Թոմ Հենքս

Թոմ Հենքսը «Նիվա» է «գնել». դերասանը նոր լուսանկար է հրապարակել

405
(Թարմացված է 21:35 05.08.2019)
Օսկարակիր դերասանը հերթական փոխադրամիջոցն է «գնել»։ Բայց ավելի շատ ոչ թե տեղաշարժվելու, այլ հոգեպես հանգիստ լինելու համար։

ԵՐԵՎԱՆ, 5 օգոստոսի – Sputnik. Հոլիվուդյան աստղ Թոմ Հենքսը Instagram-ի իր էջում նոր լուսանկար է  հրապարակել` խորհրդային ՎԱԶ 2121  «Նիվա» ավտոմեքենայի ֆոնին։

«Նոր մեքենա եմ գնել։ Հիանալի է օգոստոսի համար», – կատակել է  Հենքսը։

Նա հայտնի է իր ընդգծված հումորով ու հաճախ է նման հրապարակումներ անում։

Հիշեցնենք` Թոմ Հենքսը ամերիկացի կինոդերասան, պրոդյուսեր, սցենարիստ, ռեժիսոր և կոմպոզիտոր է։

Շառլ Ազնավուրի հարսը հրապարակել է որդու լուսանկարը

Նա իր կարիերան սկսել է կատակերգական ժանրում, հետո հաջողության է հասել որպես դրամատիկ դերասան։

Նրա մասնակցությամբ նկարահանված ամենահայտնի ֆիլմերից են` «Փայլ» (1984), «Մեծը» (1988), «Թյորներն ու Խուչը» (1989), «Նրանց սեփական լիգան» (1992), «Անքունները Սիեթլում» (1993), «Ապոլլոն 13» (1995), «Դուք նամակ ունեք» (1998), «Կանաչ մղոն» «Լքվածը» (2000), «Անիծված ուղի» (2002), և այլն։

Տիգրան Քեոսայանը «հայավարի» երգում է կանանց համար. տեսանյութը հրապարակել է նախկին կինը

Հենքսը կրկնակի օսկարակիր է. նա արձանիկներ է ստացել  «Լավագույն դերասան» «Ֆիլադելֆիա» ու «Ֆորեսթ Գամփ» ֆիլմերի համար։

405
թեգերը:
Թոմ Հենքս, Լուսանկար, դերասան, ԱՄՆ
Ըստ թեմայի
Բաժանվել չի նշանակում չսիրել․ Մոնիկա Բելուչին խոսել է իր ամուսնալուծության մասին
Instagram–ն ու WhatsApp–ը կվերանվանեն հանուն Facebook–ի վարկանիշի
Նազենի Հովհաննիսյանը խոստովանում է, որ երջանիկ է. լուսանկար
Որտե՞ղ է հանգստանում Սամվել Կարապետյանի ընտանիքը. նրա դուստրը լուսանկար է հրապարակել
Վարդան ներկայացրել է պարելով սեղան պատրաստելու նուրբ արվեստը. տեսանյութ
Սիրուշոյի Summer Love–ը. երգչուհին հայտնել է` երբ կլինի նոր երգի պրեմիերան
Գագիկ Ծառուկյան

Կրկին քննվելու է Գագիկ Ծառուկյանին կալանավորելու վերաբերյալ ԱԱԾ քննիչի միջնորդությունը

7
(Թարմացված է 17:23 22.09.2020)
Գոռ Աբրահամյանի խոսքով` անընդունելի են դեռևս չկայացած դատական նիստի կանխորոշված ելքի վերաբերյալ հրապարակումները։

ԵՐԵՎԱՆ, 22 սեպտեմբերի - Sputnik. ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը պարզաբանել է, որ ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու որևէ նոր միջնորդություն չի ներկայացվել դատարան: Աբրահամյանը Facebook-ի իր էջում պարզաբանում է տարածել` անդրադառնալով շրջանառվող լուրերին։

«Վաղը կայանալիք դատական նիստում քննարկվելու է այն միջնորդությունը, որի կապակցությամբ առաջին ատյանի դատարանի կայացրած մերժման որոշումը դատախազության կողմից բողոքարկվել էր ՀՀ վերաքննիչ դատարան։ Վերաքննիչն էլ որոշել էր դատախազության բողոքը մասնակիորեն բավարարելու, առաջին ատյանի դատարանի դատական ակտը բեկանելու և նույն դատարան նոր քննության ուղարկել»,–գրել է նա։

