Ռազմագերիների գերեզմանը Հայաստանում

Հայաստանաբնակ 100 գերմանացիները. ովքեր են նրանք, և ինչու է պատերազմը նրանց կրկնակի պատժել

709
(Թարմացված է 12:20 26.09.2019)
Հայաստանում ապրող գերմանացիների փոքրաթիվ համայնքի ներկայացուցիչները Հայրենական մեծ պատերազմի ռազմագերիների հետնորդները չեն: Նրանք Հայաստանից հեռացել են` իրենցից հետո թողնելով միայն հուշարձաններ:

ԵՐԵՎԱՆ, 11 օգոստոսի — Sputnik, Նելլի Դանիելյան. Հայրենական մեծ պատերազմից հետո գերմանացի ռազմագերիներ Հայաստանում չեն մնացել: Չկան նաև նրանց սերունդները։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց «Տևտոնիա» գերմանացիների մշակութային ՀԿ ղեկավար Վիկտոր Վուխրերը:

Վուխրերի խոսքով` ներկայումս Հայաստանում բնակվող գերմանացիները, (նրանց թվում է նաև ինքը` Վուխրերը) ռուսաստանցի գերմանացիներ են, որոնք հաստատավել են Վոլգայի ափին դեռ պատերազմից մեկ դար առաջ`1810-30-ական թվականներին, ապա այնտեղից տեղափոխվել են Կովկաս` շուրջ 500 ընտանիք։

«Գերմանացիները մեծ հայրենասերներ են, և պատերազմից հետ ոչ մի ռազմագերի այստեղ չի մնացել, բոլորը վերադարձել են Գերմանիա»,- պատմում է մեր զրուցակիցն ու շարունակում պատմությունն իր հայրենասեր նախնիների մասին. «Այդպիսի մի պատմություն կա. մի երիտաասարդ նավաստի 1935թ.-ին` հասնելով սևծովյան նավահանգիստներից մեկը, իմանում է, որ Հիտլերն է եկել իշխանության, իսկ ինքը կոմունիստ էր, ու որոշում է չվերադառնալ հայրենիք։ Երիտասարդը հետաքրքրվել է, թե որտեղ են գերմանացիներ  բնակվում։ Նրան ասել են` Բաքվի մոտ` Սավունչի կոչվող ավանում, որտեղ  ծնվել ու երկար ժամանակ ապրել է նաև Ռիխարդ Զորգեն»:

Հաղթանակի գեներալը. ինչպես Նվեր Սաֆարյանը «քոչարի» բեմադրեց Բեռլինում

Ըստ Վուխրերի` պատմության հերոսը կրթություն է ստանում, դառնում մեխանիկ ու ընտանիք կազմում հայուհու հետ, սակայն 1939թ.–ին նրան գնդակահարում են` մեղադրելով լրտեսության մեջ։

«Պատերազմի տարիները շատ վտանգավոր էին։ Բոլորին գնդակահարում էին. գերմանացի է` լրտես է, լեհ է` լրտես է»,- պատմում է Հայաստանի գերմանացիների միության ղեկավարը:

Երիտասարդ ամուսնու մահից հետո կինը որդու` Լուցիոսի հետ հաստատվում է Հայաստանում, իսկ որդին վերցնում է մոր ազգանունը` Հակոբյան: Վերջինս երկար տարիներ աշխատել է Երևանի Ստանիսլավսկու անվան թատրոնում։

«Եթե չեմ սխալվում` 1981թ.–ն էր, նա եկավ ինձ մոտ ու ասաց` գիտես, ես ամբողջ կյանքս թաքցրել եմ, որ գերմանացի եմ, ու հիմա իմ տատը ինչ–որ ձևով գտել է ինձ ու հայտնել, որ կարողություն ունի` 1000 գերմանական մարկի չափ: Տատիկս մահացել  է ու ամբողջ ունեցվածքը ժառանգել ինձ»,- պատմում է Վուխրերը` հավելելով, որ իր հայրենակցին խորհուրդ է տվել մեկնել Գերմանիա։

