Նորակառույցներ

Նոր բնակարաններ`ավելի քան 200 սպայի. ՊՆ պաշտոնյան ասաց` որտեղ և ինչ պայմաններով

377
(Թարմացված է 18:49 11.08.2019)
ՊՆ–ն շարունակում է զինծառայողներին սեփականաշնորհման տալ ծառայողական բնակարանները։

ԵՐԵՎԱՆ, 11 օգոստոսի– Sutnik. 2019 թվականին Պաշտպանության նախարարությունը շահագործման կհանձնի սպաների համար նախատեսված 9 բնակելի շենքերը։ Այս մասին Sputnik Արմենիայի թղթակցին հայտնեց ՀՀ ՊՆ կապիտալ շինարարության և զորքերի բնակավորման վարչության պետ Արմեն Ավետիսյանը:

Շինարարությունն իրականացվել է ոչ թե Երևանում, այլ մարզերում։

Յուրաքանչյուր շենքում միջինում կլինի 30 բնակարան, այսինքն` նոր բնակարաններ կստանան ավելի քան 200 սպայի ընտանիք։

«Բացի այդ, մենք շարունակում ենք զինծառայողներին սեփականաշնորհման տալ ծառայողական բնակարանները։ Բայց դա այն դեպքում, եթե բնակարանները գտնվում են քաղաքներում, այլ ոչ թե զինվորական ավաններում», – բացատրեց Ավետիսյանը։

Ինչ վերաբերում է զորամասերում և զինվորական ավաններում բնակելի տներին, ապա այս և մյուս տարի նախարարությունն ակտիվ աշխատանքներ կիրականացնի այդ շենքերի, ինչպես նաև այնտեղ տանող կոմունիկացիաների  վերանորոգման ուղղությամբ։

Հիշեցնենք, որ 2018 թվականի վերջում ՀՀ կառավարությունը բնակարանային սերտիֆիկատներ էր տրամադրել  պաշտոնաթող սպաներին։ Շուրջ 1 200 զինվորական 5 մլն դրամի բնակարանային սերտիֆիկատ ստացավ։

«Այստեղ սադիստ չկա». գնդապետը չի ընդունում իր «աջ ձեռքի» հասցեին հնչած մեղադրանքները

377
թեգերը:
Սպա, բնակարանաշինություն, Բանակ, ՀՀ Պաշտպանության նախարարություն (ՊՆ), Հայաստան
Ըստ թեմայի
Ուսադիրներ ու անվանական դաշույն. ՀՀ ԶՈւ սպաների համար նոր կյանք սկսվեց. ֆոտոշարք
Նիկոլ Փաշինյանն այցելել է զորամաս ու խոսել բանակի մասին
«Եթե չաշխատեն, ինքնասպանության դեպքերը կլինեն ոչ թե 2, այլ 12». Դավթյանը` բանակի մասին