Աբրահամյանի խոսքով` խնդիրն այն է, որ ՀՀ վճռաբեկ դատարանը կայացրել է վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ դատախազության և պաշտպանության կողմի ներկայացրած բողոքները վարույթ չընդունելու մասին որոշում։ Այսինքն` ուժի մեջ է մտել Վերաքննիչ դատարանի որոշումը, որի հիմքով էլ Առաջին ատյանի դատարանը միջնորդությունը կրկին քննելու համար դատական նիստ է նշանակել:

Այս իմաստով, ըստ Աբրահամյանի, ուղղակի անընդունելի են դեռևս չկայացած դատական նիստի կանխորոշված ելքի վերաբերյալ հրապարակումները, ինչպես նաև բացարձակապես իրավական հարթությունում գտնվող գործընթացը քաղաքականացնելու և ինչ-որ քաղաքական հայտարարությունների լույսի ներքո ներկայացնելու մանիպուլյատիվ փորձերը:

«Կանխելու եմ հակառուսական տրամադրությունները»․ Գագիկ Ծառուկյան

Հիշեցնենք, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն նստավայրում վաղը ժամը 11։00-ին քննվելու է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին կալանավորելու վերաբերյալ ԱԱԾ քննիչի միջնորդությունը։ Ավելի վաղ լուրեր էին շրջանառվել, որ առաջիկա երկու օրերին Ծառուկյանը, ամենայն հավանականությամբ, կկալանավորվի:

Ավելի վաղ՝ հունիսի 14-ին, ԱԱԾ-ն խուզարկություն իրականացրեց Գագիկ Ծառուկյանի առանձնատանը: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ նրա դեմ 3 քրեական գործ է հարուցվել ապօրինի ձեռնարկատիրական գործունեության, ընտրակաշառք բաժանելու և հողատարածքների օտարման փաստերով։

Հունիսի 30-ին պարզվեց, որ Ծառուկյանը կորոնավիրուսով է վարակվել։ Վերջին դատական նիստերին նա չէր գալիս։

7
թեգերը:
ՀՀ ազգային անվտանգության ծառայություն. ԱԱԾ, կալանք, դատ, Գագիկ Ծառուկյան
Ըստ թեմայի
«Ցածր մակարդակի դիսկուրսի մեջ ներքաշելու ցանկություն չունեմ». Ծառուկյանը նշում է խնդիրները
ՊԵԿ-ում Ծառուկյանին առնչվող նոր քրեական գործ է հարուցվել
Դատախազությունը բողոքարկել է Միքայել Մինասյանի կալանավորումը մերժելու որոշումը
Օդնոկլասնիկ

Վանաձորցի կինը «Օդնոկլասնիկիի» միջոցով ծանոթացել է մի տղամարդու հետ ու կողոպտել նրան

24
(Թարմացված է 16:34 22.09.2020)
Կինը հանդիպման հրավիրած տղամարդուն սպառնացել է բռնություն գործադրել` պահանջելով 1 միլիոն դրամից ավելի գումար։

ԵՐԵՎԱՆ, 22 սեպտեմբերի - Sputnik. ՀՀ քննչական կոմիտեն տեղեկացնում է, որ վանաձորցի 30-ամյա մի կին «Օդնոկլասնիկի» կայքի միջոցով ծանոթացել է համաքաղաքացի 28-ամյա տղամարդու հետ, որից հետո փորձել է նրանից գումար շորթել։

«Մարտի 27-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, 30-ամյա կինը տղամարդուն հանդիպման է հրավիրել վարձակալած բնակարան։ Այնտեղ կինը մեկ այլ անձի հետ նախնական համաձայնությամբ` դանակն օդում թափահարելով խուճապ ու վախի զգացում առաջացնելով, ինչպես նաև արատավորող տեղեկություններ և տեսագրություն հրապարակելու սպառնալիքով, 28-ամյա տղամարդուց պահանջել են մաս-մաս իրենց վճարել 1.257.000 դրամ»,–նշված է ՔԿ–ի հաղորդագրության մեջ։

Որպես երաշխիք՝ տղամարդուց վերցրել են նրա նույնականացման քարտը և ծառայողական վկայականը:

