Նիկոլ Փաշինյան

Փաշինյանը նոր նշանակում է արել

110
(Թարմացված է 16:07 14.08.2019)
ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ է նշանակվել։

 

ԵՐԵՎԱՆ, 14 օգոստոսի — Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոր նշանակում է արել։ Այս մասին տեղեկանում ենք վարչապետի պաշտոնական կայքից։

«Ղեկավարվելով «ՀՀ քննչական կոմիտեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 4-րդ մասով՝ Արսեն Այվազյանին նշանակել ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ»,–նշված է վարչապետի որոշման մեջ։

Ի դեպ, Արսեն Այվազյանը նախորդ տարի օգոստոսի 20–ին նշանակվել էր ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության (6-րդ վարչություն) պետ։ Իսկ մինչ այդ նա զբաղեցնում էր Արմավիրի ոստիկանապետի պաշտոնը։ Նա եղել է նաև ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետի 1-ին տեղակալ, ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևան քաղաքի քննչական վարչության պետ։ Նա ոստիկանական համակարգում սկսել է աշխատել 2000 թվականից սկսած։

110
թեգերը:
ՀՀ Ոստիկանություն, ՀՀ քննչական կոմիտե, Նիկոլ Փաշինյան, Հայաստան
Ըստ թեմայի
Մարտեր առանց կանոնների «Մոսկվա» կ/թ–ի տոմսի համար, կամ Երևանի «սրտի» պատմությունը
Հրաժեշտի հանդիպում. ԱԽ քարտուղարն ընդունել է Հայաստանում Իրանի դեսպանին
Իրանում իրավիճակի սրացումը կարող է անդրադառնալ Արցախի վրա. Լուկյանովը սցենարներ է թվարկել