Փող

Գեղարքունիքում կոռուպցիոն հանցագործությունների բացահայտումը եռակի ավելացել է

72
(Թարմացված է 12:54 01.08.2019)
Հայտնի է, թե որ ոլորտներում են ամենաշատը կոռուպցիոն բնույթի հանցագործություններ կատարվել։

ԵՐԵՎԱՆ, 1 օգոստոսի - Sputnik. Գեղարքունիքի մարզում այս տարվա առաջին վեց ամիսների ընթացքում առերևույթ կոռուպցիոն դեպքերով հարուցվել է 38 քրեական գործ. ցուցանիշը եռակի ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։ 

Այս մասին հայտնում է ՀՀ դատախազությունը։

«Հայտնաբերված կոռուպցիոն դեպքերից 7-ն արձանագրվել է կրթության, 20-ը՝ տեղական ինքնակառավարման, 1-ը՝ կադաստրային, 4-ը՝ բնապահպանության, 1-ը՝ առողջապահության, 3-ը՝ սոցիալական ապահովության պետական ծառայության, 1-ը՝ տրանսպորտի և կապի, 1-ը՝ պետական գույքի կառավարման ոլորտներում»,–նշված է դատախազության հաղորդագրության մեջ։

Կոռուպցիոն հանցագործությունները դրսևորվել են հիմնականում պաշտոնեական դիրքն օգտագործելով տարբեր չափերի յուրացում կամ վատնում կատարելու, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, կաշառք տալու, ստանալու տեսքով:

Կոռուպցիոն բնույթի հանցագործությունների վերաբերյալ դեպքերով ավարտված 8 քրեական գործերով արձանագրված պետությանը պատճառված վնասը կազմել է 45.2մլն ՀՀ դրամ: Պատճառված վնասը վերականգնվել է՝ կազմելով 44.6 մլն ՀՀ դրամ: 

Բացի այդ, Գեղարքունիքում 2019–ի առաջին 6 ամիսների ընթացքում հարուցված 12 քրեական գործերով 23 անձի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում, որոնցից  6–ը համայնքների ղեկավար են եղել, իսկ 1–ը` դպրոցի  տնօրեն:

Գեղարքունիքի մարզի դատախազության հանձնարարությամբ նախապատրաստված նյութերով հարուցվել է 2 քրեական գործ, որոնցով պետությանը պատճառված ընդհանուր վնասը կազմել է 68.7մլն ՀՀ դրամ։ Վերոհիշյալ գումարից 30 մլնը վերականգնվել է. միջոցներ են ձեռնարկվում վնասի մնացած մասը վերականգնելու ուղղությամբ:

«Կոռուպցիան արմատախիլ կարվի». Թորոսյանը` զորակոչի բուժհանձնաժողովների աշխատանքի մասին

72
թեգերը:
հանցագործություն, Գեղարքունիքի մարզ, կոռուպցիա
Ըստ թեմայի
ԱԱԾ–ն բացահայտել ու խափանել է կոռուպցիոն սխեման
Կոռուպցիոն հանցագործություններով մեղադրվողները կարող էին ավելի շատ լինել. Փաշինյան
Բոզոյան․«Սինգապուրի ղեկավարը կոռուպցիայի դեմ պայքարն սկսեց հենց իր շրջապատից»
Պաշտոնական կայքերի սպասարկման հարցում կան կոռուպցիոն ռիսկեր. Արամ Զաքարյան
Սա կոռուպցիոներների դիմադրությունն է. Տավուշի մարզպետը չի պատրաստվում դիրքերը զիջել