Հայ զինվոր. արխիվային լուսանկար

Զինվորին ինքնաձիգով հարվածել են ու քարշ տվե՞լ. ինչի՞ մասին են խոսում լուսանկարները

6612
(Թարմացված է 19:04 14.08.2019)
Արայիկ Ղազարյանի պարանոցի և գլխի հատվածում կարմիր շեղ հետքը փաստում է, որ զինծառայողին հետևից մոտեցել և հարվածել են, որպեսզի կորցնի գիտակցությունը և ազդանշան չտա:

ԵՐԵՎԱՆ, 14 օգոստոսի - Sputnik. Ադրբեջանում հայտնված հայ զինծառայող Արայիկ Ղազարյանի` ադրբեջանական կողմի հրապարակած նկարները խոսում են այն մասին, որ նրան պարզապես հարվածել, ուշագնաց են արել ու քարշ տալով տարել։ Այս մասին Facebook սոցիալական ցանցի իր էջում գրում է թուրքագետ Կարեն Հովհաննիսյանը։

Հայտնել էինք, որ օգոստոսի 12–ին ՊԲ զորամասերից մեկից, դեռևս չպարզված հանգամանքներում, մարտական դիրքը լքել է զինծառայող, 2000թ. ծնված Արայիկ Ղազարյանը։

«Չնայած այն բանին, որ Ադրբեջանը շարունակում է հայտարարել, որ հայ զինծառայողը ինքնակամ լքել է հայկական դիրքերը և անցել ադրբեջանական կողմ, լուսանկարներն այլ բանի մասին են վկայում։ Առաջին նկարում զինծառայողի պարանոցի և գլխի հատվածում կարմիր շեղ հետքն է: Սա փաստում է նրա մասին, որ զինվորը ստացել է ինքնաձիգի կոթի շեղ հարված»,–գրել է նա։

Հովհաննիսյանի խոսքով` այդպիսի հարվածից հետո մարդ կորցնում է գիտակցությունը, ինչը փաստում է, որ զինծառայողին հետևից մոտեցել և հարվածել են, որպեսզի կորցնի գիտակցությունը և ազդանշան չտա:

Երկրորդ նկարում շապիկն ուսերի հատվածում և՛ պոկված է, և՛ ճմրթված: Այսինքն` երկու ձեռքով շապիկի հենց այս հատվածից են բռնել և, հնարավոր է, քարշ են տվել: Իսկ քարշ տալու մասին փաստում է փոշու մեջ կորած նրա տաբատը և զինվորական կոշիկները:

«Երրորդ նկարը ևս փաստում է այն մասին, որ զինծառայողին քարշ են տվել, ինչի հետևանքով մացառներից, փշերից առաջացել են այդ քերծվածքները: Այս նկարում «բատինկան» շատ ավելի լավ ու պարզ է երևում, որից էլ պարզ է դառնում, որ նա ոչ թե քայլելով է գնացել, այլ քարշ տված են տարել»,-գրել է Հովհաննիսյանը, նշելով, որ ուշադիր նայելու դեպքում երևում է, որ փոշին, հողը զինվորական կոշիկների կապիչներից ներս է լցվել, ինչպես նաև կոշիկի վերևի մասից է լցվել ներս:

«Կան մարդիկ, որ ասում են՝ լավ, ինչի՞ պետք է Ադրբեջանն ասի՝ լքել է դիրքը, կարող է ասել, որ դիվերսանտ է և 20 տարի դատել: Ո՛չ, Ադրբեջանին այս պահին պետք է, որ իր հասարակությանը ներկայացնի, թե Հայաստանի բանակը որքան վատն է, որ անգամ իրենց կողմն են անցնում հայ զինվորները, որ պատերազմի դեպքում միանշանակ հաղթելու են»,–գրել է նա։

Հովհաննիսյանն իր գրառումն ամփոփել է` ասելով, որ ներկայացվածը բացառապես իր սուբյեկտիվ կարծիքն է:

Հիշեցնենք, որ ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն էլ հայտնել էր, որ Արայիկ Ղազարյանը, ամենայն հավանականությամբ, մոլորվել է։

 

6612
թեգերը:
Զինվոր, Ադրբեջան, Արայիկ Ղազարյան
Ըստ թեմայի
Կարենին դիվերսանտ ներկայացնելը ցինիզմ է. Նաիրա Զոհրաբյանը ելույթ է ունեցել ԵԽԽՎ-ում
Ալավերդյան.«Գերիներին փոխանակելը պայմանավորված է հումանիտար քայլեր անելու հայտարարությամբ»
Ադրբեջանում ՀՀ քաղաքացի կա. ՀՀ ՊՆ–ն հաստատեց լուրը
Լուսինե Թովմասյան

