00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:24
5 ր
Ուղիղ եթեր
12:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Նիկոլ Փաշինյան
Առաջին անգամ Հայաստանը և Ադրբեջանը սեղանի շուրջ հարց են լուծել․ Նիկոլ Փաշինյան
13:06
36 ր
Ուղիղ եթեր
14:01
6 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Տավուշում լարված է
«Սահմանը զինվորը գծել ա արյան գնով, ի՞նչն եք հետ տալիս»․ կիրանցին՝ ՆԳ նախարարին
17:16
1 ր
Գառնիկ Դանիելյան
Ադրբեջանը Հայաստանը վերածելու է անկլավի․ Գառնիկ Դանիելյան
17:18
4 ր
Սուրեն Սուրենյանց
Միակողմանի զիջումներից բացի Ադրբեջանի ձեռքը տվեցին նաև պատերազմի բարաթ․ Սուրեն Սուրենյանց
17:22
3 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մտավոր սահմանափակումներով հայ մարզիկները պատվոգրեր ստացան ԱՄԷ դեսպանից

© Sputnik / Aram NersesyanПосол ОАЭ вручил благодарности армянским спортсменам
Посол ОАЭ вручил благодарности армянским спортсменам - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Միջոցառման պատվավոր հյուրն էր ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը, որը նույնպես նվեր ստացավ:

ԵՐԵՎԱՆ, 5 օգոստոսի — Sputnik. Արաբական Միացյալ Էմիրությունների արտակարգ և լիազոր դեսպան Մուհամմադ Իսա Ալ Կատտամ Ալ Զաաբին այսօր պատվոգրեր հանձնեց հատուկ օլիմպիական ամառային խաղերին մասնակցած, սահմանափակումներ ունեցող հայ մարզիկներին, որոնք ԱՄԷ–ից երկու ոսկի և երկու արծաթ են բերել Հայաստան:

2019 թվականի մարտի 5-ից 21-ը Արաբական Միացյալ Էմիրություններում անցկացվել է հատուկ օլիմպիական խաղերը, որին մասնակցել են նաև լողորդ Ռոբերտ Պետրոսյանը և վազորդ Գևորգ Մանուկյանը։ Պետրոսյանը 50 մ թիկնալող վարժությունում դարձել է խաղերի հաղթող, իսկ 50 մ ազատ ոճի լող վարժությունում նվաճել է արծաթե մեդալ: Ատլետիկայի մրցումներում վազորդ Գևորգ Մանուկյանը հավասարը չի ունեցել 100 մ վազք մրցաձևում՝ դառնալով ոսկե մեդալակիր, իսկ թափավազքով հեռացատկ վարժությունում արծաթե մեդալ է նվաճել:

© Sputnik / Aram NersesyanՎազորդ Գևորգ Մանուկյան
Մտավոր սահմանափակումներով հայ մարզիկները պատվոգրեր ստացան ԱՄԷ դեսպանից - Sputnik Արմենիա
Վազորդ Գևորգ Մանուկյան

Ալ Զաաբին շնորհակալություն հայտնեց ՀՀ-ին ակտիվ համագործակցության համար։

© Sputnik / Aram NersesyanԼողորդ Ռոբերտ Պետրոսյան
Մտավոր սահմանափակումներով հայ մարզիկները պատվոգրեր ստացան ԱՄԷ դեսպանից - Sputnik Արմենիա
Լողորդ Ռոբերտ Պետրոսյան

«Շատ ուրախ եմ, քանի որ տեսնում եմ` ՀՀ կառավարությունը ակտիվ համագործակցում է մեզ հետ: Շնորհակալ եմ ՀՀ վարչապետին, ՀՀ նախագահին, մի շարք պատգամավորների, նախարարների, որոնք մշտապես աջակցում են մեզ, որպեսզի մեր երկրների միջև փոխհարաբերություններն ավելի զարգանան»,-ասաց դեսպանը:

Միջոցառման պատվավոր հյուրն էր  ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը, որը վզնոց նվեր ստացավ Ալ Զաաբիից:

© Sputnik / Aram NersesyanԶարուհի Բաթոյան
Մտավոր սահմանափակումներով հայ մարզիկները պատվոգրեր ստացան ԱՄԷ դեսպանից - Sputnik Արմենիա
Զարուհի Բաթոյան

Խաղերին մասնակցած հայ մարզիկները ներկայացնում են «Հայկական հատուկ օլիմպիադաներ» հասարակական կազմակերպությունը, որը ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության աջակցությամբ ամեն տարի  ՀՀ առաջնություններ է կազմակերպում` միջազգային մրցաշարերին մասնակցելու համար:

«Հայկական հատուկ օլիմպիադաներ» ազգային ծրագրի ղեկավար Արտակ Իսրայելյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում նշեց, որ շատ ոգևորված է տղաների հաղթանակով:

«Մեր կազմակերպությունը Հայաստանում փորձում է  մտավոր խնդիրներ ունեցող երիտասարդներին ներգրավել  տարբեր մարզաձևերում։ Քանի որ այժմ ՀՀ-ում կրթությունը դարձել է ներառական, մենք ավելի հեշտ ենք գտնում մեր ապագա մարզիկներին: Շնորհակալություն եմ հայտնում մեր մեծ կամավորների խմբին, առանց նրանց մենք չէինք  կարող նման հաջողություններ ունենալ»,- ասաց Իսրայելյանը` նշելով, որ իրենք արդեն իսկ պատրաստվում են 2021 թվականին Շվեդիայում կայանալիք Հատուկ օլիմպիադայի աշխարհի ձմեռային խաղերին:

Հատուկ օլիմպիական խաղերն անցկացվում են օլիմպիական ցիկլով: 2019 թվականի խաղերին մասնակցել են 190 երկրի 7500 մարզիկ:

Նշենք, որ այսօր խրախուսական պարգևներ և շնորհակալագրեր ստացան նաև բոլոր այն մարզիկները, որոնք տարբեր տարիների ընթացքում մեդալներ են նվաճել Արաբական Միացյալ Էմիրություններում հատուկ օլիմպիական խաղերում:

Լրահոս
0