Սոչիի օդանավակայան

Ի՞նչ է կատարվում Սոչիի օդանավակայանում, և ի՞նչ դեր ունի հայկական ազգանունը

582
(Թարմացված է 00:16 02.08.2019)
Մի շարք լրատվամիջոցներ հրապարակել են «Սոչիի միջազգային օդանավակայան» ՓԲԸ–ի աշխատակիցների հայտարարությունն այն մասին, որ արդեն երկրորդ տարին է` օդանավակայանում ազգային պատկանելության պատճառով մարդկանց ազատում են աշխատանքից։ Sputnik Արմենիան պարզել է` ինչ է տեղի ունեցել։

Ռուբեն Գյուլմիսարյան, Sputnik.

Երեկ հայկական լրատվամիջոցները հրապարակեցին «Սոչիի միջազգային օդանավակայան» ՓԲԸ–ի աշխատակիցների տարածած հայտարարությունը, և, բնականաբար, հանրությունն իսկույն արձագանքեց դրան։

«Մենք՝ «Սոչիի միջազգային օդանավակայան» ընկերության աշխատակիցներս, դիմում ենք Ձեզ օգնության համար: Մենք և մեր բոլոր գործընկերները, ՌԴ քաղաքացիներ ենք, Սոչիի բնակիչներ, հայրենասերներ, ավիացիայի նվիրյալներ: Խնդրում ենք Ձեզ լուծել հարցն ու վերացնել հայերի նկատմամբ խտրականությունը: Մենք պարզապես ցանկանում ենք աշխատել, նորմալ ապրել, կերակրել մեր ընտանիքներն ու վստահ լինել մեր երեխաների ու թոռների ապագայի կայունության հարցում: Խնդիրը վերաբերում է 200 աշխատակցի, մոտ 100-ն արդեն աշխատանքից ազատվել են, և եթե հաշվի առնենք նրանց ընտանիքիներին, ապա խնդիրը վերաբերում է առնվազն 1000 մարդու», – նշված էր հայտարարության մեջ։

Պարզելու համար, թե ինչ է կատարվում, մենք դիմեցինք Սոչիի հայ համայնքի ներկայացուցիչներին, հայտարարության տակ ստորագրած աշխատակիցներին, ինչպես նաև օդանավակայանի պաշտոնյաներին։

Չես կարող վճարել` արձակուրդ վերցրու. հիփոթեքային վարկը հնարավոր կլինի մի քանի ամիս չվճարել

Sputnik Արմենիան ստացավ «Սոչիի միջազգային օդանավակայան» ՓԲԸ–ի մամուլի կենտրոնի մեկնաբանությունը։

Օդանավակայանի ղեկավարությունը մարդկանց ազգային պատկանելության պատճառով աշխատանքից ազատելու մասին տեղեկությունն անվանեց «իրականությանը հակասող ու ընկերության համար վիրավորական»։ «Սոչիի միջազգային օդանավակայանը» պաշտոնապես հայտարարում է, որ կադրային քաղաքականությունը համապատասխանում է Ռուսաստանի օրենսդրության բոլոր նորմերին ու պահանջներին։ Օդանավակայանի հաղորդագրության համաձայն` օդանավակայանի աշխատակիցների կազմը բազմազգ է, ու դա օդանավակայանի առավելությունն է, իսկ կադրային փոփոխությունները միշտ հիմնվում են կորպորատիվ նորմերի ու դրույթների, բազմազգ կոլեկտիվում աշխատելու էթիկայի կանոնների վրա։

Հաղորդագրության մեջ նշված էր նաև, որ աշխատակիցները, որոնց հետ վերջերս այս կամ այն պատճառով չեղարկել են աշխատանքային պայմանագրերը, անձնական շահերից ելնելով են շահարկում են իրենց ազգային պատկանելությունը։ Ղեկավարությունը կարծում է, որ մի խումբ անձանց այսօրինակ դիրքորոշումն ազգամիջյան ատելություն է բորբոքում։ Օդանավակայանի մամուլի ծառայությունը նշում է, որ 2019 թվականի յոթ ամսվա ընթացքում տարբեր պատճառով ընկերությունը լքած (սեփական ցանկությամբ, կրճատման հետևանքով) աշխատակիցների ընդհանուր թվի միայն 3%–ն է հայկական սփյուռքի ներկայացուցիչ։ Այդ իսկ պատճառով որևէ մեկը չի կարող դա ազգային պատկանելությամբ պայմանավորել։

