Մարիամ Մարտիրոսյանը

Երազանքից` իրական բիզնես. ինչպես ընդամենը 12 օրում Մարիամը հաջողակ գործարար դարձավ

1335
(Թարմացված է 23:42 11.08.2019)
Գործարարը հաջողությամբ զարգացնում է իր բիզնեսը, որի գաղափարը բոլորովին պատահական է ծնվել։

Նանա Մարտիրոսյան, Sputnik Արմենիա

Մարիամ Մարտիրոսյանը երկու երեխաների մայր է և իր գործի գիտակ։ Նա մանկուց շատ է սիրել ծաղիկներ, սակայն նախկինում երբեք լրջորեն չի մտածել ծաղկի սրահ բացելու մասին։

Владелица цветочного магазина Мариам Мартиросян
© Sputnik / Andranik Ghazaryan
Մարիամ Մարտիրոսյանը

Մի երեկո, ընտանեկան ընթրիքի ժամանակ, սեփական բիզնես ստեղծելու համար տարբեր գաղափարներ քննարկելիս, նա իմիջիայլոց ակնարկեց խանութ բացելու մասին։ Անսպասելիորեն Մարիամի ամուսինը` Ավետիսը, ոչ միայն չառարկեց, այլև ողջունեց կնոջ գաղափարը։ Նրա մի հայացքը բավական էր, որպեսզի Մարիամը որոշեր` պետք է անհապաղ միտքը կյանքի կոչել։

Мягкие игрушки в цветочном магазине Мариам Мартиросян
© Sputnik / Andranik Ghazaryan
Մարիամ Մարտիրոսյանի ծաղկի սրահը

Կինը թողեց աշխատանքը և ընդամենը 12 օրվա ընթացքում լուծեց բոլոր բյուրոկրատական հարցերը, խանութի համար սրահ ընտրեց, վերանորոգեց այն, պատվիրեց կահույքը, առաքիչներ և ֆլորիստ գտավ ու մեկնարկեց գործը։

Ամենադժվարը խանութի համար անուն մտածելն էր, սակայն այդ հարցն էլ հանպատրաստից լուծվեց։ Աշխատանքային օրվանից հետո զույգը տուն էր վերադառնում և ճանապարհին տարբերակներ քննարկում։ Հանկարծ նրանք նայեցին միմյանց և միաբերան ասացին` «Ծաղկեփունջ»։

Цветы в цветочном магазине Мариам Мартиросян
© Sputnik / Andranik Ghazaryan
Մարիամ Մարտիրոսյանի ծաղկի սրահը

«Ես ցանկացա, որ ներքին հարդարումը ֆրանսիական ոճով լինի, իսկ սրահում հնչեն Շառլ Ազնավուրի երգերը։ Ծաղկեփնջերն էլ մեզ մոտ համեստ են` քիչ խոտ, թուղթ և աքսեսուարներ, շատ` ծաղիկներ», – պատմում է Մարիամը։

Ոճը պահպանելու համար վերանվանեցին նաև տիրուհու սիրելի թութակին. նախկինում նա պարզապես կապիտան Ժորիկ էր, իսկ հիմա դարձավ մսյե Ժորժեմ։ Թեպետ, նրան դա դուր է գալիս, Ժորժեմի համար կարևորը ծաղիկների միջավայրում գտնվելն է։ Իր տիրուհու նման թութակն էլ սիրում է այս գործը։

Մարիամն արդեն հասցրել է սովորել ծաղկի բիզնեսի նրբությունները։ Գլխավոր սկզբունքը` ծաղիկները պետք է միշտ թարմ լինեն։  Նախկինում նա ամուսնու նվիրած ծաղկեփնջերը պահում էր նույնիսկ թառամելուց հետո, ոչ մի կերպ նրանցից բաժանվել չէր կարողանում, իսկ հիմա խանութում այդ հարցը շատ խիստ է դրված։

Цветы в цветочном магазине Мариам Мартиросян
© Sputnik / Andranik Ghazaryan
Մարիամ Մարտիրոսյանի ծաղկի սրահը

«Թոշնած ծաղիկները դեն ենք նետում, սակայն ես ֆլորիստ չեմ։ Տխրությամբ եմ նայում աղբամանում հայտնված ծաղիկներին», – խոստովանում է գործարար կինը։

Նրան հաճախ զարմացնում են խանութի հաճախորդները, որոնց նա անվանում է «մեր ընկերները»։ Խանութը բացելուց հետո կնոջ մոտ վերացավ հասարակության շրջանում տարածված կարծրատիպը։ Մարիամն արդեն իր փորձով գիտի, և պնդում է, որ հայ տղամարդիկ հաճախ են կանանց ծաղիկներ նվիրում և անում են դա մեծ հաճույքով։

Букет цветов в цветочном магазине Мариам Мартиросян
© Sputnik / Andranik Ghazaryan
Մարիամ Մարտիրոսյանի ծաղկի սրահը

Բացի այդ, փոքրիկ աղջիկներին ևս սկսել են ծաղիկներ նվիրել, և դա իր կարծիքով, շատ կարևոր է։

Մարիամն իր առաջին ծաղկեփունջը ստացել էր դեռ մանուկ հասակում, հենց այդ ժամանակ էլ առաջացավ ծաղիկների նկատմամբ նրա սերը։ Այժմ Ավետիսը միշտ տուն է բերում երկու ծաղկեփունջ` կնոջ ու դստեր համար։ Մարիամն ուրախանում է և երազում, որ յուրաքանչյուր կնոջ տանը մշտապես թարմ ծաղիկներ լինեն, իսկ կողքին գտնվի տղամարդ, որը կմոտիվացնի և կօգնի իրականացնել երազանքները։

Цветочный магазин Мариам Мартиросян
© Sputnik / Andranik Ghazaryan
Մարիամ Մարտիրոսյանի ծաղկի սրահը
1335
թեգերը:
Կին, Ծաղիկ, բիզնես, Երևան, Հայաստան
Ըստ թեմայի
Մեղրոտ բիզնես. ինչպես նոյեմբերյանցին զարմացրեց ավստրիացիներին
Վրանային բիզնես. հայերի ստարտափը Սիլիկոնային հովտում ավտոպիլոտ է դնում բեռնատարներում
Աշոցքում էլ կարելի է զարգանալ և զարգացնել. ինչպես Լիլիթը բիզնես հիմնեց և աշխատատեղեր բացեց