«Զվարթնոցում» ուղևորներից մեկի ուղեբեռում հայտնաբերվել է լիցքավորված ատրճանակ

«Զվարթնոցում» ուղևորներից մեկի ուղեբեռում հայտնաբերվել է լիցքավորված ատրճանակ

102
(Թարմացված է 15:46 09.08.2019)
Ուղեբեռում լիցքավորված ատրճանակ տեղափոխել փորձող քաղաքացին «Զվարթնոցի» գծային բաժնի ոստիկանություն է տարվել։

ԵՐԵՎԱՆ, 9 օգոստոսի — Sputnik. «Զվարթնոց» օդանավակայանի անվտանգության աշխատակիցները ուղեբեռում հայտնաբերել են լիցքավորված ատրճանակ։ Այս մասին հայտնում է օդանավակայանի Facebook-ի պաշտոնական էջը։

«Օդանավակայանի անվտանգության աշխատակիցների կողմից 2019թ. օգոստոսի 8-ին ժամը 08։05-ի սահմաններում, Երևան-Փարիզ 1061 թռիչքով մեկնող ուղևորի ուղեբեռի զննման ժամանակ հայտնաբերվել է «EKOL Special 9 մմ․ EU-1520760» տեսակի 6 փամփուշտներով լիցքավորված ատրճանակ»,–նշված է հայտարարության մեջ։

Համաձայն սահմանված ընթացակարգի` կազմվել է համապատասխան արձանագրություն և ուղևորն ու հայտնաբերված ատրճանակը հանձնվել են «Զվարթնոցի» գծային բաժնի ոստիկանությանը։

102
թեգերը:
ՀՀ Ոստիկանություն, Ոստիկանություն, ատրճանակ, ուղեբեռ, ուղևոր, «Զվարթնոց» օդանավակայան, Հայաստան
Ըստ թեմայի
Նախկին պատգամավորի որդու հետ վիճաբանությունն ավարտվել է կրակոցներով
Չես բռնվել` գող ես, բռնվել ես` էլի գող ես. հայ «օրենքով գողերի» շուրջ վերջին զարգացումները
Հրազենային վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել «Սուրմալուի» սեփականատերերից մեկը
Կրակոցներ` Սյունիքում. հրազենային վնասվածքներով հիվանդանոց են տեղափոխվել երկու եղբայր
Մասիվցի Անդիկի սպանության վայրում հայտնաբերվել են պարկուճներ և փամփուշտ. մանրամասներ
Եվգենյա Մեդվեդևա–Բաբասյան

Եվգենյա Մեդվեդևա–Բաբասյանն իր մասին 5 փաստ է ներկայացրել

56
(Թարմացված է 23:01 23.01.2021)
Մեդվեդևան խոստացել է սոցցանցերում հրապարակել իր փայլուն քարերով զգեստը, հենց այն պատրաստ լինի։

ԵՐԵՎԱՆ, 23 հունվարի – Sputnik. Հայտնի ռուսաստանցի գեղասահորդ Եվգենյա Մեդվեդևա–Բաբասյանը Olympic Channel-ի հետ զրույցում իր մասին հինգ արտասովոր փաստ է ներկայացրել։

Աղջիկն ասել է, օրինակ, որ ընդամենը երկու օր առաջ է կանաչ ձիթապտուղ համտեսել։

​«Առաջին բանը, որ անում եմ առավոտյան՝ ստուգում եմ սոցցանցերը։ Նայում եմ լայքերը, բայց միշտ չէ, որ կարդում եմ մեկնաբանությունները, թեև միևնույնն է` հետևում եմ։ Նաև շանս փորը համբուրելու սովորություն ունեմ։ Կարմիր շրթներկի հետքը մնում է», - ասել է Մեդվեդրան Olympic Channel-ի հետ զրույցում։

Նա նաև խոստովանել է, որ յոթ անգամ դիտել է «Շերկոկ» սերիալը, քանի որ շատ է սիրում այն։

«Ես ու մայրս փայլուն քարերով նկարներ ենք անում։ Դա ասես արվեստի գործ լինի, բայց փայլում է ինչպես գեղասահքի համար նախատեսված զգեստ։ Instagram-ում կհրապարակեմ, երբ պատրաստ լինի»,–հավելել է նա։

Նշենք, որ գեղասահորդուհի Եվգենյա Մեդվեդևան հայկական արմատներ ունի: Աղջիկը 2018 թվականի Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր է, Աշխարհի կրկնակի չեմպիոն (2016, 2017), Աշխարհի գավաթի (2019) բրոնզե մեդալակիր, Եվրոպայի երկակի չեմպիոն (2016, 2017), Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր։

«Ատոմային զենք ես». Գոհար Ավետիսյանը փայլել է իր շքեղ կազմվածքով

56
թեգերը:
ինստագրամ, Եվգենյա Մեդվեդևա–Բաբասյան
Ըստ թեմայի
Բաժանում և ոչ միայն. Եվգենյա Մեդվեդևա–Բաբասյանն ասել է`ինչպես է պայքարում դեպրեսիայի դեմ
Եվգենյա Մեդվեդևան նկարել է ճապոնացի ընկերոջը
Մեդվեդևան կփոխի՞ քաղաքացիությունը, կամ ինչպես են հայ մարզիչներն օգնում այլոց գեղասահքում
Արխիվային լուսանկար

