Վերին Լարս

Քննարկումներ հարևան Վրաստանում. հացահատիկի ներկրման արգելքը կհանվի՞

119
(Թարմացված է 22:43 29.07.2019)
Ցամաքային ճանապարհով Վրաստանից Հայաստան հացահատիկ տեղափոխելու հարցը վերջնականապես լուծված չէ, սակայն տեղեկություն կա, որ պաշտոնական Թբիլիսին, այնուամենայնիվ, խնդրի վերաբերյալ հայանպաստ որոշում կկայացնի։

ԵՐԵՎԱՆ, 29 հուլիսի — Sputnik, Լաուրա Սարգսյան. Վրաստանի կառավարությունը մտադիր է թույլատրել իր երկրի տարածքում բեռնատարներով ցորենի տեղափոխումը. ցորենի տեղափոխման արգելքի կամ որոշակի սահմանափակումների կիրառման խնդիրը գրեթե վերացել է։  Այս մասին Sputnik  Արմենիայի հետ զրույցում ասաց Վրաստանի տրանսպորտային միջանցքի ուսումնասիրման կենտրոնի տնօրեն Պաատա Ցագարեիշվիլին։

Ավելի վաղ հայտնում էին, որ Վրաստանի տարածքով Հայաստան եգիպտացորեն և ցորեն տեղափոխելու արգելքը հետաձգվել է մինչև 2019 թվականի հոկտեմբերի 1-ը։ 

«Վրաստանի համար այլևս արդիական չէ ցորեն ներկրելու արգելքի թեման։ Կառավարությունը մտադիր է փոխադրողներին ընտրության հնարավորություն տալ` հացահատիկ ներկրել ավտոճանապարհով, թե երկաթուղով», – ասաց Ցագարեիշվիլին։

Նրա խոսքով` արգելքից հրաժարվելու պաշտոնական որոշում չի եղել, սակայն հանձնարարականներն արդեն մշակվում են։ Ոչ պաշտոնական պայմանավորվածության համաձայն` փոխադրողներն իրավունք կստանան ազատ ցորեն մատակարարել Վրաստանի տարածքով։

Ցագարեշվիլին ընդգծեց, որ երկրի ֆինանսների նախարարությունը  կողմ է արգելքի վերացմանը, քանի որ այն թույլ կտա մրցակցային պայմաններ ստեղծել ավտոճանապարհային և երկաթուղային բեռնափոխադրումների միջև։

Հայ ներդրողներին ձեռնտու է արգելքից հրաժարվելը

Ալյուրի արտադրությամբ զբաղվող «Մանանա Գրեյն» ընկերության տնօրեն Գուրգեն Նիկողոսյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում նույնպես հայտնեց, որ անկախ պաշտոնական հայտարարություններից, տեղեկություն կա, որ Թբիլիսին որոշել է վերացնել արգելքը։

«Հայ ներկրողներին ձեռնտու է արգելքից հրաժարվելը, քանի որ ցանկացած սահմանափակում կորուստների է հանգեցնում», –ասաց Նիկողոսյանը։

Հիշեցնենք` Վրաստանի իշխանությունը մտադիր էր ընթացիկ տարվա օգոստոսից արգելել իր երկրի տարածքով ցորեն տեղափոխել` «Վերին Լարսի» անցակետում բեռնատարերի կուտակումից խուսափելու համար։ Սակայն, ռուս–վրացական հարաբերություններում առաջացած ճգնաժամից հետո, հարցը կորցրեց արդիականությունը։

Ըստ Նիկողոսյանի`արգելք կիրառելու դեպքում Հայաստանը կկորցներ ամենակարճ և մատչելի երթուղին` «Վերին Լարս» անցակետը։ Այդ դեպքում ստիպված կլինեինք ցորեն ներկրել Նովոռոսիյսկից (Ռուսաստան) Փոթի նավահանգիստ (Վրաստան), այնտեղից էլ` երկաթուղով Երևան։

Մնացականյանը հենց այնպես չէր Թբիլիսի գնացել. ի՞նչ ուղերձ ունի ՀՀ ԱԳ նախարարի այցը

Մինչդեռ, ինչպես հայտնի է, մուլտիմոդալ բեռնափոխադրումներն այդքան էլ արդյունավետ չեն, այն դեպքում, երբ Հայաստանը սեփական լաստանավ չունի։

