Երգչուհի Սոֆի Մխեյան

«Հանգիստ նստեք տեղներդ, վա՜յ». Սոֆի Մխեյանը առանց շպարի լուսանկար է հրապարակել

397
(Թարմացված է 19:47 02.08.2019)
Երգչուհին հորդորում է մարդկանց ավելի բարի լինել:

ԵՐԵՎԱՆ, 2 օգոստոսի — Sputnik. Հայտնի երգչուհի Սոֆի Մխեյանը Instagram-ի իր էջում առանց դիմահարդարման լուսանկար է հրապարակել և նեղսրտել չարախոսություններից:

View this post on Instagram

A post shared by Sofi Mkheyan (@sofimkheyan) on

«Երբեմն ասելիքս շատ- շատ է... չարախոսներին, նեգատիվ էներգիա տարածողներին, պարապ ու անիմաստ «քոմենթչիներին»։ Միայն թե մի վատ բան գրեն,վիրավորեն ու անցնեն առաջ...սիրելիներս, մի օր այդ ատելությունից ինքներդ կխեղդվեք... «հանգիստ նստեք տեղներդ» վաաաաա՜յ: Նայեք նկարին ու իմացեք, շարունակելու եմ սիրել կյանքն ու անկեղծ ժպտալ մարդկանց և աշխարհին, ապրել , աշխատել ու սեր տալ հարազատներիս, ընկերներիս, ծանոթ ու անծանոթ հարյուրավոր դրական հետևորդներիս ... Բարև ՜ պայծառ մարդիկ»,- լուսանկարին կից գրել է երգչուհին:

Միշտ է այդպես, երբ հանդիպում են երկու հայ. Նազենի Հովհաննիսյանը լուսանկար է հրապարակել

Սոֆի Մխեյանի երկրպագուները շտապել են հանգստացնել երգչուհուն:

«Կեցցես Սոֆի ջան», «բացասական էներգիան բումերանգի նման վերադառնում է հետ, մարդկանց մեջ չարությունը ինչքան շատ է, Սոֆի ջան դու լավ եղիր, բարություն սփռիր», «մենք քեզ շատ սիրում ենք Սոֆի ջան»,- գրել են երգչուհու էջի հետևորդները:

Ինչո՞ւ է Սիրուշոն Լատվիա մեկնել. երգչուհին նոր տեսանյութ է հրապարակել

Նշենք, որ Սոֆի Մխեյանը բավականին ակտիվ է սոցցանցերում: Նա հաճախ է նոր լուսանկարներ և տեսանյութեր հրապարակում իր առօրյաից:

397
թեգերը:
Լուսանկար, երգչուհի, Սոֆի Մխեյան, Հայաստան
Ըստ թեմայի
Մնա միշտ Ավետաբեր. Նազենի Հովհաննիսյանը նկար է հրապարակել և շնորհավորել Ավետ Բարսեղյանին
Նազենի Հովհաննիսյանը նշում է ծննդյան տարեդարձը. ովքե՞ր են շնորհավորել նրան
Խոշոր ձախողումներ և տպավորիչ ելույթներ. Հայաստանը «Եվրատեսիլ» երգի մրցույթում
Սոնա Շահգելդյանը հարսի զգեստ է հագել ու խորհրդավոր գրառում արել
Ավետ Բարսեղյան, ականջդ կանչի. Նազենի Հովհաննիսյանը կարոտի ֆլեշմոբ է հայտարարել
Քննություն, արխիվային լուսանկար

Հայտնի է` երբ կվերսկսվի 5-12-րդ դասարանների աշակերտների առկա ուսուցման գործընթացը

131
(Թարմացված է 21:40 30.11.2020)
Դպրոցներում գրատախտակի մոտ կանչելու արգելքը, ինչպես նաև մյուս սահմանափակումները չեն գործի, միայն մեկ դրույթ կպահպանվի։

ԵՐԵՎԱՆ, 30 նոյեմբերի – Sputnik. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը որոշում է կայացրել սույն թվականի դեկտեմբերի 7-ից վերսկսել առկա ուսուցման գործընթացը ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատությունների նաև 5-12-րդ դասարանների սովորողների համար։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Ժաննա Անդրեասյանը։

«Յուրաքանչյուր դպրոցի հանդեպ կկիրառվի առանձին մոտեցում՝ կախված դպրոցում դեպքերի թվից՝ ժամանակավոր հեռավար ուսուցման անցնելով։ Ռիսկի խմբում գտնվող երեխաները կշարունակեն հեռավար ուսուցումը՝ կենտրոնացված հեռավար ուսուցման միջոցով»,– Facebook–ի իր էջում գրել է նա։

