Դոլար

Շվեդիայի և Լիբերիայի քաղաքացուն կալանավորել են ՀՀ քաղաքացուց 1մլն դոլար հափշտակելու համար

80
(Թարմացված է 15:00 06.08.2019)
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Շվեդիայի և Լիբերիայի Հանրապետության 54-ամյա քաղաքացուն մեղադրանք է առաջադրվել:

ԵՐԵՎԱՆ, 6 օգոստոսի — Sputnik. Առանձնապես խոշոր չափերի՝ 1մլն դոլար գողանալու դեպքի առթիվ հարուցված քրեական գործով մեղադրանք է առաջադրվել Շվեդիայի և Լիբերիայի Հանրապետության 54-ամյա քաղաքացուն:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը, մինչդատական վարույթում ձեռք բերված տվյալների համաձայն՝ Շվեդիայի և Լիբերիայի Հանրապետության քաղաքացին՝ ծնված 1964թ., երկու անձանց հետ նախնական համաձայնության գալով, որոնցից մեկը ևս Լիբերիայի Հանրապետության քաղաքացի է, 2009 թվականի դեկտեմբերի 2-ին գաղտնի հափշտակել է ՀՀ քաղաքացուն պատկանող առանձնապես խոշոր չափերի՝ մեկ միլիոն ԱՄՆ դոլար գումար:

Իրենց մտադրությունն իրականացնելու նպատակով 2009թ. նոյեմբեր ամսին հիշյալ անձանցից մեկը զանգահարել է ՀՀ-ում գործող ՍՊ ընկերության տնօրենին  և, ներկայանալով որպես խոշոր գործարար, ՀՀ-ում ներդրումներ կատարելու առաջարկ է արել՝ հայտնելով, որ ավելի կոնկրետ պայմանավորվածություններ ձեռք բերելու նպատակով Երևան կուղարկի իր ներկայացուցչին: Նույն թվականի նոյեմբեր ամսին Երևան է ժամանել գործով մեղադրյալ, Լիբերիայի Հանրապետության 54-ամյա քաղաքացին, այնուհետև նաև՝ վերջինիս համերկրացին:

Մեկը հիվանդ է ձևացել, մյուսը` խաբեությամբ փորձել չծառայել. 2 տղայի մեղադրանք է առաջադրվել

Երևանում հանդիպելով ՍՊ ընկերության տնօրենին՝  նրանք ներկայացել են որպես ֆինանսական մեծ կարողություններ ունեցող գործարարներ, համատեղ գործունեության առաջարկ են արել և սուտ խոստումներ տվել, իբր այդ նպատակով կարող են Հայաստան ներկրել 1 միլիոն ԱՄՆ դոլար արժողության ադամանդյա քարեր: Միաժամանակ, որպես երաշխիք, որ ապրանքի ներկրումից հետո վճարումը կկատարվի, հայ գործարարից պահանջել են իրենց ցույց տալ կանխիկ 1 միլիոն ԱՄՆ դոլար գումարը՝ հայտնելով, որ նշված գումարը, այլ նպատակով ծախսելու հնարավորությունը բացառելու համար, իրենք հատուկ սև գույնի քիմիական նյութով կներկեն թղթադրամները, իսկ ադամանդյա քարերը Հայաստան բերելուց հետո այդ գումարները մեկ այլ քիմիական նյութով կմշակեն, որից հետո թղթադրամները կստանան իրենց սկզբնական տեսքը:

Գործարքը կատարելու նպատակով, պայմանավորվածության համաձայն, 2009 թվականի դեկտեմբերի 2-ին հանդիպել են ընկերության տնօրենին, որի ժամանակ 1 միլիոն ԱՄՆ դոլար գումարը փաթաթել են փայլաթիթեղներով, մշակել սև գույնի անհայտ քիմիական նյութով, դրանք տեղադրել դույլի մեջ՝ պատճառաբանելով, որ քիմիական պրոցեսի համար անհրաժեշտ է շուրջ 15 րոպե ժամանակ՝ այդկերպ ապահովելով հափշտակվող գումարներին իրենց հասանելիությունը:

Այնուհետև, երբ ընկերության տնօրենը ծխելու նպատակով պատշգամբ է դուրս եկել, գողացել են գաղտնի հափշտակված, նրան պատկանող առանձնապես խոշոր չափի՝ 1 միլիոն ԱՄՆ դոլարը: Իսկ որպեսզի ՀՀ-ից հեռանալու համար ժամանակ շահեն, հափշտակված գումարը փոխարինել են նախապես իրենց կողմից պատրաստված նմանատիպ փայլաթիթեղներով փաթեթավորված թղթերով և դիմել փախուստի:

«Հոգեկան առողջության պահպանման կենտրոնի» նախկին տնօրենի դեմ քրեական գործ է հարուցվել

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Շվեդիայի և Լիբերիայի Հանրապետության 54-ամյա քաղաքացուն մեղադրանք է առաջադրվել: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

80
թեգերը:
խաբեություն, ՀՀ քննչական կոմիտե, Քննություն, Հայաստան, Ձերբակալում, գողություն, չարաշահում, դոլար
Ըստ թեմայի
Դավիթաշենում տեղի ունեցած վիճաբանության բոլոր մասնակիցները Երևանի բնակիչներ են. ՔԿ
Ամուլսարի հարցը հետաձգվում է ևս մեկ ամսով. ՔԿ–ն արձագանքեց պատգամավորին
ՔԿ–ն հերքում է Նարեկ Կարապետյանի վարկածը. Քննչական կոմիտեն տեսանյութ ունի
Երևան

Լույս չի լինի Երևանի և 2 մարզի որոշ հատվածներում

11
(Թարմացված է 09:48 13.08.2020)
Հանրապետության տարածքում հոսանքազրկումները կատարվում են պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով։

ԵՐԵՎԱՆ, 13 օգոստոսի — Sputnik. «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 13-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը`

Երևանում՝

10:00-16:00 Գարեգին Նժդեհ փ․27/2 շենք, 11:00-17:00 Աբովյան փ 41, Հերացու փ. 10-16 շենքերը, Այգեստան 7փ. 1-18; 11փ. 11-61 սեփական տներ, Վարդանանց փ. 93-127 սեփական տներ, Ալեք Մանուկյան փ. 10, 15, 15ա, 17 շենքեր, Հ․ Շահինյան 1փ. 2, 11, 12 սեփական տներ, Մաշտոցի պող. 42, 42ա շենքեր, Թումանյան փ. 25, 27ա, 29 շենքեր, Կողբացի փ. 83, Սարյան փ. 29, 31, 40 շենքեր, Վարդանանց փ. 10 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Քոչար փ. 16, Ռայնիսի փ. 88, 90, Բաբայան փ. 36, 38 շենքեր, Կիևյան փ. 2բ, Բաղրամյան պող. 23, 66 շենքեր,Ա.Ավետիսյան փ. 25 շենք, Սունդուկյան փ. 7 շենք 1 մուտք, Արղության փողոցի սեփական տներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Քանաքեռ 9, 10 փողոցների սեփական տներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Մանթաշյան փ․4/2, 6, 8, 10, 10ա, 12 շենքեր, Մանթաշյան փողոցի 1-ին նրբանցքի սեփական տներ, Արշակունյաց պող․30, 32 շենքեր, Լազոյի փ․6 շենք, Լազոյի փողոցի և նրբանցքի սեփական տներ,

«Արգո» ՍՊԸ, Ձիասպորտի կենտրոն, «Ծատուրյան» ԱՁ, «Հայր և որդի Կարապետյաններ» ՍՊԸ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Մարգարյան փ. 12 շենք, Դավթաշեն 2 թաղ. 46/4 շենք; 3 թաղ. 7Ա շենք, Շիրազի փ. 36 շենք, Նազարբեկյան փ. 3/1 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Նոր-Արեշ 1փ. 69-183; 2փ. 1-14; 7փ. 1-10; 24փ. 1-40 սեփական տներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Նոր-Նորքի 2-րդ զանգ.՝ Թոթովենցի փ. 14, Ն․ Ստեփանյան փ. 13 շենքեր, Նոր-Նորքի 3-րդ զանգ.՝ Բաղյան 2-րդ նրբ․ 3 շենք, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի ծննդատան շենք, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» պոլիկլինիկայի շենք, Գյուրջյան փ. 8՝ «Նորք» ՇՇ շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Նոր-Նորքի 4-րդ զանգ.՝ Գյուլիքևխյան փ․ 1 շենք, Նոր-Նորքի 6-րդ զանգ.՝ Շոպրոնի փ․ 4, 12 շենքեր, Նոր-Նորքի 7-րդ զանգ.՝ Կարախանյան փ. 18 շենք, Նոր-Նորքի 8-րդ զանգ.՝ Մինսկի փ. 5 շենք, Նոր-Նորքի 9-րդ զանգ.՝ Վիլնյուսի փ. 87 շենք, Ավան՝ Թումանյան թաղ․ 13/3 շենք, Ավան Առինջ 1-ին միկրո.՝ 3/9 շենք, Ավան Առինջ 2-րդ միկրո.՝ Տաշքենդի փ. 26 (2/8) շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