Հայաստանի համար փակ երթուղիներ

Թբիլիսին մտադիր է ավելացնել ցորենի մատակարարման ծավալները Նուր Սուլթանից (Ղազախստան)։ Այդ հարցը քննարկելու  համար հուլիսին Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարության ներկայացուցիչները հանդիպել են Ղազախստանի հացահատիկ և հացամթերք արտադրողների ասոցիացիայի անդամների հետ։

Սակայն Նիկողոսյանն ու Ցագարեիշվիլին համակարծիք չեն տեսակետի հետ, որ հայ թրեյդերները կկարողանան ինչ–որ բան շահել Վրաստանի և Ղազախստանի նոր պայմանավորվածություններից։ Ղազախստանից Հայաստան ցորեն տեղափոխելու համար երկու երթուղի կա, սակայն դրանք Հայաստանի համար այդքան էլ հասանելի չեն։

«Եթե նույնիսկ Վրաստանը ցորեն տեղափոխի Ղազխաստանից, ապա ցամաքային ճանապարհով այն Հայաստան պիտի հասնի Ադրբեջանի տարածքով։ Քանի որ Բաքվի հետ մենք դիվանագիտական հարաբերություններ չունենք, մեզ համար այդ ճանապարհը փակ է», – ասաց հայկական ընկերության տնօրենը։

Նշենք, որ Թբիլիսին և Բաքուն պայմանագիր են կնքել. վրացական կողմը իրավունք չունի Հայաստանին` Ադրբեջանի տարածքով տեղափոխվող բեռներ մատակարարել կամ վերավաճառել։

Թբիլիսին հետաձգել է ցորենի ներկրման արգելքը, իսկ ի՞նչ կլինի եգիպտացորենի հետ. բացառիկ

Երկրորդ երթուղին Ռուսաստանի տարածքով է անցնում և բավականին թանկ է. նախ հացահատիկը պետք է հասցնել Վլադիկավկազ, հետո`«Վերին Լարսի» անցակետով բեռնատարներով տեղափոխել մինչև «Բագրատաշենի» անցակետ, այնուհետև` երկաթգծով Երևան։  Փոխադրողներին այդ երթուղին ձեռնտու չէ, այդ իսկ պատճառով մնում է հույս դնել միայն ռուսական հացահատիկի վրա։

119
թեգերը:
Բաքու, Ադրբեջան, Վրաստանի Հանրապետություն, Հայաստան
Ըստ թեմայի
Վրաստանի անկարգությունների կազմակերպման համար մեղադրվում է պաշտպանության նախկին նախարարը
Վրացի պատգամավորի մասնակցությամբ ինտիմ տեսանյութը Հայաստանից է տարածվել. մանրամասներ
ՌԴ–ի և Վրաստանի հարաբերությունների կարգավորումը շատ կարևոր է Հայաստանի համար. նախարար
Սաակաշվիլու մատը խա՞ռն է. Բեսելիայի ինտիմ տեսանյութի հետ կապված նրա անունն է շրջանառվում
Գորդոնը կնոջ հետ

Հանրահայտ հաղորդավար Ալեքսանդր Գորդոնը բաժանվել է երիտասարդ կնոջից

30
(Թարմացված է 14:22 04.08.2020)
Չորրորդ ամուսնությունը նույնպես երջանկություն չբերեց հայտնի հեռուստահաղորդավարին: Հայտնի է, որ ամուսնալուծության դիմումը ներկայացրել է կինը։

ԵՐԵՎԱՆ, 4 օգոստոսի - Sputnik. Ռուսական Առաջին ալիքի հաղորդավար Ալեքսանդր Գորդոնը և նրա երիտասարդ կինը՝ Նոզանին Աբդուլվասիևան, գաղտնի խզել են ամուսնությունը։ Տեղեկությունը հայտնում է Starhit–ը։

Ըստ կայքի` Աբդուլվասիևան ամուսնալուծության դիմում է ներկայացրել հունիսին, դատարանը մեկ ամիս անց պաշտոնապես խզել է նրանց ամուսնությունը:

«Ամուսինների միջև ոչ մի վեճ չի եղել, ալիմենտի և գույքի վերաբերյալ բոլոր հարցերը լուծվել են մինչդատական կարգով», — հայտնել են դատարանի մամուլի ծառայությունից։

