00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:07
0 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:08
0 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:12
2 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:25
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:52
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Աղբակույտեր և գարշահոտ. մինչև երբ են խավարասերներն ու առնետները «վխտալու» Երևանում

© Sputnik / Aram NersesyanКак живут люди на "блошином рынке" в Ереване
Как живут люди на блошином рынке в Ереване - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Կուտակված աղբի հետևանքով Երևանում օրեցօր ավելանում են առնետներն ու խավարասերները։ Բնակիչներն արդեն հոգնել են այդ մասին բարձրաձայնելուց, իսկ համապատասխան ծառայություններն անզոր են վերացնել վնասատուներին, քանի դեռ մայրաքաղաքը չի մաքրվել աղբակույտերից։

ԵՐԵՎԱՆ, 5 օգոտսոսի — Sputnik, Նանա Մարտիրոսյան. Երևանում աղբային կոլապսը գնալով էլ ավելի վտանգավոր է դառնում։ Եթե մեկ շաբաթ առաջ մայրաքաղաքի բնակիչները բողոքում էին գարշահոտությունից, ապա այսօր սոցցանցերը լի են առնետների ու խավարասերների  «ներխուժման» մասին հրապարակումներով, որոշ դեպքերում խոսվում է նաև  մորեխների ու ծղրիդների «հորդաների» մասին։

Mэр Еревана Тарон Маркарян пообщался с журналистами перед зданием городской администрации (16 мая 2018). Ереван - Sputnik Արմենիա
Գարշահոտ Երևան-2800. ինչների՞ս է հոսանքը, միևնույն է՝ ջուր չկա, աղբ տանող էլ՝ չկա ու չկա

Երևանի քաղաքապետարանի ու «Սանիթեք» աղբահավաք ընկերության միջև չդադարող «պատերազմի» հետևանքով աղբահանությունը գրեթե մեկ տարի է, ինչ խափանումներով է իրականացվում։ Մայրաքաղաքի գրեթե բոլոր բակերում ու փողոցներում կարելի է աղբային կուտակումներ տեսնել ու  գարշահոտ զգալ։

Աջափնյակ վարչական շրջանի բնակիչ Եպրաքսիա Ղարիբյանը Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց, որ արդեն մի քանի օր է բազմահարկ շենքի աղբը չեն հավաքել։ Բնակիչներին անհանգստացնում է ոչ միայն վատ հոտն ու տգեղ տեսքը, այլև մուտքերում ելումուտ անող առնետները, իսկ բնակարաններում` խավարասերներն ու ճանճերը։

Դավթաշեն վարչական շրջանի բնակիչ Գայանե Աղաջանյանի խոսքով` առնետների առատության պատճառով երբեմն ստիպված են լինում հանդուրժել  նրանց ծվծվոցը։ Ու, թեև ՀՀ առողջապահության նախարարության ախտահանման կենտրոնը շենքում սանիտարական աշխատանքներ է իրականացրել, հնարավոր բոլոր վայրերում թույն է տեղադրել, միևնույն է, դրանից կրծողների թիվը չի պակասել։

Побережье озера Севан около городского пляжа со стороны Мартуни (5 июля 2019). Гегаркуник - Sputnik Արմենիա
Կանաչ Սևանն արդեն նաև գարշահոտություն է տարածում. թռչուններն էլ են փախե՞լ. տեսանյութ

Մայրաքաղաքի կենտրոնական հատվածում իրավիճակը շատ ավելի վատ է։ Կենտրոն համայնքի բնակչուհի Մարի Հովհաննիսյանն ասաց, որ աղբը շատ հազվադեպ են հավաքում, իսկ թաղապետարանում ասում են, որ առնետներին ու խավարասերներին թունավորելն անիմաստ է, քանի որ, միևնույնն է,  նորից են գալու։ Թաղապետարանից առաջարկում են սպասել մինչև աղբահանության խնդրի լուծվի։

ՀՀ առողջապահության նախարարության  Ախտահանման կենտոնի տնօրեն Մելս Պողոսյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց, որ ամեն օր առնետների ներխուժման վերաբերյալ բազում ահազանգներ են ստանում։ Նրա խոսքով` կուտակված աղբը բարդացնում է առնետների դեմ պայքարը, սակայն դա չի նշականում, որ առնետների դեմ չպետք է պայքարել։

