00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
43 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Աբովյան time
Ապրիլի 24-ից առաջ 1.5 միլիոն ցեղասպանված հայերի անունների արձանագրման մասին հայտարարությունը հենց այնպես չէ․ Աննա Գրիգորյան
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:31
6 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
Աբովյան time
Հույսներդ կտրեք. ոսկեպարցին չի հանձնվելու. «Աբովյան Time»–ի հյուրը Սուրեն Պետրոսյանն է
18:16
42 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ժանտախտից մինչև լեյշմանիոզ. փորձագետին մտահոգել է Հայաստանի սանիտարահիգիենիկ վիճակը

© Sputnik / Aram NersesyanМусорная свалка в Нубарашене
Мусорная свалка в Нубарашене - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Գրիգոր Գրիգորյանը վստահեցնում է, որ Երևանում աֆրիկյան ժանտախտի օջախներ և լեյշմանիոզի բռնկման վտանգ կա։ Տեսչական մարմինը վստահեցնում է, որ մտահոգվելու պատճառ չկա։

ԵՐԵՎԱՆ, 30 հուլիսի — Sputnik. ՀՀ կառավարությանն առընթեր Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի նախկին պետ և «Մեկ առողջություն» կոալիցիայի առաջնորդ Գրիգոր Գրիգորյանին մտահոգել է Հայաստանի սանիտարահիգիենիկ և համաճարակային վիճակը։ Նա այս մասին ասաց այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ։

Փորձագետի խոսքով` Տեսչական մարմինը խնդիրը բացահայտելու և հանրությանը իրազեկելու փոխարեն նախընտրում է թաքցնել այս կամ այն հիվանդությունների բռնկման փաստերը։ Ավելին, անդադար հայտարարելով համաճարակի բացակայության մասին` գերատեսչությունը բթացնում է գյուղացիների զգոնությունը, ինչը հանգեցնում է տարատեսակ հիվանդությունների տարածման։

«Լոռիում, Տավուշում և Սյունիքում կան աֆրիկյան ժանտախտի ստացիոնար օջախներ, որոնք ժամանակ առ ժամանակ բռնկվում են։ Հետևաբար տեսչական մարմինը պետք է ավելի ուշադիր լինի այդ շրջաններին և ժամանակ առ ժամանակ աշխատանքներ իրականացնի անասունների անկումը կանխելու համար», – ասաց նա։

Գրիգորյանի խոսքով` իրեն այսօր էլ են զանգահարում գյուղացիները և հայտնում հավերի անկման մասին։ Նա չի բացառում, որ դա տեղի է ունենում «Նյուքասլ» հիվանդության հետևանքով, բայց, ըստ Գրիգորյանի, տեսչական մարմինն անգործության է մատնված և այդ թեմայով հայտարարություններ չի անում։ Ավելին, նա կարծում է, որ Երևանում լեյշմանիոզի (պարազիտային հիվանդություն) բռնկման վտանգ կա, քանի որ մայրաքաղաքում աղբը գրեթե չեն հավաքում, և ավելացել է այդ հիվանդությունը տարածող մոծակների թիվը։

Руководитель Государственной службы по безопасности пищевых продуктов Георгий Аветисян сделал подарки продавцам мясного пассажа (29 июля 2019). Гюмри - Sputnik Արմենիա
Այսուհետ Գյումրիում կիրականացվի ցիվիլ առևտուր. մսավաճառները ՍԱՏՄ ղեկավարից նվեր ստացան

«Տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը գերադասում է շուկայում շոու սարքել` գործով զբաղվելու փոխարեն», – նշեց փորձագետը։

ՍԱՏՄ ղեկավար Գեորգի Ավետիսյանն էլ Sputnik Արմենիայի թղթակցին ասաց, որ եթե վերոնշյալ հայտարարություններն աներ ոչ թե Գրիգորյանը, այլ մեկ ուրիշը, ինքը դրանք կընդուներ որպես ահազանգ և կփորձեր պարզել խնդրի առկայությունը։ Նրա խոսքով` 2011 թվականից Հայաստանում աֆրիկյան ժանտախտ չի գրանցվել։

«Ինչ վերաբերում է Նյուքասլ հիվանդությանը, ապա մի քանի դեպքեր արձանագրվել են այս տարի, մի քանիսը` անցած տարի։ Պատճառը ոչ ժամանակին կամ չարված պատվաստումն է եղել։ Ամբողջ տեղեկությունը ներկայացվել է քաղաքացիներին», – ընդգծեց նա։

Լեյշմանիոզի բռնկման հավանականության վերաբերյալ էլ Ավետիսյանը հայտնեց, որ Երևանում և մարզերում մի քանի դեպք եղել է, սակայն խնդիրն անմիջապես լուծվել է։

Նշենք, որ ԶԼՄ–ները ժամանակ առ ժամանակ հայտնում են խոզերի աֆրիկյան ժանտախտի, կովերի բրուցելյոզի բռնկման մասին, սակայն լաբորատոր ուսումնասիրություններից հետո ՀՀ կառավարությանն առընթեր Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը հերքում է համաճարակի առկայությունը։ Ավելին, գերատեսչությունը լայնածավալ ստուգումներ է սկսել մսամթերքի վաճառակետերում։

Լրահոս
0