«Երբ Լուցիոսը տեղ է հասնում, իրեն ասում են` գումարը մեծ չէ, լավ կանի մի նամակ գրի, այն գյուղի ղեկավարությանը, որտեղ տատն էապրել, ու գումարը փոխանցի գյուղի բյուջե, որպեսզի այդ գումարով խնամեն տատի գերեզմանը։ Գերմանիայում անխնամ, լքված գերեզմանները պայթեցնում են ու տրամադրում ուրիշներին` նոր հուղարկավորությունների համար։ Գերմանացիները 5 տարին մեկ որոշակի գումար են վճարում իրենց հարազատների գերեզմանները պահպանելու ու խնամելու համար»,- հայաստանցի իր հայրենակցի մասին պատմությունն ավարտում է մեր զրուցակիցն ու անմիջապես սկսում մեկ ուրիշը, որի գլխավոր հերոսը` Էստազե Վալտերը ծնվել է Շամքորում` Ադրբեջանի այն նույն շրջանում, որտեղ ծնվել են մարշալներ Բաղրամյանն ու Բաբաջանյանը:

Հայրենական մեծ պատերազմի 30 վետերան պետության հաշվին առողջարան կգնա

Վալտերը Բաքվի բժշկական ինստիտուտի 2-րդ կուրսի ուսանող էր, երբ զորակոչվում  է բանակ։ Երբ Հայրենական պատերազմը սկսվեց արդեն լեյտենանտի կոչում ուներ: Բայց պատերազմի ամենաթեժ պահին Կարմիր բանակի ղեկավարությունը որոշում է ազատվել իր շարքերում կռվող գերմանացիներից:

«Բոլոր գերմանացիներին բանակից հեռացրին, ստիպեցին հանձնել զենքն ու գոտին ու պարտադրեցին գնալ դեպի արևելք։ Այդպես 10-15 հոգանոց խմբերով նրանք սկսել են դեգերել աշխարհի տարբեր անկյուններում` վախենալով ու չվստահելով նույնիսկ միմյանց։ Այսպես նա հասնում է մի գյուղ, որտեղ նրան հանդիպած առաջին իսկ տատիկը զգուշացնում է. «Փախիր տղաս, այստեղ գերմանցիներ են։ Բայց հենց երիտասարդը փորձում է փախչել, նրան կրակում են։ Պարզվում է` նրանք ոչ թե գերմանացիներ էին, այլ ռումիններ։ Գցում են նկուղը, ծեծում։ Տղան խոստովանում է, որ գերմանացի է։ Գալիս է գերմանացի ինչ–որ գնդապետ, ով պաշտպանում է հայրենակցին` ասելով, որ չի կարելի այդպես, նա զինվոր է, հրաման է կատարել։ Հարցնում է` գերմանացի՞ ես։ Ասում է` այո։  Կծառայե՞ս մեզ մոտ։ Ոչ։ Տղայի պատասխանից հետո նրան գցում են համակենտրոնացման ճամբար»,- պատմում է մեր զրուցակիցը:

Համակենտրոնացման ճամբարում անցկացրած 2-3 ամիսների ընթացքում բժշկականի նախկին ուսանողն օգնում է այստեղ ընկած մարդկանց: Իսկ երբ ինքն է հյուծվում ու թուլանում, մարդիկ էլ իրեն են օգնում, չեն թողնում մահանա։  Մինչև որ մի օր գերմանացիներին հայտնում է, որ պատրաստ է ծառայել իրենց։ Նրան վերցնում են ինչ–որ զորամիավորումում` որպես թարգմանիչ` մինչև պատերազմի ավարտը։

«Ռուսաստանում գերի ընկած գերմանացիներին միանգամից գնդակահարում էին։ Պատերազմից հետ նա մնաց Գերմանիայում, թաքնվեց։ Հետո նստեց 3 տարի: 1953թ.–ին վերադարձավ ԽՍՀՄ, որովհետև նա ռուսաստանաբնակ գերմանացի էր։ Բայց այստեղ էլ նրան ևս 10 տարի տվեցին։ Այս անգամ ճամբարից դուրս է գալիս 1963 թ.–ին։ Այնպես որ մենք` ռուսաստանցի գերմանացիներս ամեն ինչի համար կրկնակի ենք վճարել` և՛ որպես գերմանացիներ, և՛ որպես ԽՍՀՄ քաղաքացիներ»,- նշում է Վուխրերը։

Հայաստանում այսօր Գերմանացի ռազմագերիներին նվիրված 15 հուշարձան կա: Դրանց մի մասը կառուցվել են գերիների եղբայրական գերեզմանների տեղում:

Գերմանիայում գործող հիմնադրամը ֆինանսավորում է այդ հուշարձանների պահպանումը։

Իսկ Հայաստանի տարածքում ապրած ու աշխատած գերիների թերևս ամենականգուն հիշատակը Հաղթանակի զբոսայգի տանող Սարալանջի խճուղու հենապատերն են, որոնք կառուցվել են 20-րդ դարի կեսերին, գերմանացի ռազմագերիների ձեռքերով` մինչ օրս հավերժացնելով նրանց կյանքի ընդհատված պատմությունները:

Պատերազմում կորցրել էր աչքը, բայց ոչ անցյալի հիշողությունը. արցախցի Ստեփանիչի մասին

Պաշտոնական տվյալներով` մինչ Հայրենական պատերազմը`1939 թ. Հայաստանում բնակվել է 433 գերմանացի։ 1989 թվականի տվյալներով` հայաստանաբնակ գերմանացիների թիվը եղել է 265, 2001-ին` 133: Իսկ 2011 թ. տվյալներով` Հայաստանում բնակվող 100 գերմանացիների մեծ մասն ապրում է Երևանում, որոշ  մասը` Լոռու մարզում:

709
թեգերը:
ընտանիք, Պատերազմ, Գերմանիա, Հուշարձան, Հայրենական մեծ պատերազմ, հայեր, Հայաստան
Ըստ թեմայի
Պատերազմում կորցրել էր աչքը, բայց ոչ անցյալի հիշողությունը. արցախցի Ստեփանիչի մասին
Հայրենական մեծ պատերազմի առաջին օրերի բացառիկ կադրերը
Հայրենական մեծ պատերազմի զորավարների ժառանգները հյուրընկալվել էին նախագահականում
Հայրենական մեծ պատերազմի վետերանների պատվո վճարները կավելանան
Բաղդասարյան․ «Բոլորը բոլորի հետ փոխանակելու ծրագիրը չի կարող ընդունելի լինել»
Կարմիր հաղարջ

Ի՞նչ է կատարվում օրգանիզմում, երբ կարմիր հաղարջ ենք ուտում

4
(Թարմացված է 15:24 10.08.2020)
Այս անուշաբույր ու շատ թթու հատապտուղը կարող է բարենպաստ ազդեցությունն ունենալ տարբեր օրգանների վրա, բայց նաև հակացուցումներ ունի։ Մանրամասները՝ Sputnik Արմենիայի նյութում։

Կարմիր հաղարջը կոկռոշազգիների ընտանիքի բույս է։ Ի տարբերություն սև հաղարջի՝ կարմիր հաղարջի թփերն ավելի սեղմված են ու դեպի վեր ձգված։

Այս բույսի հայրենիքն Արևմտյան Եվրոպան է, որտեղ ժամանակին այն որպես դեղաբույս է աճեցվել։ Առաջին բերքը սկսում են հավաքել հունիսի վերջին, բայց գրեթե ամբողջ ամառ պտուղ է տալիս։

Ի՞նչ է կատարվում օրգանիզմում, երբ եգիպտացորեն ենք ուտում

Կարմիր հաղարջն իր հատկություններով ամենաարժեքավոր հատապտուղներից է։ Հարուստ է օրգանական թթուներով, որի համադրությամբ էլ պայմանավորված է հաճելի, թարմացնող համը։ Պարունակում է А, С, Е վիտամիններ, նաև երկաթ, կալիում, սաթաթթու ու խնձորի թթու։ Բացի այդ, հաղարջի մեջ մեծ քանակությամբ հակաօքսիդանտեր կան, որոնք կարող են դանդաղեցնել ծերացումն ու հակազդել քաղցկեղային բջիջներին։

Երիտասարդություն ու տոնուս

Կարմիր հաղարջի մեջ եղած սաթաթթուն ու խնձորի թթուն, որոնք էներգիա տվող միացությունների խմբին են պատկանում, արդյունավետ են գերհոգնածության ժամանակ։ Հենց այդ պատճառով էլ մարզիկներին խորհուրդ է տրվում հաղարջի հյութ խմել՝ մարաթոնյան վազքի ժամանակ տոնուսը պահելու ու մրցումներից հետո ուժերն արագ վերականգնելու համար։ Նշված թթուները շատ օգտակար են նաև տարեցներին։

Ի՞նչ է կատարվում օրգանիզմում, երբ մոշ ենք ուտում

Սրտի ու նյութափոխանակության համար

Կարմիր հաղարջի մեջ շատ է անոթներին անհրաժեշտ երկաթը, ինչպես նաև կալիումը, որը բարենպաստ ազդեցություն ունի սրտի վրա ու օրգանիզմից հանում է ավելորդ հեղուկը՝ կանխելով այտուցներն ու աչքերի տակի պարկերը։