Ուղեցույցով սահմանված սահմանափակումները, ինչպես գրատախտակի մոտ կանչելու արգելքը ևն, չեն գործի՝ բացառությամբ 20 և ավել սովորողների դեպքում դասարանը խմբերի բաժանելու և ըստ այդմ ուսումնական պրոցեսը կազմակերպելու մասին դրույթի։

Հիշեցնենք, որ հաշվի առնելով համավարակի տարածմամբ ստեղծված իրավիճակը և ՀՀ առողջապահության նախարարության ցուցումը՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը որոշում էր կայացրել երկարաձգել աշնանային արձակուրդը ևս երկու շաբաթով՝ մինչև նոյեմբերի 12-ը ներառյալ:

Նախատեսվածից 2 շաբաթ ավել արձակուրդից հետո ուսումնական տարին կավարտվի մի փոքր ուշ` հունիսի 18-ին, իսկ առաջին կիսամյակը կամփոփվի հունվարի 31-ին։ Դա չի վերաբերում 12-րդ դասարանցիներին. նրանք ուսումնական տարին կամփոփեն հունիսի 4-ին։ 

131
թեգերը:
կորոնավիրուս, դպրոց, Հայաստան
Փախստականներ

Ստեփանակերտ ուղևորվող ավտոբուսները կվերսկսեն իրենց աշխատանքը

36
(Թարմացված է 20:40 30.11.2020)
Ավտոբուսների շարասյունն ընթանում է ռուս խաղաղապահների և ռազմական ոստիկանության պարեկների ուղեկցությամբ։

ԵՐԵՎԱՆ, 30 նոյեմբերի – Sputnik. ՀՀ-ում Արցախի կառավարության օպերատիվ շտաբը և Երևանի քաղաքապետարանը տեղեկացնում են, որ Երևանի «Կիլիկիա» ավտոկայանից դեպի Ստեփանակերտ անվճար ուղևորվող ավտոբուսները վաղվանից կվերսկսեն իրենց աշխատանքը:

«Ցանկացողներն առանց նախապես գրանցվելու է նշված վայր ներկայանան առավոտյան 07։00-09:00-ն ընկած ժամանակահատվածում»,– նշված է հաղորդագրության մեջ:

Ավելի վաղ հայտնել էինք, որ արցախցիներին տեղափոխող ավտոբուսներն այսօր Ստեփանակերտ չէին մեկնելու եղանակային վատ պայմանների պատճառով։

Հիշեցնենք` նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն են ընդունել ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

Եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվել է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը ՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:

Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը տեղակայմանը զուգահեռ դուրս են բերվում հայկական զինված ուժերը։ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվում է 5 տարի ժամկետով` 5 տարվա ժամանակահատվածով ավտոմատ երկարաձգմամբ, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի այդ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին:

Ղարաբաղում խաղաղապահ գործողության գինն ու վարկանիշը. թվերն ավելի քան խոսուն են

36
թեգերը:
Հայաստան, Արցախ, ավտոբուս, Ստեփանակերտ
Ըստ թեմայի
Ինչպես են արցախցիները Հայաստանից վերադառնում Ստեփանակերտ
«Երկրորդ ցեղասպանությունն է». Իվետա Մուկուչյանը Դուբայում բարձրաձայնել է Արցախի մասին
Տհաճորեն եմ անդրադառնում. Բեգլարյանը` հայաստանցի–արցախցի տարանջատման մասին

Ծուխ, կրակ, կոտրված ցուցափեղկեր. Փարիզի բողոքի ակցիաները` լուսանկարներով

0
(Թարմացված է 00:21 01.12.2020)
  • Բողոքի ակցիաներ Փարիզում
  • Ֆրանսիացիներին որոշ օրենքներ դուր չեն եկել. բողոքի ակցիաներ Փարիզում
  • Ֆրանսիացիներին որոշ օրենքներ դուր չեն եկել. բողոքի ակցիաներ Փարիզում
  • Բազմամարդ բողոքի ակցիաներ Փարիզում
  • Ցույցերից ավերված Փարիզը
  • Բազմամարդ բողոքի ակցիաներ Փարիզում
  • Ցույցերից ավերված Փարիզը
  • Ցույցերից ավերված Փարիզը
  • Բազմամարդ բողոքի ակցիաներ Փարիզում
  • Բազմամարդ բողոքի ակցիաներ Փարիզում
  • Բազմամարդ բողոքի ակցիաներ Փարիզում
  • Բազմամարդ բողոքի ակցիաներ Փարիզում
Ֆրանսիայի ՆԳՆ տվյալներով ՝ Փարիզում փողոց է դուրս եկել 46 հազար մարդ, իսկ ամբողջ երկրում՝ 133 հազար մարդ։ Բողոքի ակցիաների կազմակերպիչները պնդում են, որ ամբողջ երկրում փողոց է դուրս եկել 500 հազար մարդ։