«Կարևոր է օպերատիվ կերպով արձագանքել բոլոր զանգերին, պետք է պայքարել։ Քաղաքում առնետների քանակն այնքան էլ շատ չէ, սակայն կենտրոնում դրանք իսկապես շատ են», – նշեց Պողոսյանը։

Երևանի կենտրոնում վնասատուների դեմ պայքարող «Երմիք» ընկերության տնօրեն Աշոտ Սահակյանը վստահեցրեց, որ առնետների ու միջատների դեմ ակտիվ պայքար է  մղվում, սակայն կուտակված աղբը մի քանի անգամ բարդացնում է աշխատանքը։ Նրա խոսքով` բնակիչների կողմից ահազանգեր միշտ էլ ունեցել են, բայց բողոքների այսպիսի ծավալ երբեք չի եղել։

«Կան այնպիսի շենքեր, որոնցում ախտորոշիչ ստուգումներ իրականացնելիս երբեք առնետ չենք հայտնաբերել, բայց հիմա այդ շենքերում էլ սկսել են առնետներ հայտնվել։ Բոլոր բողոքները տեղին են, մենք փորձում ենք լուծել խնդիրը, բայց միանգամից հնարավոր չէ», – ասաց նա։

«Սանիթեքի» տնօրենը կձերբակալվի՞. պաշտպանները վախենում են ապօրինի գործողություններից

Սահակյանը նշեց, որ իր նախաձեռությամբ մի քանի տասնյակ բազմահարկ շենքերում աղբատարների ախտահանում է իրականացվել, սակայն արդեն դա էլ «չի փրկում» գարշահոտությունից։

Բնապահպան Կարինե Դանիելյանն իր հերթին կարծում է, որ սանիտարահիգիենիկ իրավիճակը Երևանում պարզապես աղետալի է։ Նրա կարծիքով` առնետների ու խավարասերների ներխուժման պատճառը միանշանակ աղբի աննախադեպ կուտակումներն են, ինչը կարող է տարբեր համաճարակների պատճառ դառնալ։

«Պետք է շտապ մաքրել քաղաքն ու նպատակաուղղված պայքարել խավարասերների ու առնետների դեմ», – նշեց նա ու ավելացրեց, որ ինքն էլ բազմաթիվ բոքողներ է ստացել քաղաքացիներից։

Հիշեցնենք, որ «Սանիթեք» ընկերությունը մեղադրվում է խոշոր չափերով հարկեր չվճարելու մեջ։ Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել դեռևս փետրվարի 22-ին։

Քրեական գործով որպես մեղադրյալ ներգրավված անձինք չկան:

Վատ իրականացվող աղբահանությունը չի՞ պատժվում, կամ ջարդոնի համար բողոքողները լավ են պրծել

Քրեական գործի նախաքննության ընթացքում «Սանիթեք» ՍՊԸ հայաստանյան մասնաճյուղի և «Սանիթեք ինթերնեյշնլ» ՍՊ ընկերության կողմից կատարված իրավախախտումների ծավալը պարզելու համար նշանակվել են համալիր հարկային ստուգումներ, որոնք դեռևս ընթացքի մեջ են:

Կա՛մ պատշաճ սանմաքրում եք անում, կա՛մ քաղաքը վերցնում է իր վրա. Մարությանը՝ «Սանիթեքին»

Հիշեցնենք նաև, որ օրեր առաջ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը հայտարարեց, որ քաղաքը չի կարող ունենալ այնպիսի աղբամաններ, ինչպիսին տրամադրում է «Սանիթեք» ընկերությունը, և որ քաղաքային իշխանությունները թույլ չեն տա, որ Երևան քաղաքում աղբահանությունը մնա այս վիճակում:

«Սանիթեքը» կարող է արբիտրաժային դատարան դիմել. ի՞նչ է պահանջում ընկերությունը

Նա նշեց, որ քաղաքային իշխանությունն առավելապես աջակցել է «Սանիթեք» ընկերությանը, ամեն ինչ արել է, որ ընկերությունը ոտքի կանգնի, բայց ընկերությունը իրեն չի արդարացրել։

Լրահոս
0