Լարսը փակել են. ռուսական կողմում 760 բեռնատար է կուտակվել

51
ՀՀ տարածքում նույնպես կան փակ ավտոճանապարհներ, իսկ Սյունիքի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։

ԵՐԵՎԱՆ, 23 հունվարի – Sputnik. Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի ռուսական կողմում կուտակվել է 760 բեռնատար ավտոմեքենա:

«Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է միայն բեռնատար ավտոմեքենաների համար»,–նշված է հաղորդագրության մեջ։

Հայաստանի Հանրապետության տարածքում նույնպես կան փակ ավտոճանապարհներ. փակ են Արագածոտնի «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները, իսկ Վարդենյաց լեռնանցքը փակ է միայն կցորդիչով բեռնատարների համար։
Արագածոտնի մարզի Ապարան-Արագած, Վայոց ձորի մարզի Սարավան-«Զանգեր» հատվածում, դեպի Ջերմուկ քաղաք տանող, Աղավնաձոր-

Արենիի ավտոճանապարհներին և Սյունիքի մարզի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Հիշեցնենք` այսօր առավոտյան Լարսը բաց էր բոլոր տիպի տրանսպորտային միջոցների համար։

51
թեգերը:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն (ԱԻՆ), բեռնատար, Վերին Լարս
թեմա:
Եղանակը Հայաստանում
Ըստ թեմայի
Հայկական բեռնատարներն այլևս կանգնած չեն մնա․ Լարսի ճանապարհի շինարարությունը կավարտվի
Վերին Լարսի այլընտրանք. ռուսական ընկերությունը հայկական բիզնեսին լաստանավ է տրամադրել
Արդիականացումը չի՞ փրկի․ որն է Վերին Լարսի անցակետի խնդրի լուծումը
Մարիա Զախարովա. արխիվային լուսանկար

«Դա միջամտություն է ներքին գործերին». Մարիա Զախարովան պատասխանել է ԱՄՆ դեսպանատանը

88
(Թարմացված է 23:23 23.01.2021)
Ավելի վաղ Ռուսաստանի ԱԳՆ-ն նույնպես արձագանքել էր ԱՄՆ դեսպանատան հայտարարությանը, նշելով, որ դա կանդրադառնա ռուս-ամերիկյան հարաբերությունների վրա։

ԵՐԵՎԱՆ, 23 հունվարի - Sputnik. Ռուսաստանի ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զարխարովան պատասխանել է Ռուսաստանում չարտոնված միտինգների վերաբերյալ ԱՄՆ դեսպանատան հայտարարությանը։

«Ահա տեսեք՝ ամերիկյան դեսպանատունը տեղեկություն է հրապարակում։ Սա իսկական միջամտություն է ներքին գործերին», - ասել է Զախարովան «Սոլովյով LIVE»-ի եթերում։

Ավելի վաղ ԱՄՆ դեսպանատունը Ռուսաստանում չարտոնված ակցիաների մասին հաղորդագրությունների ֆոնին հայտարարել էր, որ հետևում է «ռուսական 38 քաղաքներում բողոքի ակցիաների մասին հաղորդագրություններին»։ ԱՄՆ դեսպանատնից ավելացրել էին, որ «սատարում են խաղաղ բողոքի բոլոր մարդկանց իրավունքն ու կարծիք արտահայտելու ազատությունը», իսկ ռուս իշխանության քայլերն, իբրև, «ուղղված են այդ իրավունքը ճնշելուն»։

Մոսկվայում չարտոնված միտինգի ժամանակ 39 ուժայիններ են տուժել

ՌԴ ԱԳՆ-ն արձագանքել է այդ հայտարարությանը, ընդգծելով, որ ծայրահեղական տարրերին սատարելու փորձերը երկկողմանի հարաբերությունների համար բացասական հետևանքներ են ունենալու։ Գերատեսչությունում հիշեցրել են, որ դեսպանատունն առաջին անգամ չէ, որ արհամարհական վերաբերմունք է ցուցադրում դիվանագիտական նորմերի ու կանոնների նկատմամբ ու սոցիալական ցանցերում ակտիվ հաղորդագրություններ է հրապարակում՝ աջակցելով ռուսական քաղաքներում չարտոնված բողոքի ակցիաներին։

Ռուսաստանում քրեական պատիժ կսահմանվի դեռահասներին հանրահավաքներում ներգրավելու համար

88
թեգերը:
Բողոքի ակցիա, դեսպանություն, ԱՄՆ, Ռուսաստան, Մարիա Զախարովա
Ըստ թեմայի
Լավրովն ու Զարիֆը Մոսկվայում կքննարկեն Ղարաբաղի հարցը․ Մարիա Զախարովա
Եռակողմ հայտարարության իրականացման համար համալիր աշխատանք է սպասվում․ Զախարովա
Եթե Բաքուն ու Երևանը ցանկանան․ Զախարովան՝ հայերի ու ադրբեջանցիների երկխոսության մասին