00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:24
5 ր
Ուղիղ եթեր
12:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Նիկոլ Փաշինյան
Առաջին անգամ Հայաստանը և Ադրբեջանը սեղանի շուրջ հարց են լուծել․ Նիկոլ Փաշինյան
13:06
36 ր
Ուղիղ եթեր
14:01
6 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Տավուշում լարված է
«Սահմանը զինվորը գծել ա արյան գնով, ի՞նչն եք հետ տալիս»․ կիրանցին՝ ՆԳ նախարարին
17:57
1 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Բժիշկներն այցելել են Մանվել Գրիգորյանին. լրացուցիչ հետազոտությունների կարիք կա. պաշտպան

© Sputnik / Asatur YesayantsМанвел Григорян и адвокат Арсен Мкртчян на судебном заседании по своему делу (25 июня 2019). Еревaн
Манвел Григорян и адвокат Арсен Мкртчян на судебном заседании по своему делу (25 июня 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Մանվել Գրիգորյանին այցելած բժիշկները ներկա չէին Գրիգորյանի դեմ քրգործով դատական նիստին։

ԵՐԵՎԱՆ, 30 հուլիսի - Sputnik. Հուլիսի 25-ին ՀՀ առողջապահության փոխնախարար Լևոն Հակոբյանի գլխավորությամբ բժիշկների փորձագիտական խումբն այցելել է գեներալ Մանվել Գրիգորյանին` հետազոտելու։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Գրիգորյանի պաշտպան Արսեն Մկրտչյանը։

Роберт Кочарян перед началом судебного заседания по делу 1 марта (16 мая 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Իշխանությունը չի հասկանում երկրի առաջ ծառացած խնդիրների ողջ բարդությունը. Ռոբերտ Քոչարյան

«Ես էլ եմ ներկա եղել այդ այցելությանը, նրանք ինչ–ինչ հետազոտություններ են իրականացրել։ Փորձաքննության եզրակացությունը դեռ չեն ասել. լրացուցիչ հետազոտություններ պետք է արվեն, քանի որ մենք էլ բազմիցս ասել ենք` 30–ից ավել հիվանդություններով է տառապում Գրիգորյանը։ Եղածը սադիզմ է. փորձաքննության անհրաժեշտությունն իսպառ բացակայում է, առանց դրա էլ ամեն ինչ պարզ է»,–ասաց պաշտպանը։

Հարցին, թե ինչու են դատական նիստից բացակայում բժիշկները` Մկրտչյանը պատասխանեց, որ տեխնիկական որոշակի խնդիրներ կան։ Պաշտպանի խոսքով` բժիշկներից մեկին, օրինակ, ղեկավարությունը թույլ չի տվել ներկայանալ` ասելով, որ նա կարող է ներկայանալ դատարան, երբ դատարանը նման գրություն կուղարկի։ Մեկ այլ բժիշկ էլ, ըստ Մկրտչյանի, արձակուրդում է, իսկ Ֆրանսիայից ժամանած փորձագետը, հավանաբար, հաջորդ նիստին ներկա կլինի։

«Մանվել Գրիգորյանի փախանման միջոց կալանքը լրիվ անօրինական է։ Որքանո՞վ է ռեալ հերոսի համար, որն ունի բազմանդամ ընտանիք, կռիվ է տվել այս հողի համար, հողը թողնի ու գնա Ֆրանսիա: Չեք հասկացե՞լ, որ նա փախնող չի»,-ասաց պաշտպանը։

Հիշեցնենք, որ այսօր Երևանի ընդհանուր իրավասության դատարանում ընթանում է Մանվել Գրիգորյանի և նրա կնոջ` Նազիկ Ամիրյանի դեմ քրգործով հերթական դատական նիստը։ Գրիգորյանը ներկա չէ նիստին։ Հայտնել էինք, որ պետեկամուտների կոմիտեն դիմել է դատարան` խնդրելով վերացնել գույքի վրա դրված կալանքի մի մասը և հնարավորություն տալ, որպեսզի աճուրդի եղանակով գույքի իրացում կատարի՝ վաճառի այդ գույքը և 1 միլիարդ 18 միլիոն դրամ մուծի պետական բյուջե` որպես հարկային պարտավորություն։

Манвел Григорян на судебном заседании по своему делу (25 июня 2019). Еревaн - Sputnik Արմենիա
ՊԵԿ–ը ցանկանում է Մանվել Գրիգորյանի գույքը վաճառել աճուրդով

Գրիգորյանը մեղադրվում է 6 հոդվածով` ապօրինի զենք-զինամթերք պահելու, ավելի քան 101 միլիոն դրամի գույք յուրացնելու, ավելի քան 1 միլիարդ դրամի հարկերի վճարումից խուսափելու, պետական միջոցներից ավելի քան 1 միլիարդ դրամ վատնելու և շորթմամբ 37 միլիոն դրամ արժողությամբ գույքի հափշտակությունը կազմակերպելու մեջ:

Նրան մեղադրանք է առաջադրվել 2018 թ. հունիսի 19-ին։

Մանվել Գրիգորյանի որդուն մեղադրանք առաջադրվեց. հոր և որդու հափշտակության մանրամասները

Նախաքննական մարմնի որոշմամբ կալանք է դրված Գրիգորյանին պատկանող «Արա և Այծեմնիկ» ԲԲԸ-ի գույքի վրա։

Դեռ անցած տարվա հոկտեմբերին նա դիմել էր կառավարությանը՝ Ակնալիճ համայնքում իրեն պատկանող «Ակնալճի կուղբաբուծական տնտեսություն» ընկերության շուրջ 330 հեկտար տարածքը ՀՀ-ին նվիրաբերելու համար։

Բժիշկները կայցելեն Մանվել Գրիգորյանին. նրան նորից կհետազոտեն

Լրահոս
0