Հայ դպրոցականները

Հայ դպրոցականները 2 արծաթ և 3 բրոնզ են նվաճել աստղագիտության միջազգային օլիմպիադայում

37
(Թարմացված է 13:09 10.08.2019)
Հունգարիայում մեդալների արժանացած բոլոր դպրոցականները Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ դպրոցի սաներ են։

ԵՐԵՎԱՆ, 10 օգոստոսի– Sputnik. 2019 թվականի օգոստոսի 2-9-ը Հունգարիայի Կեստհեյ քաղաքում անցկացվել է «Աստղագիտություն» առարկայի միջազգային 13-րդ օլիմպիադան, որտեղ Հայաստանի Հանրապետության դպրոցականների թիմը նվաճել է 2 արծաթե և 3 բրոնզե մեդալ: Օլիմպիադային մասնակցել են 46 երկրի 53 թիմ` 260 աշակերտով: Այս մասին հայտնում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը։

Արծաթե մեդալ են նվաճել Դավիթ Զոհրաբյանը (Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոց, 12 դասարան) և Կարեն Բաղդասարյանը (Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոց, 11-րդ դասարան): Իսկ Եվա Հունանյանը (Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոց, 11-րդ դասարան), Դավիթ Կիրակոսյանը (Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոց, 11-րդ դասարան) և Քրիստինե Գրիգորյանը (Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոց, 12-րդ դասարան) արժանացել են բրոզե մեդալների:

Օլիմպիադայի ընթացքում անցկացվել է նաև 6-հոգանոց բազմազգ թիմերի մրցույթ, որի ժամանակ մեր աշակերտները հանդես են եկել տարբեր թիմերի կազմում: Այն թիմը, որտեղ հադես է եկել Քրիստինե Գրիգորյանը, գրավել է առաջին տեղը և մյուս թիմակիցների հետ արժանացել ոսկե մեդալի, իսկ Դավիթ Զոհրաբյանի թիմը գրավել է երկրորդ տեղը և նույն ձևաչափով արժանացել արծաթե մեդալի:

Արայիկ Հարությունյանը կիրակին սկսել է լավ լուրով

Հայաստանի թիմը ղեկավարում են աստղագիտության օլիմպիադայի հանրապետական հանձնաժողովի անդամներ Մարիետա Գյուլզադյանը (Բյուրականի աստղադիտարան) և Վարդգես Մամբրեյանը (ԵՊՀ):

Յուրաքանչյուր երկրից օլիմպիադային կարող էր մասնակցել առավելագույնը 2 թիմ, յուրաքանչյուր թիմում՝ առավելագույնը 5 աշակերտ: Նշենք, որ 2018 թվականին Չինաստանի մայրաքաղաք Պեկինում տեղի ունեցած աստղագիտության օլիմպիադայում ՀՀ դպրոցականները նվաճել էին 2 արծաթե և 1 բրոնզե մեդալ, ինչպես նաև 2 գովասանագիր:

Կրկին մեդալ ունենք. նախարարը լավ լուր է հայտնել

37
թեգերը:
մեդալ, օլիմպիադա, երեխա, հայ, Հայաստան
Ըստ թեմայի
Միասին հանուն մոլորակի. հայ և թուրք երեխաները Ստամբուլում ֆլեշմոբ են անցկացրել. տեսանյութ
Հեղափոխության հետքերով. Հայաստանում ստեղծում են սարք, որը լիցքավորվում է քայլելիս
Երևանի քաղաքապետարանն այս տարի պայուսակներ չի նվիրի առաջին դասարանցիներին. «Ժողովուրդ»
Մեդալներ ունենք. հայ երեխաները արծաթ ու բրոնզ են նվաճել Մեծ Բրիտանիայում