Պահպանակ

Եվրոպացու համար լավ է, հայերին նեղում է. պահպանակ արտադրող բելառուսցին` նոր շուկայի մասին

656
(Թարմացված է 09:07 03.08.2019)
Հայ տղամարդկանցից արդեն բողոքներ են ստացվել պահպանակների և դրանց չափերի վերաբերյալ, թեև արտադրանքը համապատասխանում է եվրոպական չափանիշներին։

ԵՐԵՎԱՆ, 2 օգոստոսի — Sputnik. Պահպանակների արտադրությամբ զբաղվող բելառուսական ընկերությունը որոշել է իր արտադրանքն ակտիվ խթանել արտերկրում, այդ թվում` նաև Հայաստանում։ Ընկերությունն արդեն երեք պատվեր ստացել է հայ գնորդներից։ Այս մասին Sputnik Բելառուսին հայտնել է «Ֆարմին» ընկերության բրենդ–մենեջեր Անդրեյ Պլյուշենյան։

Ավելին, նրա խոսքով, արդեն հետադարձ կապ է հաստատվել հայաստանցի գնորդների հետ։ Հայ տղամարդկանցից բողոքներ են ստացվել այն պահպանակների վերաբերյալ, որոնք կոչված են երկարացնելու սեռական գործողությունը։ Նրանք կցանկանային, որպեսզի արդյունքն ավելի երկար տևեր։

Սակայն մենեջերը նշել է, որ նման պահպանակներում ցավազրկող են օգտագործում, որը կարող է ալերգիա առաջացնել, և մեկ միլիգրամից շատ այդ նյութն ավելացնելու դեպքում անհրաժեշտ է լրացուցիչ կլինիկական ուսումնասիրություններ անցկացնել։ «Դա երեք տարի կտևի և հսկայական գումարներ կպահանջի։ Հայաստանն այդ ուսումնասիրությունների ծախսը չի կարողանա հանել», – ասել է Անդրեյ Պլյուշենյան։

Բելառուսցի մենեջերը ևս մեկ հատկանշական մանրամասն է ներկայացրել. պարզվում է` հայ տղամարդիկ բողոքել են` ասելով, որ արտադրանքն իրենց համար շատ փոքր է։

Պայքար ՁԻԱՀ–ի դեմ. ո՞ր մարզում է իրավիճակն առավել ողբալի

«Եվրոպական չափանիշների համաձայն` պահպանակի տրամագիծը պետք է լինի 52-54 միլիմետր։ Մեր պահպանակները 52 միլիմետր են։ Առանձին արտադրողներ շարք ունեն XXL առավելագույն չափով։ Դրանց տրամագիծը 56 միլիմետր է։ Սակայն մենք այդպիսի պահպանակներ չենք արտադրում», – նշել է նա։

Ընկերությունը մտադիր է նաև ռուսական շուկա դուրս գալ։ Մենեջերը կարծում է, որ հաջողությանը միտված առաջին քայլերն ընկերությունն արդեն արել է` իրականացնելով 2019 թվականի համար նախատեսած բոլոր ծրագրերը։

656
թեգերը:
պահպանակ, Բելառուս, Եվրոպա, Հայաստան
Ըստ թեմայի
Ինչպես նորաձևությունը կարող է նպաստել ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ պայքարին Հայաստանում. Fashion Aids Line.
ՁԻԱՀ-ից արդեն չեն մահանում. ինչպե՞ս կանխարգելել հնարավոր վտանգները
Արփի Գաբրիելյանն ու Միհրան Ծառուկյանը

«Իմ կյանքի իմաստ». Միհրան Ծառուկյանը հրապարակել է 8 ամսական դարձած որդու լուսանկարը

78
(Թարմացված է 22:43 04.03.2021)
Երջանիկ հայրիկը գրկել է որդուն ու լուսանկարվել։ Օգտատերերը բազմաթիվ դրական մեկնաբանություններ են գրել։

ԵՐԵՎԱՆ, 4 մարտի - Sputnik. Երգիչ, դերասան Միհրան Ծառուկյանն Instagram-ում հրապարակել է իր և դերասանուհի Արփի Գաբրիելյանի որդու` Ռոբերտի լուսանկարը:

«Իմ տղա, իմ կյանքի իմաստ, 8 ամսական Ռոբերտ Ծառուկյան»,–գրել է երգիչը։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Mihran Tsarukyan (@mihran__tsarukyan)

Միհրանի էջի հետևորդներին շատ է դուր եկել լուսանկարը։ Նրանք բազմաթիվ դրական մեկնաբանություններ են գրել. «Հրաշք եք։ Ինչ լավն եք։ Շատ սիրուն բալիկ է, Աստված պահապան»։

Հիշեցնենք՝ երգիչ, դերասան Միհրան Ծառուկյանն ու դերասանուհի Արփի Գաբրիելյանն ամուսնացան 2019 թվականի դեկտեմբերի 14-ին: Հարսանիքին ներկա էին միայն զույգի մտերիմները։ 2020թ–ի հուլիսին լույս աշխարհ եկավ նրանց առաջնեկը։

