«Նաիրյան» վոկալ անսամբլ

Խուլերը կկարողանան «լսել» հայ դասական կոմպոզիտորների գործերը. անարդարություն այլևս չկա

342
(Թարմացված է 12:53 11.08.2019)
«Նաիրյան» վոկալ անսամբլի աղջիկները սկզբում չեն էլ պատկերացրել, թե իրենց գաղափարը կյանքի կոչելն ինչքան դժվար է լինելու:

Sputnik Արմենիա, Մարիաննա Փայտյան

«Նաիրյան» վոկալ անսամբլը սկսել է երգերը մեկնաբանել նաև ժեստերի լեզվով։ Հայ դասական կոմպոզիտորների ստեղծագործություններն արդեն հասանելի են նաև լսողության խանգարումներ ունեցող մարդկանց համար։

Լսողության խանգարում ունենալը չպիտի արգելք դառնա աշխարհը ճանաչելու, հասարակական, մշակութային կյանքին մասնակից լինելու համար։ Եթե կերպարվեստն, օրինակ, հասանելի է լսողության խանգարումներ ունեցող մարդկանց համար, որովհետև տեսանելի արվեստ է, ապա երաժշտությունը «փակ» է մնում։

Այն, որ երգերը կվերծանեն նաև ժեստերի լեզվով, սկզբում չէին էլ մտածում, սակայն հերթական համերգին պատրաստվելիս հասկացան, թե որքան անարդար է, որ իրենց երգերը հասանելի չեն կենտրոն հաճախող՝ լսողության խնդիրներ ունեցող երեխաների և ընդհանրապես՝ նման խնդիր ունեցող մարդկանց համար։ Համերգին հրավիրեցին սուրդո թարգմանչի, որն ամբողջ ընթացքում երգերը վերարտադրեց ժեստերի լեզվով։

«Նաիրյան աղջիկները» երգելով են սովորում ժեստերի լեզուն. տեսանյութ

Համերգից հետո որոշցին սովորել ժեստերի լեզուն ու իրենք էլ կիրառել դա համերգների ժամանակ։ Ասում են՝ ժեստերն անգամ լսող մարդկանց օգնում են երգն ավելի լավ հասկանալ, որովհետև շատ պատկերավոր են, շատ գեղեցիկ։

«Մենք պարզապես ժեստը ցույց չենք տալիս, սա երգ է, հետևաբար, նաև ռիթմը փոխանցելու խնդիր կա. դրա համարէլ մեր ժեստերը նաև պարում են»,-ասում է անսամբլի գեղարվեստական ղեկավար Նաիրա Մուղդուսյանը։

Вокальный ансамбль Наирян
© Sputnik / Asatur Yesayants
«Նաիրյան» վոկալ անսամբլի աղջիկները

Աղջիկներն այնքան են տարվել ժեստերի լեզվով, որ նույնիսկ սովորական զրույցում բառերին զուգահեռ ժեստեր են օգտագործում։

Նրանք ուսումնասիրել են միջազգային փորձը և ասում են, որ փոփ աստղեր, երգչախմբեր եղել են, որ մեկ կամ երկու երգ ժեստերի լեզվով մեկնաբանած լինեն համերգի ընթացքում, բայց որ ամբողջ երգացանկը սուրդո թարգմանված լինի՝ չեն հանդիպել։ Միևնույն ժամանակ, խոստովանում են՝ սկզբում չեն էլ պատկերացրել, թե իրենց գաղափարը կյանքի կոչելն ինչքան դժվար է լինելու:

«Մենք բազմաձայն խումբ ենք, շատ դժվար է երգել մի բան, ժեստերով մեկ ուրիշ բան ցույց տալ։ Օրինակ, պատկերացրեք՝ սոպրանոն երգում է պարտիան, իսկ մենք՝ ալտերս, պահում ենք ձայնը, բայց ցույց ենք տալիս սոպրանոյի երգածը։ Իսկապես շատ դժվար է կենտրոնանալն ու ճիշտ վերարտադրելը»,- ասում է խմբի անդամներից Ելենա Ազարյանը։