Բացի այդ, պարզվել է նաև, որ, նախնական համաձայնությամբ Վանաձորի բնակչուհին և ինքնությունը չպարզված անձը բացահայտ հափշտակել են տուժողի մոտ առկա կանխիկ գումարը:

Քննությամբ ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Վանաձոր քաղաքի 30-ամյա բնակչուհուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի (շորթումը) 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 3.1-րդ կետերով և 176-րդ հոդվածի (կողոպուտը) 2-րդ մասի 1-ին կետով:

«Բյութի օֆ Արմենիայից» տուժածները կարող են դիմել Հայաստանի քննչական կոմիտե

Վերջինիս մասով հայտարարվել է նախաքննության ավարտի մասին, և քրեական գործը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:

Ձեռնարկվում են միջոցառումներ՝ կնոջ հետ համագործակցած անձի ինքնությունը պարզելու, նրան հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ:

24
թեգերը:
ՀՀ Ոստիկանություն, գողություն, Քննչական կոմիտե
Ըստ թեմայի
Ոստիկանությունը տեսանյութ է հրապարակել որդու կողմից հորը պատահաբար սպանելու դեպքի վայրից
Երևանում գողություն կատարած 56-ամյա կինը բերման է ենթարկվել
Գողություն Երևանում. թալանել են «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը
Խորհրդարան, արխիվային լուսանկար

Սոցիալական ծառայությունների բարելավումը հետաձգվում է. կառավարությունը դեռ պատրաստ չէ

0
(Թարմացված է 17:30 22.09.2020)
Կառավարությունում նոր են նկատել, որ ՀՀ մի շարք օրենքներ հակասում են «Սոցիալական աջակցության մասին» ՀՀ օրենքում արդեն ընդունված փոփոխություններին, և շտապել են շտկել իրավիճակը` ԱԺ արտահերթ նիստ հրավիրելով։

ԵՐԵՎԱՆ, 22 սեպտեմբերի - Sputnik. ՀՀ ԱԺ–ն այսօր ընթացող արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց ՀՀ կառավարարության ներկայացրած ՀՀ մի քանի օրենքներում փոփոխությունների ու լրացումների փաթեթը։

Այսպիսով՝ Համալիր սոցիալական ծառայությունները Հայաստանում կսկսեն գործել ոչ թե վաղվանից, այլ 2021 թ–ի հունվարի 1-ից։

Խնդիրն այն է, որ կառավարությունում նոր են նկատել, որ ՀՀ մի շարք օրենքներ հակասում են «Սոցիալական աջակցության մասին» ՀՀ օրենքում ապրիլին ընդունված փոփոխություններին, և շտապել են շտկել իրավիճակը` մինչ օրենքի ուժի մեջ մտնելը։

«Սոցիալական աջակցության մասին» ՀՀ փոփոխված օրենքով նախատեսվում էր սոցիալական բոլոր` նպաստների, թոշակների սահմանման, հաշմանդամության կարգի բժշկասոցիալական փորձաքննության ու մի շարք այլ ծառայություններ տրամադրել մեկ պատուհանի սկզբունքով` միավորված մեկ միասնական կենտրոնում։

«Ինձ չի անհանգստացնում դա». Մակունցը` 3 քաղաքական ուժերի հայտարարած հանրահավաքի մասին

ՀՀ ամբողջ տարածքում պետք է գործի նմանատիպ 49 գրասենյակ։ Մինչդեռ ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Աննա Ժամակոչյանն այսօր ԱԺ–ում հայտնեց, որ առայժմ պատրաստ են 24-ը։

Ինչ է կատարվում. «Իմ քայլը» խմբակցության ներկայացուցիչը հերքում է տարածված լուրերը

0
թեգերը:
կառավարություն, Օրենք, նախագիծ, ԱԺ, Հայաստան
Ըստ թեմայի
«Կարո՞ղ է` Ծառուկյանը միանա, հոգեբանական թեստ հանձնելու նախագիծս կյանքի կոչենք». Պողոսյան
Ո՞ւմ «հագով է կարվել» էկոնոմիկայի նախարարության նախագիծը. մեկնաբանում է փոխնախարարը
Համեղ և օգտակար ճագարի միս` սահմանամերձ Այգեպարից. նոր նախագիծը կփոխի գյուղի կյանքը
Ցեղասպանության հրահրումը կքրեականացվի. ԱԺ-ն ընդունեց օրենքի նախագիծը