ԵՐԵՎԱՆ, 5 օգոստոսի — Sputnik. «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Վալերի Թումասյանը շախմատ խաղում է մանկուց, սովորել է ինքնուրույն ու խաղում է միշտ` անկախ գտնվելու վայրից, նույնիսկ քրեակատարողական հիմնարկում։
«Միշտ եմ խաղում, տարբերություն չկա, թե որտեղ եմ։ Այստեղ էլ ադմինիստրացիան մեզ շախմատներ է տրամադրել։ Երբ ազատ ժամանակ ենք ունենում, խաղում ենք»,– ասաց նա` Sputnik Արմենիայի հետ զրույցում։
Վալերի Քալանթարյանն ու նրա բախտակից ընկերներից ևս մի քանիսն այսօր խաղացին ոչ թե միմյանց, այլ արտերկրի ազատազրկման վայրերի դատապարտյալների հետ`online տարբերակով։ Բանն այն է, որ Հայաստանի շախմատի ֆեդերացիան նախաձեռնել է դատապարտյալների միջազգային մրցաշար, որը մեր երկրում առաջին անգամն է անցկացվում։
Մրցաշարին Հայաստանից բացի մասնակցում են ԱՄՆ, Մեծ Բրիտանիայի, Իտալիայի, ՌԴ–ի և Բելառուսի հավաքականները։ Յուրաքանչյուր երկրից միջազգային մրցաշարին կմասնակցի 4 դատապարտյալ։
Մրցաշարի առաջին խաղը ՌԴ–ի թիմի հետ էր։ Երկրորդ տախտակին խաղացող Հակոբ Մարտիրոսյանը կարճ ժամանակում հաղթանակ գրանցեց ռուսաստանցի մրցակցի նկատմամբ։
Հակոբ Մարտիրոսյանը նույնպես պրոֆեսիոնալ շախմատ երբեք չի սովորել, բայց, ինչպես ինքն է ասում`շախմատն իրեն օգնում է ապրել։
«Հայրս ասում էր, եթե կարողանաս շախմատ խաղալ, կյանքում կկարողանաս ապրել։ Կյանքն էլ շախմատ է»,– ասաց նա։
Մարտիրոսյանը ցավով նշեց, որ որ ՔԿՀ–ում շախմատ խաղալու հնարավորություններն անսահմանափակ չեն։
«Ամեն անգամ չէ, որ բախտդ բերում է ու խցում շախմատ խաղացողի ես հանդիպում։ Այստեղ էլ կիսափակ ռեժիմ է ու 4 հոգու հետ տարիներուվ մի խցում ես անցկացնում։ Չես կարող ամեն օր տարբեր մարդկանց հետ խաղալ։ Զբոսանքի համար նախատեսված 2 ժամն էլ չգիտես մաքուր օդ շնչես, թե շախմատ խաղաս»,– ասաց նա։
«Արմավիր» ՔԿՀ պետի տեղակալ Գևորգ Սիմոնյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում նույնպես հաստատեց, որ ՔԿՀ–ում դատապարտյալներն օրվա ընթացքում կարող են շախմատով զբաղվել միայն զբոսանելու կամ սնվելու համար նախատեսված ժամերին։
Սիմոնյանը նշեց, որ ՔԿՀ–ում տարբեր մարզաձևերից մրցաշարեր հաճախակի են կազմակերպվում, ու դրանք դատապարտյալների վերասոցիալականացման ծրագրերի մի մասն են։
«Դա ցույց է տալիս, որ, չնայած իրենք գտնվում են այստեղ, բայց հասարակության լիարժեք մաս են կազմում. մենք փորձում ենք նրանց նաև այդ միտքը ներշնչել»,– ասաց նա։
Սիմոնյանի բնորոշմամբ` շախմատն առայժմ միակ մարզաձևն է, որի մրցաշարն on-line անցկացնելը ՔԿՀ–ում տեխնիկապես հնարավոր է։
Դատապարտյալների միջազգային մրցաշարը 2 օր կտևի։
Ինչպես հայտնեց ՀՀ շախմատի ֆեդերացիայի նախագահության անդամ, միջազգային կարգի մրցավար Նորիկ Քալանթարյանը, մրցաշարի առաջին օրը Հայաստանի հավաքականը մրցել է 4 թիմերի հետ։ Երկրորդ օրը պայքարի դուրս կգան 3 թիմեր։