Հիշեցնենք` նրանք ամուսնացել էին 2014-ին, երբ Աբդուլվասիևան 20 տարեկան էր, Գորդոնը` 50։ Սա հայտնի հաղորդավարի չորրորդ ամուսնությունն էր, որի արդյունքում լույս աշխարհ եկան Ալեքսանդրն ու Ֆյոդորը ( մեկը 6 տարեկան է, մյուսը` երեք)։

Երբ կորոնավիրուսի տարածման պատճառով ինքնամեկուսացման ռեժիմ էր հայտարարվել, Աբդուլվասիևան գրել էր, որ հոգնել է երեխաների հետ ինտենսիվ ժամանակ անցկացնելուց: Նա նաև նշել էր, որ պարբերաբար խտրականության է ենթարկվում ազգային պատկանելության պատճառով (Աբդուլվասիևան տաջիկ է, բայց ծնվել է Մոսկվայում)։

Հաղորդավար, լրագրող և դերասան Ալեքսանդր Գորդոնը հիմա 56 տարեկան է։ Աշխատել է NTV–ում: 1989-ին կնոջ և դստեր հետ արտագաղթել էր ԱՄՆ, 1997-ին` վերադարձել Ռուսաստան։

Աշխարհի ամենաերիտասարդ վարչապետն ամուսնացել է ֆուտբոլիստի հետ. լուսանկար

30
թեգերը:
Ալեքսանդր Գորդոն, ամուսնալուծություն
Ըստ թեմայի
«Տիեզերքի լավագույն տղամարդը». Աննա Սեդոկովան 3-րդ անգամ է ամուսնանում
Վալերիայի կրտսեր որդին ամուսնանում է Լիանա Վոլկովայի հետ. կրեատիվ առաջարկության տեսանյութը
«Եթե ամուսնության առաջարկ անի, կհամաձայնեմ». Լոլիտան պատմել է նոր հարաբերությունների մասին
Մաշտոցի պուրակ

«Դա իր սեփականությունն է, մենք ոչինչ չենք կարող անել». Մարությանը` Մաշտոցի պուրակի մասին

190
(Թարմացված է 14:05 04.08.2020)
Երևանի Մաշտոցի պուրակում իրականացվող շինարարական աշխատանքների դեմ արդեն մի քանի օր է, ինչ բողոքի ակցիաներ են տեղի ունենում։ Բնապահպաններն ահազանգում են նաև հատված ծառերի մասին։ Քաղաքապետը մեկնաբանել է, թե ինչ է իրականում կատարվում այգու տարածքում։

ԵՐԵՎԱՆ, 4 օգոստոսի – Sputnik. Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը անդրադարձավ Մաշտոցի պուրակի շուրջ վերջին օրերին կատարվող իրադարձություններին և ասաց, որ Երևանում տեղի ունեցող ամեն ինչ չէ, որ կատարվում է քաղաքապետի ցանկությամբ։

«Եթե իմ ցանկությամբ լիներ, ես շատ ու շատ բաներ շատ ավելի արագ կանեի, այլ կերպ կանեի, բայց իմ ցանկությունը շատ հաճախ գալիս ու բախվում է օրենքների պատնեշներին։ Եվ քանի որ մենք հայտարարել ենք, որ մեր պետությունն օրենքով շարժվող երկիր է, անգամ եթե գիտենք, որ լավ բան է, բայց օրենքը թույլ չի տալիս, մենք էլ մեզ թույլ չենք տալիս այդպես գործել»,– շեշտեց Մարությանը։

Խոսելով Մաշտոցի պուրակի խնդրից` Մարությանը հիշեց իր նախորդ պաշտոնակցի` Տարոն Մարգարյանի օրոք այգու փրկություն համար տեղի ունեցող բողոքի ակցիաները, նշեց, որ ինքն էլ է մասնակցել դրանց ու վստահեցրեց` այսօր էլ է պայքարում։

  • Մաշտոցի պուրակ
    Մաշտոցի պուրակ
    © Sputnik / Asatur Yesayants
  • Մաշտոցի պուրակ
    Մաշտոցի պուրակ
    © Sputnik / Asatur Yesayants
  • Մաշտոցի պուրակ
    Մաշտոցի պուրակ
    © Sputnik / Asatur Yesayants
  • Մաշտոցի պուրակ
    Մաշտոցի պուրակ
    © Sputnik / Asatur Yesayants
1 / 4
© Sputnik / Asatur Yesayants
Մաշտոցի պուրակ

