Թինա Կանդելակի

«Անհավանական գեղեցիկ մարմին». Կանդելակին լողազգեստով լուսանկարներ է հրապարակել

1166
(Թարմացված է 18:58 11.08.2019)
«Մատչ ՏՎ»–ի գլխավոր տնօրեն Թինա Կանդելակին դարձյալ հիացրել է Instagram–ի իր բաժանորդներին։

ԵՐԵՎԱՆ, 11 օգոստոսի –Sputnik. «Մատչ ՏՎ»–ի հեռուստաալիքի գլխավոր տնօրեն, հայ–վրացական ծագում ունեցող հեռուստահաղորդավար Թինա Կանդելակին ցուցադրել է իր գեղեցիկ մարմինը։ Նա Instagram–ի իր էջում լողազգեստներով լուսանկարներ է հրապարակել, որոնք արվել են Հունաստանում իր հանգստի ժամանակ։

«Իմ հունական արձակուրդն իր շտկումներն է մտցրել, այդ պատճառով այսօր զգեստների փոխարեն պայքարի դուրս կգան լողազգեստները», – գրել է Կանդելակին` հեշթեգերով ավելացնելով զգեստների պայքար և լողազգեստների պայքար արտահայտությունները։

View this post on Instagram

A post shared by Тина Канделаки (@tina_kandelaki) on

Նա առաջարկել է բաժանորդներին քվեարկել, թե որ լողազգեստով է նրա տեսքն  ավելի գեղեցիկ։

Գրառումն ավելի քան 92 հազար «լայքի» է արժանացել։

«...Սիրում եմ ձեզ ամբողջությամբ և շատ», – գրել է sryabina99–ը։

«Respect!!! Շքեղ կին», –գրել է zizochka–ն։

«Նման գեղեցկուհու վրա ցանկացած լողազգեստ հիասքանչ տեսք կունենա», – գրել է dimalsf_ը։

«Անհավանական մարմին է։ Աստված ձեզ առողջություն տա, և մենք չնախանձենք», – գրել է marianna_taskaeva–ն։

Թինա Կանդելակին արդեն 43 տարեկան է։ Նա գործարար Անդրեյ Կոնդրախինի հետ  ամուսնությունից երկու երեխա ունի։ Նրանք ամուսնալուծվել են 2010 թվականին։ 2014 թվականին Կանդելակին ամուսնացել է երկրորդ անգամ ձեռներեց Վասիլի Բրովկոյի հետ։

1166
թեգերը:
ինստագրամ, Լուսանկար, Լողազգեստ, Լողափ, Ծով, Հունաստան, Թինա Կանդելակի
Ըստ թեմայի
Ոչ մի մարզասարք. Թինա Կանդելակին ներկայացրել է վարժություններ` կատարյալ կազմվածքի համար
Հայտնի է` որքան գումար է վաստակել Թինա Կանդելակին 2018 թվականին
Վրաստանի ղեկավարությունը պետք է ներողություն խնդրի. Թինա Կանդելակին` սկանդալի մասին