«Թիմերը մրցելու են շրջանային մրցակարգով, երբ բոլոր թիմերը խաղում են բոլորի հետ»,– ասաց Քալանթարյանը։
Նրա խոսքով` մինչ այս անցկացվել են քրեակատարողական հիմնարկի դատապարտյալների ու ներհանրապետական մրցաշարեր, որոնց արդյունքում որոշվել է միջազգային ասպարեզ «ուղեգրել» Արմավիր» ՔԿՀ թիմին, որում, ի դեպ, պրոֆեսիոնալ շախմատիսներ չկան։
«Պարզվեց, որ մեծ մասն այստեղ է խաղալ սովորել` պատիժը կրելու ընթացքում։ Պրոֆեսիոնալներ չունենք»,– ասաց Քալանթարյանը։
Մրցաշարի բացմանը դատապարտյալների թիմին ոգևորելու էր եկել նաև ՀՀ շախմատի ֆեդերացիայի նախագահ Սմբատ Լպուտյանը։
Իսկ վաղը` օգոստոսի 6-ին` մրցաշարի փակմանը կհաջորդի նաև միջազգային online կոնֆերանս` հենց ազատազրկման վայրերից, որի ժամանակ մասնակից երկրների պետական կառույցների ներկայացուցիչները կներկայացնեն իրենց երկրներում ՔԿՀ–ների վիճակն ու դատապարտյալների իրավունքների պաշտպանության մակարդակը։
ԵՐԵՎԱՆ, 23 հունվարի – Sputnik. Երգիծաբան Եվգենի Պետրոսյանի կինը` Տատյանա Բրուխունովան, իրենց փոքրիկի հերթական լուսանկարն է տեղադրել Instagram–ի իր էջում։
«Երկար ժամանակ այս տղային իմ էջում չեմ ցուցադրել»,–որդու լուսանկարին կից գրել է Տատյանան։
View this post on Instagram
Նրա հետևորդները չեն թաքցրել փոքրիկ Վահանի հանդեպ իրենց հիացմունքը` ասելով, որ պետք է հաճախ փոքրիկի լուսանկարը տեղադրի իր էջում։
«Մամայի քթից թռած է»,–մեկնաբանել է մեկ ուրիշ հետևորդ։ Սակայն այս մեկնաբանության առնչությամբ հնչել են նաև հակառակ կարծիքներ, թե ավելի շատ Պետրոսյանին է տղան նման։
Բրուխունովայի հետևորդների աչքից չի վրիպել նաև փոքրիկի ոճային հագուստը, և նրանցից մեկը մեկնաբանել է.
«Ի՜նչ ոճային է` լրիվ մամային ու պապային է քաշել»։
Հիշեցնենք, որ Եվգենի Պետրոսյանն ու Տատյանա Բրուխունովան ամուսնացել են 2019-ի դեկտեմբերին։ Մինչ այդ 33 տարի Պետրոսյանն ամուսնացած էր հումորիստ Ելենա Ստեպանենկոյի հետ։
Քանի՞ ամսական է երեխան. Եվգենի Պետրոսյանի երիտասարդ կինը պատասխանել է օգտատերերի հարցերին
ԵՐԵՎԱՆ, 23 հունվարի - Sputnik. Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 198–ով և դարձել 165 909։ Տեղեկությունը հայտնում է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
Այս պահին փաստացի բուժում է ստանում 7593 մարդ, կատարվել է 634812 թեստավորում, առողջացել են վարակվածներից 154535-ը։ Գրանցվել է մահվան 3034 (+4) դեպք։ Կորոնավիրուսով վարակված, բայց այլ պատճառով մահացածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 3-ով և դարձել 747։
Հիշեցնենք` 2020թ.–ի մարտի 16–ից Հայաստանում արտակարգ դրություն էր սահմանված, որը մի քանի անգամ երկարաձգվեց և տևեց մինչև սեպտեմբերի 11–ը։ Երկարաձգված արտակարգ դրության պայմանները որոշակի փոփոխությունների ենթարկվեցին։
Տնտեսական շատ գործունեություններ թույլատրվեցին, բայց սահմանվեցին պարտադիր պահանջներ։