Արագածոտնի մարզում՝

10:00-14:00 Աշտարակ քաղաքի Մուղնի թաղամաս,

Կոտայքի մարզում՝

11։00-14։00 Պռոշյան համայնքի հարավարևելյան թաղամաս, «ՍԼԼ գազ», «ԱԻՍԱ», «Հ․ Բալյան» ՍՊԸ-ներ և Զին-մաս, 11։00-16։00 Եղվարդ համայնք՝ Շահումյան, Սպանդարյան փողոցներ և Կալեր թաղամաս, 11։00–17։00 Աբովյան քաղաք՝ 4-րդ միկրոշրջան 4 շենք; 3-րդ միկրոշրջան 10 շենք, Գեղաշեն և Կամարիս գյուղեր՝ մասնակի:

Ատոմակայանին հարվածելն այնքան էլ հեշտ չէ, Հայաստանի երկինքը պաշտպանված է. Պապիկյան

Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:

11
թեգերը:
Արագածոտնի մարզ, Կոտայք, էլեկտրաէներգիա, Լույս, Երևան, Հայաստան
Ըստ թեմայի
Եվրոպական օմբուդսմանի ինստիտուտին մտահոգել է Ադրբեջանի` ԱԷԿ–ի հետ կապված հայտարարությունը
Պապիկյանն ԱԷԿ–ին հարվածելու թեմայով խոսել է Ատոմային էներգիայի գործակալության տնօրենի հետ
Ալիևի խորհրդականը վստահեցրել է, որ Մեծամորի ԱԷԿ-ին հարվածելու հարց օրակարգում չի եղել
Կոռկոշ

Ի՞նչ է կատարվում օրգանիզմում, երբ կոկռոշ եք ուտում

66
(Թարմացված է 15:38 11.08.2020)
Թթվաշ պտուղների գրեթե բոլոր սիրահարները սառցախցիկում կամ մուրաբայի տեսքով պահեստավորած կոկռոշի պաշար են ունենում։ Թե ինչ օգուտ է տալիս այս հատապտուղը և ինչու չի կարելի այն չարաշահել՝ ընթերցեք մեր հոդվածում։

Կոկռոշը սննդարար և շատ օգտակար հատապտուղ է: Որպես կանոն, մեկ հատապտուղը կշռում է 3-6 գրամ: Հատապտուղները կարող են լինել կանաչ, դեղնասպիտակ, վարդագույն, կարմիր կամ մուգ մանուշակագույն: Կարող են լինել շատ քաղցր կամ մի քիչ թթվաշ։ Բայց գույնից կամ համից այս հատապտղի օգտակար հատկություններն ամենևին էլ չեն փոխվում։

Крыжовник
Կոկռոշ

Հատապտուղը պարունակում է սննդային մանրաթելեր, դաբաղանյութեր, օրգանական թթուներ, մոնոսախարիդներ և դիսախարիդներ։ Կոկռոշը պարունակում է մի շարք վիտամիններ և հանքանյութեր՝ PP, E, C, B9, B6, B2, B1, A, բետա կարոտին, նիկել, ցինկ, կալիում, մագնեզիում, մեծ քանակությամբ երկաթ և այլն: Սակայն այս հատապտղի կարևորագույն առաքելությունը դեպրեսիան բուժելը և տրամադրությունը բարձրացնելն է, ինչը հնարավոր է դառնում հասուն հատապտուղներում երջանկության հորմոնի՝ սերատոնինի պարունակության շնորհիվ։

Կոկռոշի օգտակար հատկությունները․

  • Ամրացնում է արյան անոթները
  • Դանդաղեցնում է սկլերոզի զարգացումը և ուռուցքների աճը
  • Մարմնից հեռացնում է տոքսինները և կարգավորում մարսողությունը
  • Իջեցնում է արյան ճնշումը
  • Նվազեցնում է խոլեստերինի մակարդակը
  • Չեզոքացնում է մարմնի բորբոքային գործընթացները
  • Արագացնում է նյութափոխանակությունը և նպաստում նիհարելուն
  • Կանանց մոտ կարգավորում է դաշտանային ցիկլը
  • Ապահովում է տղամարդկանց հորմոնալ հավասարակշռությունը
    Крыжовник
    © CC0 / pxhere
    Կոկռոշ