Կարմիր հաղարջը ախորժակ է բացում և նպաստում կենդանական սպիտակուցի յուրացմանը։

Բուժիչ հատկություններ

Կարմիր հաղարջի հյութը ջերմիջեցնող, հակաբորբոքային ու քրտնաբեր հատկություն ունի, օգնում է սակավարյունության ժամանակ։ Օգտակար է միզաքարային հիվանդություններ ունեցողներին, քանի որ նպաստում է ուրատների՝ միզաթթվի աղերի դուրս բերմանը։

Օգտակար են նաև կարմիր հաղարջի թարմ ու չորացրած տերևները։

Ինչպե՞ս ընտրել

Կարմիր հաղարջ գնելիս ուշադրություն դարձրեք, որ հատիկները լինեն ամբողջական ու չոր։ Այս հատապտուղը չի կարելի երկար պահել, բայց սառեցման ժամանակ շատ լավ են պահպանվում օգտակար հատկությունները ։

Կիրառությունը

Հաղարջով մսային ու ձկնային ուտեստների սոուսներ, դոնդող ու մարմելադ են պատրաստում, հատապտուղն ավելացնում են սմուզիի մեջ ու անուշաբույր խմորեղեն թխում։ Բացի այդ, կարելի է հիանալի հյութ ու կոմպոտ սարքել։

Հակացուցումներ

Չնայած այս հատապտղի օգտակար հատկություններին, կան նաև հակացուցումներ։ Օրինակ` կարմիր հաղարջի հյութը հակացուցված է ստամոքսի ու տասներկումատնյա աղիքի խոցի, սուր գաստրիտի ու հեպատիտների, ինչպես նաև արյան ցածր մակարդելիության դեպքում։

Ի՞նչ է կատարվում օրգանիզմում, երբ սեխ ենք ուտում

4
թեգերը:
օրգանիզմ, հաղարջ
Ըստ թեմայի
Ի՞նչ է կատարվում օրգանիզմում, երբ ծիրան եք ուտում
Ինչ է տեղի ունենում օրգանիզմում, երբ մեղր ենք ուտում
Ի՞նչ է տեղի ունենում օրգանիզմում, երբ հապալաս եք ուտում
Ի՞նչ է կատարվում օրգանիզմում, երբ «շպանկա» ենք ուտում
Ֆիրդուսի

Սրճարաններ, թանգարաններ և ոչ միայն․ ինչպիսի՞ն է իրականում լինելու Ֆիրդուսի թաղամասը

127
(Թարմացված է 00:12 11.08.2020)
Իշխանությունը կարծում է, որ աշխատանքներն ավարտելուց հետո Երևանում ևս մեկ զբոսաշրջային գոտի կբացվի։

ԵՐԵՎԱՆ, 10 օգոստոսի – Sputnik․ Մշակույթի ու արվեստի անվանի գործիչների թանգարան, հուշանվերների խանութներ և փայտե պատշգամբներով քարե շենքեր․ ահա այն հիմնական կետերը, որոնք նախատեսված են Երևանի Ֆիրդուսի թաղամասի վերականգնման ու կառուցապատման նախագծով։ Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան հայտնեցին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակից։

Ավելի վաղ ՀՀ գրասենյակի Տիգրան Ավինյանի աշխատակազմի ղեկավար Վարագ Սիսեռյանը ցույց էր տվել՝ ինչ տեսք է ունենալու Ֆիրդուսին վերականգնումից ու կառուցապատումից հետո, նա քաղաքի այդ հատվածի 3D մոդելը հրապարակել էր Facebook-ում։

Կառուցապատման ընդհանուր մակերեսը 58 հազար քառակուսի մետր է, աշխատանքներն իրականացվել են 49 հազար քառակուսի մետրում, իսկ մնացած 9 հազարը դեռ իրականացման փուլում են։

Օրերս ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ նշվել է, որ արդեն իսկ փոխհատուցվել է 378 ընտանիք (60 միլիոն դոլարի չափով), ընթացքի մեջ է 50 ընտանիքի փոխհատուցման գործընթացը։

«Ֆիրդուսում այժմ ընթանում են քանդման աշխատանքներ։ Շինարարության մեկնարկը ծրագրվում է 2020 թվականի վերջին, ավարտը՝ 2024 թվականի սկզբին», - նշված է գերատեսչության պատասխանում։

Այս պահին 70 միլիոն դոլար է ներդրվել նախագծում։ Ծրագրված է ևս 200 միլիոն դոլար ներդնել։ Ենթադրվում է, որ 6-ից 8 հազար աշխատատեղ է բացվելու։

