Երևանի քաղաքապետարան

Սարալանջում կառուցվող տեռասաները վտանգավոր են մարդկանց ու շրջակա միջավայրի համար

138
(Թարմացված է 20:54 02.08.2019)
Կառուցապատող «ԳՐԻԱՐ» ՓԲ ընկերության տնօրեն Գրիգորի Հարությունյանը, շինարարության ընթացքում հեղինակային հսկողություն իրականացնող «Երևան նախագիծ» ՓԲ ընկերության ճարտարապետն ու տեխնիկական հսկողություն իրականցնողը հրավիրվել են տեսչական մարմին։

ԵՐԵՎԱՆ, 2 օգոստոսի — Sputnik. Սարալանջի տարածքում իրականացվող շինարարությունը վտանգավոր է մարդկանց ու շրջապատի համար։

Նման եզրակացության են հանգել ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի աշխատակիցները կատարած հետազոտությունների արդյունքում։

Տեսչական մարմնի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ Ուլնեցու փողոցի 8/10 և 8/12 հասցեներում շինարարության թույլտվությունը կառուցապատող «ԳՐԻԱՐ» ՓԲ ընկերության տնօրեն Գրիգորի Հարությունյանին տրվել է 2018թ.–ի սեպտեմբերի 17-ին` Երևանի քաղաքապետի կողմից։

«Իջևանի վերնատան» նախկին տնօրենը 5 մլն դրամ աշխատավարձ է ստացել առանց աշխատանքի գնալու

«Պարզվել է` նշված հասցեներում դարատափերի (տեռասաներ) շիանարարական աշխատանքներն իրականացվել են քաղաքապետարանի կողմից հաստատված նախագծի շեղումներով, որոնք կարող են ազդել շինության ամրության կայունության, հուսալիության վրա, վտանգ պարունակել մարդկանց և շրջակա միջավայրի համար: Ուսումնասիրության արդյունքում հայտնաբերվել է, որ տեխնիկական հսկողությունն իրականացվել է օրենքով սահմանված կարգի խախտմամբ, ինչպես նաև շինարարության ընթացքում չի ապահովվել հեղինակային հսկողությունը»,– ասված է հաղորդագրության մեջ։

Պաշտոնյաները չարաշահումներ են արել միջպետական ճանապարհի հիմնանորոգման գործընթացում

Կառուցապատող ընկերության տնօրեն Գրիգորի Հարությունյանը, շինարարության ընթացքում հեղինակային հսկողություն իրականացնող «Երևան նախագիծ» ՓԲ ընկերության ճարտարապետն ու տեխնիկական հսկողություն իրականցնող անձը հուլիսի 29-ին հրավիրվել են տեսչական մարմին՝ իրավախախտումների վերաբերյալ վարչական գործի քննության շրջանակում:

Գնդեվազի նախկին գյուղապետը միլիոնների վնաս է պատճառել պետությանը

Նրանք ենթարկվել են վարչական պատասխանատվության. Գրիգորի Հարությունյանը 300 000, տեխնիկական հսկողություն իրականացնողը` 50 000, հեղինակային հսկողություն իրականցնողը`  20 000 դրամի չափով։

Մարզպետը «ջրի երես է հանում» նախկին քաղաքապետի գործերը

Շինարարությունը նախագծային տեսքի բերելու համար կառուցապատող ընկերությանը տրվել է 30 օր ժամանակ:

138
թեգերը:
Երևանի քաղաքապետարան, նախագիծ, շինարարություն, եզրակացություն, խախտում, Երևան, Հայաստան
Ըստ թեմայի
«Դուք խայտառակ եղաք, պարոն Մարության». Անի Սամսոնյանը` աղբահանության խնդրի մասին
«Սանիթեքի» տնօրենը կձերբակալվի՞. պաշտպանները վախենում են ապօրինի գործողություններից
«Սանիթեքը» կարող է արբիտրաժային դատարան դիմել. ի՞նչ է պահանջում ընկերությունը
«Սանիթեքին» դատի են տալիս. հարկերը չվճարելու դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել
Վատ իրականացվող աղբահանությունը չի՞ պատժվում, կամ ջարդոնի համար բողոքողները լավ են պրծել
Արփի Գաբրիելյանն ու Միհրան Ծառուկյանը

«Իմ կյանքի իմաստ». Միհրան Ծառուկյանը հրապարակել է 8 ամսական դարձած որդու լուսանկարը

78
(Թարմացված է 22:43 04.03.2021)
Երջանիկ հայրիկը գրկել է որդուն ու լուսանկարվել։ Օգտատերերը բազմաթիվ դրական մեկնաբանություններ են գրել։

ԵՐԵՎԱՆ, 4 մարտի - Sputnik. Երգիչ, դերասան Միհրան Ծառուկյանն Instagram-ում հրապարակել է իր և դերասանուհի Արփի Գաբրիելյանի որդու` Ռոբերտի լուսանկարը:

«Իմ տղա, իմ կյանքի իմաստ, 8 ամսական Ռոբերտ Ծառուկյան»,–գրել է երգիչը։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Mihran Tsarukyan (@mihran__tsarukyan)

Միհրանի էջի հետևորդներին շատ է դուր եկել լուսանկարը։ Նրանք բազմաթիվ դրական մեկնաբանություններ են գրել. «Հրաշք եք։ Ինչ լավն եք։ Շատ սիրուն բալիկ է, Աստված պահապան»։