Հակացուցումները

  • Կարող է հանգեցնել ստամոքսաղիքային տրակտի հիվանդությունների սրման
  • Բարձրացնում է արյան մեջ շաքարի մակարդակը
  • Սրում է ալերգիկ ռեակցիաները
  • Նորածինների մոտ մետեորիզմ է առաջացնում
  • Զարգացնում է գաստրիտը կամ ստամոքսի խոցը
    Кексы с крыжовником
    © CC0 / LUM3N / Muffins
    Կոկռոշով կեքս

Ինչպես ընտրել կոկռոշ

Հատապտուղների կեղևը պետք է լինեն առաձգական։ Եթե պտուղը պինդ է, այն դեռ խակ է, որքան փափուկ է, այնքան ավելի հասուն է։ Հատապտուղները պետք է լինեն չոր, ոչ կպչուն։ Խորհուրդ է տրվում գնել պոչիկներով հատապտուղներ․ դրանք ավելի երկար են պահպանվում։

Ինչպես պահպանել կոկռոշը

Սառնարանում հատապտուղները կարելի է պահել 2 շաբաթ, իսկ սենյակային ջերմաստիճանում՝ ընդամենը 5 օր, այն էլ՝ եթե ջերմության տատանումներ չկան։ Երկարաժամկետ պահպանելու համար կոկռոշը սառեցնում են, չորացնում կամ մուրաբա պատրաստում։

66
թեգերը:
օրգանիզմ, հատապտուղ, հաղարջ
Ըստ թեմայի
Ի՞նչ է կատարվում օրգանիզմում, երբ սմբուկ ենք ուտում
Ի՞նչ է կատարվում օրգանիզմում, երբ մոշ ենք ուտում
Ինչ է տեղի ունենում օրգանիզմում, երբ մեղր ենք ուտում
Ի՞նչ է տեղի ունենում օրգանիզմում, երբ լոռամիրգ ենք ուտում
ՀՀ ոստիկանություն. արխիվային լուսանկար

Երևան-Երասխ ավտոճանապարհին 5 մեքենա բախվել են իրար. կա տուժած

0
(Թարմացված է 10:06 13.08.2020)
Մ-2 ավտոճանապարհին տեղի ունեցած շղթայական ավտովթարի հետևանքով մեկ աղջիկ է տեղափոխվել «Էրեբունի» ԲԿ։

ԵՐԵՎԱՆ, 13 Օգոստոս — Sputnik. ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 12-ին, ժամը 23։15-ին Մ-2 ավտոճանապարհի Տափերական գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. 5 մեքենա են բախվել իրար։

«Պարզվել է, որ Երևան-Երասխ ավտոճանապարհի 35-րդ կմ-ին բախվել են BMW (վարորդ՝ Վահագն Հ․, ծնված 1980 թ.), Renault (վարորդ՝ Գևորգ Ի․, ծնված 1992 թ.), ZIL (վարորդ՝ Լյուդվիգ Հ․, ծնված 1990 թ.), ZIL (վարորդ՝ Հովհաննես Ե․, ծնված 1977 թ.) և Opel Аstra G (վարորդ՝ Սարգիս Ա․, ծնված 1993 թ.) մակնիշների ավտոմեքենաները»,–նշված է հաղորդագրության մեջ։

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը «BMW» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Քրիստինե Ա․-ն (ծնված 1978 թ.) հոսպիտալացվել է «Էրեբունի» ԲԿ։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները և կատարել ճանապարհի լվացման աշխատանքներ։

Արցախում ևս արտակարգ դրությունը երկարաձգվեց մեկ ամսով. ինչ փոփոխություններ են արվել

0
թեգերը:
Վիրավոր, Հայաստան, ավտովթար
թեմա:
Վթար, պատահար, սպանություն, գողություն
Ըստ թեմայի
Դպրոցների բացվելը կարող է համաճարակի 2-րդ ալիքի պատճառ դառնալ. ի՞նչ կանի կառավարությունը
Աշտարակում կամրջից 53-ամյա տղամարդ է նետվել