Նիկոլ Փաշինյանն առավարությունում հանդիպել է Մարտի 1-ի զոհերի հարազատներին

Մարտի 1-ի զոհերի հուշարձան կկառուցվի. Փաշինյանն ընդունել է զոհերի հարազատներին

26
(Թարմացված է 20:42 12.08.2019)
Մարտի 1-ից տուժածների իրավահաջորդներին դրամական աջակցությունը փոխհատուցում չէ։ Փաշինյանը խոստացել է, որ հարցի վերջնական լուծումը պետք է լինի Մարդու իրավունքների եվրոպական դատարանում:

ԵՐԵՎԱՆ, 12 օգոստոսի — Sputnik. Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր կառավարությունում հանդիպել է Մարտի 1-ի զոհերի հարազատներին։ Ինչպես հայտնում են ՀՀ կառավարության լրատվական վարչությունից, Փաշինյանը հանդիպել է Գոռ Քլոյանի իրավահաջորդ Սարգիս Քլոյանին, Արմեն Ֆարմանյանի իրավահաջորդ Վաչագան Ֆարմանյանին, Տիգրան Աբգարյանի իրավահաջորդ Ռուզաննա Հարությունյանին, Տիգրան Խաչատրյանի իրավահաջորդ Հովսեփ Խաչատրյանին, Սամվել Հարությունյանի իրավահաջորդ Էդիկ Հարությունյանին, Դավիթ Պետրոսյանի իրավահաջորդ Ջեմմա Վարդումյանին և Գրիգոր Գևորգյանի իրավահաջորդ Վարդուհի Բաղդասարյանին:

«Ցանկանում եմ անդրադառնալ կառավարության վերջին նիստում ընդունված որոշմանը՝ Մարտի 1-ի տուժողների իրավահաջորդներին դրամական աջակցություն տրամադրելու վերաբերյալ: Ուզում եմ հստակ արձանագրել՝ սա ընդամենը աջակցություն է և որևէ կերպ չպետք է ընկալվի որպես փոխհատուցում, քանի որ Հայաստանի Հանրապետության քաղաքացու կյանքը գին չունի: Իմ սկզբունքային դիրքորոշումն այն է, որ այս հարցի վերջնական լուծումը պետք է որոշվի Մարդու իրավունքների եվրոպական դատարանում: Այս որոշումը միջանկյալ քայլ է, որն արձանագրում է Հայաստանի Հանրապետության կառավարության քաղաքական դիրքորոշումը: Հետագա գործընթացները պետք է շարունակվեն և տեղի ունենան ՄԻԵԴ վճռի համատեքստում»,– ասել է Փաշինյանը:

Հարված մեր միասնությանը. ինչով է վտանգավոր ВВС–ի կողմից փաստաթղթերի հրապարակումը

Մարտի 1-ի զոհերի հարազատները նշել են, որ «թավշյա հեղափոխությունից» հետո մեծ հույսեր են կապում վարչապետի, կառավարության գործունեության հետ և համոզմունք են հայտնել, որ երկրում ընթացող փոփոխությունները հնարավորություն կտան օբյեկտիվ քննություն իրականացնել և լիարժեք բացահայտել Մարտի 1-ի գործը:

Վարչապետը և Մարտի 1-ի զոհերի հարազատները մտքեր են փոխանակել Մարտի 1-ի քննության ընթացքի, զոհերի հիշատակին նվիրված հուշարձանի կառուցման ուղղությամբ տարվող աշխատանքների շուրջ:

26
թեգերը:
Զոհ, «Թավշյա հեղափոխություն», Նիկոլ Փաշինյան, «Մարտի 1–ի» գործով դատավարություն, Հայաստան
թեմա:
«Մարտի 1»-ի գործը (215)
Ըստ թեմայի
«Մարտի 1-ի» գործով տուժող Արթուր Ավագյանի հոր սպանության մեջ մեղադրվողը հայտնաբերվեց
Մարտի 1-ի գործով հարցաքննվել է Աղվան Հովսեփյանը
Մարտի 1-ի գործով մեղադրվող Գեղամ Պետրոսյանը հայտարարություն կանի. ե՞րբ և ինչի՞ց հետո