Գևորգ Գրիգորյանը

Գյումրիում անօթևանները տուն կունենան փազլի շնորհիվ. առաջին կտորները գնել է Փաշինյանը

686
(Թարմացված է 12:27 02.08.2019)
15 հազար կտորից բաղկացած փազլը կօգնի գյումրեցի անօթևաններին։ Յուրաքանչյուր ոք կարող է մասնակցել այս նախաձեռնությանը։

ԵՐԵՎԱՆ, 2 օգոստոսի – Sputnik, Արմենուհի Մխոյան. «Գյումրին առանց տնակների» հիմնադրամը մի նախաձեռնություն է սկսել, որը կօգնի գյումրեցի 1 կամ 2 անօթևան ընտանիքի բնակարան ունենալ. գյումրեցի նկարիչ ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Սուսաննա Մկրտչյանի «Իմ հոգու տուն, Գյումրի» շարքի նկարներից մեկը 15 000 կտորով փազլի է վերածվել, և յուրաքանչյուր ցանկացող կարող է մինչև սեպտեմբերի 21-ը 1000 դրամով գնել փազլի մեկ կտորը։

Картина-головоломка Сусанны Мкртчян из серии «Мой дом, моя душа, Гюмри»
© Sputnik / Armenuhi Mkhoyan
Փազլի վերածված ստեղծագործությունը

Հիմնադրամի կամավորներն ամեն օր Գյումրու «Վարդանանց» հրապարակում՝ քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության Գյումրու տարածքային ստորաբաժանման մուտքի մոտ, սպասում են բոլորին:

«2 օրվա ընթացքում արդեն ավելի քան 250 մասնիկ է վաճառվել։ Սրա հիմնական նպատակը նաև այն է, որ նախաձեռնությանը մասնակցեն Գյումրու բնակիչներն ու արտերկրում բնակվող գյումրեցիները: Նվիրատվությունը կարելի է անել նաև օնլայն եղանակով: Ամեն ինչ բաց է ու թափանցիկ»,- Sputnik Արմենիային ասաց հիմնադրամի գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Գևորգ Գրիգորյանը՝ կոչ անելով բոլորին միանալ նախաձեռնությանը և օգնել անօթևան ընտանիքներին:

Ընտանիքի կամ ընտանիքների (կախված բնակարանի արժեքից) ընտրությունը կարվի հիմնադրամի 21 անդամից բաղկացած հոգաբարձունների սահմանած չափորոշիչներին համապատասխան, բայց նախապատվությունը կտրվի բազմազավակ ընտանիքին։

Դուխով տիկնիկ, հայկական կոշիկ և ուշագնացություն. Փաշինյանը Գյումրիում շրջեց տաղավարներով

Փազլի առաջին 9 կտորը գնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, վերջին կտորը նույնպես նրանն է։ Սեպտեմբերի 21-ին Փաշինյանն անձամբ կտեղադրի վերջին մասնիկը, իսկ մինչ այդ խճապատկերի մասնիկը գեղեցիկ տուփով պահվում է Գրիգորյանի մոտ:

Головоломка из 15 000 предметов Сусанны Мкртчян из серии «Мой дом, моя душа, Гюмри»
© Sputnik / Armenuhi Mkhoyan
Փազլի վերջին մասնիկը

Հավելենք, որ «Գյումրին առանց տնակների» հիմնադրամի բարեգործական նախաձեռնությանը միացել է նաև ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը:

Գյումրիից Սուդան. մանկաբարձ–գինեկոլոգ Արմեն Մկրտչյանը փոխարինելու է Թոմ Քաթինային

686
թեգերը:
Գյումրի, փազլ, Նիկոլ Փաշինյան, Հայաստան
Ըստ թեմայի
Հրավառությամբ ու երգիչներով՝ 8 միլիոն դրամ. օգոստոսին Գյումրին կնշի իր տոնը
Պարզապես «պտիչկա» չէ. ինչպես են Գյումրիում հանրահռչակում դասական երաժշտությունը
Էկոաղետ Գյումրիում. ի՞նչ վնաս կհասցնի կենդանիների բացօթյա գերեզմանոցը. լուսանկարներ