Գյուղ

Գյուղապետները կեղծել են ստորագրությունները, յուրացրել գյուղացիների սոցօգնությունը

153
(Թարմացված է 15:17 31.07.2019)
Գոգարան և Հարթագյուղ համայնքների ղեկավարները միլիոնավոր դրամների վնաս են տվել իրենց ղեկավարած գյուղերին` գրպանելով կեղծ փաստաթղթերով դուրս գրված գումարներ։

ԵՐԵՎԱՆ, 31 հուլիսի - Sputnik. Լոռու մարզի դատախազությունում քրեական գործեր են հարուցվել մարզի 2 համայնքներում հայտնաբերված չարաշահումների կապակցությամբ։

ՀՀ գլխավոր դատախազությունը մանրամասներ է ներկայացրել բացահայտված փաստերի վերաբերյալ։

Ըստ դատախազության հաղորդագրության՝ իրավապահները պարզել են, որ 2015-17թթ.–ին Գոգարանի գյուղապետը բնակիչներին սոցօգնություն տրամադրելու վերաբերյալ կեղծ փաստաթղթեր, ապա՝ ավագանու նիստերի կեղծ արձանագրություններ և որոշումներ է կազմել` կեղծելով ավագանու անդամների ստորագրությունները:

Կեղծված փաստաթղթերը գյուղապետը ներկայացրել է գանձապետարան և ստացել գյուղացիների անուններով կազմված սոցօգնության գումարները։

Նույն տարիներին գյուղապետը հողի հարկի հավաքագրման բարձր ցուցանիշներ ապահովելու նպատակով համայնքի 14 բնակիչների  առաջարկել է սոցիալական օգնություն ստանալու համար դիմում ներկայացնել և ստացվելիք գումարով վճարել հողի հարկը։ Արդյունքում հողօգտագործողների կողմից համայնքի նկատմամբ ունեցած հարկային պարտավորությունները մարվել են հենց համայնքի միջոցներով՝ այդ կերպ համայնքին պատճառելով էական վնաս։

Լոռու մարզի Հարթագյուղ համայնքի ղեկավարն էլ 2014թ. ապրիլ-մայիս ամիսներից մինչև 2019թ. հունիս ամիսը համայնքի երկու տեխնիկական աշխատակիցների թույլատրել է չհաճախել աշխատանքի, բայց ամեն ամիս նրանց աշխատանքի հաճախելու մասին կեղծ տեղեկանքներ է կազմել ու վճարումներ կատարել։ Արդյունքում գյուղապետը  համայնքի բյուջեից վատնել ու հափշտակվել է այդ աշխատակիցների անվամբ ելքագրված շուրջ 7.5 մլն դրամը:

Բացի այդ, գյուղապետը համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարին հանձնարարել է ստորագրություներ կեղծել 2015- 2019թթ. ավագանու նիստերի բազմաթիվ որոշումներում ու  արձանագրություններում։

Արդյունքում գյուղի 36 բնակչի սոցիալական օգնություն տրամադրելու կեղծ պատրվակով համայնքի բյուջեից դուրս է գրվել 1 մլն դրամ գումար:

Իրավապահները պարզել են նաև, որ համայնքային սեփականություն հանդիսացող անավարտ շինությունն ու սպասարկման հողամասը գյուղացիներից մեկին նվիրատվություն ձևակերպելու համար Հարթագյուղի համայնքապետը նրանից պահանջել և ստացել է  300 000 ՀՀ դրամ կաշառք։

Բացահայտված փաստերով Լոռու մարզի Գոգարան և Հարթագյուղի համայնքների ղեկավարների նկատմամբ հարուցվել են քրեական գործեր։