Կառուցապատման հատակագծի հեղինակը Նարեկ Սարգսյանն է (Երևանի նախկին գլխավոր ճարտարապետը – խմբ․), գլխավոր ճարտարագետը՝ Հովհաննես Մութաֆյանը։ Տարածքը բաժանվել է 18 լոտերի, յուրաքանչյուր լոտ ունենալու է իր ճարտարապետը։

Նշվում է, որ հուշարձանային տարածքում գտնվող Հանրապետության և Տիգրան Մեծ փողոցներին հարակից հուշարձանները պահպանվելու են իրենց տեղերում, և վերարժևորվելու են շենքի բակային ճակատները։ Այս հուշարձանային շենքերին հաջորդելու են 2-4 հարկանի շենքերը՝ փայտե պատշգամբով։

«Արդյունքում տվյալ տարածքում կստեղծվի նոր, համահունչ զբոսաշրջային միջավայր։ Այս տարածքը կեզրագծվի 250 մ հետիոտնային ճանապարհով, որից այն կողմ արդեն կլինեն նորակառույց շենքեր», - նշված է պատասխանի մեջ։

1–ին և 2–րդ հարկերում նախատեսվում է սրճարաններ ու հուշանվերների խանութներ բացել։ Քննարկվում է նաև պատմական միջավայրի տարածքում 2–րդ և 3–րդ հարկերում ստեղծել մշակույթի հայտնի գործիչների թանգարաններ։

Ֆիրդուսին, որտեղ ժամանակին բավականին մեծ շուկա կար և մի քանի տասնյակ բնակելի տներ, Երևանում վերջին «հյուղակների թաղամասերից» էր։ Շուկան բազում դարերի պատմություն ունի, սկզբում այստեղ մեծ մասամբ իրանցիներն էին առևտուր անում։ Հենց այդ պատճառով էլ այդ հատվածը պահպանել է պարսիկ բանաստեղծ Ֆիրդուսիի անունը։

Հայաստանի նախկին իշխանությունը նախատեսում էր քանդել թաղամասի բոլոր հին շենքերը և մոտ հինգ հեկտար տարածքում նոր թաղամաս կառուցել, որում կլինեին բնակելի շենքեր, բիզնես կենտրոններ ու հյուրանոցներ։

Նոր Ֆիրդուսիի նախագիծը բուռն քննարկումների թեմա դարձավ, հատկապես երբ 2020 թվականի հունիսի 10-ին քանդեցին «կարմիր շենքը»։ Հունիսի 13-ին Երևանի ավագանին արտահերթ նիստ հրավիրեց։ Քաղաքապետարանի առջև Ֆիրդուսիի պաշտպանությանն ուղղված ակցիա անցկացվեց։

Ավելի ուշ ակտիվիստները բաց նամակ հղեցին վարչապետ Նիկոլ Փաշինյանին ու Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին` պահանջելով անհապաղ դադարեցնել շինարարական աշխատանքները Ֆիրդուսիում, չեղարկել Նարեկ Սարգսյանի  նախագիծը, մայրաքաղաքի կենտրոնում նախատեսվող ցանկացած նոր շինարարության համար հանրային քննարկումներ անցկացնել ու այդ հին թաղամասի համար պատմամշակութային տեսքի պահպանությամբ նախագիծ մշակել։

Նամակը ստորագրել էին մի շարք հայտնի մարդիկ` գրողներ Նարինե Աբգարյանն ու Արամ Պաչյանը, օպերային երգիչներ Հասմիկ Պապյանն ու Աննա Մայիլյանը, ռեժիսորներ Աշոտ Ադամյանը, Լևոն Աթայանը, Սեդա Գրիգորյանն ու Դավիթ Մաթևոսյանը, նկարիչներ Զարուհի Մուրադյան ու Մարինա Դիլանյանը, ճարտարապետներ Արմեն Աբրոյանն ու Աշոտ Սիմոնյանը, լրագրողներ Արտավազդ Եղիազարյանն ու Լուսինե Հովհաննիսյանը, հասարակական գործիչ Հրանուշ Խառատյանը և ուրիշներ։

127
թեգերը:
Ֆիրդուսի, Երևան, Հայաստան
Ըստ թեմայի
Հուսամ` Արթուր Մեսչյանը կլինի Երևանի վերջին գլխավոր ճարտարապետը. Մնացականյան
Սթրիթ արտ սահմանամերձ գոտում. ինչպես Բալայանի «բլոճիկները» զվարճացրին Բերդի տղաներին
Սահմանամերձ Բերդավանի և Այգեպարի փողոցները հիմնանորոգվում են
Ի՞նչ աշխատանքներ են կատարվում Լոռիում. Փաշինյանը հերթական տեսանյութն է հրապարակել