00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
43 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Աբովյան time
Ապրիլի 24-ից առաջ 1.5 միլիոն ցեղասպանված հայերի անունների արձանագրման մասին հայտարարությունը հենց այնպես չէ․ Աննա Գրիգորյան
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:31
6 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Գևորգ Դանիելյան
Ինչն է խանգարում հրապարակել 44-օրյա պատերազմում զոհվածների անուն-ազգանունները. Գևորգ Դանիելյան
13:24
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Վերին Լարսով» հոսքը 6 անգամ գերազանցում է թույլատրելի նորմերը. Հայաստանում ՌԴ դեսպանատուն

© Photo : press office of the MTCIT of RAАвтомобильный пункт пропуска "Верхний Ларс"
Автомобильный пункт пропуска Верхний Ларс - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայաստանում Ռուսաստանի դեսպանությունը մեկնաբանել է վերջին ժամանակաշրջանում «Վերին Լարս» անցակետում տիրող իրավիճակը։

ԵՐԵՎԱՆ, 6 օգոստոսի — Sputnik. Ռուս-վրացական սահմանին առաջացած հերթերն ամեն տարի գլխացավանք են դառնում բեռնատարների վարորդների և ուղևորների համար։ Ամառային շրջանում, երբ մեքենաների հոսքն ավելանում է, խնդիրն ավելի է սրվում։ Պարզելու համար, թե ռուսական կողմն ինչ քայլեր է ձեռնարկում իրավիճակը փոխելու համար, Sputnik Արմենիան դիմել է Հայաստանում Ռուսաստանի դեսպանությանը։

Многокилометровая пробка из автомобилей с российской стороны на границе с Грузией у КПП Верхний Ларс - Sputnik Արմենիա
Վերին Լարս տանող ճանապարհի որոշ հատվածում կարգելվի կոնկրետ մեքենաների երթևեկությունը

Դիվանագիտական ներկայացուցչությունում խոստովանեցին, որ անցակետի աշխատանքի հետ կապված խնդիրներ կան, սակայն դրանք հիմնականում օբյեկտիվ պատճառներ ունեն։

Երբ նախագծում էին «Վերին Լարս» անցակետը, որևէ մեկը չէր ենթադրում, որ այդտեղ կկենտրոնանա Հայաստանից, Վրաստանից, մասամբ էլ Ադրբեջանից և Թուրքիայից եկող ամբողջ ապրանքահոսքը։

Այդ անցակետի հոսքն այսօր մի քանի անգամ գերազանցում է նախագծողների հաշվարկները։ Նախագծով ենթադրվում էր, որ անցակետով օրական պետք է անցնի 170 բեռնատար, 200 թեթև մարդատար ու 30 ավտոբուս։

Իսկ 2019 թվականի սկզբից «Վերին Լարսի» անցակետով անցնում է միջինը 650 բեռնատար ու մոտ 1700 թեթև մարդատար ավտոմեքենա։ Ակտիվ ժամանակահատվածում (մայիսի վերջից) այդ ցուցանիշներն ավելի են աճում։

ԵԱՏՄ–ին անդամակցելուց հետո Հայաստանի համար «Վերին Լարսում» «կանաչ միջանցք» էր ստեղծվել։ Անցակետի 17 գծից մեկը հատուկ հատկացվել էր հայկական բեռների համար, որպեսզի առաջնահերթության սկզբունքով անցնեն։ Սակայն անցակետի առաջ 200 մետրանոց նեղ հատված կա, որի մի կողմում ժայռեր են, մյուսում` ամբարտակ ու գետ։ Այնտեղ մեկ գոտի կա մուտք գործելու համար, մեկն էլ` դուրս գալու համար, և հայկական բեռնատարները ստիպված են «կանաչ միջանցք» հասնել մյուսների նման։

Երբեմն ավելի մեծ թվով մարդատարներ ու բեռնատար անցկացնելու փորձերը (իրավիճակից կախված) տրանսպորտային ընկերությունների և ուղևորների դժգոհության պատճառ են դառնում։

Многокилометровая очередь грузовиков на грузино-российской границе - Sputnik Արմենիա
Վրաստանում գտել են «Վերին Լարսի» խնդրի լուծումը. ի՞նչ կտա դա Հայաստանի փոխադրողներին