«Կարևորը` լիքը սեր կա». Լուսինե Թովմասյանը հրապարակել է որդու ծննդյան օրվա լուսանկարները

15
(Թարմացված է 15:58 15.08.2020)
Գեղեցկուհի մայրիկը խոստովանել է, որ երեխաների հետ դժվար է հաջողված լուսանկարներ ստանալ, սակայն հետևորդները վստահ են`լուսանկարները հաջողված են, եթե դրանցում սեր ու ջերմություն կա։

ԵՐԵՎԱՆ, 15 օգոստոսի - Sputnik. «Միսս Հայաստան 2003», «Վիցե միսս Եվրոպա 2005» Լուսինե Թովմասյանն Instagram-ի իր էջում ընտանեկան ջերմ լուսանկարներ է հրապարակել, որոնցում երևում է, թե ինչպես են նշել որդու`Ալեքի ծննդյան տարեդարձը։ Կադրերում գեղեցկուհին ամուսնու և երկու երեխաների հետ է։

«Իսկապես շատ դժվար է ունենալ համատեղ լավ լուսանկարներ»,– լուսանկարներին կից գրել է Լուսինեն։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Lusine Tovmasyan (@lusinetovmasyan)

Գեղեցկուհու հետևորդները մի շարք դրական մեկնաբանություններ են գրել։

«Կարևորը` լիքը սեր կա ու երջանկություն, ո՞ւմ են պետք գծած, անբնական նկարները, ինչքան սեր կա այս նկարներում, շատ լավն եք, ամենասիրուններ»,–գրել են նրանք։

Ինչ են անում Լուսինե և Իրինա Թովմասյանները տանը չձանձրանալու համար. զվարճալի տեսանյութ

Հիշեցնենք, որ Լուսինե Թովմասյանն ու Արթուր Հովհաննիսյանն ամուսնացել են 2013 թվականի օգոստոսի 31-ին։ Նրանց դուստրը ՝ Արիանան, 5 տարեկան է։ Իսկ որդին` Ալեքը, լույս աշխարհ է եկել 2019–ի օգոստոսի 4-ին։

«Ես թույլ եմ, շուտ եմ բռնկվում»․ Լուսինե Թովմասյանի խոստովանությունն ու անկեղծ լուսանկարը

15
թեգերը:
Լուսանկար, երեխա, Լուսինե Թովմասյան
Ըստ թեմայի
«Շնորհակալություն» կորոնային, կամ ինչպես են հայ հայտնիները հանգստացել Հայաստանում
«Ինձ ու Լևոնին մարդասպան անվանեցին...». Արոնյանի ընտրյալը նոր գրառում է արել
Քեզ շատ ենք սիրում. Գոհար Ավետիսյանն ամուսնու ու նորածին որդու հետ լուսանկար է հրապարակել
Սևան

Սևանա լճի առափնյա հատվածի վարձակալության կամ կառուցապատման բոլոր գործընթացները կասեցվել են

105
(Թարմացված է 13:59 15.08.2020)
Իշխանությունը սկսել է լրջորեն զբաղվել Սևանա լճի ափամերձ տարածքներով։ Շրջակա միջավայրի նախարարը հայտնում է, որ սկսել են ուսումնասիրել հողատարածքների տնօրինման պայմանագրերը

ԵՐԵՎԱՆ, 15 օգոստոսի – Sputnik. Ամբողջապես դադարեցվել են Սևանա լճի ողջ առափնյա հատվածում՝ «Սևան ազգային պարկի» հողատարածքների՝ վարձակալության կամ կառուցապատման իրավունքով տրամադրման բոլոր գործընթացները։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ շրջակա միջավայրի նախագահ Ռոմանոս Պետրոսյանը։

Սևանա լճի վիճակը շատ վատ չէ, բայց լավ էլ չէ. «ծաղկման» գործընթացն այս տարի շուտ կավարտվի

Նա նշել է, որ կասեցվել են նաև բնության հատուկ պահպանվող տարածքներում (ԲՀՊՏ) և «ՀայԱնտառի» տարածքներում հողամասերի՝ վարձակալության կամ կառուցապատման իրավունքով տրամադրման բոլոր գործընթացները։

«Արդեն իսկ մեկնարկել ենք վերոնշյալ գոտիներում մինչ այժմ տրամադրված հողատարածքների տնօրինման պայմանագրերի ուսումնասիրությունները (դրանք մի քանի հազար են)՝ պայմանագրային պարտավորությունների, ինչպես նաև բնապահպանական, քաղաքաշինական ու հողաշինական նորմերի խախտումների դեպքում այդպիսիներն աներկբայորեն կչեղարկվեն՝ միակողմանի կամ դատական կարգով»,– Facebook–ի իր էջում գրել է նա։

