00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:23
5 ր
Ուղիղ եթեր
09:28
31 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
51 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Աբովյան time
ԵԱՏՄ-ից դուրս գալը ՀՀ-ի համար տնտեսական ինքնասպանություն կլինի․ պոդկաստի հյուրը տնտեսագետ Թաթուլ Մանասերյանն է
18:15
43 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:18
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:44
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Նիկոլը 6 անգամ եկավ, ինքը չեկավ դիմավորելու». Գևորգյանը պատասխանում է մարալիկցիներին

© Sputnik / Armenuhi MkhoyanЖители Маралика требуют отставки главы общины (10 августа 2019). Маралик
Жители Маралика требуют отставки главы общины (10 августа 2019). Маралик - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Մարալիկի բնակիչները բողոքում են ՀՀԿ–ական ղեկավարից և պնդում, որ եթե նա շարունակի պաշտոնավարել, արյունահեղություն կլինի։ Sputnik Արմենիան լսել է մարալիկցիների բողոքն ու զրուցել համայնքի ղեկավարի հետ։

ԵՐԵՎԱՆ, 10 օգոստոսի – Sputnik, Արմենուհի Մխոյան. Հուլիսի 10-ին Մարալիկում բամբակամանվածքային ֆաբրիկայի վերագործարկման ժամանակ մի խումբ մարալիկցիներ եկել էին իրենց դժգոհությունը հայտնելու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Արդեն մոտ 1 տարի է` բնակիչները բողոքում են Անի համայնքի ղեկավար Արտակ Գևորգյանի անգործությունից։

2017-ին 17 համայնքների միավորման արդյունքում է ձևավորվել է Անի համայնքը, որի կենտրոնը Մարալիկն է։ Արտակ Գևորգյանը 2007 և 2011 թվականներին վերընտրվել է Մարալիկի քաղաքապետ, իսկ նախորդ տարի ընտրվել է խոշորացված Անի համայնքի ղեկավար։ Նա ՀՀԿ–ի անդամ է։

Մարալիկցիներին այդպես էլ չհաջողվեց մոտենալ վարչապետին։ Նրանք իրենց դժգոհությունը հայտնեցին լրագրողներին և ՀՀ ԱԺ պատգամավոր, Շիրակի նախկին մարզպետ Կարեն Սարուխանյանին:

«Հանրապետականին քշել ենք, Նիկոլին ենք ընտրել, բայց Մարալիկում հանրապետական կլան է՝ քեռի-եգյանով թալանում են Մարալիկը, հիմա էլ Մարալիկի ուսումնարանի շենքն են անասնագոմ սարքել»,- ասացին նրանք։

Բողոքի եկած մարալիկցիները պնդեցին՝ այս ընթացքում ոչինչ չի արվել համայնքը զարգացնելու համար, փոխարենը ՀՀԿ–ական ղեկավարն իր ու ազգականների խնդիրներն է լուծում և տևական ժամանակ է` «փախած» է. իմանալով, որ իրենց բողոքն արտահայտելու համար բնակիչները հերթապահում են համայնքապետարանի մուտքի մոտ, նա շրջիկ համայնքապետարան է ստեղծել ու այս համայնքից այն համայնքում է ավագանու նիստեր անցկացնում:

Граждане общины Ани во время агиткампании блока Мой Шаг (26 ноября 2018). Ширак - Sputnik Արմենիա
Մարալիկցիները Նիկոլ Փաշինյանին դիմավորեցին «Արտակ, հեռացի՛ր» կոչով

Նշենք, որ Անի համայնքի ղեկավարն իսկապես ներկա չէր ֆաբրիկայի վերագործարկման արարողությանը։

«Վարչապետը 6-րդ անգամ է գալիս, համայնքապետը չի դիմավորում, փախած է, չկա»,- նշեցին բնակիչները և զգուշացրին` եթե մինչև սեպտեմբերի 1-ը համայնքի ղեկավարը շարունակեց պաշտոնավարել, Մարալիկում արյունահեղություն կլինի:

Անի համայնքի ղեկավար Արտակ Գևորգյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում սպառնալիք որակեց այս հայտարարությունը։

«Դրա առնչությամբ նրանք կստանան համապատասխան ու համարժեք վերաբերմունք, որովհետև սպառնալիքներով հարցեր չեն լուծվում: Իրենք մոռացել են, որ ապրում են նոր Հայաստանում, որտեղ սպառնալիքներով ու օրենքից դուրս հարցեր չեն լուծվում: Այնպես որ ես աշխատել, աշխատում ու շարունակելու եմ աշխատել, քանի որ իմ ժողովուրդն ինձ տվել է իր քվեն և ընդամենը մի քանի ներկայացուցիչներ իրենց անձնական խռովություններից ելնելով են նման ձև գործում»,– ասաց նա:

Անդրադառնալով ուսումնարանի շենքն անասնագոմի վերածելու մեղադրանքին` Գևորգյանը նշեց, որ դա առանձին հիմնարկություն է և համայնքապետարանի հետ ընդհանրապես կապ չունի:

«Չեմ կարծում, որ նման բան կա, չեմ կարող ասել` ինչ են բողոքում և ինչքանով է դա իրավացի: Ամեն դեպքում դա ազատ տարածք է: Ես ո՛չ ուսումնարանի տերն եմ, ո՛չ էլ կառույցը համայնքային ենթակայության է ու ո՛չ էլ կապ ունի համայնքի հետ»,– ասաց նա:

Sputnik Արմենիայի հարցին, թե խոսքը վերաբերում է կառույցն ազգականին տալու փաստին, համայնքի ղեկավարը պատասխանեց. «Հարցն իրեն տվեք: Ես այդ հարցին առնչություն չունեմ»:

Արտակ Գևորգյանը խոսեց նաև համայնքում մեծ նշանակություն ունեցող կառույցի բացմանը ներկա չգտնվելու մասին։

«Կան միջոցառումներ, որոնք արարողակարգային են և արարողակարգային միջոցառումներին պետք է լինեն համապատասխան հանձնարարություններ ու ցուցումներ, որպեսզի մասնակցություն ապահովվի: Ճիշտ է` դա համայնքի տարածքում է, բայց անհատ բարերարի կողմից է կատարվել ներդրումը, թեև մինչ այս տվյալ տարածքի հետ կապված ընթացիկ շատ գործողությունների մասնակցել եմ»,- ավելացրեց համայնքի ղեկավարը:

© Sputnik / Armenuhi MkhoyanԱրտակ Գևորգյան
«Նիկոլը 6 անգամ եկավ, ինքը չեկավ դիմավորելու». Գևորգյանը պատասխանում է մարալիկցիներին - Sputnik Արմենիա
Արտակ Գևորգյան

Հիշեցնենք` Փաշինյանն այսօր մասնակցեց Մարալիկի բամբակամանվածքային գործարանի վերագործարկման արարողությանը։ Վարչապետը շրջայց կատարեց գործարանի տարածքում, ծանոթացավ արտադրական գործընթացին և հզորություններին, աշխատանքային պայմաններին և հնարավորություններին։ Վարչապետին արտադրական գործընթացը ներկայացնելու ընթացքում գործարանի ղեկավարներ Գևորգ Գասպարյանը և Վարդան Սրմաքեշը նշեցին, որ Մարալիկի բամբակամանվածքային գործարանն արտադրելու է բամբակյա, կիսաբամբակյա թելեր, գործելու է կտորների թափոնների վերամշակման հոսքագիծ՝ նորագույն տեխնոլոգիաների համակցմամբ։ Արդեն այսօր գործարանի արտադրանքն օգտագործվում է բամբակյա պարանների, բրեզենտների, ձեռնոցների, գուլպաների և սրբիչների արտադրության մեջ։ Նախատեսվում է գործարկել նաև բժշկական բամբակյա իրերի արտադրություն։

Լրահոս
0