Դեսպանությունից հայտնեցին, որ հերթերը նվազեցնելու համար միջոցներ են ձեռնարկվում։ Անցակետ է գործուղվում այնքան աշխատակից, որքան հնարավոր է նրանց ֆիզիկապես տեղավորել։ Օգտագործվում են պահուստային բոլոր գոտիները, երբեմն դրանք վերաբաշխում են հօգուտ մուտք կամ ելք գործողների` ելնելով անցակետի տարբեր կողմերում մեքենաների քանակից։

Ավելին, 2020 թվականին նախատեսվում է վերանորոգել անցակետը` ելնելով այն փաստացի թվերից, որոնց բախվել են գործնականում։ Նախատեսվող թողունակությունը կհասցվի օրական մինչև 3800 տրանսպորտային միջոցի։

Ինչ վերաբերում է այն դժգոհություններին, թե ռուսական հատվածում ստուգում են հայկական բեռնատարները, ապա դա կապված է Ռուսաստան այս կամ այն արտադրանք ներկրելու որոշակի սահմանափակումների հետ։ Օրինակ` բազմաթիվ անգամ փորձել են «պատժամիջոցների տակ գտնվող ապրանք» ներկրել։ Այդպես հաճախ է եղել հատկապես Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունից առաջ։

Հայտնի են հայկական լոլիկի անվան տակ թուրքական լոլիկ, առանց ակցիզի ծխախոտ, ամերիկյան հավի բուդ, կեղծված կոնյակ ներկրելու փորձեր։

Ապօրինի ապրանքներ ներկրելու փորձեր լինում են նաև Ռուսաստանից։ Հայաստան մուտք գործելիս նույնպես խիստ վերահսկողություն է իրականացվում, և խախտումներ են արձանագրվում պարբերաբար (գինը թաքցնելու, իջեցնելու և այլն)։

Строительные работы на КПП Верхний Ларс - Sputnik Արմենիա
Ինչպե՞ս ազատվել Վերին Լարսի խնդրից. Հայաստանում գիտեն, մնում է Վրաստանը

Եթե իրավիճակը համեմատենք ռուս–ղազախական և ռուս–բելառուսական սահմանի հետ, ապա որոշակի տարբերություն կգտնենք։ «Վերին Լարսի» դեպքում մաքսատունը հենց մուտքի մոտ մեքենաները ստուգելու հնարավորություն ունի։ Ղազախստանից և Բելառուսից ներկրվող ապրանքները ստուգելու համար (սահմանին մաքսատան բացակայության պատճառով) շարժական խմբեր են գործում, որոնք բացահայտում են արգելված ապրանքները։

Ինչ վերաբերում է մաքսակետի աշխատանքից դժգոհ լինելուն, Դաշնային մաքսային ծառայությունը փորձում է արագ արձագանքել կոնկրետ նկատողություններին, որոնք կապված են անցակետի աշխատակիցների գործողությունների հետ։ Սակայն դժգոհությունը չպետք է ընդհանուր լինի, բողոքի դեպքում պետք է նշված լինի ժամը, գործողությունը, վայրը և աշխատակցի անունը (եթե հայտնի է)։

Դրա համար գործում է Հյուսիսկովկասյան մաքսային վարչության +7 (879) 225-82-46 հեռախոսահամարը։ Բոլոր հիմնավորված և կոնկրետ բողոքները կստուգվեն։

Բացի այդ, Հայաստանը մոտ ապագայում Ռուսաստան կուղարկի մաքսային ներկայացուցչի, որի հիմնական խնդիրը կլինի «Վերին Լարսում» առաջացած հարցերի լուծումը։

Հիշեցնենք, որ Հայաստանում բեռնափոխադրումների առյուծի բաժինը` ավելի քան 80 տոկոսը, իրականացվում է Ռուսաստանից «Վերին Լարս» հսկիչ անցակետով։ Այսօր փորձագետներն այլընտրանքային վեց տարբերակ են դիտարկում` օդային, ծովային (Փոթիից), երեք ցամաքային (Հարավային Օսեթիայի միջանցքը, Դաղստանով Ավարա-կախեթական և Վերին Լարսի ճանապարհները) և երկաթուղայինը (անցնում է Զուգդիդի-Սոչի երթուղով և Աբխազիայի միջով)։

Լրահոս
0