«Դուք գիտեք` այն տաղավարները, որոնք պետք է կառուցվեին այն ժամանակ, հանրային ճնշմամբ ուղղակի թույլ չտրվեց, որ պարոն Մարգարյանը թույլ տա` այդ ամենը կառուցվի, և մենք ունեցանք Մաշտոցի պուրակ։ Բայց կա այնտեղ մի սրճարան, որն ուներ 277 քմ սեփականության իրավունքով գրանցված տարածք և 17 քմ սեփականությամբ գրանցված տարածք` որպես տաղավար։ Եվ դա իր սեփականությունն է, ու մենք ոչ մի բան դրա դեմ չենք կարող անել»,– պարզաբանեց Մարությանը։

«Այ ախպեր, ո՞ւր ա գործ...». Փաշինյանը պատմել է Մարությանի հաղորդագրության մասին

Քաղաքապետը նաև հայտնեց, որ տարածքը սեփականության իրավունքով սրճարանի տիրոջն է տրվել Տարոն Մարգարյանի` 2015թ–ի մայիսի 16-ի որոշմամբ։ Մինչ այդ նույն տնտեսվարողին մինչև 2040 թ–ի ավարտը վարձակալության իրավունքով տրված այգու 386 քմ տարածքը հասցվել է 1048 քմ–ի, իսկ վերոհիշյալ 277 և 17 քմ տարածքները վարձակալին են տրվում արդեն սեփականության իրավունքով։

Մարությանը հայտարարեց, որ Տարոն Մարգարյանի այս որոշումն ինքն արդեն չեղյալ է համարել, վերականգնել նախկին` 386 քմ տարածքի վարձակալության մասին որոշումը։ Բացի այդ, սեփականատիրոջ հետ պայմանավորվածություն է ձեռք բերել 277 և 17 քմ–երի վրա կառուցված գույքը քանդելու և դրանց փոխարեն կառուցվող նոր գույքը համայնքային սեփականություն սահմանելու մասին։

«Այսինքն` այդ գույքի տերը համայնքն է։ Այս տարիներին ինքը կօգտագործի դա, և վարձակալության ժամկետն ավարտվելուց հետո դա կդառնա համայնքի գույքը, մերը, քաղաքինը։ Այդ ժամանակ ովքեր կլինեն քաղաքապետ, համայնքային իշխանություն, կորոշեն, թե այդ գույքն ինչ են անում»,– ասաց Մարությանը։

Արդեն կառուցված սրճարանը, ըստ քաղաքապետի, քանդվել է ապօրինի կառույց լինելու պատճառով, քանի որ օրենքով այգիների, պուրակների տարածքում հիմնական շինությունների շինարարությունն արգելվում է։

«Իմ կողմից պայման է դրվել, որ նոր կառուցվողը պիտի լինի թեթև կոնստրուկցիաներով, և ոչ մի ծառ ու թուփ չպետք է տուժի։ Իսկ եթե անհրաժեշտ լինի հատել որևէ ծառ, այն պարտադիր պետք է փոխարինվի նոր տնկվող այլ, ավելի որակյալ ծառով, որն ավելի օգտակար կլինի թե՛ պուրակին, թե՛ էկոլոգիային»,– ասաց Մարությանը։

Հիշեցնենք` Մաշտոցի այգում իրականացվող նոր շինարարական աշխատանքների դեմ արդեն մի քանի օր է` բողոքի ակցիաներ են տեղի ունենում։ Բնապահպաններն ահազանգում են նաև հատված ծառերի մասին։

Հայաստանի արտակարգ ամառն ու պաշտոնյաների ձախողված արձակուրդը. ո՞վ է ամենաշատը «հոգնել»

190
թեգերը:
Մաշտոցի պուրակ, Երևան, Հայկ Մարության, Հայաստան
Ըստ թեմայի
Կորոնավիրուսի պայմաններում աշխատող մանկապարտեզների աշխատակիցները հավելավճար կստանան
Բարելավում հանրային տրանսպորտի ոլորտում․ Մարությանը լավ լուր է հայտնել
Մարությանի կարգադրությամբ քաղաքապետարանի աշխատակիցներից 122-ը պարգևավճարներ են ստացել
Ռոբերտ Քոչարյանը դատարանում