Մենք կապ հաստատեցինք քաղաքի հայկական համայնքի ներկայացուցիչների հետ։ Ռուսաստանի հայերի միության Սոչիի բաժնի ղեկավարի տեղական Թումաս Վարդանյանը զարմացավ մեր զանգից ու ասաց, որ երբեք չի լսել ազգային պատկանելության պատճառով կրճատումների մասին։ Նա վստահեցրեց, որ Ռուսաստանում նման բանն անհնար է։

«Նման բան չեմ լսել, չեմ էլ պատկերացնում, որ ժամանակակից Ռուսաստանում այդպիսի բան հնարավոր լինի։ Մեզ նման խնդիրերով չեն դիմել»,– ասաց Վարդանյան ու խոսք տվեց ամեն դեպքում հետաքրքրվել այդ հարցով։

Արմեն Սարգսյանը հրաժարվել է մեկ տարվա աշխատավարձից

Սոչիի հայկական համայնքի ղեկավարի տեղակալ Մելիք Կիվիրյանն էլ մեզ ասաց, որ երեկ տեսել է այդ հայտարարությունը, թեև նամակն իրեն ուղարկել են առանց անունների ու ստորագրող մարդկանց հետ կապ հաստատելու մասին տեղեկությունների։ Կիվիրյանը նշեց, որ մոտ չորս ամիս առաջ լսել է, որ օդանավակայանի հայ աշխատակիցները բողոքում են աշխատանքից ազատվելու թեմայով, բայց հետո կարծես այս թեման մարել էր։

«Առաջիկա օրերին կհավաքենք համայնքի ներկայացուցիչներին, կքննարկենք այդ հարցը։ Մենք անպայման կլուծենք խնդիրը, եթե այն իսկապես կա, քանի որ դա ազգային հարց է։ Մինչ այս նման իրավիճակի չենք բախվել։ Մենք անպայման կապ կհաստատենք օդանավակայանի հետ», – ասաց Մելիք Կիվիրյանը։

Ստորագրահավաքին մասնակցածները վստահեցնում են, որ իրենց հայտարարության մեջ ամեն ինչ ճիշտ է ներկայացված։ Այն մարդիկ, որոնց դեռ գործից չեն ազատել, հոգեբանական ճնշման են ենթարկվում, նրանք ծանոթ են հայտարարության տեքստին ու գիտեն` ինչ են ստորագրել։ Sputnik Արմենիան կապ հաստատեց նրանցից երկուսի հետ։ Աշխատակիցներին ընտրեցինք պատահականության սկզբունքով։

Օդանավակայանի կարգավար Սուրեն Ադամյանը պատմեց, որ կրճատումների առաջին ալիքը եղել է Նոր տարուց առաջ, կրճատել են ուղևորափոխադրումների սպասարկման բաժնի աշխատակիցներին։

«Կրճատեցին հայկական ազգանուններ ունեցողներին ու այն ռուսներին, որոնք հայերի հետ են ամուսնացած։ Անվտանգության աշխատակիցներին էլ կրճատեցին, հետո մի քանի ամիս դադար տվեցին։ Իսկ հիմա ուժգին ալիք է սկսվել, ինչպես նշված էր նամակում։ Նույնիսկ ղեկավարներին են հասել։ Կապ չունի` մարդը որտեղ է աշխատում` աերոդրոմի, թե հրշեջ ծառայությունում։ Էլեկտրիկներին էլ են կրճատում... Բոլորին։ Մեզ ասում են, որ վերակազմավորում են ծառայությունները և նոր ծառայություններում մեր կարիքը չկա։ Մեր այլազգի ընկերները զարմանում են ու չեն հասկանում` ինչ է կատարվում. կրճատում են քսան տարի աշխատած, բազմապատկման աղյուսակի պես իր աշխատանքն անգիր իմացող մարդուն։ Հարցնում են` մի՞թե ընդամենը հայկական ազգանունի համար», – ասաց Սուրեն Ադամյանը։

