00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:24
5 ր
Ուղիղ եթեր
12:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Նիկոլ Փաշինյան
Առաջին անգամ Հայաստանը և Ադրբեջանը սեղանի շուրջ հարց են լուծել․ Նիկոլ Փաշինյան
13:06
36 ր
Ուղիղ եթեր
14:01
6 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Երազանքի ճանապարհը կարող է կիսատ մնալ. «Մուղդուսյան» արվեստի կենտրոնը փակուղու առաջ է

© Sputnik / Asatur YesayantsВоспитанник "Центра искусств Мугдусян"
Воспитанник Центра искусств Мугдусян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Sputnik Արմենիայի թղթակիցը պատմում է երևանյան կենտրոնի մասին, որը սոցիալապես անապահով և հատուկ կարիքավոր երեխաներին օգնում է հասնել իրենց երազանքներին։

 Sputnik Արմենիա, Մարիաննա Փայտյան

«Մուղդուսյան» արվեստի կենտրոնը փակման վտանգի առաջ է կանգնած: Տարածքի սեփականատերը, հաշվի առնելով հայաստանյան անշարժ գույքի շուկայի աճող գները, բարձրացնում է տարածքի ամսավճարը՝ 210.000 հազար դրամից դարձնելով 350.000 դրամ։ Կենտրոնի հիմնադիր Մարիամն այդքան վճարել ի վիճակի չէ:

© Sputnik / Asatur Yesayants«Մուղդուսյան» արվեստի կենտրոն
Երազանքի ճանապարհը կարող է կիսատ մնալ. «Մուղդուսյան» արվեստի կենտրոնը փակուղու առաջ է - Sputnik Արմենիա
«Մուղդուսյան» արվեստի կենտրոն

Երազանքի հետքերով

«Մուղդուսյան» արվեստի կենտրոնն է: Թակում եմ դուռը, պատասխանող չկա, հրում եմ, բաց է... Գլուխս կիսով չափ ներս եմ խցկում, շնչում գուաշի, թաց կավի հոտը։ Կիսաբաց դռնից երևում են մոլբերտներն ու դրանց լուրջ հայացքով նայող փոքրիկները։ Կենտրոնն, ասում են՝ երազանքից է ծնվել, որպեսզի օգնի կյանքի կոչել բազմաթիվ երազանքներ: Ու հանուն դրա՝ արդեն 5 տարի է՝ Մարիամն իրեն ոչ մի կողմնակի «ճոխություն» թույլ չի տալիս. ի տարբերություն շատ երիտասարդ աղջիկների, որոնք սպասում են աշխատավարձին, որպեսզի ցուցափեղկում տեսած սիրուն շորիկը գնեն, Մարիամը սպասում է աշխատավարձին, որպեսզի վճարի իր հիմնադրած արվեստի կենտրոնի կոմունալ վարձերը, ուսուցիչների աշխատավարձերը, որոշ դեպքերում՝ երեխաների ճանապարհածախսը հոգա, պակասող նյութերը ձեռք բերի։ Սեփական աշխատավարձն ու հոնորարները ոչ միշտ են բավականացնում, և այստեղ օգնության է գալիս մայրիկի աշխատավարձը։

© Sputnik / Asatur Yesayants«Մուղդուսյան» արվեստի կենտրոն
Երազանքի ճանապարհը կարող է կիսատ մնալ. «Մուղդուսյան» արվեստի կենտրոնը փակուղու առաջ է - Sputnik Արմենիա
«Մուղդուսյան» արվեստի կենտրոն

Նկարչուհի Մարիամ Մուղդուսյանը ստեղծել է լիարժեք ներառական միջավայր, որտեղ կրթություն են ստանում և՛ առողջ, և՛ հաշմանդամություն ունեցող, և՛ ապահովված, և՛ ծայրահեղ աղքատ ընտանիքների երեխաներ։

© Sputnik / Asatur Yesayants«Մուղդուսյան» արվեստի կենտրոն
Երազանքի ճանապարհը կարող է կիսատ մնալ. «Մուղդուսյան» արվեստի կենտրոնը փակուղու առաջ է - Sputnik Արմենիա
«Մուղդուսյան» արվեստի կենտրոն

Կրթությունն այստեղ անվճար է: Ավելին՝ խոցելի խմբերի երեխաների համար կենտրոնը ձեռք է բերում նաև համապատասխան նյութեր, որոշ դեպքերում՝ անգամ երեխաների ճանապարհածախսը հոգում։ Միայն վճարունակ երեխաների ծնողները վճարում են իրենց երեխայի և ևս մեկ՝ ոչ վճարունակ երեխայի ներկերի գումարը։

«Երբ մենք լսում ենք աղքատ, ծայրահեղ աղքատ, հավատացնում եմ՝ լիարժեք չենք պատկերացնում այդ բնորոշման բովանդակությունը։ Դա ուրիշ բան է... Երբ երեխան սովից ուշաթափվում է...»,- ասում է Մարիամը։

Նա կրթությունը դիտարկում է որպես աղքատությունը հաղթահարելու միջոց։ Այն, որ գիտելիքի շնորհիվ հնարավոր է սոցիալական ցատկ կատարել՝ գիտի սեփական օրինակով։