Դատարանը հրաժարվեց վերացնել Քոչարյանի ու Գևորգյանի հաշիվների վրա դրված կալանքը

26
(Թարմացված է 15:12 04.08.2020)
ՀՀ երկրորդ նախագահի ու նախկին փոխվարչապետի փաստաբանները դեմ են դատարանի որոշմանը։ Նրանք կարծում են, որ այդ որոշումը հակասում է քրեական դատավարության օրենսգրքին։

ԵՐԵՎԱՆ, 4 օգոստոսի — Sputnik. ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստում դատարանը մերժեց քննության այս փուլում հանել Քոչարյանի ունեցվածքի, ինչպես նաև նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի հաշիվների վրա դրված կալանքը։ Որոշումը կայացվեց այն բանից հետո, երբ փաստաբանները մերժեցին դատավորին տրամադրել կալանքի տակ գտնվող գույքի արժեքը։

Հուլիսի 28-ին կայացած նախորդ նիստում փաստաբանները դատարանին միջնորդել էին վերացնել նրանց գույքի և դրամական միջոցների վրա դրված կալանքը։։ Երկրորդ նախագահի պաշտպանները կարծում են, որ կալանքի ոչ մի պատճառ չկա։

Ալումյանը, ներկայացնելով պաշտպանական կողմի դիրքորոշումը, նշեց, որ դեռ 2019 թվականին իրենք կալանքը չեղարկելու համար Վերաքննիչ դատարան էին դիմել, դատարանը բավարարել էր բողոքը։ Սակայն ընդհանուր իրավասության դատավոր Աննա Դանիբեկյանն անցյալ տարվա հունիսին փաստացի հրաժարվել էր կատարել վերադաս դատական ատյանի որոշումը։ Ալումյանի խոսքով` դատարանը չի ուզում վերացնել ակնհայտ ապօրինությունը, հենց այդ պատճառով էլ իրենք որոշել են մերժել դատարանի խնդրանքը։

Ալումյանի որոշմանը միացավ նաև նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի փաստաբան Էրիկ Ալեքսանյանը։

Դանիբեկյանն իր հերթին հայտարարեց, որ դատարանը չի կարող կալանքը հանելու հարցը լուծել առանց ունեցվածքի չափի նախնական գնահատման։ Այդ պատճառով էլ դատարանը որոշել է հետաձգել կալանքը հանելու հարցը։ Ի պատասխան դրան պաշտպանները հայտնեցին, որ այդ որոշումը հակասում է քրեական դատավարության օրենսգրքին։

«Ես չեմ հասկանում` ինչ է նշանակում՝ Արցախը Հայաստան է, և վերջ». Ռոբերտ Քոչարյան

Հիշեցնենք, որ հունիսի 18-ին Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արսեն Նիկողոսյանը մասնակի բավարարեց Քոչարյանի կալանքը փոխելու միջնորդությունները մերժելու մասին դատարանի որոշման դեմ բողոքը։ Քոչարյանն ազատ արձակվեց 2 միլիարդ դրամ գրավի դիմաց։

Ռոբերտ Քոչարյանը խոսել է տավուշյան դեպքերի ու Ադրբեջանի ագրեսիայի պատճառների մասին

ՀՀ երկրորդ նախագահին մեղադրանք է առաջադրվել 2008 թ.–ի մարտի 1-ի բողոքի ակցիաները ցրելու ժամանակ սահմանադրական կարգը տապալելու համար։ Նա իրեն ուղղված մեղադրանքները քաղաքական հետապնդում է համարում։ 2018թ-ին Քոչարյանին երկու անգամ ձերբակալեցին: 2019 թվականի հունիսի վերջին նա ձերբակալվեց երրորդ անգամ: Երկրորդ նախագահին նաև կաշառք ստանալու մեղադրանք է առաջադրված։

Իշխանությունները պատրաստ չեն լսել. Ռոբերտ Քոչարյանը մտահոգություններ ունի. տեսանյութ

26
թեգերը:
Դատարան, Ռոբերտ Քոչարյան, Հայաստան
թեմա:
Ռոբերտ Քոչարյան