Вокальный ансамбль Наирян
© Sputnik / Asatur Yesayants
«Նաիրյան» վոկալ անսամբլը

Անկախ դժվարություններից՝ «Նաիրյան» վոկալ անսամբլը սկսել է պատրաստել նաև Կոմիտասի գերմաներեն խմբերգերը. հույս ունեն, որ տարեվերջին դրանք էլ պատրաստ կլինեն, թեպետ այստեղ միանգամից երկու դժվարության առաջ են՝ օտար լեզու սովորել և օտար լեզվի բառերը ժեստերի լեզվով վերարտադրել։

«Նաիրյան» վոկալ անսամբլը ձևավորվել է չորս տարի առաջ՝ «Մուղդուսյան» արվեստի կենտրոնի մշակութային ծրագրերի շրջանակում։ Հիմնական նպատակն էր ժողովրդական դասական երգերի հանրահռչակումը, ներկայացումը, տարածումը։

«Հենց սկզբից գիտեի, որ հայկական երաժշտություն ենք ներկայացնելու։ Եվրոպական կոմպոզիտորների գործերն, անշուշտ, լավն են, բայց որքան էլ բարձր մակարդակով ներկայացնես դրանք, միևնույն է՝ եվրոպացու զգացողությունն այլ է, իսկ ամենակարևորը՝ ես ուզում եմ աշխարհին մեր տեսակով ներկայանալ»,-պատմում է անսամբլի գեղարվեստական ղեկավար Նաիրա Մուղդուսյանը։

Երգչախումբն արդեն մի քանի անգամ փոքրիկ դրամաշնորհներ է ստացել, իսկ վերջերս առաջին անգամ նաև պետական ուշադրության արժանացավ՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից ստանալով դրամաշնորհ՝«Ես լսում եմ քեզ» ծրագիրն իրականացնելու համար։ Ծրագրի շրջանակում խումբը պատրաստվում է համերգի, որի ընթացքում հնչող բոլոր երգերը վերծանված են լինելու ժեստերի լեզվով։

Սոֆի Դևոյան կրտսերն իր պարի դպրոցը կբացի՞. մանրամասներ 17–ամյա արտիստի կյանքից

Հիշեցնենք, որ «Մուղդուսյան» արվեստի կենտրոնը, որտեղ ստեղծվել է «Նաիրյան» վոկալ անսամբլը, և որտեղ երգչախումբն անցկացնում է փորձերը, փակման վտանգի առաջ է։ Ներկայում ստացած դրամաշնորհը բավականացնում է միայն երգչախմբի անդամների աշխատավարձերի համար, իսկ տարածքի գումար նախատեսված չէ։ «Նաիրյանի» աղջիկները հայտնվել են անելանելի թվացող իրավիճակում՝ չպատկերացնելով, թե հետագայում ինչպես և որտեղ են անցկացնելու մի քանի ամսից կայանալիք բարդ համերգի՝ իրենց փորձերը։

Основатель Центра искусств Мугдусян Мариам Мугдусян с воспитанниками
© Sputnik / Asatur Yesayants
«Մուղդուսյան» արվեստի կենտրոն
342
թեգերը:
խուլ, «Նաիրյան» վոկալ անսամբլ, «Մուղդուսյան» արվեստի կենտրոն
Ըստ թեմայի
Ճապոնացի երաժիշտները «Դլե յաման» են նվագում. հուզիչ կատարում
«Էս ո՞ւմ ես ծնել». 2 ամսական երեխան արդեն գլուխ է հանում երաժշտությունից. տեսանյութ
Անհավանական գեղեցիկ. կույր երաժիշտը վառվող դաշնամուր է նվագում. տեսանյութ
Սպիտակ. արխիվային լուսանկար

Տուժածներ չկան. ինչ է եղել Սպիտակի հիվանդանոցում

253
(Թարմացված է 16:49 30.10.2020)
Համայնքապետարանից տեղեկացրեցին, որ անսարքությունն արդեն վերացված է, հիվանդներն անգամ չեն էլ իմացել խնդրի մասին։

ԵՐԵՎԱՆ, 30 հոկտեմբերի - Sputnik. Սպիտակի հիվանդանոցում պայթյուն չի եղել։  Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց Սպիտակի համայնքապետարանի պատասխանատուն։

Հիշեցնենք՝ քիչ առաջ ԱՆ մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը հայտնել էր, որ Սպիտակ բժշկական կենտրոնում թթվածնի մատակարարման համակարգն է պայթել:

«Հիվանդանոցում պայթյուն չի եղել, անսարքություն է եղել թթվածնի բալոնի ռեդուկտորի հետ կապված»,- նշեց համայնքապետարանի ներկայացուցիչը։

Իրենց ունեցած տեղեկություններով՝ ներսում գտնվող հիվանդներն անգամ չեն էլ զգացել կատարվածը։

«Տուժածներ, վախեցողներ չեն եղել»,- հավելեց կինը։ Նրա խոսքով՝ անսարքությունն արդեն վերացված է։

Ավելի ուշ ՀՀ ԱԻՆ–ը հաստատեց, որ Սպիտակի հիվանդանոցում վնասվել է թթվածնային բալոնի մատակարարման համակարգը։ Այլ գույքային վնասներ և տուժածներ չկան։

253
թեգերը:
ՀՀ Առողջապահության նախարարություն, պայթյուն, հիվանդանոց, Սպիտակ
ՀՀ ԱԻՆ

Խնդրում ենք չանհանգստանալ. Շենգավիթում փորձարկվում է ձայնային տագնապի համակարգը

94
(Թարմացված է 15:49 30.10.2020)
ՀՀ–ում հայտարարված ռազմական դրության ռեժիմի շրջանակներում ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտարարել էր, որ հնարավոր օդային տագնապի դեպքում Երևանում ու ՀՀ այլ բնակավայրերում կարող են գործել օդային տագնապի ձայնային ազդանշաններ։

ԵՐԵՎԱՆ, 30 հոկտեմբերի - Sputnik. ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնում է, որ այսօր ցերեկը Երևանի Շենգավիթ վարչական շրջանում իրականացվելու են նոր տեղադրված ձայնային տագնապի ազդանշանային էլեկտրաշչակների փորձարկումներ։

«Խնդրում ենք չանհանգստանալ։ Նախապես հայցում ենք ձեր ներողամտությունը»,– գրում է ԱԻՆ–ը։

Հիշեցնենք` ՀՀ–ում հայտարարված ռազմական դրության ռեժիմի շրջանակներում ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտարարել էր, որ հնարավոր օդային տագնապի դեպքում Երևանում ու ՀՀ այլ բնակավայրերում կարող են գործել օդային տագնապի ձայնային ազդանշաններ։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Սեպտեմբերի 29–ից սկսած ադրբեջանական զինուժը մերթընդմերթ կրակ է բացում նաև Հայաստանի ուղղությամբ։ Գրանցվել են նաև թշնամական անօդաչու թռչող սարքերի թռիչքներ ու հարվածներ Հայաստանի Հանրապետության տարածքում, մասնավորապես՝ Կապանի շրջանում։ Այդ դեպքերում օդային տագնապի ազդանշան է միացել։

ԱԹՍ-ի արկն ընկել է գնդերեց Դավիթ սարկավագի ավտոմեքենայի վրա․ լուսանկար

94
թեգերը:
օդային տագնապ, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն (ԱԻՆ)
Ըստ թեմայի
Ստեփանակերտում օդային տագնապ է
18 օրում խոցվել է հակառակորդի 180 օդային հարձակման միջոց. Մովսեսյան
Կապան քաղաքում օդային տագնապ է հայտարարվել
Նիկոլ Փաշինյան. արխիվային լուսանկար

Օպտիմալ լուծումը ռուս խաղաղապահների տեղակայումն է. Նիկոլ Փաշինյան

0
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանել է եվրոպական մի քանի հեղինակավոր լրատվամիջոցների՝ The Telegraph-ի (Մեծ Բրիտանիա), European Post-ի (Բրյուսել), Foreign Policy-ի (ԱՄՆ), Tageblatt-ի (Ավստրիա) և Il Gеornale-ի (Իտալիա) հարցերին:

ԵՐԵՎԱՆ, 30 հոկտեմբերի – Sputnik. Եվրոպական մի քանի հեղինակավոր լրատվամիջոցների հարցերին պատասխանելով` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է նաև Արցախում խաղաղապահների տեղակայման հարցին։ Վարչապետը հիշեցրել է` միակ երկիրը, որը հանդես է եկել խաղաղապահ ուժեր Լեռնային Ղարաբաղ ուղարկելու առաջարկով, Ռուսաստանն է:

Փաշինյանը շեշտել է, որ կողմ է հակամարտության գոտում ռուս խաղաղապահների տեղակայմանը, բայց խնդիրն այն է, որ խաղաղապահների տեղակայումը պետք է ընդունելի լինի հակամարտության բոլոր կողմերի համար:

«Հայաստանի և Ղարաբաղի համար դա ընդունելի է, և դա կարող է տեղի ունենալ այն պարագայում, ինչպես ռուսաստանցի գործընկերներն են ասել, եթե Ադրբեջանը նույնպես դրան կողմ լինի: Եվ ընդհանրապես ցանկացած խաղաղապահ կարող է տեղակայվել կողմերի համաձայնության պարագայում: Ինչ վերաբերում է Հայաստանի ռազմավարական գործընկեր Մոսկվային, Ռուսաստանի մեր գործընկերներն ասել են, որ Հայաստանի տարածքային ամբողջականության նկատմամբ իրական սպառնալիքի դեպքում իրենք իրենց դաշնակցային պարտավորությունները (այդ թվում՝ ռազմական) կկատարեն»,– ասել է Փաշինյանը։

Ռուսաստանը ճնշում կգործադրի՞ Ադրբեջանի վրա. Սուրենյանցը` դիտորդների ու խաղաղապահների մասին

Նա նաև շեշտել է, որ օպտիմալ լուծումն, իր կարծիքով, ռուս խաղաղապահների տեղակայումն է:

Անդրադառնալով հակամարտության կարգավորման հարցում Իրանի դերին` Փաշինյանն ասել է, որ Իրանը հարևան և բարեկամ երկիր է, որի ղեկավարության հետ ինքը մշտապես կապի մեջ է։

«Մենք, ի վերջո, ընդհանուր սահման ունենք, և մեր սահմանապահներն են համագործակցում»,– ասել է վարչապետը։

Նիկոլ Փաշինյանը միջազգային լրատվամիջոցներին նաև ասել է, որ Լեռնային Ղարաբաղն այսօր, ըստ էության, դարձել է հակաահաբեկչական պատերազմի առաջնագիծ, ուստի Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծման բանաձևն, իր համոզմամբ, պետք է դառնա «անջատում հանուն փրկության» միջազգային իրավունքի նորմը:

«Որովհետև Ադրբեջանի կազմում Լեռնային Ղարաբաղ՝ նշանակում է էթնիկ զտումներ և Լեռնային Ղարաբաղի հայության ցեղասպանություն: Ես, ինչքան գիտեմ, դուք եղել եք Ղարաբաղում և տեսել եք հրթիռակոծությունները: Հենց դա է այդ հարցի պատասխանը: Մեկը կարո՞ղ է բացատրել՝ ինչո՞ւ է հրթիռակոծվում Ստեփանակերտը: Մի պարզ պատճառով: Որպեսզի մարդիկ հրաժարվեն այնտեղ ապրելու գաղափարից: Սա էթնիկ զտման, ցեղասպանության մի շատ կարևոր բանաձև է: Եվ մեր հիմնական ուղերձն այն է, որ պետք է տեղի ունենա «անջատում հանուն փրկության»»,– ասել է Փաշինյանը։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հոկտեմբերի 30-ի ժամը 14։00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով Արցախում զոհվել են 1166 զինծառայողներ և 39 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 6914 զոհ ունի և բազմաթիվ վիրավորներ։ 

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 25 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 232 անօդաչու սարք, 6 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 649 տանկ և ՀՄՄ:

Ես չգնամ, էլ ո՞վ գնա. Արցախից եկած մարզիկն ու մարզիչը պատմում են տղաների հերոսության մասին

Սեպտեմբերի 29–ից սկսած ադրբեջանական զինուժը մերթընդմերթ կրակ է բացում նաև Հայաստանի ուղղությամբ։ 

Անմարդկային են կռվում․ հադրութցի Մարո բաբոն սպասում է հաղթանակին ու «հնդկական» երեկոներին

0
թեգերը:
Պատերազմ, Արցախ, խաղաղապահ, Նիկոլ Փաշինյան
թեմա:
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020