Սանիտեք

«Սանիթեքին» դատի են տալիս. հարկերը չվճարելու դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել

97
Քրեական գործով որպես մեղադրյալ ներգրավված անձինք չկան:

ԵՐԵՎԱՆ, 30 հուլիս ի— Sputnik. «Սանիթեք» ընկերությունը մեղադրվում է խոշոր չափերով հարկեր չվճարելու մեջ։ Ինչպես տեղեկացնում են ՊԵԿ մամուլի ծառայությունից, «Սանիթեք ինթերնեյշնլ» ՍՊԸ և «Սանիթեք» ՍՊԸ հայաստանյան մասնաճյուղի վերաբերյալ նախապատրաստված նյութերով առանձնապես խոշոր չափերով հարկերը չվճարելու դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել դեռևս փետրվարի 22-ին։

Քրեական գործով որպես մեղադրյալ ներգրավված անձինք չկան:

Քրեական գործի նախաքննության ընթացքում «Սանիթեք» ՍՊԸ Հայաստանյան մասնաճյուղի և «Սանիթեք ինթերնեյշնլ» ՍՊ ընկերության կողմից կատարված իրավախախտումներն արձանագրելու, լրացուցիչ գանձման ենթակա հարկային պարտավորությունների վերջնական չափը պարզելու, մասնագիտական ստուգման ակտերով առաջադրելու, ինչպես նաև ընկերության ծավալած փաստացի գործունեության համապատասխանությունն օրենքներին և այլ իրավական ակտերի պահանջներին պարզելու համար նշանակվել են համալիր հարկային ստուգումներ, որոնք դեռևս ընթացքի մեջ են:

Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:

97
թեգերը:
Դատարան, հարկեր, Պետական եկամուտների կոմիտե (ՊԵԿ), աղբ, Սանիթեք, Երևանի քաղաքապետարան, Երևան
Ըստ թեմայի
Երևանի քաղաքապետարանի հնարքը. նոր «ԿամԱԶ»–ների համար կվճարի «Սանիթեքը». «Հրապարակ»
«Սանիթեքը» դատի է տվել Երևանի քաղաքապետարանին
Մաքրելու ենք քաղաքը աղբից, կլինի ձեզ հետ, թե առանց ձեզ. Հայկ Մարությանը բարկացել է