«Երբ փոքր էի, գուաշը մինչև չէր վերջանում, մաքրվում, տուփը մի կողմ չէի նետում. այն ժամանակ ինձ համար դա սովորական էր, ես չէի հասկանում, որ դա հնարավորությունների սահմանափակությունից է, որովհետև երբ գուաշը վերջանում էր, մի այլ բան էր պետք գտնել՝ գրիչ, սուրճի մրուր, ցանկացած բան, որով նկարել կլիներ»,- պատմում է Մարիամն ու հիշում՝ երբ Թերլեմեզյանն ավարտում էր և նպատակ ուներ Գեղարվեստի ակադեմիայում շարունակել ուսումը, չորս կողմից ասում էին, որ կոռուպցիա է, անվճար ընդունվելն անհնար բան է, իսկ վճարովի համակարգում սովորելու ճոխություն՝ Մարիամն իրեն չէր կարող թույլ տալ։

Այդ ժամանակ անգլերենի ուսուցչուհին Մարիամին առաջարկեց անվճար անգլերեն պարապել։ Արդյունքում Մարիամն ընդունվեց ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետ, ընդ որում՝ անվճար համակարգ: Ժուռնալիստիկան Մարիամին հնարավորություն տվեց իր երազանքն իրականացնելու՝ Գեղարվեստի ակադեմիայում սովորելու։

© Asatur Yesayants«Մուղդուսյան» արվեստի կենտրոն
Երազանքի ճանապարհը կարող է կիսատ մնալ. «Մուղդուսյան» արվեստի կենտրոնը փակուղու առաջ է - Sputnik Արմենիա
«Մուղդուսյան» արվեստի կենտրոն

«Երազել եմ մի միջավայր ստեղծել, որտեղ նման խնդիրներ չեն լինի, որտեղ մարդիկ ազատ կստեղծագործեն, ինձ նման ոչ ոք ստիպված չի լինի ուրիշ մասնագիտություն ընտրել, որ հետո հասնի իր երազանքին»,-պատմում է Մարիամը:

«Մուղդուսյան» արվեստի կենտրոնում պատանիների խմբերի հետ ուսուցիչները խորացված պարապում են բուհական ընդունելության քննությունների ծրագիրը։ Արդյունքում, այս տարիների ընթացքում ունեցել են բուհ ընդունված բազմաթիվ երեխաներ։

© Sputnik / Asatur Yesayants«Մուղդուսյան» արվեստի կենտրոն
Երազանքի ճանապարհը կարող է կիսատ մնալ. «Մուղդուսյան» արվեստի կենտրոնը փակուղու առաջ է - Sputnik Արմենիա
«Մուղդուսյան» արվեստի կենտրոն

Կենտրոնում կրթություն է ստացել ավելի քան 200 երեխա, համեստ աշխատավարձ ունեցող Մարիամն ու իր ընտանիքն արդեն սեփական միջոցներից և վերցրած վարկերից ծախսել են շուրջ 30.000 դոլար։

Կենտրոնը մի քանի անգամ, ինչպես Մարիամն է ասում, վատ ժամանակներ էլ է ունեցել, երբ իրենց աշխատավարձերը չի բավականացրել ծախսերին: Նման փակուղիներից դուրս են եկել հանրային դրամահավաքների շնորհիվ։

Հիմա, սակայն, կենտրոնը փակվելու վտանգի առաջ է, որովհետև տարածքի սեփականատերը զգալիորեն բարձրացնում է տարածքի ամսավճարը։

© Sputnik / Asatur Yesayants«Մուղդուսյան» արվեստի կենտրոն
Երազանքի ճանապարհը կարող է կիսատ մնալ. «Մուղդուսյան» արվեստի կենտրոնը փակուղու առաջ է - Sputnik Արմենիա
«Մուղդուսյան» արվեստի կենտրոն

Մարիամը ելքեր է փնտրում սեփական տարածք ձեռք բերելու համար: Դիմել է քաղաքային իշխանություններին, սակայն անպատասխան։ Պատրաստ է գնալ մինչև վերջ ու թակել բոլոր հնարավոր դռները, մինչև որ ելքը գտնվի։ Մարիամի խնդրանքն է՝ որևէ տարածք անհատույց տրամադրել մեկից երկու տարի ժամկետով.

«Ես չեմ ասում 20-30 տարով թող տարածք տան, ընդամենը 1 տարի, որպեսզի ես կարողանամ հավաքել կանխավճարի համար պակասող այն 6000 դոլարը, որն ինձ բաժանում է իմ երազանքից»,-ասում է նա։

© Sputnik / Asatur Yesayants«Մուղդուսյան» արվեստի կենտրոն
Երազանքի ճանապարհը կարող է կիսատ մնալ. «Մուղդուսյան» արվեստի կենտրոնը փակուղու առաջ է - Sputnik Արմենիա
«Մուղդուսյան» արվեստի կենտրոն

Հ.Գ. Մուղդուսյան արվեստի կենտրոնում է հիմնադրվել նաև «Նաիրյան վոկալ» անսամբլը, որն իր տեսակով եզակի է: Այն  բազմաձայն երգչախումբ է, որը երգում է ժեստերի լեզվով։

Ֆանտաստիկ գեղեցկություն. հայ նկարչուհին զարդարել է Պալացո Կոնտարինին. լուսանկարներ

Ժայռերը օգնում են հայ նկարչին. Արշակ Սարգսյանի ապակյա թագավորությունը

Լրահոս
0