Դատախազությունը հայտնում է, որ մինչ այդ` 2019թ. ընթացքում Լոռու մարզում տեղական ինքնակառավարման ոլորտում հայտնաբերված կոռուպցիոն չարաշահումների վերաբերյալ արդեն հարուցվել էր 8 քրեական գործ` Վանաձոր, Ստեփանավան, Օձուն, Շամլուղ, Մեծ Այրում, Բովաձոր, Ուռուտ և Շնող համայնքների վերաբերյալ։ Դրանցով քրեական հետապնդման է ենթարկվել 4 անձ, այդ թվում՝ Մեծ Այրում, Շամլուղ, Լուսաղբյուր համայնքների ղեկավարները։

Ուռուտ գյուղի նախկին գյուղապետի աշխատանքներում տեղ գտած թերությունների, դրանց պատճառների և նպաստող հանգամանքների վերացմանն ուղղված միջնորդագիր է հասցեագրվել Լոռու մարզպետին և ՀՀ Լոռու մարզի Լոռի Բերդ  համայնքի ղեկավարին:

Զարթոնքի գյուղապետին մեղադրանք առաջադրվեց` խոշոր չափերով յուրացում կատարելու համար

Քրեական գործերով համայնքներին կամ պետությանը պատճառված վնասը կազմել է ավելի քան 57մլն ՀՀ դրամ, որից արդեն վերականգնվել է 19 մլն–ը: Իսկ չվերականգնված գումարի չափով արգելանքներ են դրվել մեղադրյալների գույքի վրա։

153
թեգերը:
Գոգարան, Հարթագյուղ, չարաշահում, Գյուղապետ, Գյուղ
Ըստ թեմայի
Արշալույսի գյուղապետ Զարզանդ Գրիգորյանին մի քանի հոդվածով մեղադրանք է առաջադրվել
Խմելու շորերով ու հրեշտակներով գյուղապետը. Ուրցաձորը հետ բերեց հրաժարական տված գյուղապետին
Գյուղացիներն ու գյուղապետը դատի են տալիս իրար. բողոքի ակցիաները հասել են Զարթոնք
Զարթոնքի գյուղապետի նկատմամբ քրեական գործ կհարուցվի՞. փաստերն ուղարկվում են դատախազություն
Արխիվային լուսանկար

Հայաստանի 101 դպրոցում կան առարկաներ, որոնք չեն դասավանդվում ուսուցիչներ չլինելու պատճառով

20
(Թարմացված է 18:35 23.01.2021)
ԿԳՄՍ փոխնախարարը հայտնել է, որ 101 դպրոցներում էլեկտրոնային դասավանդման կանցնեն որոշ առարկաների մասով։

ԵՐԵՎԱՆ, 23 հունվարի – Sputnik. Հանրապետության 9 մարզերի 101 դպրոցներում կան առարկաներ, որոնք չեն դասավանդվում ուսուցիչների բացակայության հետևանքով։ Տեղեկությունը Facebook-ի իր էջում հայտնել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը:

«Չդասավանդվող առարկաների թիվը 18 է, նախնական հաշվարկներով` առկա է շուրջ 695 ուսուցչի կարիք։ Այս խնդրի կարգավորման նպատակով բացի գործուղման կարգի և տրանսպորտային ծառայությունների փոխհատուցման փոփոխություններից, սկսել ենք դպրոցների մենթորական աջակցության և էլեկտրոնային ուսուցման կարողությունների զարգացման ծրագիրը»,-գրել է փոխնախարարը։

Նրա խոսքով` վերոհիշյալ դպրոցներում ստեղծվել են անհրաժեշտ սարքավորումներով հագեցված դասասենյակներ, որտեղ հնարավոր է կազմակերպել հեռավար ուսուցում։

Մինչև այս տարվա մարտի 30-ը նախատեսվում է արագ աջակցության դասընթացների մշակում և առցանց հարթակներում դրանց բաց հասանելիության ապահովում։ Այնուհետև կմշակվեն և կհավաքագրվեն էլեկտրոնային դասավանդող դպրոցների ընտրության չափանիշները. յուրաքանչյուր դպրոցի համար նախատեսվում է պատրաստել առնվազն մեկ մենթոր։

