Նիկոլ Փաշինյան

Կիրակնօրյա զբոսանք. Նիկոլ Փաշինյանը Գյումրիում է

126
(Թարմացված է 12:05 11.08.2019)
ՀՀ վարչապետը բիզնեսմեններին առաջարկեց Գյումրիում ազատ տարածքներ գնել, շինարարություն սկսել, որպեսզի Գյումրին դառնա զբոսաշրջության թիվ մեկ կենտրոնը:

ԵՐԵՎԱՆ, 11 օգոստոսի - Sputnik. Աշխատանքային այցով Գյումրիում գտնվող Նիկոլ Փաշինյանը վաղ առավոտից շրջում է Գյումրիի փողոցներով։ Նրա զբոսանքը ճանաչողական է և նպատակ ունի մեր հայրենակիցներին ներկայացնել Գյումրիում գտնվող մշակութային օջախներն ու արժեքները։ Մեր հայրենակիցների մեծ մասը մեր երկիրը չի ճանաչում։ Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ ասաց ՀՀ վարչապետը։

«Ունենք տարօրինակ փաստ. մենք միշտ ասում ենք, որ մեր հայրենիքը դարերի ընթացքում փոքրացել է, բայց ունենք փաստ, որ մեր հայրենակիցների մեծ մասը մեր երկիրը չի ճանաչում, դրսում են ճամփորդում»,- ասաց նա:

Նիկոլ Փաշինյանը իր էջի հետևորդներին ներկայացրեց Շվեցարիայից ժամանած հայ երիտասարդին, որը Գյումրիում սրճարան է բացել:   

«Խորհուրդ եմ տալիս գաք և համտեսեք շվեցարական ֆոնձյու»,- ասաց նա:

Այնուհետև վարչապետը մատնանշեց հեղափոխության խորհրդանիշ Վարդանանաց հրապարակը, որտեղից սկսեց իր քայլարշավը: Փաշինյանի հետ Գյումրի է այցելել նաև Աննա Հակոբյանը, ում տատը գյումրեցի է եղել։

«Նիկոլը 6 անգամ եկավ, ինքը չեկավ դիմավորելու». Գևորգյանը պատասխանում է մարալիկցիներին

«Շշմելու է, վերակառուցումից հետո Գյումրիի փողոցներով չէի զբոսնել և հիմա շատ հուզված եմ»,- ասաց Հակոբյանը:

ՀՀ վարչապետը  բիզնեսմեններին առաջարկեց Գյումրիում ազատ տարածքներ գնել, շինարարություն սկսել, որպեսզի Գյումրին դառնա զբոսաշրջության թիվ մեկ կենտրոնը: Նա միաժամանակ նշեց, որ շենքերի պատմական տեսքը որևէ փոփոխության չի ենթարկվելու:

Թելը ոսկու գին չի ունենա, աշխատողներն էլ կարգին փող կստանան. Մարալիկում գործարան է բացվել

Հիշեցնենք` Նիկոլ Փաշինյանը Գյումրի էր այցելել Մարալիկի բամբակամանվածքային գործարանի վերագործարկման արարողությանը։ Վարչապետը շրջայց էր կատարել գործարանի տարածքում, ծանոթացել արտադրական գործընթացին և հզորություններին, աշխատանքային պայմաններին և հնարավորություններին։ Վարչապետին արտադրական գործընթացը ներկայացնելու ընթացքում գործարանի ղեկավարներ Գևորգ Գասպարյանը և Վարդան Սրմաքեշը նշել էին, որ Մարալիկի բամբակամանվածքային գործարանն արտադրելու է բամբակյա, կիսաբամբակյա թելեր, գործելու է կտորների թափոնների վերամշակման հոսքագիծ՝ նորագույն տեխնոլոգիաների համակցմամբ։

 

126
թեգերը:
Հայաստան, Վարչապետ, Շիրակի մարզ, Գյումրի, Նիկոլ Փաշինյան
Ըստ թեմայի
Ինչպես Նիկոլ Փաշինյանը երկաթ ծեծեց Գյումրիում. տեսանյութ
Գյումրիում անօթևանները տուն կունենան փազլի շնորհիվ. առաջին կտորները գնել է Փաշինյանը
Դուխով տիկնիկ, հայկական կոշիկ և ուշագնացություն. Փաշինյանը Գյումրիում շրջեց տաղավարներով
«Նիկոլը 6 անգամ եկավ, ինքը չեկավ դիմավորելու». Գևորգյանը պատասխանում է մարալիկցիներին
Քաղաքի փողոցները լվացել են, դրոշը` փոխել. Փաշինյանն է գալու. կատակում են գյումրեցիները