Հիշեցնենք՝ երգիչ, դերասան Միհրան Ծառուկյանն ու դերասանուհի Արփի Գաբրիելյանն ամուսնացան 2019 թվականի դեկտեմբերի 14-ին: Հարսանիքին ներկա էին միայն զույգի մտերիմները։ 2020թ–ի հուլիսին լույս աշխարհ եկավ նրանց առաջնեկը։

78
թեգերը:
Լուսանկար, որդի, Միհրան Ծառուկյան, Հայաստան
Ըստ թեմայի
«Ուտելու աղջիկ». Աննա Դովլաթյանն ընտանիքի հետ հանգստանում է Եգիպտոսում. լուսանկարներ
Իվետա Մուկուչյանի համերգի ժամանակ երիտասարդն առաջարկություն է արել սիրած աղջկան
«Սա է երջանկությունը». երգչուհի Լիլուն ցույց է տվել, թե որդին որքան է սիրում քրոջը
Դատապարտյալ, արխիվային լուսանկար

Բերման են ենթարկվել «օրենքով գողեր» «Լեննականցի Զապը», «Շահումյանցի Ժիրոն» ու ևս 13 անձինք

330
(Թարմացված է 21:06 04.03.2021)
Բերման ենթարկվածների ավտոմեքենաները տեղափոխվել են ոստիկանության Վաղարշապատի բաժնի հատուկ պահպանվող տարածք։

ԵՐԵՎԱՆ, 4 մարտի - Sputnik. Ոստիկանները Էջմիածին քաղաքում գտնվող «Անտառային ձայներ» օբյեկտից ոստիկանության Վաղարաշապատի բաժին են բերման ենթարկել 15 հոգու: Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։

«Բերման ենթարկվածներից երկուսը «օրենքով գողեր» «Լեննականցի Զապն» ու «Շահումյանցի Ժիրոն» են, իսկ մնացածները՝ քրեական ենթամշակույթի ջատագովներ»,– գրում է կայքը։

Քրեական ենթամշակույթի հոդվածներով դատարան ուղարկված գործերով անցնում են 3 «օրենքով գողեր»

Նշվում է, որ նրանց ավտոմեքենաները տեղափոխվել են ոստիկանության Վաղարշապատի բաժնի հատուկ պահպանվող տարածք:

Դեռ հայտնի չէ, թե նրանք ինչի համար են բերման ենթարկվել։

Երևանում մահացել է ամենատարեց հայ «օրենքով գող» Վանիկ Տեր-Պողոսյանը

330
թեգերը:
Էջմիածին, օրենքով գող, Հայաստան
Ալլա Պուգաչովայ

Պուգաչովան անցել է Անջելինա Ջոլիին. ովքեր են իսկական կանայք` ըստ ռուսաստանցիների

35
(Թարմացված է 23:49 04.03.2021)
Հանրային կարծիքի ուսումնասիրման համառուսական կենտրոնի հետազոտությունը նվիրված է մարտի 8-ի Կանանց միջազգային օրվան:

ԵՐԵՎԱՆ, 4 մարտի - Sputnik. Ռուսաստանցիներն իսկական կին են համարում Ալլա Պուգաչովային, Սոֆյա Ռոտարուին և Վալենտինա Մատվիենկոյին: Այսպիսին են ՀԿՈւՀԿ–ի (Հանրային կարծիքի ուսումնասիրման համառուսական կենտրոն)` Կանանց միջազգային օրվան՝ Մարտի 8-ին նվիրված հարցման արդյունքները։

ՀԿՈւՀԿ–ի տվյալներով՝ հարցվածների 6 տոկոսը իսկական կին է անվանել Պուգաչովային, 3 տոկոսը՝ Ռոտարուին, ևս 3 տոկոսը՝ Մատվիենկոյին:

Բացի նրանցից, ռուսաստանցիներն իսկական կանանց ցուցակում են ներառել Իրինա Խակամադային (2%), Վալերիային (2%), Ալիսա Ֆրեյնդլիխին (2%), Չուլպան Խամատովային (2%) և Անջելինա Ջոլիին (1%):

«ՀԿՈւՀԿ- Sputnik» համառուսաստանյան նախաձեռնողական հարցումն անցկացվել է փետրվարի 14-ին, մարտի 2-3-ին 18-ից բարձր տարիքի 1600 ռուսաստանցիների շրջանում: Հարցումն անցկացվել է հեռախոսով։

Կանանց միջազգային օրն ամեն տարի նշվում է մարտի 8-ին։ Առաջին անգամ տոնի անցկացման գաղափարը ծագել է 20-րդ դարի սկզբին։ Կանանց միջազգային օրը նշվում են կանանց ձեռքբերումները՝ անկախ ազգային կամ էթնիկ, լեզվական, մշակութային, տնտեսական և քաղաքական պատկանելություններից։

35
թեգերը:
Մարտի 8, Անջելինա Ջոլի, Վալենտինա Մատվիենկո, Կին, Ռուսաստան, Ալլա Պուգաչովա
Ըստ թեմայի
Ալլա Պուգաչովայի ծովափնյա լուսանկարը բուռն քննարկումների թեմա է դարձել
Լեգկոստուպովայի ընկեր Վադիմ Մանուկյանն ասել է, որ Պուգաչովան է ձախողել երգչուհու կարիերան
Ինչպես է պարում 71-ամյա Ալլա Պուգաչովան. տեսանյութ