես էլ բնակավայրերի ուղղությամբ։

Պաշտոնական տվյալներով՝ Ադրբեջանն ունի 11 զոհ, իսկ հայկական կողմը` 5 զոհ, 10 վիրավոր։

0