Սուրենի գործընկեր Սերգեյ Սաֆարյանն էլ ասաց, որ գուցե գործից ազատված 300 մարդկանց մեջ իսկապես կան մի քանիսը, ովքեր ինչ–որ բան սխալ են արել։ Բայց թիրախի տակ են հայտնվել բոլորը։

Սրանք երկու կամ նույնիսկ երեք շահագրգիռ կողմերի դիրքորոշումներն էին։ Տհաճ ու անհասկանալի պատմություն է։ Պետք է հասկանալ` ինչ է կատարվում, և ռուսական պատկան մարմինները, անկասկած, կանեն դա։ Հիշեցնենք` բոլոր նրանք, ովքեր ստորագրել են հայտարարության տակ, Ռուսաստանի Դաշնության քաղաքացիներ են։

582
թեգերը:
աշխատանք, հայ, Սոչի, Ռուսաստան
Ըստ թեմայի
Էջմիածնում սրտի ձայների թանգարան է բացվել. հայերը գտել են հավերժական կյանքի բանալին
Հայերից պրծում չկա. Ռոբերտ Մարտիրոսյանն անվաչմուշկներով Պետերբուրգից գնում է Լիսաբոն
Կողոպուտ` օրը ցերեկով. հաջողված և չհաջողված բանկային գողություններ` հայերի մասնակցությամբ
Վրանային բիզնես. հայերի ստարտափը Սիլիկոնային հովտում ավտոպիլոտ է դնում բեռնատարներում
Արփի Գաբրիելյանն ու Միհրան Ծառուկյանը

«Իմ կյանքի իմաստ». Միհրան Ծառուկյանը հրապարակել է 8 ամսական դարձած որդու լուսանկարը

78
(Թարմացված է 22:43 04.03.2021)
Երջանիկ հայրիկը գրկել է որդուն ու լուսանկարվել։ Օգտատերերը բազմաթիվ դրական մեկնաբանություններ են գրել։

ԵՐԵՎԱՆ, 4 մարտի - Sputnik. Երգիչ, դերասան Միհրան Ծառուկյանն Instagram-ում հրապարակել է իր և դերասանուհի Արփի Գաբրիելյանի որդու` Ռոբերտի լուսանկարը:

«Իմ տղա, իմ կյանքի իմաստ, 8 ամսական Ռոբերտ Ծառուկյան»,–գրել է երգիչը։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Mihran Tsarukyan (@mihran__tsarukyan)

Միհրանի էջի հետևորդներին շատ է դուր եկել լուսանկարը։ Նրանք բազմաթիվ դրական մեկնաբանություններ են գրել. «Հրաշք եք։ Ինչ լավն եք։ Շատ սիրուն բալիկ է, Աստված պահապան»։

Հիշեցնենք՝ երգիչ, դերասան Միհրան Ծառուկյանն ու դերասանուհի Արփի Գաբրիելյանն ամուսնացան 2019 թվականի դեկտեմբերի 14-ին: Հարսանիքին ներկա էին միայն զույգի մտերիմները։ 2020թ–ի հուլիսին լույս աշխարհ եկավ նրանց առաջնեկը։

78
թեգերը:
Լուսանկար, որդի, Միհրան Ծառուկյան, Հայաստան
Ըստ թեմայի
«Ուտելու աղջիկ». Աննա Դովլաթյանն ընտանիքի հետ հանգստանում է Եգիպտոսում. լուսանկարներ
Իվետա Մուկուչյանի համերգի ժամանակ երիտասարդն առաջարկություն է արել սիրած աղջկան
«Սա է երջանկությունը». երգչուհի Լիլուն ցույց է տվել, թե որդին որքան է սիրում քրոջը
Դատապարտյալ, արխիվային լուսանկար

Բերման են ենթարկվել «օրենքով գողեր» «Լեննականցի Զապը», «Շահումյանցի Ժիրոն» ու ևս 13 անձինք

