«Սանիթեքի» ավտոմեքենա. արխիվային լուսանկար

Շինարարական աղբ թափող ավտոմեքենան շրջվել է. լուսանկար

178
(Թարմացված է 15:47 14.08.2019)
Երևանի քաղաքապետարանի հասարակայնության հետ կապերի վարչության պետ Հովսեփ Կուբատյանը լուսանկար է հրապարակել, որտեղ պատկերված է գլխիվայր շրջված բեռնատար ավտոմեքենան։

ԵՐԵՎԱՆ, 14 օգոստոսի - Sputnik. Այսօր լուրեր էին տարածվում, թե իբր վթարի է ենթարկվել համայնքային հիմնարկի աղբահավաք մեքենան։ facebook-ի իր էջում գրել է Երևանի քաղաքապետարանի հասարակայնության հետ կապերի վարչության պետ Հովսեփ Կուբատյանը։

«Իրականում, մեքենան, որ վթարի է ենթարկվել, կապ չունի համայնքային հիմնարկի հետ։ Նկարում պատկերված մեքենան փորձել է շինարարական աղբ թափել ոչ սահմանված վայրում, և քանի որ տեղանքը նախատեսված չի եղել նման գործողության համար, մեքենան իր քաշի տակ շուռ է եկել ձորը»,– գրում է Կուբատյանը` միաժամանակ նաև շրջված ավտոմեքենայի լուսանկարը հրապարակելով։

Նուբարաշենի աղբանոցը. գարշահոտությունը հաղորդող լուսանկարներ

Երևանի քաղաքապետարանի հասարակայնության հետ կապերի վարչության պետը միաժաանակ կոչ է անում շինարարական աղբը թափել միայն սահմանված վայրում՝ Նուբարաշենի աղբավայրում։

178
թեգերը:
բեռնատար, վթար, ավտոմեքենա, Նուբարաշենի աղբավայր
Ըստ թեմայի
Նուբարաշենի աղբանոց կնետվի հերթական 24 միլիոնը
Կանաչ տարածք` Նուբարաշենի աղբավայրի փոխարեն
Աղբային մաֆիա՞. ուր է ուզում նախարարը տեղափոխել Նուբարաշենի աղբանոցը