Ավագ մենթորները ապրիլ-մայիս ամիսներին կպատրաստեն ընտրված դպրոցների ուսուցիչներին՝ զարգացնելով նրանց էլեկտրոնային դասավանդման կարողությունները։

Յուրաքանչյուր դպրոցական մեկ տարում կկարողանա անվճար հաճախել 3 մշակութային հաստատություն

Էլեկտրոնային դասավանդման կարողությունների որակի ապահովման նպատակով մինչև օգոստոսի 30-ը նախատեսվում է մշակել և ներդնել որակի ապահովման մեխանիզմներ։

Ծրագրի միջոցով 2021 թվականի սեպտեմբերից բոլոր 101 դպրոցներում կապահովվի ներքոնշյալ առարկաների ուսուցումը:

Հաղթում ենք նաև միջազգային օլիմպիադաներում. հայ դպրոցականները 4 մեդալ են նվաճել

20
թեգերը:
Մարզ, Ուսուցիչ, Աշակերտ, դպրոց
Ըստ թեմայի
Ինչպես դասի հանձնարարությունը դարձավ բիզնես, կամ Չինարիի աշակերտների խելահեղ մտքերը
Ինչ են պատմում Ստեփանակերտում վերաբացված թիվ 2 դպրոցի աշակերտները. տեսանյութ
Ո՞ր դեպքում են ուսուցիչներն ու աշակերտներն ազատվում դիմակ դնելու պահանջից. նոր կանոններ

Իրականում քանի՞ հայ է ապրել Շուշիում

96
(Թարմացված է 16:00 23.01.2021)
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի աղմկահարույց հայտարարության հետքերով, թե մինչև 90-ականներին հայերի կողմից Շուշիի ազատագրումը նրա բնակչության 90%-ն ադրբեջանցիներ էին, ներկայացնում ենք ինֆոգրաֆիկա։ Դրանում ակնհայտ է, որ քաղաքի հայ բնակչությունը տարբեր տարիներին գերակշռել են։
Իրականում քանի՞ հայ է ապրել Շուշիում
© Sputnik / Shushanik Avdalyan

Փաստերն անողոք բան են։ Շուշիում միշտ գերակշռել են հայերը։ Շուշիում ադրբեջանական բնակչության ավելի քան 90%-ը բաժին եղել է միայն երկու շրջանում (երկուսն էլ հայերի ջարդերից հետո)՝ 1920 և 1988 թվականներին։ Փորձագետներն արդեն Փաշինյանի հայտարարությունն անվանել են Շուշիի կորուստն արդարացնելու փորձ։

Փաշինյանը շրջանցում է մի ոչ պակաս կարևոր փաստ՝ Շուշիի կարգավիճակը հայկական վերահսկողության տակ (անգամ ադրբեջանական բնակչության 90% –ի դեպքում) մի բան է, իսկ քաղաքի կարգավիճակը Ադրբեջանի ձեռքում՝ բոլորովին այլ։

Դրանք իրարից տարբերվող սցենարներ են ՝ աշխարհաքաղաքական տարբեր հետևանքներով, ինչի մասին Հայաստանի վերնախավում առանձնապես չեն սիրում խոսել։

«Գիտակցված ենք եկել այստեղ». Թաթուլը նստեց տեղն ու... Շուշիի մշակույթի տունը հրթիռակոծեցին

96
թեգերը:
ադրբեջանցի, Նիկոլ Փաշինյան, հայեր, Շուշի
Ըստ թեմայի
Ե՛վ պատերազմը կանգնեցնել, և՛ Շուշին պահել․ որն էր Հայաստանի իշխանության հիմնական սխալը
Ինչո՞ւ Փաշինյանն այդքան չի սիրում Շուշին. Սարգսյանը` վարչապետի աղմկոտ հայտարարության մասին
Դա կարող է Ալիևի պատվերը լինել. Կարապետյանը` Շուշիի վերաբերյալ Փաշինյանի ասածի մասին
Ինչո՞ւ է «ադրբեջանականացվում» Շուշին. փորձագետները` Փաշինյանի հայտարարության մասին