330
(Թարմացված է 21:06 04.03.2021)
Բերման ենթարկվածների ավտոմեքենաները տեղափոխվել են ոստիկանության Վաղարշապատի բաժնի հատուկ պահպանվող տարածք։

ԵՐԵՎԱՆ, 4 մարտի - Sputnik. Ոստիկանները Էջմիածին քաղաքում գտնվող «Անտառային ձայներ» օբյեկտից ոստիկանության Վաղարաշապատի բաժին են բերման ենթարկել 15 հոգու: Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։

«Բերման ենթարկվածներից երկուսը «օրենքով գողեր» «Լեննականցի Զապն» ու «Շահումյանցի Ժիրոն» են, իսկ մնացածները՝ քրեական ենթամշակույթի ջատագովներ»,– գրում է կայքը։

Քրեական ենթամշակույթի հոդվածներով դատարան ուղարկված գործերով անցնում են 3 «օրենքով գողեր»

Նշվում է, որ նրանց ավտոմեքենաները տեղափոխվել են ոստիկանության Վաղարշապատի բաժնի հատուկ պահպանվող տարածք:

Դեռ հայտնի չէ, թե նրանք ինչի համար են բերման ենթարկվել։

Երևանում մահացել է ամենատարեց հայ «օրենքով գող» Վանիկ Տեր-Պողոսյանը

330
թեգերը:
Էջմիածին, օրենքով գող, Հայաստան
Ալլա Պուգաչովայ

Պուգաչովան անցել է Անջելինա Ջոլիին. ովքեր են իսկական կանայք` ըստ ռուսաստանցիների

35
(Թարմացված է 23:49 04.03.2021)
Հանրային կարծիքի ուսումնասիրման համառուսական կենտրոնի հետազոտությունը նվիրված է մարտի 8-ի Կանանց միջազգային օրվան:

ԵՐԵՎԱՆ, 4 մարտի - Sputnik. Ռուսաստանցիներն իսկական կին են համարում Ալլա Պուգաչովային, Սոֆյա Ռոտարուին և Վալենտինա Մատվիենկոյին: Այսպիսին են ՀԿՈւՀԿ–ի (Հանրային կարծիքի ուսումնասիրման համառուսական կենտրոն)` Կանանց միջազգային օրվան՝ Մարտի 8-ին նվիրված հարցման արդյունքները։

ՀԿՈւՀԿ–ի տվյալներով՝ հարցվածների 6 տոկոսը իսկական կին է անվանել Պուգաչովային, 3 տոկոսը՝ Ռոտարուին, ևս 3 տոկոսը՝ Մատվիենկոյին:

Բացի նրանցից, ռուսաստանցիներն իսկական կանանց ցուցակում են ներառել Իրինա Խակամադային (2%), Վալերիային (2%), Ալիսա Ֆրեյնդլիխին (2%), Չուլպան Խամատովային (2%) և Անջելինա Ջոլիին (1%):

«ՀԿՈւՀԿ- Sputnik» համառուսաստանյան նախաձեռնողական հարցումն անցկացվել է փետրվարի 14-ին, մարտի 2-3-ին 18-ից բարձր տարիքի 1600 ռուսաստանցիների շրջանում: Հարցումն անցկացվել է հեռախոսով։

Կանանց միջազգային օրն ամեն տարի նշվում է մարտի 8-ին։ Առաջին անգամ տոնի անցկացման գաղափարը ծագել է 20-րդ դարի սկզբին։ Կանանց միջազգային օրը նշվում են կանանց ձեռքբերումները՝ անկախ ազգային կամ էթնիկ, լեզվական, մշակութային, տնտեսական և քաղաքական պատկանելություններից։

35
թեգերը:
Մարտի 8, Անջելինա Ջոլի, Վալենտինա Մատվիենկո, Կին, Ռուսաստան, Ալլա Պուգաչովա
Ըստ թեմայի
Ալլա Պուգաչովայի ծովափնյա լուսանկարը բուռն քննարկումների թեմա է դարձել
Լեգկոստուպովայի ընկեր Վադիմ Մանուկյանն ասել է, որ Պուգաչովան է ձախողել երգչուհու կարիերան
Ինչպես է պարում 71-ամյա Ալլա Պուգաչովան. տեսանյութ