Հանրային բաց տարածքներում դիմակ դնելը պարտադիր էր։ Դիմակ կարող էին չդնել միայն մինչև 6 տարեկան երեխաները, հեծանիվ վարողները, ֆիզիկական վարժություններ անողները և խրոնիկ շնչառական հիվանդություններ ու սրտային անբավարարություն ունեցողները։
2020թ.–ի սեպտեմբերի 11–ին ՀՀ կառավարությունը որոշեց, որ երկրում սեպտեմբերի 12–ից մինչև 2021թ.–ի հունվարի 11–ը կգործի կարանտինի ռեժիմ։ Որոշ սահմանափակումներ մեղմացվեցին, բայց հասարակական վայրերում դիմակ դնելու պահանջը շարունակեց գործել։
Ինչպես չկորցնել հիշողությունը և սուր միտք ունենալ. գիտնականները տարրական միջոց են գտել
Հաշվի առնելով կորոնավիրուսի 3–րդ ալիքի գոյությունն աշխարհում և այն փաստը, որ Հայաստանում վարակակիրների թիվը շարունակում է բարձր մնալ` 2021թ.–ի հունվարի 11–ին ՀՀ կառավարությունը որոշեց երկրում կարանտինային ռեժիմը երկարաձգել ևս 6 ամսով։ Այն կտևի մինչև 2021թ.–ի հուլիսի 11–ը։
Կարևոր է, թե ինչպես ես ապրում և ինչ անուն ես թողնում։ Սրանք ոստիկանության մայոր Թաթուլ Օթարյանի խոսքերն են, որոնց տրամաբանության մեջ էլ նա իր կյանքը կառուցեց և անմահացավ։ Ոստիկանության մամուլի ծառայությունը տեսանյութ է ներկայացրել Թաթուլ Օթարյանի մասին պատմող։
Թաթուլը ծառայում էր ոստիկանության Տավուշի մարզային վարչության շտաբում՝ որպես հատկապես կարևոր հանձնարարություններով ավագ տեսուչ։ Մասնագիտությամբ տնտեսագետ էր, իսկ ծառայության ընթացքում ավարտեց նաև ոստիկանության ակադեմիան և ստացավ նաև իրավաբանի կրթություն։
Թաթուլը ոստիկանության համակարգում էր 2009 թվականից. շարքայինից հասել էր մայորի կոչման։
2012 թվականին ընտանիք էր կազմել, տարիներ անց տղա ունեցել։ Տղայի հարազատները նշում են՝ Թաթուլը միշտ ասում էր, որ պատերազմ լինի, բոլորս պետք է գնանք։ Պատերազմը սկսվելուն պես զինվորագրվելց ու Արցախ է մեկնել։ Ի դեպ, պատերազմական գործողություններին Արցախում մասնակցում էր նաև եղբայրը՝ Մհեր Օթարյանը։
«Երբ Շուշիի մշակույթի կենտրոնում էինք, Թաթուլը բարձրացավ բեմ և կոչով դիմեց ոստիկանության ծառայողներին։ Ասաց՝ տղե՛րք, մենք գիտակցված եկել ենք այստեղ։ Ուրեմն, այդպես մի մարդու նման էլ պետք է գնանք մեր պարտքը կատարելու։ Մենք եկել ենք, որ պայքարենք թշնամու դեմ։ Դրանից հետո դահլիճը լռեց։ Թաթուլը նստեց իր տեղը ու… դեպքը պատահեց»,-պատմում է ծառայակից ընկերը՝ Մհեր Սայանը։
Թաթուլ Օթարյանն անմահացավ Շուշիում՝ հոկտեմբերի 4-ին։
Հիշեցնենք` Sputnik Արմենիան անդրադարձել էր Շուշիի մշակույթի տան հրթիռակոծության դեպքին։ Հայտնի է, որ ոստիկանները հավաքված են եղել այնտեղ, ու թշնամին ԱԹՍ–ով կամ հրթիռով հարվածել է շենքին (հակառակորդը մեծ թվով մարդկանց կուտակում է արձանագրել, ամենայն հավանականությամբ, չանջատված սմարթֆոնների պատճառով), պայթյունից տանիքի տակի շերտը պոկվել է ու ընկել դահլիճում հավաքվածների վրա։
Շուշիի ողբերգության հետքերով. ի՞նչ է կատարվել հոկտեմբերի 4-ին ոստիկանների հետ