Նախարարն ավելի վաղ հայտնել էր, որ Սևանի ափամերձ տարածքներում, «Սևան» ազգային պարկի բնության հատուկ պահպանվող տարածքներում թույլատրելի կառուցապատման նիշից ցածր հատվածներում ու ապօրինի կառուցված շուրջ 3 800 շենք-շինություն կա, բոլորը` քանդման ենթակա:

Ոչ սովորական գերեզմանատուն Սևանի ափին, կամ ինչ է պատմում հուդայական խորհրդանիշը

105
թեգերը:
Ռոմանոս Պետրոսյան, Սևան, Հայաստան
Ըստ թեմայի
Այս տարի ավելի շատ ջրառ է իրականացվել Սևանից. Ջրային կոմիտեի նախագահ
Սևանի արևելյան ափի ավտոճանապարհը վերջին անգամ կապիտալ վերանորոգվել էր 1974 թ-ին. մարզպետ
Սևանի կանաչ ջրիմուռները թունավոր չե՞ն. նախարարությունը հետազոտություն է արել
Խաղաղապահների հերթական զորախումբը Հայաստանից մեկնել է Աֆղանստան

Խաղաղապահների հերթական զորախումբը Հայաստանից մեկնել է Աֆղանստան. լուսանկարներ

0
(Թարմացված է 16:38 15.08.2020)
Խաղաղապահ ուժերի բրիգադի հերթական զորախմբին հրահանգավորել են ու անվտանգ ծառայություն մաղթել։

ԵՐԵՎԱՆ, 15 օգոստոսի - Sputnik. Խաղաղապահ ուժերի բրիգադի հերթական զորախումբն օրերս մեկնել է Աֆղանստան: Տեղեկությունը հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։

«Հայկական զորախումբը կմասնակցի վերապատրաստման դասընթացների և նախատեղակայման վարժանքների, որից հետո խաղաղարար առաքելություն կիրականացնի Աֆղանստանում միջազգային անվտանգության աջակցության ուժերի կազմում»,–նշված է հաղորդագրության մեջ։

Հայ խաղաղապահները մշտապես բարձր են պահել Հայաստանի, հայ զինծառայողի պատիվը, առաքելությունների ընթացքում արժանացել վերադաս հրամանատարության, ինչպես նաև արտերկրի բարձրաստիճան զինվորականների բարձր գնահատականին:

  • Խաղաղապահների հերթական զորախումբը Հայաստանից մեկնել է Աֆղանստան
    Խաղաղապահների հերթական զորախումբը Հայաստանից մեկնել է Աֆղանստան
  • Խաղաղապահների հերթական զորախումբը Հայաստանից մեկնել է Աֆղանստան
    Խաղաղապահների հերթական զորախումբը Հայաստանից մեկնել է Աֆղանստան
1 / 2
Խաղաղապահների հերթական զորախումբը Հայաստանից մեկնել է Աֆղանստան

Հիշեցնենք, որ անցած տարվա նոյեմբերին Աֆղանստան էր մեկնել ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը։

ՀՀ ԶՈւ–ն միջազգային խաղաղապահ առաքելությամբ հանդես է գալիս դեռևս 2004թ. փետրվարից, երբ հայ խաղաղապահների 34 հոգանոց զորախումբը մեկնեց Կոսովո` հունական ստորաբաժանման կազմում խաղաղապահ առաքելություն իրականացնելու:

Սկսած 2010 թվականի փետրվարից` ՀՀ ԶՈւ խաղաղապահ ստորաբաժանումը (մեկ դասակ) ընդգրկվել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության հրամանատարության տակ գտնվող ՄԱԱՈՒ (Աֆղանստանում միջազգային անվտանգության աջակցման ուժեր) (ISAF) հյուսիսային հրամանատարության կազմում և իրականացրել է Կունդուզ քաղաքի օդանավակայանի անվտանգության ապահովման խնդիրները:

2010թ.-ից առ այսօր հայ խաղաղապահներն իրենց անձնուրաց ծառայությամբ հանդես են եկել Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում,Կունդուզում, ինչպես նաև Մազարի Շարիֆ քաղաքներում տեղակայված ռազմական զինավաններում:

0
թեգերը:
խաղաղապահ, Աֆղանստան, Հայաստան
Ըստ թեմայի
Բեյրութում գտնվող հայ խաղաղապահները պայթյունի վայրից հեռու են. Նաղդալյան
Հայաստանը վերջին 15 տարիների ընթացքում խաղաղապահության լուրջ փորձ է կուտակել. Տոնոյան
Հայ խաղաղապահները ԱՄՆ ռազմաբազայում մասնակցել են բազմազգ զորավարժության առաջին փուլին