Ոչ միայն Փարիզում, այլև ամբողջ Ֆրանսիայում բազմահազարանոց հանրահավաքներ են տեղի ունեցել Ֆրանսիայի խորհրդարանի ստորին պալատի կողմից առաջին ընթերցմամբ հավանության արժանացած «Գլոբալ անվտանգության մասին» օրենքի դեմ: Վրդովմունք է առաջացրել է 24-րդ հոդվածը, որը օրինագծի տեքստում մտցվել է ոստիկանական արհմիությունների ճնշմամբ։

Այն տուգանքներ է նախատեսում ոստիկանների լուսանկարահանման և տեսանկարահանման համար, եթե այդ կադրերի տարածումը «սպառնում է առանձին պաշտոնյաների ֆիզիկական կամ հոգեկան անձեռնմխելիությանը»:

Կտրուկ քննադատության է արժանացել օրինագծի ևս մեկ դրույթ, ըստ որի լրագրողները պետք է նախապես գրանցվեն` ցույցերը լուսաբանելու համար: Եվրահանձնաժողովն արդեն իր կարծիքն է հայտնել նոր դրույթի վերաբերյալ՝ զգուշացնելով, որ ԶԼՄ-ները այսուհետ էլ պետք է ազատ կատարեն իրենց աշխատանքը: Ընդդիմությունը պահանջում է, որ նախագահ Էմանուել Մակրոնը հետ կանչի փաստաթուղթը, որը դեռ պետք է ստանա Սենատի հավանությունը։

0
  • Բողոքի ակցիաներ Փարիզում
    © Sputnik / Dominique Boutin

    Բողոքի ակցիաներ Փարիզում

  • Ֆրանսիացիներին որոշ օրենքներ դուր չեն եկել. բողոքի ակցիաներ Փարիզում
    © Sputnik / Dominique Boutin

    Ֆրանսիացիներին որոշ օրենքներ դուր չեն եկել. բողոքի ակցիաներ Փարիզում

  • Ֆրանսիացիներին որոշ օրենքներ դուր չեն եկել. բողոքի ակցիաներ Փարիզում
    © Sputnik / Dominique Boutin

    Ֆրանսիացիներին որոշ օրենքներ դուր չեն եկել. բողոքի ակցիաներ Փարիզում

  • Բազմամարդ բողոքի ակցիաներ Փարիզում
    © Sputnik / Dominique Boutin

    Բազմամարդ բողոքի ակցիաներ Փարիզում

  • Ցույցերից ավերված Փարիզը
    © Sputnik / Dominique Boutin

    Ցույցերից ավերված Փարիզը

  • Բազմամարդ բողոքի ակցիաներ Փարիզում
    © Sputnik / Dominique Boutin

    Բազմամարդ բողոքի ակցիաներ Փարիզում

  • Ցույցերից ավերված Փարիզը
    © Sputnik / Dominique Boutin

    Ցույցերից ավերված Փարիզը

  • Ցույցերից ավերված Փարիզը
    © Sputnik / Dominique Boutin

    Ցույցերից ավերված Փարիզը

  • Բազմամարդ բողոքի ակցիաներ Փարիզում
    © Sputnik / Dominique Boutin

    Բազմամարդ բողոքի ակցիաներ Փարիզում

  • Բազմամարդ բողոքի ակցիաներ Փարիզում
    © Sputnik / Dominique Boutin

    Բազմամարդ բողոքի ակցիաներ Փարիզում

  • Բազմամարդ բողոքի ակցիաներ Փարիզում
    © Sputnik / Dominique Boutin

    Բազմամարդ բողոքի ակցիաներ Փարիզում

  • Բազմամարդ բողոքի ակցիաներ Փարիզում
    © Sputnik / Dominique Boutin

    Բազմամարդ բողոքի ակցիաներ Փարիզում

թեգերը:
Բողոքի ակցիա, Ֆրանսիա, Փարիզ