ԵՐԵՎԱՆ, 1 օգոստոսի — Sputnik. Դիլիջան քաղաքի հյուրանոցներից մեկի բակում այսօր տեղացիները փոքրիկ արջի քոթոթի են հանդիպել։ Այս մասին Facebook-ի էջում հայտնել է Դիլիջանի բնակիչ Նարինե Բալդրյանը։ Նա նաև տեսանյութեր է հրապարակել։
Բալդրյանը նաև հյուրանոցի ղեկավարությունից հետաքրքրվել է, թե երբ ու որտեղից է հայտնվել արջը։
«Իրենց ասելով` հենց նոր էր եկել փողոցից, հետո պարզվեց, որ առավոտյան իր ոտքով է եկել։ Հավանաբար 2 օրից շատ է գտնվել իրենց մոտ, որովհետև սովոր էր հյուրանոցի տիրոջը և կպած գնում էր հետևից»,– գրել է նա։
Արջուկի ճակատագրով մտահոգ քաղաքացին զանգահարել է Դիլիջան ազգային պարկ և Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին։
«Ազգային պարկի աշխատակիցները մի քանի րոպե հետո արդեն տեղում էին։ Հյուրանոցի տերն իր մեքենայով արջի քոթոթին տարավ ազգային պարկ, մենք նույնպես այնտեղ էինք»,– նշել է Բալդրյանը:
Ազգային պարկից քաղաքացուն հայտնել են, որ քոթոթին նախ տեղափոխելու են Կովկասյան ազնվացեղ եղջերուների բազմացման համար Դիլիջանում կառուցված կենտրոն, որտեղ 10-15 օր ազատավանդակում պահելուց հետո բաց են թողնելու վայրի բնություն։
Վայոց Ձորում ավտոմեքենայով հետապնդել են մայր արջին ու երկու քոթոթներին. տեսանյութ
ԵՐԵՎԱՆ, 7 մարտի – Sputnik. Երգիծաբան Եվգենի Պետրոսյանի երիտասարդ կինը ՝ Տատյանա Բրուխունովան, կրկին բուռն քննարկումների կիզակետում է հայտնվել։ Գաղտնիք չէ, որ նրան հաճախ են քննադատում իր ոճի համար, պիտակավորելով, որ տարեց կնոջ պես է հագնվում։
Այս անգամ Տատյանայի նյարդերը տեղի են տվել, երբ կարդացել է հերթական քննադատող մեկնաբանությունը։
Նշենք, որ երգիծաբանի կինը Instagram–ում նոր լուսանկար է հրապարակել գեղարվեստի թանգարան կատարած այցելությունից։
View this post on Instagram
Օգտատերերից մեկը գրել է, որ Տատյանային այդ ոճը չի սազում և նա այդպես հետաքրքիր չէ. ավելի շատ տնային տնտեսուհու է նման։
Բրուխունովան բավաանին սուր է արձագանքել մեկնաբանությանը։ Նա գրել է, որ հոգնել է «բազմոցային ոճաբաններից»։
«Ո՜նց եք ինձ զզվեցրել։ Զեր կարծիքն ինձ հետաքրքիր չէ, պահեք ձեր մեջ, համենայն դեպս, ես ձեզնից կարծիք չեմ հարցնում։ Գոնե այդ դեպքում դաստիարակված մարդու տպավորություն կթողնեք», - գրել է Տատյանան։
Նրա մեկնաբանությունը քննարկման առիթ է դարձել։ Ոման գրել են, որ օգտատերը ճիշտ է, ու նա պետք է վերանայի իր ոճը, մի մասն էլ սատարել է երգիծաբանի կնոջը, նշելով, որ նա ամեն հագուստով էլ գեղեցիկ է։
Եվգենի Պետրոսյանն առաջին ընտանեկան լուսանկարն է հրապարակել Տատյանա Բրուխունովայի հետ
Եվգենի Պետրոսյանն ու Տատյանա Բրուխունովան ամուսնացել են 2019 թվականի դեկտեմբերին։ Մինչ այդ 33 տարի Պետրոսյանն ամուսնացած է եղել իր գործընկեր Ելենա Ստեպանենկոյի հետ։ Նրանք ունեն մեկ որդի։
Նշենք, որ Եվգենի Պետրոսյանը որդուն Վահան է կոչել հոր` Վահան Պետրոսյանի պատվին։ Վահանը հումորիստի երկրորդ երեխան է, նա նաև 51 տարեկան դուստր ունի` Վիկտորինան։
«Դժվար ժամանակներ են». Պետրոսյանի կինը հերքում է փոխնակ մոր վերաբերյալ լուրերը
ԵՐԵՎԱՆ, 7 մարտի – Sputnik. «Դալմա գարդեն մոլ» առևտրի կենտրոնում ռումբ տեղադրված լինելու ահազանգը կեղծ է եղել։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեցին ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունից։
«Ահազանգը երեկ ստուգվել է, պարզվել է, որ չի համապատասխանում իրականությանը։ Այս պահին նյութեր են նախապատրաստվում»,-հայտնեցին ոստիկանությունից։
Հիշեցնենք՝ երեկ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության 911 և ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոններ ահազանգ էր ստացվել, որ «Դալմա գարդեն մոլ» առևտրի կենտրոնում ռումբ է տեղադրված:
Ռումբի մասին կեղծ ահազանգեր. փրկարարական ու ոստիկանական գործողությունները՝ տեսանյութով
ԵՐԵՎԱՆ, 7 մարտի — Sputnik. Քաղաքացիական ակտիվիստներն ու ընդդիմության ներկայացուցիչներն այս պահին Թբիլիսիի կենտրոնում գտնվող Ռուսթավելի պողոտայում Վրաստանի խորհրդարանի շենքից բողոքի երթ են սկսել դեպի իշխող «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր, միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլիի նստավայր, հաղորդում է Sputnik Գրուզիան:
Ցուցարարները պահանջում են Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հրաժարականը։
«Մեր հիմնական պահանջը նախկինի պես մնում է արտահերթ ընտրությունների անցկացումը, բայց մենք պահանջում ենք նաև երկրի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի անհապաղ հրաժարականը, որը այս սարսափի հեղինակներից մեկն է»,-ասում է ակցիայի մասնակիցներից մեկը:
Ակցիայի համար առիթ է հանդիսացել ընդդիմադիր «Պիրվելի» հեռուստաալիքի եթերում հնչած ձայնագրություն ՝ իբր Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի, «Վրացական երազանք» կառավարող կուսակցության հիմնադիր Բիձինա Իվանիշվիլիի որդու՝ Բերայի և պետական պահպանության հատուկ ծառայության ղեկավար Անզոր Չուբինիձեի մասնակցությամբ: Ձայնագրություններում, հեռուստաընկերության տվյալներով, խոսվում է Իվանիշվիլիի սոցիալական ցանցերի էջերում անցանկալի մեկնաբանություններ գրողների հետ հաշվեհարդարի մասին:
Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Վրաստանի նորանշանակ վարչապետին
Հիշեցնենք, որ Վրաստանի նախկին վարչապետ Գիորգի Գախարիան հրաժարական էր ներկայացրել 2021–ի փետրվարի 18-ին՝ իր թիմի հետ տարաձայնությունների պատճառով։ Մի քանի օր անց Վրաստանի վարչապետ էր նշանակվել Իրակլի Ղարիբաշվիլին։