78
թեգերը:
Լուսանկար, որդի, Միհրան Ծառուկյան, Հայաստան
Ըստ թեմայի
«Ուտելու աղջիկ». Աննա Դովլաթյանն ընտանիքի հետ հանգստանում է Եգիպտոսում. լուսանկարներ
Իվետա Մուկուչյանի համերգի ժամանակ երիտասարդն առաջարկություն է արել սիրած աղջկան
«Սա է երջանկությունը». երգչուհի Լիլուն ցույց է տվել, թե որդին որքան է սիրում քրոջը
Դատապարտյալ, արխիվային լուսանկար

Բերման են ենթարկվել «օրենքով գողեր» «Լեննականցի Զապը», «Շահումյանցի Ժիրոն» ու ևս 13 անձինք

330
(Թարմացված է 21:06 04.03.2021)
Բերման ենթարկվածների ավտոմեքենաները տեղափոխվել են ոստիկանության Վաղարշապատի բաժնի հատուկ պահպանվող տարածք։

ԵՐԵՎԱՆ, 4 մարտի - Sputnik. Ոստիկանները Էջմիածին քաղաքում գտնվող «Անտառային ձայներ» օբյեկտից ոստիկանության Վաղարաշապատի բաժին են բերման ենթարկել 15 հոգու: Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։

«Բերման ենթարկվածներից երկուսը «օրենքով գողեր» «Լեննականցի Զապն» ու «Շահումյանցի Ժիրոն» են, իսկ մնացածները՝ քրեական ենթամշակույթի ջատագովներ»,– գրում է կայքը։

Քրեական ենթամշակույթի հոդվածներով դատարան ուղարկված գործերով անցնում են 3 «օրենքով գողեր»

Նշվում է, որ նրանց ավտոմեքենաները տեղափոխվել են ոստիկանության Վաղարշապատի բաժնի հատուկ պահպանվող տարածք:

Դեռ հայտնի չէ, թե նրանք ինչի համար են բերման ենթարկվել։

Երևանում մահացել է ամենատարեց հայ «օրենքով գող» Վանիկ Տեր-Պողոսյանը

330
թեգերը:
Էջմիածին, օրենքով գող, Հայաստան
Ալլա Պուգաչովայ

Պուգաչովան անցել է Անջելինա Ջոլիին. ովքեր են իսկական կանայք` ըստ ռուսաստանցիների

36
(Թարմացված է 23:49 04.03.2021)
Հանրային կարծիքի ուսումնասիրման համառուսական կենտրոնի հետազոտությունը նվիրված է մարտի 8-ի Կանանց միջազգային օրվան:

ԵՐԵՎԱՆ, 4 մարտի - Sputnik. Ռուսաստանցիներն իսկական կին են համարում Ալլա Պուգաչովային, Սոֆյա Ռոտարուին և Վալենտինա Մատվիենկոյին: Այսպիսին են ՀԿՈւՀԿ–ի (Հանրային կարծիքի ուսումնասիրման համառուսական կենտրոն)` Կանանց միջազգային օրվան՝ Մարտի 8-ին նվիրված հարցման արդյունքները։

ՀԿՈւՀԿ–ի տվյալներով՝ հարցվածների 6 տոկոսը իսկական կին է անվանել Պուգաչովային, 3 տոկոսը՝ Ռոտարուին, ևս 3 տոկոսը՝ Մատվիենկոյին:

Բացի նրանցից, ռուսաստանցիներն իսկական կանանց ցուցակում են ներառել Իրինա Խակամադային (2%), Վալերիային (2%), Ալիսա Ֆրեյնդլիխին (2%), Չուլպան Խամատովային (2%) և Անջելինա Ջոլիին (1%):

«ՀԿՈւՀԿ- Sputnik» համառուսաստանյան նախաձեռնողական հարցումն անցկացվել է փետրվարի 14-ին, մարտի 2-3-ին 18-ից բարձր տարիքի 1600 ռուսաստանցիների շրջանում: Հարցումն անցկացվել է հեռախոսով։

Կանանց միջազգային օրն ամեն տարի նշվում է մարտի 8-ին։ Առաջին անգամ տոնի անցկացման գաղափարը ծագել է 20-րդ դարի սկզբին։ Կանանց միջազգային օրը նշվում են կանանց ձեռքբերումները՝ անկախ ազգային կամ էթնիկ, լեզվական, մշակութային, տնտեսական և քաղաքական պատկանելություններից։

36
թեգերը:
Մարտի 8, Անջելինա Ջոլի, Վալենտինա Մատվիենկո, Կին, Ռուսաստան, Ալլա Պուգաչովա
Ըստ թեմայի
Ալլա Պուգաչովայի ծովափնյա լուսանկարը բուռն քննարկումների թեմա է դարձել
Լեգկոստուպովայի ընկեր Վադիմ Մանուկյանն ասել է, որ Պուգաչովան է ձախողել երգչուհու կարիերան
Ինչպես է պարում 71-ամյա Ալլա Պուգաչովան. տեսանյութ