Նիկոլ Փաշինյան. արխիվային լուսանկար

Փաշինյանը «սիմինդ փարթի» է կազմակերպել. վարչապետի հանգիստը շարունակվում է

226
(Թարմացված է 16:42 30.07.2019)
Փաշինյանը շարունակում է վայելել արձակուրդն ու նկարներ հրապարակել Facebook–ում։

ԵՐԵՎԱՆ, 30 հուլիսի — Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ընտանիքի հետ շարունակում է իր հանգիստը։ Նա, Facebook-յան իր էջում նկարներ հրապարակելով, հետևորդներին պարբերաբար տեղեկացնում է, թե որտեղ և ինչպես է վայելում արձակուրդը։

«Մեր ավանդական տեղում փոքրիկ սիմինդ փարթի արեցինք»,–Տավուշի անտառոտ ճանապարհներին 06–ի կողքին եգիպտացորեն ուտելիս արված նկարի տակ բարբառային գրառում է արել Փաշինյանը:

Օգտատերերից ոմանք, նկատելով փոքրիկ Արփիի լուրջ կեցվածքը, ենթադրել են, որ աղջկան եգիպտացորեն չի հասել, ու նա նեղացել է։

Հիշեցնենք, որ այսօր Փաշինյանը մեկ նկար ևս հրապարակել էր` գրելով, որ արձակուրդի այս օրերին վայելում է երբեմնի կյանքի հաճույքները` ընտանիքով տեղաշարժվելով իրենց «բարի» «Nissan Qashqai»-ով»։

Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն արձակուրդում է լինելու հուլիսի 22-ից մինչև օգոստոսի 2-ը։

226
թեգերը:
Արձակուրդ, Facebook, Նիկոլ Փաշինյան, Տավուշ, Հայաստան
թեմա:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան (845)
Ըստ թեմայի
Ինչպես Նիկոլ Փաշինյանը երկաթ ծեծեց Գյումրիում. տեսանյութ
Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է իր բելգիացի գործընկերոջը
Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Ռոբերտ Մորգենթաուի մահվան կապակցությամբ